Շեշտ.am (shesht.am) - Feed

Սիբիրյան խոցի ախտանշանով 7 քաղաքացի Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել
Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Ինչպես հաղորդվում է, սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածներն ի հայտ են եկել հունիսի 30-ին, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում:

Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանի խոսքով` գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունների անկում:

Արսենյանը տեղեկացրել է, որ ամբողջ հոտը կրկին պատվաստվել է սիբիրախտի դեմ: Ընդգծել է, որ նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան:

Ինչպես նշվել է, սիբիրյան խոցի հաստատման վերաբերյալ համապատասխան լաբորատոր փորձաքննության պաշտոնական փաստաթուղթ դեռ չի ստացվել, սակայն վարչական ղեկավարը շեշտել է, որ հոսպիտալացված մարդկանց ախտանշաններն ու անասունների անկումը վկայում են այդ հիվանդության առկայության մասին: Հիվանդների վիճակն, Արսենյանի խոսքով, նորմալ է:

Հիշեցնենք, որ սիբիրյան խոց էր հայտնաբերվել նաև Գեղարքունիքի մարզում: Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում էր սիբիրյան խոց հայտնաբերվել: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» նմուշառում էր կատարել այդ համայնքների 7 բնակչից, որոնցից 3-ի մոտ հաստատվել էր «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Հաղորդվել էր, որ դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։

ՀՎԿԱ կենտրոնը հետազոտել էր նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Հնդկաստանում անհայտ հիվանդություն է բռնկվել. 100-ավոր մարդիկ հոսպիտալացվել են
Հնդկաստանի արևելյան ափամերձ Անդհրա-Պրադեշ նահանգում անհայտ տեսակի հիվանդության բռնկում է գրանցվել: Հիվանդության դեպքերը գրանցվել ավելի քան 200 հազար բնակիչ ունեցող Էլուրու քաղաքում և նրա մերձակայքում:

Շաբաթ օրվանից սկսած՝ հոսպիտալացվել է շուրջ 340 մարդ (այլ տվյալներով՝ 450-ից ավելի): Նրանցից 45-ը 12 տարեկանից փոքր երեխաներ են: Ներկայումս բժիշկների հսկողության տակ է 157 պացիենտ, 168-ը դուրս են գրվել: 45-ամյա մի տղամարդ մահացել է. մահվան պատճառ է նշվում սրտի նոպան:

Հիվանդների մեծ մասը 20-30 տարեկան են: Նրանք գանգատվել են ջղաձգությունից, սրտխառնոցից, հանկարծակի ուշագնացությունից, էպիլեփսիայի նոպաներից, որոնք տևել են մոտ 3-5 րոպե և ուղեկցվել են բերանից փրփուրով, գլխապտույտով, աչքերի այրոցով, մեջքի ցավերով, դողով, մոռացկոտությամբ և անհանգստությամբ: Մարդուց մարդուն փոխանցման դեպքեր առայժմ չեն արձանագրվել:

Իշխանությունները և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները դեռևս չեն պարզել հիվանդության պատճառները: Հոսպիտալացվածներին, ամեն դեպքում, Covid-19-ի թեստավորում են կատարել. բոլորի մոտ բացասական են եղել: Նրանց մոտ վարակիչ այլ հիվանդություններ նույնպես չեն հայտնաբերվել: Ողնուղեղի հեղուկի մակարդակը նույնպես նորմայում է եղել:

Ընդդիմադիրները հայտարարել են, որ հիվանդության պատճառը կեղտոտ ջուրն է և պահանջել են Արտակարգ դրություն սահմանել, սակայն տուժած շրջաններից վերցված նմուշները կեղտոտվածությունն առայժմ չեն հաստատել: Նահանգի գլխավոր նախարար Ջագանմոհան Ռեդին նշել է, որ հիվանդների շրջանում չկան այնպիսի մարդիկ, որոնք կապ չունեն քաղաքային ջրամատակարարման հետ:

Պացիենտների արյան և վերջին շրջանում օգտագործած սննդի անալիզներն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության լաբորատորիա: Քանզի տուժածները նույն քաղաքից են, համարվում է, որ հիվանդությունը տեղային բնույթ ունի, բայց հստակ պատճառներ լաբորատորիան դեռ չի հայտնել:

Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը հետազոտության համար 3 բժիշկների ներգրավմամբ հատուկ խումբ է ձևավորել՝ դեպքի վայր այցելելու և եզրակացություններ անելու:

Միևնույն ժամանակ՝ տեղի որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ հիվանդությունը կարող էին առաջացնել տոքսիկ քլորօրգանական միացությունները և մոծակներից պաշտպանվելու միջոցները: Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:

Պարզվել է՝ մեղրը մրսածության բուժման հարցում ավելի արդյունավետ է, քան դեղերը
Հետազոտողները վերլուծել են առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների համեմատ մեղրի արդյունավետության վերաբերյալ 14 հետազոտությունները և եզրակացրել, որ մեղուների արտադրանքն ավելի լավ է օգնում վերին շնչառական ուղիների վարակի ախտանշանների, ներառյալ կոկորդի ցավի, քթարտադրության ու հազի բուժման դեպքում: Գիտնականները դիտարկել են հիվանդության ընթացքը 1761 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ՝ մեղրը 36%-ով ավելի արդյունավետ է գտնվել հազի հաճախականության նվազման գործում, քան սովորական դեղերը, և 44%-ով նվազեցրել է հազի բարդությունը: Նաև ապացուցվել է, որ մեղրը 1-2 օրով կրճատում է վերին շնչուղիների վարակից առողջացման համար անհրաժեշտ ժամանակը: Հետազոտության հեղինակները (Օքսֆորդի համալսարանից) նշել են, որ մեղրը հաճախ է կիրառվում պացիենտների կողմից, որպես ոչ մասնագիտացված դեղամիջոց: Բացի այդ, նրանց խոսքով, այն մատչելի է, հասանելի և գործնականում վնասակար ազդեցություն չի ունենում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի մեղրի համեմատությունը հակաբիոտիկների հետ: Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ հակաբիոտիկները հաճախ վնասակար ազդեցություն են ունենում և հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ առաջացնում են կայունություն, ուստի մեղրի կիրառությունը որպես այլընտրանքային դեղամիջոց ավելի շատ առավելություններ ունի:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ վերին շնչուղիների վարակների մեծ մասը վիրուսային է, այդ իսկ պատճառով հակաբիոտիկների օգտագործումն անարդյունավետ է և ոչ նպատակահարմար: Նրանց խոսքով՝ բժիշկները չարդարացված կերպով հաճախ են դիմում հակաբիոտիկներ նշանակելուն: Երբեմն դա տեղի ունենում պացիենտի՝ ուժեղ ազդող դեղամիջոց նշանակելու խնդրանքով, իսկ բժիշկը չի մերժում՝ հարաբերությունները չփչացնելու համար:

Սակայն գիտնականները զգուշացնում են, որ մեղրը բարդ նյութ է, ուստի նրա տարատեսակները կարող են տարբեր արդյունք ունենալ: Այն անվտանգ է բնակչության մեծ մասի համար, բացառություն են ալերգիա ունեցողները և մինչև մեկ տարեկանները:

Հետազոտողները շեշտում են, որ մեղրի արդյունավետության ուսումնասիրությունները շարունակվում են: Ընդ որում՝ գիտնականները փորձում են պարզել, թե մեղրը որքանով է արդյունավետ հակաբակտերային միջոցի տեսանկյունից, ինչպես նաև՝ թե ինչպես կարող է այն օգնել այլ հիվանդությունների բուժմանը՝ բացի հազից ու մրսածությունից: Գիտնականները նշում են, որ երբեմն բուժման լավագույն միջոցը բնության կողմից տրված բարիքն է, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրություններ կատարել:

Ի՞նչ է քաղցկեղն ու ինչպե՞ս կանխել դրա զարգացումը. 21-րդ դարի պատիժը
«Հիվանդություն» բառը լսելիս մենք հաճախ այն պատկերացնում ենք մարդու օրգանիզմի վրա ազդող միկրոօրգանիզմների կամ վիրուսների տեսքով: Դրանց համար մարդը և՛ սննդի աղբյուր է, և՛ բնակավայր: Որոշները հաստատվում են լորձաթաղանթներում, մյուսները՝ արյան հետ տարածվում են ամբողջ օրգանիզմում, իսկ երրորդներն ընդհանրապես ոչնչացնում են մարմնի բջիջները՝ իրեն սեփական հետնորդներին բազմացնելու նպատակով: Դեղերի և բուժման միջոցով մարդն արդեն դարեր շարունակ պայքարում է հիվանդության դեմ, պարբերաբար հնարում է նոր մեթոդներ: Սակայն սարսափելի վտանգը վրա է հասնում հենց ներսից:

Ի՞նչ է քաղցկեղը

Օրգանիզմի մուտացված բջիջներից առաջացող հիվանդություն: Մինչ օրս 100 %-անոց կանխատեսում հնարավոր չի եղել, թե որտեղ, երբ և ինչպես այն կառաջանա: Բժշկությանը հայտնի են միայն մուտացիայի հավանականությունը բարձրացնող հանգամանքները (կանցերոգեններ, քաղցկեղ առաջացնողներ). ռադիացիոն ճառագայթում, տոքսիկ նյութերի ազդեցություն, իմունիտետի ընդհանուր անկում և այլն, սակայն նույնիսկ դրանք 100 %-ով չեն հանգեցնում քաղցկեղային հիվանդությունների: Ժամանակակից թերապիան նույնպես մարդուն պաշտպանել ուռուցքի առաջացումից:

Хромосома՝ քրոմոսոմ, Теломеры՝ տելոմերներ / © cont.ws

ՈՒռուցքը կամ կարցինոման առաջանում է այն ժամանակ, երբ մարմնի (ոչ սեռային) բջիջը սկսում է անկանոն կերպով կիսվել ու աճել: Սովորաբար օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ ապրում է հստակ սահմանված ժամկետացանկով՝ բջջային ցիկլով: Երբ ծրագիրն իրականացված է, բջիջը դադարում է կիսվել և մահանում է, իսկ մաքրուհի-բջիջները՝ ֆագոցիտները, վերացնում են դրա հետքերը, որպեսզի օրգանական աղբի պատճառով հյուսվածքներում բորբոքում չառաջանա: Բջիջն իր մոտալուտ մահվան մասին «տեղեկանում է» տելոմերների շնորհիվ: Վերջիններս ԴՆԹ-ի մանրագույն հատվածներ են քրոմոսոմների վերջում: Երբ բջիջը կիսվում է, տելոմերների մի մասը մահանում է: Եվ երբ բոլոր տելոմերները սպառված են, կիսումը դադարում է: Այդ երևույթը նախորդ դարի 60-ականներին բացահայտել է Լեոնարդ Հեյֆլիկը:

Ընդհանրապես՝ ինչո՞ւ է բջիջը մահանում: Դա պայմանավորված է նրանով, որ կիսման գործընթացում ի հայտ են գալիս մանրադիտակային մուտացիաներ՝ աննշան և կործանարար: Հենց նրանց պատճառով է օրգանիզմը ծերանում: Մուտացիաներն ինչ-որ պահի շատ են լինում, և բջջային ծրագիրը սկսում է մեկը մյուսի հետևից խափանվել: Դրանք հիմնականում ծագում են շրջակա միջավայրի ագրեսիվ դրսևորումներից, սակայն նույնիսկ լիարժեք մեկուսի բնակվող մարդը հավերժ չի կարող ապրել. բնությունն այդ մասին հոգ է տարել:

Ուռուցքները և նրանց տեսակները

Կարցինոմաները լինում են բարորակ և չարորակ: Երկուսն էլ վտանգավոր են օրգանիզմի համար, սակայն երկրորդներն առավել վտանգավոր են: Դրանք բաղկացած են չարորակ (մալիգնիզացված) բջիջներից. դրանք գործնականում լիարժեք վատնել են այն գծերը, որոնք բնորոշ են նրանց «հարազատ» հյուսվածքին, և կարող են անվերահսկելիորեն ու անդադար բազմանալ: Բացի այդ՝ դրանք ծնունդ են տալիս մետաստազների. բջիջ-մուտանտներ, որոնք առաջանում են մեկ ուռուցքում, առանձնանում են դրանից և արյան հոսքով տարածվում ամբողջ օրգանիզմում: Նոր վայրում ամրանալով՝ բջիջը շարունակում է բազմանալ նաև այնտեղ, ինչը հանգեցնում է տիրոջ ինքնազգացողության վատթարացմանը:

Չարորակ ադրենոկարցինոմա, «երկաթե» քաղցկեղ / © cont.ws

Բջջի կիսման արդյունքում է մեր օրգանիզմը կատարում իր կենսագործունեությունը: Սակայն երբ բջիջ-մուտանտը դադարում է կատարել իր դերը, շարքից հանում է հյուսվածքի առողջ բջիջներին: Քանի որ օրգանիզմի մի մասը դադարում է կատարել իր գործառույթը, ընդհանուր աշխատանքը խախտվում է: Բացի այդ՝ քաղցկեղային բջիջը դառնում է իրական մակաբույծ. չկարողանալով և չցանկանալով մահանալ՝ ավելի շատ է կիսվում՝ օրգանիզմից խլելով բոլոր ռեսուրսները: Ժամանակի ընթացքում մարդը թուլանում է, ահագնացող ցավերը կյանքն ավելի են բարդացնում: Թուլանում է նաև իմունիտետը, և մարդը խոցելի է դառնում նաև արտաքին միկրոօրգանիզմների համար:

Ինչո՞ւ է քաղցկեղը բուժելն այդքան բարդ

Քաղցկեղային հիվանդությունների առանցքային խնդիրն այն է, որ մարդու իմունիտետը բջիջ-մուտանտներին որպես օտար չի ճանաչում: Դրա հետևանքով օրգանիզմը ոչ մի կերպ չի արձագանքում ներքին մակաբույծներին և մահանում՝ «չգիտակցելով» խնդիրը: Մյուս կողմից՝ հիվանդ բջիջները ոչնցացնելու համար նախատեսված դեղերին օրգանիզմը վերաբերում է որպես ագրեսորների՝ խոչընդոտելով դրանց գործունեությանը: Ուռուցքի բուժման նպատակով գիտնականները դիմում են խորամանկ ու արտասովոր մեթոդների:

Նրանք օրգանիզմ են ներմուծում մետաղի նանոմասնիկներ, որոնք հեշտությամբ են անցնում բջիջների մեմբրանների միջով: Հայտնվելով ուռուցքի մեջ՝ ջերմացվում են ռադիոճառագայթմամբ: Արդյունքում՝ ուռուցքը մահանում է գործնականում անվնաս կերպով: Մյուսները մարդուն վարակում են «ստերիլ» սալմոնելներով: Դրանք հեշտությամբ են անցնում գրեթե բոլոր մեմբրաններով, և յուրաքանչյուրի վրա մի կտոր դեղամիջոց է ամրացված: Հայտնվելով կարցինոմայում՝ դեղն առանձնանում է և սկսում ազդել: Արդյունքում՝ մարդը վարակվում է անվտանգ սալմոնելներով, բայց կյանքին արդեն վտանգ չի սպառնում:

Ուռուցքի վերաճումը չարորակի. բջիջները տեղափոխվում են այլ հյուսվածքներ / © cont.ws

Բոլորին հայտնի քիմիաթերապիան գործուն, սակայն քաղցկեղի ոչնչացման վտանգավոր մեթոդ է: Ուժգին կենսակտիվ քիմիական նյութերի ազդեցությունից տառապում է ամբողջ օրգանիզմը և հաճախ քիմիաթերապիա անցնող ու քաղցկեղը հաղթահարած մարդիկ ամբողջ կյանքում հաշմանդամ են մնում: Մինչև վերջերս դա համարվում էր քաղցկեղի դեմ պայքարի ամենագործուն մեթոդներից մեկը: Կարցինոման հնարավոր է պարզապես կտրել հանել, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ այն մետաստազներ չի թողնի:

Եզրափակում

Քաղցկեղը մարմնի արձագանքն է արտաքին ու ներքին մուտածիններին: Հնարավոր է առավելագույնս պահպանել անվտանգություն՝ խուսափելով կանցերածինների հետ շփումից. նիկոտին, ալկոհոլ, քիմիական նյութերով ու հիվանդածին մանրէներով հարուստ օդ, անառողջ սնունդ: Որքան կոփված է օրգանիզմը, այնքան ուժգին է դիմակայում արտաքին հիվանդությանը, բայց նրա սեփական բջիջները հաճախ ավելի վտանգավոր են: Բարեբախտաբար՝ յուրաքանչյուր տարի բժշկությունը քաղցկեղի դեմ պայքարի նոր ու ավելի արդյունավետ, անվտանգ մեթոդներ է մշակում՝ բարձրացնելով հավանականությունը, որ ապագայում քաղցկեղի դեմ բուժումը կնմանվի սովորական մրսածության բուժման:

Տարեց շիմպանզեների սրտում ոսկոր են հայտնաբերել
Որոշ տարեց շիմպանզեների սրտում հանքայնացված հյուսվածք է ձևավորվում՝ «սրտի ոսկոր»: Անսպասելի բացահայտման վերաբերյալ աշխատության հեղինակներից Քեթրին Ռուտլանդը (Նոթինգհեմի համալսարան) նշել է, որ նոր ոսկորի հայտնաբերումը ներկայումս հազվադեպ երևույթ է, հատկապես շիմպանզեների դեպքում, որոնց անատոմիան բավականին մոտ է մարդուն:

Իրականում «սրտի ոսկորը» (os cordis), իսկ երբեմն նաև՝ այդպիսի հանքայնացված նմուշների զույգը, հայտնի է այլ տեսակների մոտ, ինչպիսիք են՝ կովերը, ջրասամույրները, ուղտերը: Բայց նույնիսկ նրանց մոտ այն կմախքի «պարտադիր» մաս չի հանդիսանում և կարող է ձևավորվել միայն որոշ տարեց կենդանիների մոտ: Համարվում է, որ os cordis-ը մեխանիկական գործառույթ է կատարում՝ աջակցելով սրտի կծկումներին, մեծացնելով տարողունակությունը, սակայն դրա հստակության հարցը մնում է չպարզված:

Կռճիկի խտացած և կոշտ հատվածներ առկա են նաև մարդու սրտում, սակայն լիարժեք «սրտի ոսկորի» ի հայտ գալը միշտ պայմանավորված է տարբեր պաթոլոգիաներով: Մեր մոտ հարազատների՝ շիմպանզեների սիրտը նման է մեր սրտին, և տարիքի հետ նրանք նույնպես հանդիպում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների: Ուստի կենդանիների սրտում հանքայնացված հատվածների առաջացումը գիտնականները պայմանավորել են հիվանդությամբ:

Ռուտլանդը և նրա գործընկերները հետազոտել են 16 շիմպանզեների, որոնց տարիքն այդ տեսակի համար բավականին բարձր է եղել՝ 59: Ընդ որում՝ շիմպանզեներից երեքի մոտ հայտնաբերվել է մեծ տարիքում այդ կենդանիների համար սովորական ֆիբրոզ միոկարդ՝ միացնող հյուսվածքների կարծրացում, որը կարող է հանգեցնել սրտի կծկումների ռիթմի խանգարմանը՝ ընդհուպ մինչև դադարում: Այդ երեք հիվանդ կապիկներն էլ ունեցել են «սրտի ոսկոր»:

Շիմպանզեի «սրտի ոսկորի» անատոմիան / © Catrin Rutland, University of Nottingham

Բացի այդ՝ այն հայտնաբերվել է նաև յոթ՝ լիովին առողջ սրտով շիմպանզեների մոտ, ընդ որում՝ չորսի մոտ՝ նույն տեղում, որտեղ և՝ os cordis-ը: Իսկ մեկի մոտ գիտնականները նույնականացրել են կռճիկային կոշտացած հյուսվածքի հատված. ոսկորի հնարավոր ձևավորման նախանշան:

Գիտնականները համարում են, որ «սրտի ոսկորի» ձևավորումն այդ կենդանիների մոտ կապված է սրտի հիվանդությունների հետ, սակայն՝ թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված այդ կապը, դեռևս չեն կարող նշել: Ոսկրացումը կարող է հանդիսանալ պաթոլոգիական գործընթացների մաս, որոնք ի վերջո հանգեցնում են մահվան: Այն կարող է լինել նաև պաշտպանիչ մեխանիզմ, որն աջակցում է սրտի թուլացած հյուսվածքներին:

Կարմրուկի բարդացումների շարքն են դասվել հեպատիտը, ապենդիցիտը և վիրուսային մենինգիտը
Կարմրուկին ուղեկցող բարդություններն իրականում կարող են ավելի ծանր, բազմաքանակ ու բազմազան լինել, քանի նախկինում համարվել է:

Կարմրուկն արտառոց վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն արտահայտվում է բարձր ջերմությամբ, լորձաթաղանթի բորբոքմամբ, ընդհանուր թունավորմամբ, շաղկապենաբորբով (կոնյունկտիվիտ) և մաշկի ցանով: Կարմրուկի դեմ կիրառվող պատվաստանյութն արդյունավետ է և լիովին անվտանգ: Սակայն վերջին մի քանի տասնամյակներում նրա չհիմնավորված զգուշացումների ազդեցությունը մարդկանց վրա ամբողջ աշխարհում հանգեցրել է կարմրուկով հիվանդացության աճին, ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի շրջանում:

Հետազոտության հեղինակները կարմրուկով երեք հիվանդի են բուժել. նրանց մոտ հիմնական վարակն ուղեկցվել է բարդացմամբ: Առաջին պացիենտը երիտասարդ է եղել, ով մանուկ ժամանակ պատվաստանյութի միայն մեկ չափաքանակ է ստացել՝ նախընտրելի երկուսի փոխարեն. նրա մոտ հավելյալ ախտորոշվել է «հեպատիտ»: Երկրորդ դեպքում կնոջ մոտ վիրուսային վարակն ուղեկցվել է ապենդիսի բորբոքմամբ: Իսկ երրորդի՝ միջին տարիքի տղամարդու մոտ կարմրուկը բարդացել է վիրուսային մենինգիով:

Կարմրուկի հարուցիչի միկրոլուսանկարը / © Cynthia S. Goldsmith

Բոլոր երեքն էլ առողջացել են համապատասխան բուժումից և խնամքից հետո: Ոչ ոքի մոտ հիվանդության արդյունքում տևական խնդիրներ չեն արձանագրվել: Սակայն հեղինակները նշել են, որ կարմրուկը ճնշում է օրգանիզմի իմունային համակարգին, ուստի կարող է բարդացումների հանգեցնել գործնականում ցանկացած օրգանում:

Կարմրուկի գրանցված դեպքերի մոտ 1/3-ն ուղեկցվում են տարբեր բարդացումներով: Կարող է լինել թոքաբորբ, ֆեբրիլային ցնցումներով կամ էնցեֆալոմիելիտով (ողնուղեղի կամ գլխուղեղի վնասում, երբ մարդու իմունիտետը սպիտակուցներ է արտադրում սեփական նյարդային հյուսվածքների դեմ): Հնարավոր է նաև սրացող սկլերոզացնող պանէնցեֆալիտ. նյարդային սրացող խանգարում, որն առաջացնում է մտավոր հետամնացություն, միոկլոնային ջղաձգում և ցնցումներ:

Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ մահվան ելքով կարմրուկի զանգվածային բռնկումները ներկայումս շարունակվում են եվրոպական երկրներում, որոնք ավելի վաղ մեկուսացրել էին կամ կասեցրել էին հարուցչի էնդեմիկ փոխանցումը: Միայն 2019թ. առաջին կեսին Եվրոպայում գրանցվել է կարմրուկից մահվան 10 հազար դեպք:

Վարակման դեպքերի աճը մասնագետները կապում են 2000-ականների սկզբներին պատվաստման նկատմամբ ձևավորված բացասական կարծիքի հետ: Այն ժամանակ կարմրուկի, պարոտիտի և կարմրախտի դեմ MMR կոմբինացված պատվաստանյութը կապել են երեխաների մոտ աուտիզմի զարգացման հետ, թեև բժշկական լայնածավալ հետազոտությունները հակառակն են ցույց տվել:

Սեռական զուգընկերների մեծ քանակը կապել են քաղցկեղի կամ այլ հիվանդության բարձր վտանգի հետ
Աշխարհի գիտնականները փորձում են գտնել վտանգավոր հիվանդությունների միջև պատճառահետևանքային կապերը: Ներկայումս Վիեննայի բժշկական համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և այլ հաստատությունների մասնագետների միջազգային խումբն իր եզրակացությունն է ներկայացրել, որը վերաբերում է սեռական զուգընկերների քանակին և հիվանդությունների շարքին, առաջին հերթին՝ քաղցկեղին:

Մասնագետները հետազոտել են բրիտանացի 2537 տղամարդու և 3185 կնոջ ցուցանիշները, որոնք ստացվել են ELSA (English Longitudinal Study of Ageing) հետազոտական նախագծի շրջանակներում:

Մասնակիցների միջին տարիքը 64 է եղել: Տղամարդկանց շուրջ 28%-ը նշել են, որ հարցման պահին իրենք ունեցել են 0-1 սեռական զուգընկեր, 29%-ը՝ 2-4, 20%-ն ունեցել է 5-9, իսկ 22%-ը՝ 10 և ավել զուգընկեր: Կանանց դեպքում համապատասխան ցուցանիշը կազմել է 41%, 35%, 16% և մոտ 8%:

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում սեռական զուգընկերների մեծ թիվը պայմանավորված է եղել կողակցի բացակայությամբ, ինչպես նաև բարձր կամ, ընդհակառակը, ցածր բավարարվածությամբ: Բացի այդ, դա ուղեկցվել է ծխախոտի և ալկոհոլի նկատմամբ հակմամբ:

Առավել հետաքրքրական է հանդիսացել կապը սեռական զուգընկերների քանակի և վտանգավոր հիվանդությունների միջև, որոնցից են քաղցկեղը, սրտի իշեմիկ հիվանդությունը և կաթվածը:

Այն կանանց մոտ, ովքեր ամբողջ կյանքում ունեցել են 10 և ավելի սեռական զուգընկերներ, քաղցկեղի վտանգն 91%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր մեկից ավելի զուգընկեր չեն ունեցել: Նմանատիպ պատկեր է արձանագրվել նաև տղամարդկանց մոտ: Երկուսից չորս զուգընկերոջ մասին հաղորդած տղամարդկանց մոտ սարսափելի ախտորոշման վտանգը 57%-ով բարձր է եղել, քան միայն մեկն ունեցածների մոտ: 10 և ավելիի դեպքում տարբերությունը կազմել է արդեն 69%:

Ուշագրավ է, որ 5 և ավել տղամարդկանց հետ հանդիպած կանայք ունեցել են 64%-ով ավելի բարձր հավանականություն՝ խրոնիկ հիվանդությունների, քան նրանք, ովքեր ունեցել են 0-1 զուգընկեր:

Հետազոտության հեղինակները նշել են, որ քաղցկեղի վտանգի աճը կարող է դիտարկվել նրա այն տեսակների հաշվին, որոնք կապված են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետ, բայց չեն շտապել հիվանդությունների պատճառների մասին կատարել հստակ եզրակացություններ:

Ավելի վաղ մասնագետների մեկ այլ խումբ պարզել էր, որ մենոպաուզայի դեպքում հորմոնալ թերապիան բարձրացնում է կրծքի քացղկեղի վտանգը: Մասնագետների ևս մեկ խումբ առաջ էր քաշել կապը վեյփինգի և վտանգավոր հիվանդության միջև:

Չինաստանի իշխանությունները զգուշացրել են 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թվի աճի մասին
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել է, որ, չնայած երկրում տիրող համաճարակի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին, վարակի տարածումը միայն ուժգնանում է:

Նախարարի խոսքով` կորոնավիրուսն արդեն անցել է կենդանուց մարդուն փոխանցվելու փուլը և վերածվել մարդուց մարդուն փոխանցվողի: Սյաովեյը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսի վարակի աղբյուրը հայտնաբերված չէ, պարզ չէ, թե այն ինչպիսի մուտացիայի կարող է ենթարկվել: Առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող են տեղի ունենալ փոփոխություններ, այդ թվում և՝ վտանգավորության առումով:

https://twitter.com/AJEnglish/status/1220731224051867648
Հիվանդների քանակի աճով պայմանավորված՝ չինական Յուհան քաղաքում նոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոց է կառուցվում՝ 1,3 հազար տեղանոց: Շահագործման կհանձնվի փետրվարի 3-ին

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսն ունակ է փոխանցվելու նաև ինկուբացիոն շրջանում (1-14 օր): Բացի այդ՝ վտանգ կա, որ սքրինինգը կարող է չբացահայտել արդեն հիվանդներին. բժիշկների խոսքով՝ սուր շնչառական վարակների նմանվող ախտանիշները՝ հազ, տենդ, բարձր ջերմություն, թուլություն, կարող են արտահայտվել միայն ուշ շրջաններում:

Ուղևորների առողջական վիճակի ստուգման կետ, երկաթուղային կայարան, Պեկին, Հունվարի 25 / © Reuters

Յուրաքանչյուր օր 2019-nCoV-ի մասին լուրերը դառնում են ավելի տագնապալից: Հունվարի 26-ի դրությամբ մահացել է 80 մարդ, վիրավորների թիվը մոտ է 3 հազարի: Դեկտեմբերի 31-ին պաշտոնապես հայտարարված կորոնավիրուսն արդեն տարածվել է ավելի քան 10 երկրներում՝ Սինգապուր, Նեպալ, Վյետնամ, Մալայզիա, Թայլանդ, Ֆրանսիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Հարավային Կորեա և Ճապոնիա:

Յուհանի կենտրոնական հիվանդանոց. նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն այստեղից է սկիզբ առել / © Reuters

Ու թեև այս շաբաթվա սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել էր միջազգային մակարդակի արտակարգ դրություն չհայտարարել, բոլոր երկրների կառավարություններին կոչ արեց նախապատրաստվել նոր հիվանդության դեմ պայքարին:

ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել են մի շարք միջոցառումների մասին, ներառյալ կարանտինն ամբողջ Հուբեյ նահանգում, ստուգումներ անցակետերում, Պեկինում, Շանհայում, ինչպես նաև 100 միլիոնանոց Շանդուն նահանգում միջքաղաքային ավտոբուսների դադարեցում: Փակ են Պեկինի դպրոցներն ու համալսարանները:

https://twitter.com/StephenMcDonell/status/1221328799733821440

Հունվարի 27-ից Չինաստանում ուժի մեջ է մտել առևտրի կետերում, ռեստորաններում և համացանցում վայրի կենդանիների վաճառքի արգելքը: Առողջապահության փորձագետները վաղուց են ահազանգում չինական մի շարք շուկաներում սանիտարական պայմանների անբավարարության մասին: Ընդունված տարբերակի համաձայն՝ 2019-nCoV կորոնավիրուսը Յուհան քաղաքի ծովամթերքի շուկայում է բռնկվել:

Բժիշկները Չժունանի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, Յուհան / © AP Photo

Ավելի վաղ գիտնականները հետազոտությունների արդյունքում հաստատել են, որ 2019-nCoV-ի ՌՆԹ-ն 96%-ով ավելի մոտ է տարիներ առաջ արձանագրված չղջիկների (ասիական հարթաքիթ՝ Rhinolophus affinis) վիրուսին և 79 և բարձր տոկոսով նման է SARS-CoV ատիպիկ թոքաբորբին, որը 2000-ականներին արձանագրվել էր Չինաստանի հարավում՝ Գուանդուն նահանգում, և դարձել 813 մարդու մահվան պատճառ: Միաժամանակ, նոր կորոնավիրուսի՝ օձերից ծագելու վարկածը մասնագետները հերքել են:

Քանզի արդեն հաջողվել է առանձնացնել 2019-nCoV-ի շտամը, գիտնականները փնտրում են պատվաստանյութը: Միևնույն ժամանակ, Չինաստանի հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնը դեղամիջոցների սքրինինգ է իրականացնում, որոնք կարող են արդյունավետ լինել նոր կորոնավիրուսով թոքաբորբի դեմ:

Իսկ այն մասին, թե արդյո՞ք պետք է վախենալ 2019-nCoV-ի համաշխարհային համաճարակից և թե ինչպե՞ս նվազեցնել նոր վիրուսով վարակվելու վտանգը, մենք արդեն անդրադարձել ենք:

Բոլոր ԶԼՄ-ները գրում են Չինաստանի նոր վիրուսի մասին. Տեղեկատվությունը շատ է և հակասական. արդյո՞ք պետք է վախենալ
1. Ամենուր գրում են այդ վիրուսի մասին: Ամեն ինչ իսկապե՞ս այդքան լուրջ է: Նախկինում արդյո՞ք այն չի եղել

Հստակ է, որ 2019-nCoV նոր կորոնավիրուսը լուրջ է: Հունվարի 24-ի առավոտյան հայտնի է 893 հիվանդացության և 26 մահվան դեպք, այսինքն՝ հիվանդությունից մահացությունը 2,9% է, և այդ ցուցանիշը կարող է աճել (հիվանդների մի մասը ծայրահեղ վիճակում է): Հաշվի առնելով ինկուբացիոն շրջանը՝ հիվանդների ընդհանուր թիվը կարող է մի քանի հազար լինել, իսկ մահվան դեպքերը կարող են հասնել հարյուրի:

2019թ. նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում: Սևով՝ 2020թ. հունվարի 11-ի դրությամբ, վառ գույներով՝ հունվարի 20-24 (ըստ գույների): Տարածումն աշխարհագրորեն արագ է ընթանում / ©Wikimedia Commons

Նման մի բան նախկինում էլ եղել է. 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբով վարակվել է 7 հազար մարդ, մահացել է նրանցից 775-ը: Այն նույնպես տարածվել էր Չինաստանից և նույնպես կենդանու հետ շփումից: Չղջիկներն ատիպիկ թոքաբորբի բազային ձևավորման օջախ են եղել: Այն ժամանակվա վիրուսը նույնպես կորոնավիրուս էր և գենետիկորեն 70%-ով համընկնում էր նորի հետ: Այսինքն, նախկին և նոր համաճարակները «հարազատներ» են:

Համաճարակի տարածումն աշխարհում: Վերջին օրերին այսպիսի քարտեզները հնանում են, ուստի սա էլ երկար չի մնա արդիական / ©Wikimedia Commons

Այն ժամանակ հիվանդության տարածումը հաջողվել է կանխել կարանտինային միջոցառումներով: Նոր կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն: Եթե կարանտինային միջոցառումներով սահմանափակել չստացվի, ապա 2019-nCoV-ը բազմաթիվ մահերի պատճառ կարող է դառնալ:

2. Նոր կորոնավիրուսը վտանգավոր է նաև երիտասարդների՞ համար, թե՞ միայն տարեցների

Պետք է հստակ ըմբռնել, որ 2019-nCoV-ը հերթական վիրուսն է՝ ունակ առաջացնելու թոքաբորբ: Ուստի մահացության վտանգն այնքան մեծ է, որքան թոքաբորբի դեպքում: Այսինքն, առաջին հերթին նրանց համար, ովքեր ուշ են դիմել բժշկի, ապա՝ տարեցների և խրոնիկ (այդ թվում՝ շնչառական) հիվանդություններով տառապողների համար:

2019-nCoV կորոնավիրուսի ամբողջական կառուցվածքը / ©Roger Harris/Science Photo Library/Getty Image

Դիտարկվել են նոր և 18 տարի առաջ գրանված կորոնավիրուսները: ԱՀԿ-ի տվյալներով՝ նրա դեպքում մահանալու հավանականությունը եղել միջինում 9%, բայց մինչև 24 տարեկանների համար՝ 1%-ից քիչ: 25-44 տարեկանների համար եղել է մինչև 6%, 44-64 տարեկանների համար՝ մինչև 15%, 65 տարեկանից մեծերի համար՝ 55%-ից բարձր: Դրանից չի հետևում, թե երիտասարդներին վտանգ չի սպառնում, բայց տարեցներին այն պետք է առավել մտահոգի:

Մեծ հավանականությամբ՝ այդպես կլինի նաև նոր թոքաբորբի դեպքում, ինչի հարուցիչը ատիպիկի «հարազատն» է:

3. Հնարավո՞ր է՝ առաջանա նոր վիրուս, որը կսպանի մարդկանց, և մենք պաշտպանվելու միջոց չենք ունենա

Նման պատմություններ պարբերաբար են տեղի ունենում: Օրինակ՝ կարմրուկի վիրուսը. գենետիկները հաստատել են, որ 11-13-րդ դարերում այն եղջերավոր անասունների սովորական վիրուս էր: Այնուհետև այն մուտացիայի է ենթարկվել՝ տարածվելով մարդկանց միջև՝ սպանելով միլիոնավորների: 1980թ. դրանից մահացել է 2,6 մլն մարդ, և մինչ օրս տարեկան 20 մլն մարդ է վարակվում: ԱՀԿ-ի տվյալներով՝ նույնիսկ 2017թ. սպանել է 110 հազար մարդու: Ինչպես երևում է՝ ատիպիկ թոքաբորբը դրա համեմատ փոքր դեպք է: ԶԼՄ-ներում այսքան լուրջ լուսաբանվել է միայն այն պատճառով, որ այնտեղ սիրում են նոր ու անսովոր ամեն ինչ:

Ավելին, նույնիսկ 2019-nCoV-ի «հարազատները» մեզ մշտապես վարակում են: Կորոնավիրուսներն առաջացնում են հարբուխ, հաճախ են թաքնվում սուր շնչառական վարակների հետևում և այլն: Սովորաբար այն գոյություն է ունենում, եթե չի սպառնում կրողների մահվանը: Ուստի նմանատիպ այդպիսի մահը նշանակում է, որ կրողների քանակն նվազում է և զանգվածային համաճարակի դեպքում նրանց քանակն այնքան կնվազի, որ վաղ թե ուշ համաճարակը կնվազի: Նշանակում է՝ կնվազի նաև ակտիվ վիրուսների քանակը:

Առաջին համաշխարհայինի տարիներին պատվաստանյութեր ու հակավիրուսներ չկային, ուստի պայքարը վիրուսների դեմ ընթանում էր դիմակներով, առանց որոնց նույնիսկ տրամվայ չէր կարելի բարձրանալ / ©Wikimedia Commons

Սակայն երբեմն վիրուսների թագավորություն են ներթափանցում «աննորմալ» գծեր: Օրինակ, արագ մուտացիայի ենթարկվող վիրուսներից մեկը՝ գրիպը, 1918-1919թթ. վարակել է մոլորակի բնակչության 1/3-ին՝ սպանելով առնվազն 50 մլն մարդու («իսպանուհի» համաճարակ): Այն մի քանի անգամ շատ է, քան Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի թիվը և գրեթե հավասար Երկրորդի ժամանակ զոհվածների թվին:

Բարեբախտաբար՝ այսօր առկա է բժշկություն, որն արագորեն պատվաստանյութ է ստեղծում: Վիրուսի թուլացած կառուցվածքները ստեղծվում են կարճ ժամանակում, պատվաստումը կտրուկ նվազեցնում է մահացությունը «իսպանուհու» նման ցանկացած համաճարակից:

Կա մեկ սցենար, երբ վիրուսը կարող է սպանել միաժամանակ բազմաթիվ մարդկանց՝ չնայած պատվաստմանը: Օրինակ՝ ՄԻԱՎ-ը. այն վնասում է իմունիտետի բջիջների մի մասը, ուստի իմունիտետը դժվարությամբ է հաղթահարում այն: Դրա դեմ պատվաստանյութ ստեղծելն այնքան դժվար է, որ միայն հիմա են ընթանում փորձարկումները՝ չնայած նրան, որ վիրուսը հայտնի է արդեն տասնյակ տարիներ:

Եթե ծագում է վիրուս, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպիսին Չինաստանում ի հայտ եկած նոր կորոնավիրուսն է, բայց միևնույն ժամանակ իմունիտետի բջիջներն է վնասում, ինչպես ՄԻԱՎ-ը, ապա դրա դեմ պատվաստանյութ գտնելը բարդ է: Այդ դեպքում հնարավոր է զոհերի թիվն ավելի մեծ լինի և նման վիրուսից պաշտպանություն երկար ժամանակ չլինի:

Այդպիսի զարգացման հնարավորությունը փոքր է. վիրուսը մասնագիտանում է մեկ տեսակի բջիջների վնասման ուղղությամբ: Նույն ՄԻԱՎ-ը իմունային համակարգի բջիջների վրա հարձակվելու համար նրանց շարքում փնտրում է ռեցեպտոր CD4 պարունակողներին: Բայց շնչառական ուղիներում այդպիսի բջիջները քիչ են. ոչ իմունային բջիջներում այդ ռեցեպտորները շատ չեն: Այնպես որ սովորաբար վիրուսը կարող է լինել դժվար բուժվող, ինչպես ՄԻԱՎ-ը, կամ հեշտությամբ փոխանցվող, ինչպես կարմրուկը:

Հնարավոր է՝ այդ տարրերն արհեստականորեն կոմբինացնել և ստանալ վիրուս, որը կվնասի իմունիտետի և օրգանիզմի սովորական բջիջները, այդ թվում՝ շնչուղիներում, դրանք ավելի վտանգավոր դարձնելու համար: Դա, օրինա, կարող է տեղ գտնել կենսաբանական զենք ստեղծելիս: Բայց դեռևս գենետիկների ունեցած տեխնոլոգիան հեռու է այդ մակարդակի կոմբինացիա ստեղծելուց:

4. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել նոր վիրուսով վարակվելու հավանականությունը

Ինչպես և կորոնավիրուսների դեպքում. ինչպես սովորական մրսածության: Նախ, աշխատեք բացառել շփումը հավանական կրողի հետ: Նոր կորոնավիրուսը ծագում է չղջիկների և չինական թունավոր օձի (հավանաբար՝ չինական կոբրայի) կորոնավիրուսի գեներից: Երկուսն էլ վաճառվում են չինական շուկաներում՝ այլ մանր կենդանիների շարքում:

Նոր համաճարակի էպիկենտրոնը Յուհան քաղաքն է, ուր հայտնվել է տեղի ծովամթերքի շուկայից, որտեղ և վաճառվում են այդ կոբրաներն ու այլ կենդանիները: Կորոնավիրուսների երկու գծերի գենետիկ նյութերի ռեկոմբինացիայի պատճառով էլ շուկայում ծագել է 2019-nCoV-ը: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այցելել Յուհան, և, եթե ազնիվ լինենք, Չինաստան՝ ընդհանրապես. ծայրահեղ դեպքում, քանի դեռ համաճարակը չի հաղթահարվել: Պետք է հիշեցնել, որ վիրուսն արդեն հասել է Թայլանդ, Հարավային Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ, Սինգապուր, Վիետնամ, Սաուդյան Արաբիա, ուստի այս երկրներ նույնպես ճիշտ կլինի առայժմ չմեկնել:

Այս շուկայից է տարածվել վիրուսը: Օրենքով այն ծովամթերքի էր, բայց վաճառվում էին չղջիկներ, օձեր, տարբեր էկզոտիկ կենդանիների մսեղեն: Շուկան այժմ փակ է, իրականացվել է ախտահանում, սակայն հիվանդությունը դրանով չի վերացել / ©Getty Image

Եթե արդեն Չինաստանում եք, խուսափեք ծովամթերքի շուկաներից և էկզոտիկ կենդանիներից, ըմպեք միայն ջուր շշերից և բարձր ջերմաստիճանում մշակված սնունդ կերեք:

Մշտապես լվացեք ձեռքերը հասարակական վայրեր այցելելուց և նոր մարդկանց հետ շփվելուց հետո: Օդակաթիլային եղանակով փոխանցվող բոլոր վիրուսներն ակտիվորեն տեղավորվում են ձեռքերում, իսկ մարդիկ ձեռքով բերանին ու քթին դիպչում են միջինում օրական 300 անգամ: Փորձարկումների ժամանակ վիրուսային վարակով մարդը ձեռքով դիպչում է խոշոր գրասենյակի դռանը, ինչը հանգեցնում է նրան, որ վիրուսը հայտնվում է գրասենյակի բոլոր դռների բռնակներին (առողջ աշխատակիցներն են տեղափոխում): Ուստի ձեռքերի հիգիենային պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Եթե ամեն անգամ ձեռքերը լվանալու հնարավորություն չկա, օգտագործեք սպիրտային անձեռոցիկներ:

5. Արժե՞ նախապես դիմակներ գնել. իսկ ինչպիսի՞

Առողջապահական ոլորտի մասնագետները նշում են, որ փողոցով քայլելիս դիմակ կրելու անհրաժեշտություն չկա. դրանք խիստ պարտադիր են վարակակիրի հետ շփվելիս կամ ախտանշանների առկայության դեպքում՝ այլոց չվարակելու համար:

Բժիշկները դիմակներով ու պաշտպանիչ ակնոցներով տեղափոխում են հիվանդին, Յուհան քաղաքի հիվանդանոց, հունվարի 17 / © Getty Images

Միևնույն ժամանակ դիմակներն էականորեն նվազեցնում են վարակվելու հավանականությունը: Բայց դրանք վաղօրոք կրելու, առավել ևս՝ տեսակի մասին մտածելու կարիքը չկա: Գործնականում դրանք բոլորն էլ հնարավորություններով իրար մոտ են: Եթե գործն այնուամենայնիվ հասնի համաճարակին, հիշեք, որ դիմակը պետք է փոխել մի քանի ժամը մեկ:

6. Ինչքա՞ն ժամանակ անց է վիրուսն արտահայտվում: Ինչպե՞ս հասկանալ, որ հիվանդացել եք

Վիրուսի ինկուբացիոն շրջանը մոտ 14 օր է: Այսինքն, եթե Չինաստանից վերադառնալուց կամ վարակակիրի հետ շփվելուց երկու շաբաթ անց ախտանիշներ չկան ձեզ մոտ, ուրեմն չեք վարակվել:

2019-nCoV-ով վարակվելու մասին վկայում է հիմնականում ջերմությունը: Դրա բարձրացումը կարող է լինել և չափավոր, և լուրջ, բայց առկա է 90% դեպքերում: 80%-ով հանդիպում է չոր հազ և արագ պատող թուլություն: Հաճախ է հանդիպում հևոցը և շնչառության դժվարացումը: Զարկերակը, շնչառությունը և ճնշումը վաղ շրջանում նորմայի մեջ են. դրանք ստուգելու կարիք չկա:

Նշված ախտանիշները հայտնաբերելու դեպքում պետք է դիմել բժշկի, եթե եղել եք համաճարակի օջախ համարվող երկրներում: Մասնագետը ախտորոշում կարող է կատարել թոքերի նկարից. կորոնավիրուսն այնտեղ թոքաբորբին բնորոշ հետք է թողնում:

6. Եթե ամեն դեպքում վարակվել ե՞ք, ի՞նչ անել

Առաջին հերթին խուճապի չմատնվել և սթրես չտանել: Դեռևս 17 տարի առաջ հետազոտողները ցույց են տվել, որ բացասական զգացումների դեպքում մարդու արյան հակամարմինների մակարդկը կտրուկ անկում է: Կոպիտ ասած՝ բնությանն անհաջողներ ու սթրես տանողներ պետք չեն: Ուստի հիվանդության դեպքում հուսատությունը միայն թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:

2019-nCoV-ով վարակվելու դեպքում կարևոր դերակատարում ունի իմունիտետը: Դրա դեմ բուժման հատուկ միջոց դեռևս չկա, թեև ենթադրվում է, որ այլ կորոնավիրուսների համար նախատեսված հակավիրուսային պատվաստանյութերը կարող են օգնել:

Այդ պատճառով վարակվելու դեպքում պետք է հանգիստ հետևել բուժող բժշկի խորհուրդներին, և ոչ թե բուժվել տանը, և պետք չէ ավելորդ անգամ նյարդայնանալ:

7. Aliexpress-ից ստացված ծանրոցներն արդեն վտանգավո՞ր են: Ավելի ճի՞շտ է դրանք թողնել փոստում և մնալ առանց հեռախոսի նոր պատյանի

Ներկայումս չկա հստակ պատկերացում, թե ինչքան այդ վիրուսը կպահպանվի կենդանի օրգանիզմներից դուրս: Համաճարակը սկիզբ է առել մեկ շաբաթ առաջ: Կարելի է ընդամենը ենթադրել, թե ունա՞կ է նոր վիրուսը փոխանցվել առարկայորեն:

Ընդհանուր առմամբ՝ վիրուսները լինում են «խելացի» և «դիմացկուն»: Վերջիններն ունեն թաղանթ՝ արտաքին միջավայրից լավ պաշտպանող: «Խելացիներն» ունեն մեծ գենոմ: 2019-nCoV-ն «խելացի» է՝ իր տեսակի մեջ անսովոր երկար ՌՆԹ-ով: Թաղանթը նրան լավ չի պաշտպանում. այն ապրում է տիրոջ մոտ, որտեղ տաք ու հարմարավետ է: Բաց օդի պայմաններում երկար չեն դիմանում:

Չինաստանից հատկապես այս օրերին (չինական Նոր տարի) ծանրոցներն ուշ են առաքվում, վարակվելու վտանգը մեծ է, սակայն ամեն դեպքում հեռախոսի պատյանը ստանալիս ճիշտ կլինի սպիրտային անձեռոցիկով մաքրել:

8. Այն խոզի կամ թռչնի գրիպից վտանգավո՞ր է

Նայած՝ ինչ նկատի ունենք: Հարցն այն է, որ այն նույն «իսպանուհին», համաձայն մի քանի հետազոտությունների, ծագել է ընտանի թռչունների ու մարդու գրիպային վիրուսի գեների ռեկոմբինացիայից (H1N1): Այդպիսի հիբրիդային գրիպը դարձել է համաճարակների պատմության ամենավտանգավորներից մեկը՝ սպանելով առնվազն կես միլիոն մարդու:

Սակայն այդ մասին սովորաբար ոչ ոք տեղյակ չէ: Թռչնի և խոզի գրիպները լրատվամիջոցները համարում են Չինաստանից ծագած համաճարակներ, որոնք այնտեղ գրանցվում են 1990-ականներից սկսած: Թռչնի գրիպը (H5N1) համեմատաբար քիչ վտանգավոր էր, քանզի ավելի դյուրին փոխանցվում էր թռչնից մարդուն, քան մարդուց մարդուն: Ամեն դեպքում, դրանով վարակվելիս մահացության հավանականությունը 50% է (վարակվել է 630 մարդ, մահացել՝ 375-ը):

ԶԼՄ-ները խոզի գրիպն անվանում են A/H1N1 գրիպի պանդեմիա: Իրականում փաստ չէ, որ այն մարդուց է փոխանցվել է խոզերին: Հավանաբար դա խոզերին և մարդուն բնորոշ գրիպի գեների ռեկոմբինացիայի հետևանք է: Ընդհանուր առմամբ՝ դա սովորական գրիպ է քիչ մահացությամբ (3000-ից 1-ը): A/H1N1-ից մահացել է 17 հազար մարդ, ինչը մեծ թիվ է: Բայց պետք է հիշել, որ գրիպից կամ, ավելի ճիշտ, դրա բարդացումից աշխարհում տարեկան 250 հազար մարդ է մահանում:

Իհարկե, խոզի գրիպն ավելի վտանգավոր է նոր կորոնավիրուսի համեմատ՝ զոհերի թվով: Սակայն դրանով 2009-2010թթ. վարակվածների մահացության հավանականությունը 0,03% էր, իսկ 2019-nCoV-ի դեպքում՝ 9% է, այսինքն՝ 300 անգամ ավելի շատ:

9. Մարդիկ դրանից հետո լիարժեք առողջանո՞ւմ են, թե՞ խնդիրներ են մնում

Ներկայումս դա հայտնի չէ. վարակվածների թիվը քիչ է: Սակայն սովորաբար վիրուսային թոքաբորբից հետո ճնշող մեծամասնությունը հետագայում խնդիր չի ունենում:

11. Ի՞նչ հաճախականությամբ են այդպիսի վիրուսները հայտնվում: Նախկինում նույնպե՞ս այդպիսի վտանգավորները եղել են

Կենդանիներից մարդուն փոխանցվող վիրուսները պարբերաբար հայտնվում են նաև մեր օրերում: Օրինակ, մեկ այլ կորոնավիրուսով հարուցված մերձավորարևելյան շնչառական ախտանիշը հայտնվել է նույնիսկ 21-րդ դարում: 2012-2017թթ. դրանով վարակվել է 2 հազար մարդ, մահացել՝ 700 մարդ:

Մերձավորարևելյան շնչառական ախտանիշի վիրուսը 2012-2017թթ. հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, սակայն տարածումը մարդկանց միջև հեշտությամբ չի կատարվել: Վարակման հիմնական աղբյուրը հիվանդ ուղտերն էին / ©Wikimedia Commons

Մարդը վարակվել է միասապատ հիվանդ ուղտից, հիմնականում՝ Արաբական թերակղզում: Սակայն ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում հիվանդները կարող են տեղափոխվել մեծ տարածությամբ, ուստի մեկ մարդը Սաուդյան Արաբիայից վիրուսը տեղափոխել են Հարավային Կորեա, որտեղ և մահացել են տասնյակ մարդիկ:

Այդպիսի վիրուսների նորահայտությունը սովորական երևույթ է: Վիրուսների մեծ մասն արագորեն են ենթարկվում մուտացիայի՝ ի տարբերություն բազմաբջիջների, և նրանք հաճախ տարբեր շտամների գենետիկ նյութը կոմբինացնում են, ինչը և բերում է նրանց բարձր փոփոխականությանը և նոր շտամների ի հայտ գալուն: Այդուհանդերձ, ժամանակակից բժշկության շնորհիվ այդպիսի վիրուսներից մահացությունը քիչ է՝ 100 մարդ/համաճարակ:

12. Ի վերջո՝ արժե՞ խուճապի մատնվել: Պատվաստանյութը շո՞ւտ կգտնվի: Հնարավո՞ր է՝ ընդհանրապես չլինի

Խուճապի մատնվելու կարիք ընդհանրապես չկա. ինչպես նշվել է, բացասական զգացումները կարող են լրջորեն ազդեն իմունիտետի վրա, ինչը կնվազեցնի պայքարը դրա դեմ: Եվ ոչ միայն 2019-nCoV-ի՝ բավականին էկզոտիկ հիվանդության դեպքում, այլև՝ ավելի մոտ և վտանգավոր գրիպի ու նրա բարդացումների: Եվ ոչ միայն: Բոլոր տեսակի թոքաբորբերից աշխարհում մահանում է տարեկան 1/4 մլն մարդ, և թույլ իմունիտետով նրանց միջավայրում հայտնվելը վտանգավոր է:

Մերձավորարևելյան շնչառական ախտանիշի վիրուսի համար մշակվել են արդյունավետ հիվանդության արդյունավետ զգուշացման մեթոդներ՝ իմունիզացիայի միջոցով: Սակայն, պայմանավորված հիվանդացության քիչ հաճախականությամբ, զանգվածային իմունիզացիա այդպես էլ չի անցկացվել / ©Shutterstock

Տեսականորեն՝ պատվաստանյութը շուտով կլինի: Լաբորատորիաներում 2019-nCoV-ի հիման վրա ստեղծվել են մեկ ցիկլի բազմացման կորոնավիրուսներ: Այդպիսիք կարող են հայտնվել օրգանիզմում, մեկ անգամ ստեղծել իրենց կրկնօրինակը, բայց հետո դադարեցնում են ակտիվությունը: Դա, ըստ էության, արդեն պատվաստուկ է, դրա առկայության դեպքում իմունային համակարգը կսովորի անհրաժեշտ պատասխան հնարել:

Մեկ նրբություն կա. ցանկացած պատվաստանյութ պահանջում է անվտանգության երկարատև ստուգումներ, և դա արագ չի կատարվում: Իսկ ատիպիկ թոքաբորբի և նրան «հարազատ» 2019-nCoV-ի համաճարակները հաճախ շեշտակի ավարտվում են: Այն նույն թոքաբորբը տևել է մեկ տարի: Նման կարճ ժամանակամիջոցի համար պատվաստանյութեր չեն ստեղծվում, ուստի, ամենայն հավանականությամբ, համաճարակի դեմ պայքարը կընթանա կարանտինով և հիվանդներին բուժելով: Այդպես է եղել նաև 2002-2004թթ. ատիպիկ թոքաբորբի դեպքում:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ոչնչացնում է օրգանիզմի ոչ իմունային բջիջները, կարելի է դարձնել գրեթե երաշխավորված: Որպեսզի բարդ լինի պատվաստուկի ստացումը, վիրուսը պետք է լինի ՄԻԱՎ-ի նման՝ հարձակվի ոչ թե սովորական բջիջների վրա, այլ՝ իմունային համակարգի: Կոպիտ ասած` օրգանիզմի «ոստիկանների» համար դժվար է չեզոքացնել հանցագործ-վիրուսին, եթե այն մասնագիտացած է հենց «ոստիկանների» որսում:

Կորոնավիրուսները դրանով չեն զբաղվում, ուստի նոր համաճարակի համար պատվաստանյութի ստեղծման անհնարինության մասին պետք չէ անհանգստանալ:

13. Նաև ասում են, թե այդ վիրուսը կարող են ամերիկացիները ստեղծած լինել՝ չինական Ամանորի օրերին: Այստեղ ճշմարտության տարրեր կա՞ն

Այդպիսի շշուկներ պարբերաբար են ծագում: Դեռևս ատիպիկ թոքաբորբի ժամանակ երկու ռուսաստանցի հետազոտություններ ենթադրել են, որ դա ամերիկյան վիրուս է: Սակայն վիրուսի ՌՆԹ-ն ուսումնասիրելուց հետո նման «հիպոթեզները» հօդս ցնդեցին:

ՌՆԹ-ով հստակ երևում է, որ և ատիպիկ թոքաբորբը, և նոր կորոնավիրուսը «հարազատներն» են Չինաստանում բնակվող չղջիկների և թունավոր օձերի: Դրանք վաճառվում են Յուհանի էկզոտիկ սննդի շուկայում: Հենց այն պատճառով, որ 2019-nCoV-ը ծագել է գեների խառնուրդով, այն լավ չի տարածվում մարդկանց շրջանում:

Եթե այդ վիրուսն արհեստական ճանապարհով ստեղծված լիներ, ապա այդպիսի արդյունքի համար հեղինակներին պետք էր հեռացնել աշխատանքից: Մարդկանց միջև դժվարությամբ փոխանցվող վիրուսը վատ զենք է:

Եթե «հեղինակներն» այն ստեղծել են մարդուց մարդուն հեշտ փոխանցվելու համար, առավել ևս պետք էր հեռացնել: 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբը Կանադայում տասնյակ զոհերի պատճառ դարձավ: Վտանգավոր վիրուսը հեշտությամբ կարող էր հասնել ԱՄՆ և մեծ համաճարակ հարուցել: Մեծ քանակությամբ ավիաթռիչքների պարագայում Չինաստանի համար վիրուս ստեղծելը նշանակում է համաճարակ ստեղծել սեփական երկրում:

Տեսականորեն հնարավոր է փորձել ստեղծել վիրուս, որը մարդկանց կվարակի առանց հատուկ գեների, և փորձել գտնել այդպիսի գեներ միայն չինացիների մոտ: Առկա տեխնոլոգիաների պարագայում դա հնարավոր է մոտավորապես այնքան, ինչքան իրատեսական է Կետի Տաուի տեխնոլոգիան գաղութացնելը:

Գենոմով մանիպուլյացիա իրականացնելու առկա միջոցները խիստ անբավարար են և ոչ հստակ, որպեսզի նման ամբիցիոզ խնդիր իրագործվի: Բացի այդ, նոր կորոնավիրուսով հիվանալն արդեն գրանցվել է այլ երկրներում, ինչը բացառում է «հակաչինական» կենսաբանական զենքի վարկածը:

Չինաստանում 6 օրում 1000 տեղանոց նոր հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսով հիվանդների համար
Չինական Յուհան քաղաքում մեկնարկել են արագացված ռեժիմով կառուցել 1000 հիվանդների համար նախատեսված հիվանդանոց: Դրա համար հատկացվել է 25 հազար քառ.մ տարածք: Հիվանդանոցը պետք է կառուցվի 6 օրվա ընթացքում:

Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Որպես օրինակ է վերցվել Պեկինի «Սյաոտանշան» հիվանդանոցը. կառուցվել է 2003թ.՝ ընդամենը մեկ շաբաթում: Այն ժամանակ Պեկինի մերձակայքում էր բռնկվել ատիպիկ թոքաբորբ:

Հիվանդների ընդունումը նախատեսված է փետրվարի 3-ից: Շինաշխատանքների համար մոբիլիզացվել են հարյուրավոր աշխատակիցներ ու տեխնիկա:

Շինաշխատանքներ / © CCTV

Իշխանությունները շինարարներին վճարում են օրական 1200 յուան (մոտ 82 հազար դրամ), ինչը սովորական վարձատրության համեմատ 3 անգամ բարձր է:

Շինաշխատանքներ / © CCTV

Ներկայումս կորոնավիրուսով հիվանդները տեղաբաշխված են 12 միլիոնանոց մեգապոլիսի 61 հիվանդանոցներում:

Շինաշխատանքներ / © CCTV

Չինաստանում դեկտեմբերի վերջին բռնկված թոքաբորբի նոր տեսակն արդեն տասնյակ զոհեր է պատճառել: Վիրուսը տարածվել է նաև այլ երկրներում: