Շեշտ.am (shesht.am) - Feed

Արցախում կռվող ադրբեջանցիների ընտանիքները սովի են մատնված
Տեղեկություն է ստացվել, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը սոված է մնացել: Տեղեկությունը, որը տարածվել է ադրբեջանական աղբյուրներում, այն մասին է, որ հինգ անչափահաս երեխա ունեցող, շարքային Շահին Ռահիմովը կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին, իսկ երեխաները մնացել են անաշխատունակ մոր խնամակալությանը: Հաղորդվում է, որ ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:

Ադրբեջանցի օգտատերերը սոցիալական ցանցերում քննադատում են երկրի կառավարությանը, փորձում են ուշադրություն հրավիրել նման դեպքերի վրա: Այդպիսի դեպքերը, ինչպես նշվում է, բավականին շատ են:

Ադրբեջանի կառավարության կողմից իր զինվորների ու մահացածների ընտանիքների նկատմամբ նման վերաբերմունքն առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել իր զոհերի թիվը՝ համարելով «ռազմական գաղտնիք»: Մահացածների հարազատներն, ովքեր համարձակվել են լուսանկարել հուղարկավորությունները, ենթարկվել են բռնության: Հավելենք նաև, որ Բաքուն հրաժարվել է նաև մարտի դաշտում զոհված իր զինծառայողների մարմիններից:

Հոգեբանները պարզել են, թե ում է մարդն իրեն երջանիկ զգում. ընտանիքի՞, թե՞ ընկերների
Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ մոտ հարաբերությունների առկայությունը մարդու հիմնարար պահանջմունքներից է և կապված է բարեկեցության ներքին զգացման հետ: Հնարավոր է՝ այդ պատճառով են շատերը կարծում, թե ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն իրենց երջանիկ կդարձնի: Մասնագետները, ԱՄՆ-ի Սուրբ Մարիի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Նաթան Հադսոնի ղեկավարությամբ, ցույց են տվել, որ դա այդպես չէ:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 400 մարդ, որոնց խնդրել են հիշել իրենց զգացողություններն ընտանիքի և ընկերների հետ շփման ժամանակ: Նրանք նաև պետք է պատմեին՝ ինչով են զբաղվել այդ ժամանակ՝ գնահատելով այդ փորձը զգայական տարբեր սանդակներով (0-ից մինչև 6):

Արդյունքում հետազոտողները կարողացել են որոշել մասնակիցների երջանկության սուբյեկտիվ մակարդակն այն պարագայում, երբ նրանք շփվել են ընկերների կամ զուգընկերների ու երեխաների հետ: Այն առավել բարձր է գնահատվել ընկերների հետ շփման ժամանակամիջոցի համար:

Սակայն Հադսոնն ու նրա գործընկերները չեն շտապում միանշանակ եզրակացություններ կատարել և նշում են, որ այդպիսի արդյունքները կարող են կապված լինել նրա հետ, որ մտերիմների շրջապատում, սովորաբար, մարդիկ ազատ ժամանակ են անցկացնում, հանգստանում են, իսկ հարազատների պարագայում հիմնականում զբաղվում են կենցաղային տհաճ աշխատանքով:

Այսպես, համաձայն նույն հետազոտության՝ ընկերների հետ անցկացված ժամանակի 65%-ը կապված է շփման հետ, իսկ զուգընկերների ու երեխաների հետ շփումները 28%-ից ցածր են: Մասնակիցները, սովորաբար, դրական են արձագանքել ընտանիքի հետ շփմանն այն պարագայում, երբ խոսքը կենցաղային պարտականությունների մասին չէ:

Հոգեբանները նշել են նորապսակների միջև վեճերի հիմնական պատճառները
Ամերիկացի հոգեբանները հայտարարել են, որ պարզել են այն իրատեսական հարցերը, որոնք հաճախ են վեճի առարկա դառնում նորապսակների միջև: Օքլենդի համալսարանից Գիլյերմե Լոպեսը նշել է, որ հարաբերություններում միմյանց չհասկանալու հիմնական պատճառների վերհանումը զույգերին կօգնի մեղմացնել վիճահարույց պահերը՝ կանխելով հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները:

Սկզբի համար գիտնականներն ուսանողներին առաջարկել են նշել թեմաներ, որոնք, նրանց կարծիքով, կարող են վեճ ու կռիվ առաջացնել նորապսակների միջև: Հարյուրավոր առաջարկներից ընտրվել են 80-ը: Ապա մանրամասն հարցումներ են իրականացվել 107 զույգերի կամավոր մասնակցությամբ, որոնք պետք է նշեին, թե վերջում մեկ տարում ինչի շուրջ են վիճել և ինչ հաճախականությամբ:

Առանձնացնելով այն 30 հարցերը, որոնք կամավորներն առավել շատ են նշել, հոգեբանները նրանց բաժանել են 6 խմբի. 6 առանցքային թեմաներ, որոնք հատկապես տարածված էին «վիճող» նորապսակների մոտ: Ցանկը գլխավորում էր երկրորդ կեսի կողմից ուշադրության պակասը: Ապա գալիս էին տարբեր խնդիրներ սեռական կյանքի հետ կապված, ընտանեկան և ֆինանսական հարաբերությունների, ընտանիքի «ղեկավարի» և տնային գործերի վերաբերյալ:

Այդ տվյալների հիման վրա Գիլյերմե Լոպեսը և նրա գործընկերները նույնիսկ պատրաստել են Reasons for Disagreement in Romantic Relationships Scale՝ չափանիշավորված հարցաթերթիկ: Դրանից կարող էին օգտվել ինչպես մասնագետ-հոգեբանները, այնպես էլ երիտասարդ զույգերը, ովքեր փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները:

Ընդգծվում է, որ նմանատիպ թեստերի կիրառման նպատակահարմարությունը խմբի աշխատանքներից դուրս կասկածներ է հարուցում: Հարցված նորապսակները հանդիսացել են ԱՄՆ-ի հյուսիսային մասի երիտասարդ բնակիչների նեղ շրջանակին՝ համապատասխան հանգամանքներով ու մշակութային ավանդույթներով: Ճապոնիայի կամ Ռուսաստանի զույգերի համար «վիճահարցերը» կարող են լրիվ այլ լինել:

Ներկայացվել են ժողովրդագրության վիճակի բարելավման նոր ծրագրերը
Այսօր Կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Փոխվարչապետը նշել է, որ Կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։ Տևական ժամանակ ընթացող քննարկումների արդյունքներով արձանագրվել է, որ Հանրապետության ղեկավարությունը 2020թ.-ից ժողովրդագրության ոլորտում էական փոփոխություններ է կատարելու, որի նպատակն, ըստ Տիգրան Ավինյանի, այն է, որպեսզի 2021թ.-ից սկսած երկրի բնակչությունը հնարավորություն ու ցանկություն ունենա՝ միջինը 3 երեխա ունենալու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է այս պահի դրությամբ քննարկումների ընթացքում մշակված ծրագիրը, որի հիմնական կետերն են.

1. Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնալու է 300 հազար դրամ՝ ավելանալով 6 անգամ.

2. Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը ներկայումս 150 հազար դրամ է (մինչև 2018թ. 50 հազար դրամ էր), դառնալու է 300 հազար դրամ։

3. Ներկայումս աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը կազմում է 18 000 դրամ. փոփոխությունների արդյունքում բարձրացվելու շուրջ 41 տոկոսով՝ դարձնելով 25 500 դրամ։

4. Սահմանվելու է գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի նոր տեսակ. մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ՝ մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:

5. Փուլ առ փուլ վերացվելու է «մանկապարտեզի հերթ» հասկացողությունը: Ներդրվելու է նոր մեխանիզմ, որով աշխատող ծնողը հնարավորություն կունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում կազմակերպել իր երեխայի խնամքը: Այսինքն, նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ընդլայնվելու են երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունները. համավճարի տարբերակով ժամը 08:30-ից մինչև 19:00-ը կազմակերպվելու է երեխաների խնամքը:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2293813794256361

Փոխվարչապետը որպես ամենակարևոր դրույթ է համարել երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելուն ուղղված ծրագրերը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ 2020թ. մեկնարկելու են հավակնոտ ծրագրեր: Ըստ դրանց՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում՝ պայմանավորված երեխայի ծնունդով:

Փոխվարչապետը նշել է, որ աշխատանքներ են տարվելու մարզային բնակավայրերում բնակարանաշինությունը խթանելու համար։ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը միայն սկիզբն են:

Սկզբում անհետանում են երեխաները, հետո աճում են բեխերը. ընտանեկան էմոձին ջնջելը Google-ում հեշտ չէ
Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության վերլուծական տվյալների փորձագետ Բրուկ ՈՒոթսոնը հայտնաբերել է, որ Google-ի ծրագրերում ընտանեկան էմոձիները (սմայլիկ) ջնջելն այդքան էլ հեշտ չէ: ?‍?‍?‍?Սկզբում հերթով պետք է ազատվել էմոձիում պատկերված մարդկանցից:

https://twitter.com/brookLYNevery1/status/1167087999630434304?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1167087999630434304&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fshapito%2F2019%2F08%2F30%2Fsperva-ischeznut-deti-potom-vyrastut-usy-v-google-nelzya-prosto-tak-udalit-emodzi-semi-iz-chetyreh-chelovek%3Futm_source%3Dfacebook%26utm_medium%3Dmain%26fbclid%3DIwAR3H3v7kkhVAb3Gfjs03BJDOf81TFvzGyjB82nhpz8b92bGWEhkQ0rwjVV0

Ուոթսոնի խոսքով՝ Google-ն ընտանեկան ամբողջ էմոձին չի ջնջում, այլ հերթականությամբ սպանում է ընտանիքի անդամներին՝  սկզբում՝ երեխաներին, վերջում՝ հորը:

Եթե 4 հոգուց բաղկացած ընտանիքի էմոձին տեղադրենք «Փաստաթղթում», «Աղյուսակում», «Ֆորմայում», «Ներկայացման» մեջ, ապա «Delete» կոճակը սեղմելու դեպքում ընտանիքի անդամները հերթով կհեռացվեն՝ սկզբում երեխաները:

Սա աշխատում է ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ հոմոսեքսուալների դեպքում. կարևորը՝ ընտանիքի անդամները 4-ը լինեն: Հետաքրքրական է, որ տարասեռ ընտանիքներում վերջում տղամարդն է հեռացվում:

Առաջին երեխայի հեռացվելուց հետո ծնողները դեռ նույն երջանիկ տեսքն ունեն:

Ընտանիքի բոլոր անդամները / ©meduza.io

Երեխաներից մեկը ջնջվել է / ©meduza.io

Իսկ ահա բոլոր երեխաներին ջնջելուց հետո ընտանիքի հայրը դառնում է բեխերով:

Երեխաները հեռացվել են, հայրը բեխեր ունի / ©meduza.io

Հայրը վերջում է հեռացվում / ©meduza.io

Եվ միայն վերջին անդամին հեռացնելուց հետո է էմոձին ամբողջությամբ ջնջվում տեքստից: