Շեշտ.am (shesht.am) - Feed

Facebook-ը և Instagram-ը որոշել են թաքցնել սեփական և այլոց հրապարակումների հավանումները
Թարմացումն, ինչպես հաղորդվում է, կհայտնվի առաջիկա օրերին: Հավանումների տեսանելիությունը հնարավոր կլինի կարգավորել յուրաքանչյուր հրապարակման համար կամ անջատել ամբողջ ցանկի համար:

Բացի այդ, հնարավոր կլինի կարգավորել, թե որ օգտատերերը կկարողանան տեսնել հավանումները: Հնարավոր կլինի ընտրել «բոլորի մոտ», «ոչ ոքի մոտ», «միայն նրանց, որոնց բաժանորդարված է հեղինակը» գործիքները:

Instagram-ը և Facebook-ը հավանումների թաքցման գլոբալ փորձարկումը սկսել է 2021թ. ապրիլից: Սոցցանցերն այդպիսով ցանկացել են օգնել` նվազեցնելու սոցիալական ճնշումը:

Բացի այդ, փորձարկումներից հետո Instagram-ը փորձագետների հետ համագործակցությամբ ստեղծել է խորհուրդների շտեմարան, որոնք կօգնեն համացանցում հաղթահարել սոցցանցերի ճնշումը:

Հավանումները կթաքցվեն / © Instagram

Instagram-ը նաև փորձարկել է այլ տարբերակներ, որոնք կօգնեին նվազեցնել օգտատերերի վրա ճնշումը: Օրինակ` բաժանորդների թվաքանակը թաքցնելու հնարավորությունը: Նշվում է, որ դա հանգեցրել է բացասական արդյունքի, քանի որ նոր օգտատերերն ուսումնասիրում են այլոց բաժանորդներին` իրենց ցանկը կարգավորելու համար:

2019թ. սկզբին Instagram-ը սկսել էր մարդկանց ոչ մեծ խմբի համար թաքցնել հավանումները: Հեղինակների մտահղացման համաձայն` դա թույլ կտա նվազեցնել սոցիալական ճնշումը, որին ենթարկվում են օգտատերերը, ովքեր մշտապես անհանգստանում են հավանումների քանակի համար:

Instagram-ն ամբողջ աշխարհում սկսել է թաքցնել հավանումները
Instagram-ն ամբողջ աշխարհում փորձարկում է հավանումների քանակը թաքցնելու գործառույթը: Արդյունքում՝ հնարավոր չի լինի տեսնել այլոց հավանումների քանակը: Վիճակագրությունը հասանելի կլինի միայն հրապարակման հեղինակին:

Այս մասին հավելվածի թիմը հայտարարություն է տարածել թվիթերյան էջում՝ նշելով, որ փորձարկումը կատարվում է ամբողջ աշխարհում:

https://twitter.com/instagram/statuses/1195009164470181888

Հավանումների քանակը թաքցնելու դեպքեր են արձանագրվել նաև Ռուսաստանում:

Instagram-ի հաղորդագրությունը օգտատիրոջը / ©Кухня Яндекс.Дзена

Instagram-ը դեռևս ապրիլ ամսին էր հայտարարել որոշ երկրների օգտատերերի համար հավանումների տեսանելիության թաքցման փորձարկումների մտադրության մասին: Սոցցանցը սրանով ցանկանում է, որպեսզի օգտատերերն ավելի շատ ուշադրություն դարձնեն բուն հրապարակմանը, ոչ թե՝ հավանումների քանակին:

Փորձարկումն ամռանն արդեն իրականացվել է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Իռլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում և Նոր Զելանդիայում: Նոյեմբերի 9-ից մեկնարկել է նաև ԱՄՆ-ում: Սոցցանցը հայտնել է, որ բացասական կարծիքներ է ստացել, բայց շարունակելու է փոփոխությունը, քանի որ այն հիմնարար նշանակություն ունի հավելվածում:

https://twitter.com/instagram/status/1151605657642029056?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1151605657642029056&ref_url=https%3A%2F%2Fshesht.am%2Fnews%2Finstagram-like

Instagram-ի ներկայացուցիչները նշել են, որ հասկանում են հավանումների քանակի կարևորությունը մի շարք օգտատերերի համար, օրինակ՝ գովազդային գործունեության համար: Հաղորդվել է, որ այս ուղղությամբ աշխատում են: Առաջարկվել է, օրինակ, ստեղծել հատուկ հարթակ կամ API, որի օգնությամբ գովազդատուները կկարողանան հետևել առաջխաղացման արդյունքներին:

Բացի Instagram-ից՝ հավանումների քանակի վերաբերյալ առանձին օգտատերերի համար նմանատիպ փորձարկումներ են կատարում նաև Facebook-ը և ВКонтакте-ն:

Facebook-ն Ավստրալիայում սկսել է թաքցնել հավանումների քանակը
Ավստրալացի օգտատերերի մի մասի մոտ Facebook-ը սկսել է փորձնական տարբերակով թաքցնել հավանումների քանակը:

Facebook-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ սահմանափակ փորձարկում է իրականացնում՝ թաքցնելով հավանումների քանակը, արձագանքները և տեսանյութերի դիտումը: Կարծիքները հավաքագրվելու են` հասկանալու, թե ինչքանով այն օգտատերերի փորձառության վրա կազդի:

Այդպիսի հրապարակումների նկատմամբ օգտատերերի արձագանքի թիվը կարող է տեսնել միայն հրապարակման հեղինակը: Մյուսները կտեսնեն միայն հրապարակման ստացած ամենահաճախակի արձագանքները:

Facebook-յան հրապարակում՝ հավանումների քանակով և առանց քանակի / ©tk.media

Սոցցանցում հավանումների քանակի թաքցման գործառույթի մասին առաջինը հայտնել էր Ջեյն Մանչուն Վոնգը՝ Հետադարձ մշակման մասնագետը և հետազոտողը: Ավելի ուշ Facebook-ում հաստատել են տեղեկությունը: Ընկերությունում մեկնաբանել են, որ փորձում են սրանով օգտատերերի ուշադրությունը հրավիրել բուն հրապարակման նյութին, այլ ոչ դրանց վիճակագրությանը:

Հիշեցնենք` ապրիլին նմանատիպ փորձարկում էր մեկնարկել նաև Instagram-ը: Իսկ օգոստոսի սկզբին «ВКонтакте»-ի օգտատերերը հայտնաբերել էին, որ սոցցանցն այլևս չի ցուցադրում հավանումների քանակը: Ընկերությունում մեկնաբանել են, որ ցանկանում են վերադարձնել օգտատերերի ուշադրությունը դեպի հրապարակման նյութը՝ նշելով, որ տարիների ընթացքում հրապարակման նկատմամբ արձագանքը վերածվել է «լսարանի որակի գնահատման միջոցի»:

Facebook-ը նույնպես կարող է թաքցնել հավանումները
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Instagram սոցիալական կայքը փորձարկում է թարմացված ծրագիրը, որտեղ միայն հեղինակը կարող է տեսնել, թե քանի հավանում ունեն իր նկարներն ու հոլովակները: Սակայն մյուս օգտատերերն ու գովազդատուները ստիպված են լինելու գուշակել հրապարակումների վարկանիշի մասին տվյալները։

Բազմաթիվ օգտատերեր, ովքեր վաստակում են սոցցանցում գովազդների միջոցով, չէին ողջունել այդ գաղափարը: Բայց այն ոչ միայն չդադարեցվեց, այլև, կարծես, տարածում է ստանում:

https://twitter.com/wongmjane/status/1168531712130736128

Հաղորդվում է, որ Facebook սոցիալական կայքը ևս դիտարկում է հրապարակումների տակ հավանությունների վերաբերյալ տեղեկատվության փակման տարբերակը՝ օգտատերերին նախանձից պաշտպանելու համար:

https://twitter.com/wongmjane/status/1168609832196173824

Աղբյուրի հաղորդմամբ՝ գաղափարն ուղղված է հատկապես այն օգտատերերին, ովքեր քիչ հավանումներ ստացած հրապարակումները հեռացնում են: