Շեշտ.am (shesht.am) - Feed

Covid-ը Հայաստանում նահանջում է, բայց պատճառն իշխանությունների ձախողումն է համարվում
2019թ. Հայաստանում տարբեր պատճառներից մահացել է 26186 մարդ: 2020թ.` 35371` 35%-ով ավելի: Համարվում է, որ հիմնական պատճառը պատերազմն է, սակայն, պաշտոնական տվյալներով, դեկտեմբերի վերջին մարտական գործողությունների հետևանքով մահացածների թիվը 2291 է: Այսինքն` ևս 6894 մարդ այլ պատճառներով է մահացել, որոնցից 3405-ը` կորոնավիրուսից: Աղբյուրն ուշադրություն են հրավիրում մնացած 3489 մահերը:

2020թ. արյունատար համակարգի հիվանդություններից մահացածների թիվը 2019-ի համեմատ ավելացել է 2987-ով` 21,2%-ով: Շնչուղիների հիվանդություններից մահացության աճը կազմել է 841 (38,8%): Այսպիսի ցուցանիշներն աննախադեպ են համարվում:

Մահացությունը Հայաստանում 2019 և 2020 թվականներին / © Armstat

Մահացության այս ցուցանիշների աճի պատճառ է համարվում այն, որ կորոնավիրուսը սպանում է ոչ միայն թոքաբորբով, այլև կաթվածով կամ ինսուլտով, նույնիսկ եթե ախտանշաններ չկան:

Բանն այն է, որ կորոնավիրուսային վարակն արյան միջոցով տարածվում է բոլոր օրգաններում: Ամրանալով բջջին` ստիպում է արտադրել իր կրկնօրինակները, ապա բջիջը մահանում է: Բջջի մահն ուղեկցվում է օրգանիզմում մնացորդների տարածմամբ:

Արդյունքում այդ տարրերը հայտնվում են արյան շրջանառությունում` վիրուսի սպիտակուցների հետ: Սա առաջացնում է բացասական գործընթաց ամենատարբեր հյուսվածքներում: Ի վերջո` սրտի համար խնդիրներ են առաջանում: Բացի այդ` կորոնավիրուսը կարող է վարակել նաև սրտի բջիջները` հասցնելով կաթվածի: Եվ այս դեպքում բարդ կլիներ առանձնացնել մահվան բուն պատճառը:

Ստացվում է` Հայաստանում կորոնավիրուսից իրականում ավելի շատ մարդ է մահացել: Պատճառների շարքում նշվում է, որ առողջապահական համակարգը մարդկանց ժամանակին չի բացատրել վիրուսի վտանգավորության մասին, խիստ միջոցներ չի ձեռնարկել, և բնակչության մեծ մասն արդեն վարակվել է: Հնարավոր է համարվում, որ նախարար Արսեն Թորոսյանը հենց այդ պատճառով է վերջերս հրաժարական ներկայացրել:

Մահացության նշված պատճառները գումարելով կորոնավիրուսից մահացության պաշտոնական թվերին` ստացվում է, որ Հայաստանում 2020թ. Covid-19-ից ավելի շատ մարդ է մահացել, քան պատերազմից (դեկտեմբերի վերջի դրությամբ):

Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված նախկին նախարարը կորոնավիրուսից մահացել է
Սերգո Կարապետյանը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնում եղել է 2010-2016թթ: 2018թ. հեղափոխությունից հետո խոստովանական ցուցմունք է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ` այսպես կոչված «դիզելի գործով»: Հաղորդվում է, նախկին նախարարը մահացել է Covid-19 կորոնավիրուսից:

ՀՀ 3-րդ նախագահը հարուցված գործի շրջանակներում մեղադրվում է 1 մլն դոլար պետական միջոցների վատնման մեջ: Կարապետյանի ցուցմունքները Սարգսյանի դեմ մեղադրանքի հիմքն են: Նրա խոսքով` պետական մրցույթում հաղթել է Սերժ Սարգսյանի ընկերոջ կազմակերպությունը` անձամբ նախագահի հրահանգով:

Գործով Սերգո Կարապետյանը նույնպես մեղադրյալ էր` Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի հետ միասին:

Սերգո Կարապետյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 6-ին` Արտաշատում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1965-1972թթ. աշխատել է Արտաշատի պահածոների գործարանում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1972-1986թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները, 1987-1995թթ.` նույն գործարանի գլխավոր տնօրենը: 1986-1987թթ. ղեկավարել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունը: Մինչև 2011 թ.-ը եղել է «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը:

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 2374 նոր դեպք է հաստատվել
Վարակվածության հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 97150-ի: Նրանցից 58811-ն առողջացել են: Նախորդ օրը կատարված թեստերից 2191-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 418080 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում հասել է 1448-ի: Covid-19-ով վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացությունների թիվը 383 է. նախորդ օրը գրանցվել է այսպիսի 7 դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1328-ով
Նախորդ օրը կատարված թեստերից 1663-ը բացասական են եղել: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 57599-ի:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1413-ի:

Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակվածության 2381 նոր դեպք
Նախորդ օրը կատարված թեստերից 2611-ն են եղել բացասական: Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 89813 է: Նրանցից 55314-ն առողջացել են, 1341-ը՝ կորոնավիրուսից են մահացել, 367-ը՝ այլ պատճառներով:

Հայաստանում առաջին անգամ Covid-19-ից 16-ամյա երեխա է մահացել
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք է հաստատվել, որոնցից 49219-ն առողջացել են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:

Covid-19-ից մահացությունների թիվը երկրում հասել է 1121-ի. նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին),  60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է Covid-19-ը` իր հետևանքներով:

Նշվում է, որ բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ վարակվածների մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 321-ի:

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 295 նոր դեպք է հաստատվել
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 46671-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 42231 է: Նախորդ օրը կատարված թեստերից 4024-ն են եղել բացասական:

Կորոնավիրուսային վարակից մահացածների թիվը Հայաստանում հասել է 925-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 252158 թեստավորում:

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 172 նոր դեպք է հաստատվել
Նախորդ օրը կատարված թեստերից 3200-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 234631 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 45675, նրանցից 41605-ը ապաքինվել են:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 911-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացությունների թիվը հասել է 281-ի. նախորդ օրը գրանցվել է այդպիսի 1 դեպք:

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 199 նոր դեպք է հաստատվել
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 45152-ի: Նրանցից 41023-ն առողջացել են: Նախորդ օրը կատարված թեստերից 3319-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 224559 թեստավորում:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 905-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը հասել է 279-ի՝ նախորդ օրն ավելանալով 3-ով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 196 նոր դեպք է հաստատվել
Առողջացածների թիվը հասել է 38855-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 1696-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 211281 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44271 է:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 887-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 271-ի: