Շեշտ.am (shesht.am) - Feed

Ford Focus-ի վարորդը տուգանվել է 703 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար
Իտալիայում Ford Focus-ի վարորդը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արձանագրող տեսախցիկի տվյալներով՝ 70 կմ/ժ սահմանափակմամբ գոտում իտալուհին ընթացել է... 703 կմ/ժ արագությամբ:

Տեղի ոստիկանությունը մեքենայի տիրոջը տուգանել է 850 եվրոյով և վարորդական իրավունքի վկայականից նվազեցրել է տուգանային 10 միավոր (2003թ.-ից Իտալիայում գործում է այսպես կոչված բալային համակարգ. վկայականի ստացման պահին տրվում է 20 միավոր, որի զրոյացման դեպքում վարորդը կրկին քննություն է հանձնում՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով):

Անկոնայի մարզի Օֆանյա քաղաքի վարչակազմի նախկին խորհրդական, ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Ջովանի Ստրոլոգոն, ում օգնության համար դիմել է տուգանված վարորդը, խորհուրդ է տվել ոստիկանությանը դատի տալ և պահանջել փոխհատուցում:

Ջովանի Ստրոլոգոն նշել է, որ ոստիկանությունն իրավունք չունի անհավանական չափի տուգանք սահմանելու, քանի որ ակնհայտ է, որ մեքենան, որի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է, չի կարող թռչող ինքնաթիռի արագությամբ ընթանալ, ուստի այն փաստը, որ անսարք տեսախցիկի արձանագրությունը համարվել է չկատարված խախտման ապացույց, ոստիկաններին պատժելու վարորդին փոխհատուցելու առիթ է:

Ավելի վաղ Կուրսկի մարզում Hyundai Solaris-ի վարորդը տուգանվել էր 313 կմ/ժ արագության համար, այն դեպքում, երբ վերջին սերնդի այդ մոդելի առավելագույն արագությունը 183-193 կմ/ժ է:

Ինչո՞ւ է STOP նշանը կարմիր ութանկյուն
Այդպիսի նշանի անհրաժեշտության մասին առաջին անգամ 1900-ականներին խոսել է ՈՒիլյամ Ֆելփս Էնոն՝ Նոր Անգլիայի հարուստներից, ով փորձում է վերացնել ճանապարհային քաոսը: Արդյունքում պարտադիր կանգառի առաջին նշանը հայտնվեց Դեթրոյթում՝ 1915թ.՝ Կաս և Կլիֆորդ փողոցների խաչմերուկում:

Գաղափարը ոչ բոլորին դուր եկավ: Պետխորհրդատուներից մեկը նշեց, որ ոչ մի վարորդ անկյունում չի կանգնի, եթե այնտեղ ոստիկան չկա, ով նրան կկանգնացնի: Ամենաառաջին STOP նշանի լուսանկարը չի պահպանվել, սակայն առկա է 1915թ. Դեթրոյթի Վուդֆորդ-Ջեֆերսոն փողոցների հատման վայրում տեղադրված նշանի լուսանկարը, որտեղ նշանը բնավ ութանկյուն չէ:

STOP նշանը՝ Դեթրոյթի Վուդֆորդ-Ջեֆերսոն փողոցների հատման վայրում, 1915թ. / © on-do

Բանն այն է, որ 1923թ. հունվարին ԱՄՆ Տրանսպորտի նախարարության Ավտոմայրուղիների դաշնային վարչությունը Չիկագոյում նիստ է գումարել, որտեղ որոշվել է ներդնել ճանապարհային միատեսակ նշաններ: Հենց այնտեղ էլ STOP-ը ստացել է ութանկյուն տեսք. այն պետք է վարորդների աչքին առավել տեսանելի լիներ: Սակայն գույնը դեղին են որոշել: 1924թ. Փողոցների և մայրուղիների անվտանգության ազգային համաժողովում փորձագետներն առաջարկել և որոշել են այն կարմիր դարձնել:

Ճանապարհային նշաններ / © on-do

Եվ դա խնդիր դարձավ, քանի որ դեղին ներկը, որը կարող էր առանց գունաթափման երկար ծառայել, առկա էր մեծ քանակությամբ, մինչդեռ կարմիր գույնի ներկը խիստ հազվադեպ նյութ էր: Խնդրի լուծումը գտնվեց Կալիֆորնիայում. ինժեներները որոշեցին STOP նշանի համար կիրառել ճենապակե էմալ: Այդ օրվանից «Առանց կանգառի ընթացքն արգելվում է» նշանն ամրագրվել է նորմատիվ փաստաթղթերում. կարմիր ութանկյուն, նշանի առնվազն 1/3-ի չափի սպիտակ տառերով:

Ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի ծածուկ ծառայություն
Ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ՝ այսուհետ իրականացվելու է ծածուկ ծառայություն: Նպատակ են նշվում երթևեկության անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելը:

Ըստ այդմ՝ գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով իրականացվելու է ճանապարհապարեկային ծառայություն՝ շարային ստորաբաժանման ծառայողների կողմից:

https://youtu.be/qTyxHl0wh9M
Ծածուկ ծառայություն / © ՀՀ ՃՈ

Հաղորդվում է, որ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով պահանջելու են կանգնեցնել տրանսպորտային միջոցը։ Մեքենաները, որոնք իրականացնելու են ծածուկ ծառայություն, կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։

Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։

ՌԴ-ում հայկական, բելոռուսական, մոլդովական և մյուս երկրների պետհամարանիշներով մեքենաները նույնպես կտուգանվեն
ՌԴ կառավարությունը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել՝ ՃԵ կանոնները խախտած օտարերկրյա քաղաքացիներին և փոխադրողների նկատմամբ պատասխանատվության մեխանիզմներ մշակելու համար: Դրանով զբաղվում են ՆԳՆ-ը, Տրանսպորտի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մաքսային ծառայությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը:

Հիմնավորումն այն է, որ ներկայումս օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաները կատարում են խախտումներ, տեսանկարահանվում են, և չեն տուգանվում:

Դեռևս գարնանը ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը կառավարությանը հրահանգել էր այս խնդրի լուծման միջոցներ գտնել: Հաղորդվում է, որ առայժմ ժամանակավոր լուծում է սահմանվել: Ըստ դրա՝ տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներն իրականացրած մեքենաները, որոնք կրում են այլ պետությունների համարանիշներ, կանգնեցվելու են Ճանապարհային ոստիկանության կողմից: Վերջինս արձանագրելու է խախտումը գրավոր կերպով:

Երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու և հավելվածով ոստիկանությանը փոխանցելու մասին օրենքն ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու մասին օրենքի նախագիծը։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանվում է, որ քաղաքացիները կկարողանան արձանագրել խախտումները, հատուկ հավելվածի միջոցով փոխանցել Ճանապարհային ոստիկանությանը: Ոստիկանությունը ստացված տվյալների հիման վրա իրականացնելու է վարչական վարույթ։

https://www.facebook.com/ArmenPumbukhchyan/photos/a.278494412735150/514466752471247/?type=3&theater

Օրենքի նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել: Մասնավորապես, ի սկզբանե չնախատեսված և լրացված սահմանափակումներից է տեսագրություններն ուղարկելու քանակը: Ըստ այդմ՝ նույն անձը չի կարողանա որոշակի ժամկետում նույն մեքենայի վերաբերյալ մեկից ավել անգամ տեսագրություն ուղարկել: Այս առաջարկի հիմնավորումը չարամտությունից խուսափելն է:

Սահմանափակումների և դրանց ժամկետների չափի հստակեցումը վերապահված է Կառավարությանը: Նախնական տարբերակով նախատեսվում է սահմանել ամսական 1, տարեկան մինչև 10 անգամ միևնույն մեքենայի խախտման արձանագրության հաղորդում: Հավելվածը խախտումն արձանագրած քաղաքացու ինքնությունը չի բացահայտելու:

Օրենքի նախագիծն Ազգային ժողով են ներկայացրել պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Սիսակ Գաբրիելյանը: Այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կներդրվի բալային համակարգ. նոր մոտեցում ՃԵ կանոնների խախտումներին
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է Ճանապարհային երթևեկության կանոններին վերաբերող օրենքներում մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Այն մշակվել է Կառավարության կողմից, և Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք է տվել:

Մի շարք փոփոխությունների շարքում ուշագրավ է Բալային համակարգի ներդրման առաջարկը: Այն նախատեսում է որոշակի կանոնների խախտումների դեպքում տուգանքների չափերի նվազեցում, փոխարենը՝ բալային համակարգով վարորդներից միավորների պակասեցում:

Ինչպե՞ս է գործելու միավորների համակարգը

Այսպես, վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից վարորդին տրամադրվում է 9 միավոր: ՃԵԿ խախտում կատարելու դեպքում միավորներից պակասեցվում են համապատասխան միավորներ: Օրենքով նախատեսվում է որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառել 0,5, 1, 2, 3 և առավելագույն 4 տուգանային միավոր:

Միավորները սպառելու դեպքում նախատեսվում է վարորդի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնել 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում, տարվա մեջ մեկ անգամ, վարորդը կարող է վերահանձնել վարորդական իրավունքի ստացման տեսական քննությունը և վերականգնել իրավունքը: Նույն տարում երկրորդ անգամ միավորները սպառելու դեպքում վարորդը կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:

Նշվում է, որ 6 և ավել միավորներ սպառած վարորդները նույնպես կարող են հանձնել քննություն և վերականգնել 2 միավոր: Միավորները վերաբերելու են մոտ 20 խախտումներին, որոնցից են արագության գերազանցումը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը և այլն. առավել ծանր հետևանքներ առաջացնող խախտումները:

Նախագծով առաջարկվող բալային համակարգը չի կիրառվելու օտարերկրյա պետհամարանիշով մեքենաների նկատմամբ. վերջիններիս դեպքում կգործեն ներկայիս կարգավորումները:

Նոր մոտեցման ազդեցությունը

Կառավարության նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով՝ բալային համակարգի ներդրումը նպատակ ունի երթևեկությունից հեռացնել անբարեխիղճ վարորդներին:

Պատգամավորների այն հարցադրումներին, թե ինչո՞ւ են բալային համակարգի ներդրմանը զուգահեռ նվազեցվում տուգանքի չափերը, փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ Կառավարության մոտեցումը ենթադրում է ոչ թե վարորդներին տուգանում և դրա միջոցով բյուջեի համալրում, այլ երթևեկության կարգավորում, խախտումների և դրանց հետևանքով վթարների ու մահացությունների էական նվազեցում:

Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ներկայիս գործող կարգավորումները վարորդների մոտ միայն ֆինանսական պարտավորություններ են առաջացնում, մինչդեռ նոր նախագծով ակնկալվում է երթևեկության կարգավորում: Պատգամավորների հարցադրմանը, թե արդյո՞ք ճանապարհների վիճակը և գծանշումների մակարդակը համապատասխանում են ներկայացվող պահանջներին, ոստիկանապետի տեղակալը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունումից 6 ամիս հետո: Այդ ընթացքում նախատեսվում է կատարել ճանապարհների գույքագրում, առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Հիշեցնենք, դեռևս հուլիս ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, և Ոստիկանությունից պահանջել է անհանդուրժողականություն դրսևորել ու կոշտ միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ վարորդների նկատմամբ։