Շեշտ.am (shesht.am) - Feed

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը
Բացումից անմիջապես հետո կամուրջը ճանաչվել է աշխարհի ամենաերկար կամուրջը՝ ապակե հատակով: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Կամուրջը կառուցվել է բացառապես զբոսաշրջային նպատակներով և միացնում է գետի կիրճի երկու կողմերը: Բարձրությունը 201 մետր է: Տեղի իշխանությունները համոզված են, որ թափանցիկությունը և բնության գեղեցկությունը բազմաթիվ ճանապարհորդների կգրավի:

Անվտանգության նպատակով կամուրջն ունի պողպատե ճաղաշարեր, ինչպես նաև չորս կղզյակներ՝ 8 մետր լայնությամբ, որտեղ այցելուները կարող են կանգ առնել ու լուրանկարել՝ չխանգարելով մյուսներին:

https://youtu.be/l9Ry2Z7Kg3g
Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը / © Dezeen

Նախագծի հեղինակների խոսքով՝ կամուրջի կառուցման համար ապակին պատահական չի ընտրվել: Նյութը ոչ միայն զբոսաշրջիկների ներգրավման համար է, այլև՝ բնության հետ ներդաշնակության ապահովման: Հեղինակները նշել են, որ շրջակա միջավայրի հետ համաձուլման և նորարարական մեթոդների կիրառման շնորհիվ ճարտարապետությունն ինտեգրվել է բնության մեջ:

Интересно, что в Китае это не первый рекордный подвесной мост со стеклянным дном. Первый подобный стеклянный мост в Чжанцзяцзе длиной 430 метров стал одновременно самым высоким и самым длинным в мире в 2016 году. Он потерял свое звание в 2018 году, когда появился 488-метровый подвесной мост в Хонгягу. В 2019 году служба BBC подсчитала, что в стране насчитывается всего 2300 стеклянных мостов!

Չինաստանում սա առաջին ռեկորդային կամուրջը չէ՝ ապակե հատակով: Առաջին նմանատիպ կառույցը Չժանցզյանում է՝ 430 մետր երկարությամբ 2016թ. աշխարհում ամենաերկարն էր ու ամենաբարձրը: Այն իր տիտղոսից զրկվել է 2018թ., երբ կառուցվել է Հոնգյագուի 488 մետրանոց կամուրջը: 2019թ. տվյալներով երկրում հաշվարկվել է ընդհանուր առմամբ 2300 ապակե կամուրջ:

Սարդանման էկզոկմախքն իր մեծության համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Վանկուվերի բնակիչ Ջոնաթան Տիպետի ստեղծած Էկզոկմախքն ունի 3,96 մետր բարձրություն: Այն հիշեցնում է հսկայական սարդի. երկարությունը 5,1 մետր է, լայնությունը՝ 5,5 մետր, իսկ ընդհանուր քաշը՝ 1,5 տոննա:

Գյուտարարն էկզոկմախքը ստեղծել է 13 տարվա ընթացքում: Սարքավորումը բաղկացած է քրոմացված խողովակներից, որոնք օգտագործվում են նաև օդատիեզերական արդյունաբերությունում: Մեխանիզմը տեղաշարժվում է երկու էլեկտրաշարժիչների օգնությամբ, որոնք աշխատում են լիթիումաիոնային հզորացված մարտկոցներով:

Էկզոկմախքը կառավարվում է մարդու կողմից, ով նստում է կառուցվածքի կենտրոնում: Սարքավորումն ունակ է անհարթ մակերեսի վրա հրել կամ քարշ տալ մինչև 5 տոննա կշռող բեռներ:

https://youtu.be/lld7KPhgd9g
Գինեսի ռեկորդակիր էկզոկմախքի մասին / © Guinness World Records

Հեղինակը նշել է, որ կառուցման գործընթացն ինտենսիվ կերպով է ընթացել: Մեքենան ամրակցվել է մոտ մեկ տարվա ընթացքում, իսկ արդեն երեք տարի փորձարկվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեց ճապոնացիները սկսել են էկզոկմախքներ կրել, որպեսզի կարողանան բարձր տարիքում աշխատել: Էկզոկմախքները նվազեցնում են մարմնի ծանրաբեռնվածությունը և հնարավորություն են տալիս ծանրություններ տեղափոխել՝ գործնականում չհոգնելով:

Հայլայներները Մոսկվայում համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել
Սեպտեմբերի 7-ին գերմանացի մարզիկ Ֆրիդի Քյունեն հայլայնի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ քայլելով երկու շենքերի միջև կապված ճոպանի վրայով: Մարզիկը Մոսկվա քաղաքի «Oкo» և Neva Towers աշտարակների միջև 350 մետր բարձրության վրա կապված ճոպանով անցել է 245 մետր: Քյունեի ռեկորդը 100 մետրով գերազանցել է նախորդ ռեկորդը:

Այս ձեռքբերումը նվիրված է Մոսկվայի հիմնադրման 872-ամյակին և կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:

https://www.instagram.com/p/B2JzcsSICbc/

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Քյունեի ռեկորդը կրկնել են Նաթան Պոլանը, Միա Նոբլեն, Մաքսիմ Կագինը, Ալեքսանդր Գրիբանովը, Գենադի Սկրիպկոն և Վլադիմիր Մուրզաևը: Վերջիններիս անունները նույնպես ներառվելու են Գինեսի ռեկորդների գրքում: