Շեշտ.am (shesht.am) - Feed

Առևտրային ցանցերում 10 տարի աշխատած մարքեթոլոգը պատմել է գնորդներին մոլորեցնելու հնարքների մասին
Ավելի քան 10 տարի միջազգային խոշոր կորպորացիաներում և առևտրային ցանցերում մարքեթինգի ոլորտում աշխատած մասնագետը պատմել է բազմաթիվ խորամանկ հնարքների մասին, որոնք կիրառվում են նշված ոլորտում՝ սովորական մարդկանց հարկադրելու գնել ավելին, քան անհրաժեշտ է: Ինչո՞ւ են առևտրային ցանցերի համար ձեռնտու հաճախորդների բոնուսային քարտերը, ի՞նչ է կանացի ապրանքների «վարդագույն հարկը» և ինչո՞ւ են բոլորն այդքան շատ սիրում զեղչային պիտակներ հավաքել:

Տեսնենք, թե ի՞նչ է պատմում մասնագետը, ով հատուկ Շեշտ.am-ի համար բացել է մի շարք գաղտնիքներ, որոնք խանութներում ամեն կերպ փորձում են թաքցնել հաճախորդներից:

1. Իրերի պահման խցիկները գողությունից պաշտպանելու համար չեն

Խանութի մուտքի մոտ պայուսակների կամ փաթեթների պահման համար նախատեսված խցիկները տեղադրված են ոչ թե նրա համար, որ առևտրային ցանցերը զգուշանում են գողություններից. հաճախորդն ապրանքը կարող է նաև այլ կերպ թաքցնել: Իրականում այդպիսի խցիկներն անհրաժեշտ են, որպեսզի ազատեն գնորդի ձեռքերը. չէ՞ որ եթե ձեր ձեռքին ծանր պայուսակ է, ապա շատ գնումներ կատարելու հավանականությունը փոքր է:

2. Սայլակները հարկադրում են երկարատև ու շատ գնումներ կատարել

Ավանդական սեղանաձև կառուցվածքը հնարվել է, որպեսզի գնորդին թվա, թե շատ բան չի գնել, քանի դեռ գնված ապրանքները չեն սկսել գանձապահի մոտ փաթեթավորել:

Սայլակները տարեց տարի «գիրանում են»: Այսպես, փորձագետների դիտարկումներով՝ 2009-ից սայլակների չափերը խանութներում աճել է գրեթե 2 անգամ, ինչի հաշվին գնումների ծավալն աճել է 40%-ով:

Գնումների սայլակ / © Armlur

Պատահական չէ նաև, որ հատակը կառուցված է աղյուսներից, որը դատարկ սայլակին ստիպում է ցնցվել՝ ավելորդ ձայն հանելով և գնորդին հարկադրելով դանդաղ շարժվել: Վերջինս ցանկանում է սայլակն արագ լցնել՝ ձայնը չլսելու համար:

Կան նաև հավելյալ հնարքներ, որպեսզի գնորդը խանութից հեռանալու ցանկություն չունենա: Օրինակ՝ հեռախոսի լիցքավորում, որը տեղադրվում է անմիջապես սայլակի բռնակի վրա:

3. Անվճար նվերներ, որոնց համար պետք է վճարել

Ամեն անգամ, երբ որոշակի գնումների համար հաճախորդը փոքրիկ նվեր է ստանում (հիմնականում այն մանկական բնույթի է), հայտնվում է պարզ մարքեթինգային ճիրանում: Այժմ երեխան ցանկանում է ձեռք բերել ամբողջ հավաքածուն, իսկ գնորդը ստիպված է լինում ամեն անգամ միայն այդ խանութից գնումներ կատարել՝ նախորդ գնումների արժեքի չափով:

4. «Վարդագույն հարկ», ինչի համար կանայք ավելի շատ են վճարում

«Վարդագույն հարկը» գնագոյացման միտում է, երբ կանացի ապրանքները մի քանի անգամ ավելի թանկ են, քան տղամարդկանց նույնատիպ ապրանքները: Դրանք հաճախ վարդագույն փաթեթավորմամբ են, սակայն իրենց բնութագրերով ու որակով չեն զիջում տղամարդկանց ապրանքներին (օրինակ՝ սափրիչները): Հետազոտությունների համաձայն՝ կանացի ապրանքները միջինում 7%-ով ավելի թանկ են, քան՝ տղամարդկանցը:

5. Զեղչային պիտակները՝ որպես գնորդի հետ խաղի միջոց

Շատերը մանկության տարիներին ունեցել են ալբոմներ, որտեղ հավաքել են պիտակներ՝ մաստակներից կամ քաղցրավենիքից, և դա որոշակիորեն ազարտ է եղել: Ու թեև մենք արդեն մեծացել ենք, առևտրային ցանցերի մարքեթոլոգները հիշում են մեր մանկական հետաքրքրությունները և հնարում են վառ բուկլետներ, որոնցում պետք է հավաքել պիտակներ՝ զեղչ ստանալու համար:

Եվ այստեղ սկսվում է խաղը. երբ լրացրել եք ամբողջը, ձեզ զգում եք հաղթողի դերում և ավելի շատ եք ցանկանում ձեռք բերել կատալոգի ապրանքներից: Բայց եթե օրինակ նույն չափի զեղչով թավան կամ ճամպրուկն իրենց պահարաններում դրված լինեին, ապա, ամենայն հավանականությամբ, պարզապես կողքով կանցնեիք:

6. Մշտական հաճախորդի քարտ՝ ձեզ հետևելու համար

Եթե ունեք որևէ առևտրային ցանցի բոնուսային կամ զեղչային քարտ, ապա զգում եք արտոնյալ գնորդի կարգավիճակում, հատկապես եթե դրա մի անկյունում նշված է, որ այն Premium է կամ Gold: Այո, այդպիսի քարտերով ակցիաների ժամանակ գնումներ կատարելը շահավետ է, բայց դրանց հիմնական խնդիրը ձեր գնումների մասին տեղեկատվություն հավաքելն է:

Հարցաթերթիկը լրացնելիս նշում եք տարիքը, կոնտակտային տվյալները և մեծամասամբ գրանցվում եք գովազդային ծանուցումներին: Անձնական տվյալներն օրինական կերպով (հարցաթերթիկը ստորագրել եք, չէ՞) օգտագործվում են առևտրային ցանցի կողմից՝ ձեր մասին ավելին իմանալու նպատակով:

Օրինակ՝ մարքեթոլոգները տեղյակ են, որ հղիները հաճախ գնում են առանց հոտի կոսմետիկ պարագաներ, ինչպես նաև որոշ վիտամիններ, կալցիում, մագնիում և ցինկ: Նրանց ուսումնասիրում են ձեր գնումների ցանկը, եթե օգտվում եք բոնուսային քարտից, հասկանում են, թե ինչ կարգավիճակում եք: Նշանակում է՝ ձեզ մանկական ապրանքների գովազդներ ուղարկելու ժամանակն է:

7. Էժան ապրանքների խաբկանք

Բոլոր խանութներում հնարավոր է տեսնել այնպիսի արկղեր ու տակդիրներ, որոնց վրա զեղչված ապրանքներ են շարված: Բանն այն է, որ այդ ապրանքները կարող են նաև տեղադրված լինել դարակաշարերում, սակայն այդ դեպքում դուք դրանց ուշադրություն չեք դարձնի: Մի փոքր խառնաշփոթի էֆեկտը (օրինակ՝ ինչ-որ արկղի մեջ բազմաթիվ շորեր են լցված) տպավորություն է ստեղծում, թե ապրանքը շատ ավելի մատչելի է, քան շարվածները:

Զեղչված ապրանքներ / © originalcoffee.bu

Սովորաբար այդպիսի ապրանքները ամենաբանուկ հատվածներում են, որպեսզի դուք սայլակով անպայման բախվեք դրանց և մի քանի րոպե մնաք այդտեղ՝ ուսումնասիրելու՝ կա՞ արդյոք ձեզ պետքական ինչ-որ ապրանք:

8. Հակաառևանգման դարպասները ոչ թե գողերի համար են, այլ՝ գնորդներին հաշվելու

Բազմաթիվ խանութների մոտ այնպիսի սարքեր են տեղադրված, որոնք կոչվում են հակաառևանգման դարպասներ: Նրանց հիմնական խնդիրը ոչ թե գողերին հայտնաբերելն է, այլ՝ հաշվելը, թե քանի գնորդ է այցելել խանութ: Այսպիսով առևտրային ցանցերը հաշվարկում են, թե քանիսն են գնումներ կատարել, քանիսն են ձեռնունայն հեռացել՝ գնահատելով հերթական ակցիայի հաջողությունն ու տապալումը: Հնարավոր է՝ երբեմն նկատել եք, որ այդպիսի խանութների աշխատակիցները հաճախ այդ դարպասները շրջանցում են կողքով կամ անցնում են կռացած, որպեսզի համակարգը նրանց որպես գնորդ չհամարի:

9. Ինչպե՞ս են մեզ ստիպում գնել սովորական ապրանքներ՝ արտասովոր փաթեթավորմամբ

Եվս մեկ հնարք՝ սովորական ապրանքը վաճառել հուշանվերի անվան ներքո. չէ՞ որ նրա արժեքն այդ դեպքում կարելի է բարձրացնել մի քանի անգամ: Օրինակ՝ լոգանքի գելը կարելի է լոգանքի այլ պարագաների հետ տեղադրել գեղեցիկ տուփի մեջ կամ մատչելի համեմունքները լցնել շքեղ տարաների մեջ:

Այդպիսի ապրանքների գները սովորաբար բարձր են. մարքեթոլոգները հասկանում են, որ դուք էժան նվեր չեք նվիրի և ուրախությամբ կբաժանվեք գումարից՝ հարազատների ու մտերիմների համար անակնկալների մասին երկար չմտածելու համար:

10. Մենք անտեսում ենք մանրուքները

Մարքեթոլոգներին հայտնի է, թե ինչպես է պետք ներկայացնել այս կամ այն ապրանքի առավելությունները և թե ինչպես կարելի է գնորդին մոլորեցնել: Օրինակ՝ եթե մեր առջև մեր սիրելի տանձի հյութի տուփն է, ապա մենք չենք նկատում, որ տուփի ինչ-որ հատվածում խնձոր է պատկերված. իրականում հյութը խնձորի է, բայց տանձի համով, ինչի մասին վկայում է բաղադրությունը:

Մասնագետները գովազդով երաշխավորվում են հնարավոր պահանջներից. փաստացի՝ խնձորը պատկերված է, բաղադրությունում նշված է, ուստի իրենց խիղճը մաքուր է, իսկ այն, որ գնորդն ինչ-որ բան չի նկատել, դա արդեն վաճառողի մեղքը չէ:

11. Չափաքանակն ազդում է մեր վարքի վրա

Շոկոլադի բաժիններն աստիճանաբար մեծացնում են, որպեսզի գնորդները չմտածեն, թե շատ են քաղցր ուտում. նրանք, ինչպես միշտ, ուտում են նույն մեկ կտորը, սակայն այն մի փոքր ավելի մեծ է, քան՝ նախկինում: Այդպես քաղցրասերները շատ գնումներ են կատարում, քանի որ շոկոլադն ավելի շուտ է վերջանում:

Շոկոլադը՝ նախկինում (ձախ կողմում) և հիմա (աջ կողմում) / © Depositphotos

Նույն կերպ՝ արտադրողները հաճախ դիմում են ևս մեկ մոլորության. փոխում են ապրանքի քաշը՝ չփոխելով մեզ համար սովորական դարձած փաթեթավորման չափերը, նվազեցնում են գները: Օրինակ՝ սովորական 200 գրամանոց յուղի տուփի փոխարեն գնում ենք 180 գրամանոցը, բայց՝ զեղչով:

12. Մարքեթոլոգները չեն ցանկանում, որ տղամարդիկ խանութում կանանց հետ միասին քայլեն

Մարքեթոլոգները տեղյակ են, որ կանայք ավելի շատ են հակված ինչ-որ բան գնելու ցանկությանը, քան՝ տղամարդիկ: Ուստի խանութների նախագծման մասնագետները տղամարդկանց համար նախատեսված ապրանքները տեղադրում են մուտքի մոտ՝ նրանց պահելու, մինչև կանայք լցնեն սայլակը:

Հաճախորդ չկա, բայց մոլերը չեն փակվում և վարձավճար են պահանջում (upd.)
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար փակվել են հայ-իրանական և հայ-վրացական սահմանները, դադարեցվել են ուսումնական գործընթացները նախակրթական և կրթական հաստատություններում, առնվազն մինչև մարտի 23-ը չեն գործելու նաև մշակութային կենտրոնները, բազմաթիվ մարմիններում աշխատանքներն իրականացվում են առցանց տարբերակով:

Դադարեցվել է նույնիսկ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ակտիվ ընթացքը, գերատեսչություններ կոչ են անում զանգվածային հավաքներ չկազմակերպել և չմասնակցել դրանց, խորհուրդ է տրվում հետաձգել նաև հարսանիքները, շատ հյուրեր նախատեսող միջոցառումները և այլն:

https://www.facebook.com/tigran.baghinyan/posts/2686008341454629

Այդ ամենին զուգահեռ՝ Երևանում շարունակում են գործել առևտրի խոշոր կենտրոնները՝ մոլերը, որտեղ նույնիսկ այս օրերին կազմակերպվում են գովազդային խաղարկություններ:

https://www.facebook.com/aghavni.hakobyan/posts/1796301537167831

Բազմաթիվ օգտատերեր կոչ են անում փակել այդ կենտրոնները:

https://www.facebook.com/taron.chakhoyan/posts/2827068977348547

https://www.facebook.com/annieannie101010/posts/1762415000567058

Միևնույն ժամանակ, ինչպես մենք տեղեկացանք, որոշ մոլերում հաճախորդներ գրեթե չկան, սակայն աշխատանքներն, այդուհանդերձ, չեն դադարեցվում: Մեր աղբյուրի վստահեցմամբ՝ առևտրի կենտրոնի տնօրինությունը կենտրոնի տարածքում գործող փոքր վաճառասրահներին (բուտիկներին) թույլ չի տալիս փակել դրանք՝ սպառնալով տույժերով (հավանաբար այդպիսին է պայմանագիրը):

https://www.facebook.com/karlen.aslanyan/posts/10157396617288878

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=217572896291475&id=110676246981141

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ամերիաբանկը երեք ամսով հետաձգել է վարկերի մարումները: Նման կոչով դիմել էին ֆեյսբուքյան օգտատերեր, Լուսահով Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնապես դիմել էր Կենտրոնական բանկին:

https://www.facebook.com/anna.donatelle.5/posts/10220922804115759

https://www.facebook.com/edgar.babayan/posts/10213378204728867

Օգտատերերը կոչ են անում առևտրի խոշոր կենտրոններում նույնպես վարձավճարների հետաձգում թույլատրել, քանի որ հաճախորդների, ըստ այդ և՝ եկամտի խնդիր է առաջանում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=730285764170894&id=100015684318252

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների մեծ մասում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակվել են գրեթե բոլոր խանութներն ու վաճառակետերը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության մթերքի: ԱՄՆ-ում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հայաստանում կորոնավիրուս հայտնաբերվել է 15 մարդու մոտ: 200-ին մոտ քաղաքացիներ մեկուսացված են: Ինքնամեկուսացել են նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը. նրանց թեստի արդյունքները պարզ կլինեն այսօր երեկոյան:

UPD 1. «Երևան Մոլը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ մարտի 16-23-ն առևտրի կենտրոնը փակ է լինելու: Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը:

https://www.facebook.com/YerevanMallOfficial/posts/2885329204918504

Հայտարարությունում նշված է նաև, որ տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը չի անտեսվելու:

UPD 2. «Դալմա Գարդեն Մոլը» նույնպես հայտարարեց, որ մարտի 16-23-ը չի գործելու: Կազմակերպությունը կոչ է արել մնալ տանը, թեյ խմել, ֆիլմ դիտել, վայելեք մտերիմների ներկայությունը:

https://www.facebook.com/DalmaGardenMallOfficial/posts/2749807685115866

Նշվում է, որ կազմակերպությունը կունենա ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում են մարդու առողջությունը, հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։

Ռուսաստանում iPhone 11 Pro-ի և iPhone 11 Pro Max-ի առաջին խմբաքանակը սպառվել է
Apple-ը Ռուսաստանում վաճառել է iPhone 11 Pro-ի և iPhone 11 Pro Max-ի, ինչպես նաև iPhone 11-ի ոսկեգույն և մանուշակագույն մոդելների առաջին խմբաքանակը: Հաղորդվում է, որ հաջորդ խմբաքանակը սպասվում է հոկտեմբերին. պաշտոնական ինտերնետ-խանութից առաքումը կարող է տևել մինչև չորս շաբաթ:

iPhone-ի որոշ մոդելների պակասորդի մասին են վկայում նաև վերավաճառողները: iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ի 256 և 512 ՄԲ հիշողությամբ մոդելների մեծ պահանջարկը հանգեցրել է այդ մոդելների դեֆիցիտի:

Հայաստանյան շուկայում, ինչպես տեղեկացանք այդ մոդելները վաճառող խանութներից, Apple-ի թանկարժեք մոդելները դեռևս չեն սպառվել: Համեմատաբար սահմանափակ է միայն Pro Max-ի քանակությունը: Երևանյան խանութներում դեֆիցիտի մտավախություն չկա, թեև պահանջարկը գոհացնում է վաճառողներին:

Հիշեցնենք, որ Apple ընկերության iPhone-ների նորագույն մոդելների շնորհանդեսը տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին, որտեղ ներկայացվել էին թարմացված և կատարելագործված այլ պարագաներ ևս:

Պուտինին երկրորդ անգամ պաղպաղակ վաճառած կինն անհետացել է
Ժուկովսկում գտնվող MAKS-2019 ավիասալոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաղպաղակ վաճառած կինն իր վաճառակետով անհետացել է անմիջապես նախագահների այցից հետո: Ուշագրավն այն է, որ նույն կինոջից Պուտինը նաև 2017թ. է պաղպաղակ գնել:

https://youtu.be/nWphBRmPtoQ
2017թ., Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է գնում / ©RT

Նախագահի այցի հաջորդ օրը լրագրողները եկել են նույն վայրը, որտեղ պաղպաղակ էր վաճառվում, բայց ոչ մի վաճառակետ չեն հայտնաբերել: Փոխարենը նկատել են, որ փառատոնի վայրում նախագահների գնած բաժակով պաղպաղակներից ընդհանրապես չեն վաճառում:

https://youtu.be/F2ff4pRWFck
2019թ., Պուտինը և Էրդողանը պաղպաղակ են գնում / ©RT

Պարզվել է նաև, որ վաճառողուհու համազգեստը էականորեն տարբերվել է փառատոնի աշխատակիցների համազգեստից:

2017թ. Պուտինը MAKS ավիասալոնում նույն վաճառողուհուց կրկին պաղպաղակ է գնել: Երկու անգամն էլ նախագահն ինքն է վճարել: Այս անգամ նա խնդրել է 5 հազար ռուբլի մանրը վերադարձնել Առևտրի և արդյունաբերության նախարարին՝ «ավիացիայի զարգաման համար»: Այս անգամ Պուտինը հյուրասիրել է Կառավարությանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տարօրինակ չի համարել երկու անգամն էլ նույն վաճառողուհուց պաղպաղակ գնելը՝ նշելով, որ ավիասալոնում նույն ընկերություններն են աշխատում, և ինքը համոզված չէ՝ նույն մարդն է, թե՝ ոչ:

Սոցցանցերում որոշել են, որ վաճառողուհին կարող է Պահպանության դաշնային ծառայության գործակալը լինել: Ոմանք նրան ՊԴԾ-ի գնդապետ են անվանել:

https://twitter.com/LyapunovS/statuses/1166461420164308993

https://twitter.com/SvobodaRadio/statuses/1166664768314335234

https://twitter.com/Hypecoum_/statuses/1166391923541778432