Շեշտ.am (shesht.am) - Feed

Ցերեկային քունը նվազեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը
Ցերեկային քունը հաճախ ուսումնասիրվում է աշխատունակության համատեքստում: Պարզված է, որ կարճատև ննջելու դեպքում քնկոտությունը նվազում է, իսկ աշխատելու ունակությունը՝ բարելավվում: Ցերեկային քնի և սիրտ-անոթային հիվանդությունների միջև կապի վերաբերյալ ավելի վաղ արված ուսումնասիրություններից հայտնի է դարձել, որ ցերեկային կարճատև քունը նվազեցնում է այդ հիվանդությունների պատճառով առաջացող մահերը:

Հետագայում, սակայն, ստացվել են տվյալներ, որ ցերեկային նինջը, ընդհակառակը, մեծացնում է սրտի և անոթների հիվանդության վտանգը: Վերջերս արված ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ խնդիրը կարող է կապ ունենալ քնի տևողության հետ: Վերջինով պայմանավորված հիվանդության վտանգի գրաֆիկը կրում է J -աձև կառուցվածք: Քնի բացակայության դեպքում վտանգն ավելի մեծ է, քան կարճատև (մինչև 30 րոպե) քնի դեպքում: Իսկ ահա կես ժամից ավել քնելու դեպքում նշված հիվանդությունների վտանգը կրկին մեծանում է:

Հետազոտությունների մեծ մասը համեմատել են միայն ցերեկային քնի առկայությունը կամ բացակայությունը և միայն դրա տևողությունը, բայց ոչ՝ հաճախականությունը: Բացի այդ, ուսումնասիրված են միայն հիվանդության պատճառով մահացության դեպքերը, մինչդեռ սիրտ-անոթային ոչ մահացու հիվանդությունների առաջացումը: Աշխատանքների մեծ մասում հաշվի առնված չեն քնի խախտման և անկախ պայմանների փաստերը:

Նոր հետազոտությամբ գիտնականները դիտարկել են քնի հաճախականության, դրա միջին տևողության և սիրտ-անոթային մահացու և ոչ մահացու հիվանդություններով հիվանդացման միջև կապը: Ընտրվել է 3462 մարդ, միջին տարիքը՝ 57,1, ովքեր նշված հիվանդություններով տառապելու վերաբերյալ անամնեզ չունեն:

5,3 տարվա դիտարկման ընթացքում մասնակիցների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման 155 դեպք է արձանագրվել: Վտանգն ընդհանրապես ցերեկը չքնածների համեմատ 48%-ով քիչ է նրանց մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ ննջել են ցերեկը: Հավելյալ տեղեկությունների՝ տարիք, սեռ, կրթություն, ծխել, նստակյաց կյանք, քաշ, գիշերվա քնի տևողություն, առողջության նախնական վիճակ, հաշվառման արդյունքում վտանգի մեծացումը, որը կապված է ամենօրյա ցերեկային քնով և  որը ակնհայտ է եղել մասնակցի ընտրության ժամանակ, ավելի քիչ է եղել:

Բացի այդ, ոչ մի կապ չի հայտնաբերվել քնի տևողության և սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի ահագնացման միջև: 65 տարեկանից բարձր անձանց համար ցերեկային քունը քիչ օգտակար է, սակայն այստեղ կարող է ազդեցություն ունենալ նաև այլ հանգամանք: Տարեցները հաճախ են պատահական ննջում, ինչը անառողջության նշան է, ինչպես նաև նրանց օրն աշխատանքային գրաֆիկից կախում չունի, ուստի կարող են ավելի երկար քնել:

Ուսումնասիրության արդյունքները միանշանակ չեն պատասխանում այն հարցին, թե պե՞տք է ցերեկը քնել կամ ոչ, սակայն թույլ է տալիս եզրակացնել, որ պարբերաբար ննջելն օգտակար է սրտի համար՝ ի տարբերություն ընդհանրապես չննջելու:

Մեկ այլ հանգամանք է գիշերային քնի որակը: Ցերեկային նինջը դրական է անդրադառնում սրտի վրա այն դեպքում, երբ գիշերային քունը կազմում է նվազագույնը 6 ժամ: Հետազոտությունը ցույց է տվել, որ ցերեկային երկար քունը մեծացնում է հիվանդանալու վտանգը, սակայն միայն նրանց մոտ, ովքեր երկար են քնել գիշերը: Գիշերային կարճ քնի դեպքում ցերեկային երկար քունն առաջինի պակասը լրացնում է:

Գիտնականները նշում են, որ ցերեկային քնի ժամանակի, տևողության և պատճառների ուսումնասիրման մեխանիզմը կատարյալ չէ, և այն սահմանափակում է նմանատիպ հետազոտությունների արդյունքների կիրառումը: Քնին նվիրված աշխատանքներում կարևորվում է նախատեսվածությունը կամ պատահականությունը, հաճախակիությունը, անառողջության նշան կամ կիսատ քնի պակաս հանդիսանալու հանգամանքները: Բացի այդ, սահմանափակումները վերաբերում են ննջի գնահատման օբյեկտիվ մեթոդին: Պոլիսոմնոգրաֆիան ընդունված մեթոդ է գիշերային քնի մակարդակի և տևողության գնահատման համար: Սակայն դա նպատակահարմար չէ ցերեկային քունը գնահատելու համար:

Ակտիոգրաֆիան, որն օգտագործվում է 24 ժամվա ընթացքում քնի ակտիվության և աշխատունակության գնահատման համար, առավել հուսալի է քնի ընդհանուր տևողության, արդյունավետության կանխատեսման համար: Սակայն այն ի վիճակի չէ տարբերել նինջը պասիվ աշխատունակությունից, հատկապես նստակյաց մարդկանց մոտ: Առկա է ննջի գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառման կարիք՝ առողջությանը սպառնացող վտանգի գնահատման համար: