Շեշտ.am (shesht.am) - Feed

Հետազոտությունները կրկին հերքել են 5G-ի վտանգավորությունը
Աշխարհի մի շարք երկրներում բազմաթիվ մարդիկ վստահ են, որ 5G բջջային ցանցը վտանգավոր է, և նույնիսկ պատրաստ են կոտրել ցանցի աշտարակները։ Միևնույն ժամանակ նախկինում արված հետազոտություններն այդտեսակ ռադիոալիքների վնասակարության էական նշաններ չեն հայտնաբերել։ Այդ մասին են վկայում նաև ավստրալացի գիտնականների երկու հետազոտությունները, որոնց հեղինակներն ընդհանրացրել են առողջության վրա 5G ցանցի ազդեցության վերաբերյալ առկա տվյալները և իրապես ոչ մի վտանգ չեն հայտնաբերել։

Առաջին հոդվածը ներկայացնում է մետաանալիզ՝ իրականացված Ավստրալիայի ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալության (ARPANSA) հետազոտողների կողմից՝ Քեն Կարիպիդիսի ղեկավարությամբ։ Նրանք հավաքել են և վիճակագրորեն ընդհանրացրել են վեց գիգահերցից բարձր հաճախականությամբ և ցածր հզորությամբ ռադիոալիքների՝ առողջության վրա ունեցած ազդեցության 107 փորձարկումների արդյունքները։ Դիտարկվել են նույնիսկ 300 գիգահերց հաճախականության հասնող ռադարների ազդեցության ուսումնասիրման 31 աշխատանքներ։ Հեղինակները նշել են, որ ուսումնասիրություններն ապացույցներ չեն հայտնաբերել այն մասին, թե 5G-ն կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։

Երկրորդ հետազոտությունը Կարիպիդիսը հրապարակել է Սիդնեյի Սուինբեռնի տեխնոլոգիական համալսարանի իր գործընկերների հետ համատեղ։ Այդ մետաանալիզը կենտրոնացած է կենդանի օրգանիզմների վրա միլիմետրային ռադիոալիքների ազդեցության ուսումնասիրման նախորդ 107 փորձարկումների վրա։ Նա ցույց է տվել, որ բջջային կապի ցանցերում կիրառվող հզորությունն առողջության վրա նշանակալից ազդեցություն չի ունենում։ Որոշ էֆեկտներ, որոնց մասին գրում են այս կամ այն փորձարկումների հեղինակները, կրկնակի վերարտադրել չի հաջողվել։

Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ դիտարկվող փորձարկումների որակը հաճախ ավելի լավը հանդիսանալու հնարավորություն ունի։ Եթե մուտագեն, ցիտոտոքսիկ և ռադիոալիքների վնասակար այլ էֆեկտներ չեն հայտնաբերվել, ապա նրանց կողմից առաջացող այրման հստակ ազդեցությունը դեռ բացառել չի կարելի․ այդ հարցը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ։

Օրգանիզմի վրա 4G-ի և 5G-ի ազդեցությունը ստուգել են ձկների վրա
Փորձարկման համար Օրեգոնի համալսարանի գիտնականների խումբը Ֆարադեյի վանդակից պատրաստված խցիկում տեղադրել են դանիո-ռերիո՝ ակվարիումային հայտնի ձկան ձկնկիթները: Խցիկին միացրել են ալեհավաք և հաղորդիչ, որը ճառագայթել է 3.5 ԳՀց հաճախականությամբ (4G և 5G կապի աշխատանքի համար կիրառվող) ռադիոալիքներ: Որպեսզի լաբորատոր պայմանները չազդեն սաղմերի զարգացման վրա, գիտնականները հետևել են ջերմաստիճանին (28-29 աստիճան Ցելսիուս) և ջրի մակարդակին (ձկնկիթների նկատմամբ առնվազն 5 մմ բարձրություն):

Արգասավորումից հետո 6-րդ ժամից սկսած նմուշները 42 ժամվա ընթացքում ենթարկվել են ալիքների ազդեցությանը: Եվս 3 օր ճառագայթել են հնարավոր փոփոխությունների օրինակով: Վերլուծությունը ցույց է տվել, որ մահացության և կազմաբանության (մորֆոլոգիա) վրա էական ազդեցություն տեղի չի ունեցել: Ճառագայթումը չի ազդել նմուշների՝ պայծառ և խավար լույսին արձագանքելու ունակության վրա: Սակայն հայտնաբերվել է վախի արձագանքման որոշակի արգելակում, ինչը խոսում է մի քանի զգայաշարժողական (սենսոմոտորային) խանգարումների մասին: Հեղինակների կարծիքով՝ դա կարող է նյարդամկանային համակարգի խանգարման վաղ ցուցիչ հանդիսանալ, որն ի հայտ է գալիս հասուն առանձնյակների մոտ:

Սաղմերի խցիկ: (A) հաղորդիչն արտադրում է 3.5 ԳՀց հաճախականությամբ ազդանշան, որն ալեհավաքի միջոցով փոխանցվում է Ֆարադեյի վանդակի մեջ: Խցիկի 6 շերտերն ապահովում են ջերմաստիճանը: Սլաքները ցույց են տալիս ուղղությունը՝ B) շերտի տեսքը վերևից (ձախ) և յուրաքանչյուր բացվածքի խոշորացված տեսքը կողքից (աջ): Յուրաքանչյուր բացվածք պարունակում է մոտ 3 մլ սաղմնային նյութ և 50 սաղմ: C) փորձնական տեխնոլոգիական սխեմա, որը ցույց է տալիս ներգործության սկիզբը, ավարտը և տվյալների հավաքագրման ժամանակը / © PLOS ONE

Արդյունքներն էականորեն տարբերվում են նախորդ հետազոտության տվյալներից: Նրա համաձայն՝ ակվարիումային ձկների սաղմի վրա 100 ՄՀց հաճախականությամբ ռադիոալիքների ազդեցությունը հանգեցնում է զարգացման հապաղման: Այսպիսի տարբերությունը կարելի է բացատրել փորձի մեկնարկի ժամանակից (նախորդ փորձում ալիքներով ազդեցությունը սկսել են անմիջապես արգասավորումից հետո, իսկ վերջինում՝ 6 ժամ հետո), մինչդեռ զարգացման վաղ փուլերում սաղմերն առավել զգայուն են, իսկ 100 ՄՀց հաճախականությունը, հնարավոր է, կենսաբանորեն առավել ակտիվ է եղել, քան 3,5 ԳՀՑ-ը:

Խումբն օգտագործել է ազդանշանի՝ արհեստականորեն բարձրացված մակարդակ, որպեսզի մեծ հավանականությամբ հայտնաբերի ճառագայթման հետևանքները: 8,27 Վտ/կգ ռադիոհաճախականությամբ ազդեցությունը շուրջ 200 անգամ ավելին է, քան այն, որը մարդը ստանում է բջջային հեռախոսից, և 100 անգամ ավելի շատ, քան մենք կարող ենք ստանալ՝ բնակչության ընդհանուր ճառագայթման դեպքում: Ազդանշանի նույնիսկ այդպիսի բարձր մակարդակի դեպքում խոշոր հետևանքների բացակայությունը ցույց է տալիս, որ մարդկանց համար 3,5 ԳՀց հաճախականությամբ ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, լավորակ կլինի:

Գիտնականները նշում են, որ իրենց եզրակացությունները դեռ ամբողջական չեն: Հեղինակների խոսքով՝ հնարավոր է, որ ռադիոճառագայթման՝ հետազոտությունում հայտնաբերված արդյունքները լինեն անցողիկ, և սաղմերը կարողանան վերականգնվել կամ համակերպվեն կայուն ազդանշանին՝ ազդեցության ավարտի (արգասավորումից 48 ժամ հետո) և փորձարարական չափումների միջև (արգասավորումից 120 ժամ հետո): Առաջիկա հետազոտություններում նրանք մտադիր են կիրառել բջջային կապի ազդանշանները՝ առավել տևական ազդեցությամբ և ալիքների հաճախականության արագ մոդուլավորմամբ: Բացի այդ, նախատեսվում է ուսումնասիրել սաղմնային կառուցվածքի վրա ռադիո և այլ տեսակի ճառագայթման կամ քիմիական սթրեսորների ազդեցությունները:

T-Mobile-ը թողարկել է ԱՄՆ-ի առաջին ազգային 5G ցանցը, բայց դեռևս «դանդաղ» տարբերակով
Նոր ցանցը տարածվում է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, բայց արագությունը դեռևս ոչ բոլոր վայրերում է բարձր: T-Mobile-ի 5G ցանցից պաշտոնապես կարող են օգտվել սմարթֆոնների միայն երկու մոդել:

T-Mobile-ը հայտարարել է ԱՄՆ-ի ազգային 5G ցանցի թողարկման մասին: Նրանից օգտվելու է շուրջ 200 մլն մարդ: 5G ցանցին հնարավոր կլինի միանալ դեկտեմբերի 6-ին, երբ վաճառքում կհայտնվեն համապատասխան հաճախականություն ունեցող առաջին երկու սմարթֆոնները:

Հաղորդվում է, որ T-Mobile-ը ցանցը վերափոխել է իր սեփական՝ առավել դանդաղ 5G-ի հիման վրա: Այն աշխատում է 600 մՀց հաճախականությամբ. այն ցածր հաճախականությունն է, որն օգտագործում է նաև LTE-ն: Միաժամանակ, նորագույն տեխնոլոգիայի օգնությամբ ցանցը կապահովի ավելի բարձր արագագործություն:

T-Mobile-ը պատմել է, թե ինչ արագություն կարելի է ունենալ 5G ցանցում, բայց նշել, որ դա մեծ հաշվով կախված կլինի գտնվելու վայրից: Ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են, որ որոշ վայրերում 5G 600 մՀց-ն ավելի արագ կլինի, քան LTE-ն, իսկ մյուս տարածքներում որոշակի տարբերություն կզգացվի:

LTE-ի նմանությամբ ծածկույթի կիրառման շնորհիվ օպերատորին հաջողվել է կարճ ժամկետում սփռել ծածկույթը: T-Mobile-ը դարձել է ԱՄՆ-ի առաջին խոշոր տելեկոմ-պրովայդերը, որն ազգային 5G ծածկույթի հայտ է ներկայացրել:

Միաժամանակ, ընկերությունը երաշխավորում է ամենամեծ, բայց ոչ ամենաարագ 5G ցանց. դրա համար կպահանջվեր միլիմետրային ալիքների (mmWave) կիրառում: Նրանք օգտագործում են առավել արագ ռադիոալիքներ՝ արագ միացման համար, բայց ազդանշանը դժվարությամբ է անցնում խոչընդոտների միջով: Ուստի այդ տեխնոլոգիայով 5G-ն սկսել են սփռել միայն մի քանի քաղաքներում:

https://youtu.be/a84UlLe6zDg
T-Mobile-ի 5G ծառայությունը / ©T-Mobile

Դեկտեմբերի 6-ից օպերատորը կսկսի վաճառել OnePlus 7T Pro 5G McLaren Edition սմարթֆոնը՝ 900 դոլարով, և Galaxy Note 10 Plus 5G-ն՝ 1300 դոլարով: Այս սմարթֆոնները, ինչպես հաղորդվում է, դառնալու են ԱՄՆ-ի՝ 600 մՀց 5G ապահովող միակ պաշտոնական հասանելի սարքավորումը:

Երկու սմարթֆոնն էլ չեն ապահովում «արագ» 5G՝ միլիմետրային ալիքներով: Սակայն նրանք կարող են աշխատել միջին ծածկույթում, որի իրավունքը ներկայումս պատկանում է Sprint օպերատորին: Բայց եթե վերջինս թույլ տա, T-Mobile-ը կկարողանա միացնել ցանցը և մեծացնել արագությունը:

2019թ. ամերիկյան բոլոր խոշոր օպերատորները սկսել են սփռել 5G ցանց: Նրանցից յուրաքանչյուրը տեխնոլոգիան իրականացրել է այս կամ այն ընկերությամբ, բայց դրանք տարածվել են միայն սահմանափակ տարածքում: