Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայկական ընկերությունն Աբու-Դաբիում կամիկաձե դրոններ ու պենտակոպտերներ է ցուցադրել
Հայկական Pride Systems ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող IDEX-2021 ցուցահանդեսին ներկայացրել է անշարժ թևով և փոփոխվող աղեղնաձև թևերով կամիկաձե դրոնը: Ընկերությունը ներկայացրել է նաև պենտակոպտեր: Հաղորդվում է, որ ներկայացված մոդելները կարող են կրել բեկորաֆուգասային կամ կոմուլյատիվ հակատանկային արկեր:

Ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները ժամանակին չեն հասել Աբու Դաբի։

ԲՏԱ նախարարը նաև հայտնել էր, որ IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են 14 հայկական ընկերություններ: Հաղորդվել է, որ դրանք ներկայացնելու են հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Բացի այդ` հնարավորություն են ունենալու` գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։

«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 25-ը:

Ռազմական դրոններն Արցախում և աշխարհում. ապագայի պատերազմը
Կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ թանկարժեք և արդյունավետ անօդաչու թռչող սարքերը պատերազմի վարման նոր դարաշրջանի սկիզբ են դնում: Նշվում է, որ Թուրքիան «վարպետացել է» այդպիսի հակամարտություններում, որի օրինակ է բերվում Լեռնային Ղարաբաղը: Սակայն ընդգծվում է, որ այս նոր պատերազմն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում:

Դրոնները` Արցախում

Հոդվածում շեշտվում է, որ վերջին 5 տարում Անկարան միջամտել է 4 երկրների գործերին` Սիրիա, Լիբիա, Իրաք և Լեռնային Ղարաբաղ: Դա հնարավոր է դարձել նաև դրոնների օգնությամբ: Անկարայի զավթողական քաղաքականության հաջողության հիմքը հենց դրանք են համարվում:

Հետազոտությունում նշվում է, որ թեև Լեռնային Ղարաբաղի զինվորները հակամարտության սկզբում ինքնավստահ էին, սակայն արդեն մի քանի օր անց նրանց համակել է տագնապը` պայմանավորված հակառակորդի կողմից օդային գրոհներով: Ռազմական ավանդույթներով կառուցված պաշտպանական համակարգերը` դիրքերը, ամրաշինական կառույցները և այլն, հեշտությամբ հայտնաբերվել են օդից, թիրախավորվել են անօդաչուների կողմից:

Համարվում է, որ ներկայումս հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել պատերազմի վարման նախորդ փորձից: Ռազմական անօդաչուներն օգտագործվում են արդեն 20 տարի, սակայն Լեռնային Ղարաբաղում են առաջին անգամ ամբողջապես պայմանավորել հակամարտության ելքը: Կովկասը, ինչպես նշվում է, դարձել է ժամանակակից պատերազմի թատերաբեմ` ի ցույց դնելով ապագա հակամարտությունները: Այժմ արդեն աշխարհում մեծանում են դրոնների օգնությանը դիմող երկրները:

ԱԹՍ-ների կիրառությունը մեծանում է

Պարբերականում շեշտվում է, որ ԱԹՍ-ները դադարել են համարվել զուտ հետախուզության և ոչնչացման միջոցներ. դրանք ծառայում են նաև որպես հրետանու, տանկերի ու հետևակի գործողությունների համակարգող: Դրանք նաև ճեղքում են հակառակորդի օդային պաշտպանությունը և կապը: Ներկայումս առկա են ավելի քան 40 տեսակի ռազմական անօդաչուներ:

Եվ եթե նախկինում դրանք հիմնականում կիրառվել են ապստամբների և ահաբեկչական խմբավորումների զինյալների դեմ պայքարում, ապա համարվում է, որ ներկայումս մեծ տարածում գտած մոդելների միջոցով կարելի է լայնածավալ պատերազմ վարել:

Համարվում է, որ դրոնները մեծ նշանակություն ունեն ոչ միայն պետությունների ու նրանց բանակների համար, այլև ոչ պետական միավորների իշխանության ամրապնդման առումով: Այդպիսի օրինակ են հուսիթները Եմենում: Նրանք պատերազմում են հնարավորություններով և ուժերով գերազանցող Սաուդյան Արաբիայի դեմ, սակայն իրենց ձեռքին առկա դրոններով կարողանում են հարվածներ հասցրել արաբական թագավորության կարևոր օբյեկտներին:

Նշվում է, որ թեև Ադրբեջանը և այլ երկրներ ցուցադրում են կետային հարվածների տեսանյութեր, սակայն ընդգծվում է, որ պատերազմներն «այդքան մաքուր չեն»: Այստեղ շեշտվում է այն հանգամանքը, որ եթե դրոնների կիրառման դեպքում զինվորականներն անմիջապես չեն մասնակցում մարտերին, սակայն մեծապես տուժում է քաղաքացիական բնակչությունը:

Թուրքիան` խոշոր արտադրող

Եթե նախկինում դրոնների խոշոր արտադրողներն ԱՄՆ-ն, Իսրայելն ու Չինաստանն էին, ապա ներկայումս նրանց միացել է նաև Թուրքիան` զարգացնելով սեփական արդյունաբերությունը: Բայրաքթարն իր առաջին թռիչքն իրականացրել է 2014թ.` դառնալով թուրքական անօդաչուների առանցքային դերակատարը: Այժմ նոր ֆլագմանն Աքընջըն է, որն ավելի շատ հրթռիներ ու ռումբեր կարող է կրել:

Նշվում է, որ թուրքական անօդաչուները մեծ ծավալով կիրառվել են հատկապես Սիրիայում` ապահովելով ցամաքային ուժերի գործողությունների հաջողությունը: Իսկ արդեն աշնանը Լեռնային Ղարաբաղում դրանք սովորական երևույթ են հանդիսացել:

ԱՄՆ-ում ծովարծիվը ջախջախել է կառավարությանը պատկանող դրոնը և նետել լիճը
ԱՄՆ-ում՝ Միչիգանում, սպիտակագլուխ ծովարծիվը հարձակվել է իշխանություններին պատկանող, լճի վրայով թռչող անօդաչու թռչող սարքի վրա և ոչնչացրել այն:

DJI Phantom 4 Advanced անօդաչուն Էսկանաբա քաղաքի մոտակայքում ափամերձ հատվածում տվյալներ էր հավաքում քարտեզագրման համար: Մինչև արծվի հետ ընդհարումը դրոնը երկնքում շուրջ 7 րոպե թռչել է: Սա այս տարածքում սարքավորման աշխատանքի չորրորդ օրն էր:

Երբ ազդանշանը թուլացել է, կառավարողը սեղմել է «Go Home» կոճակը, և անօդաչուն հետ է թռչել: Ինչ-որ պահի էկրանին երևացել է, որ դրոնը սկսել է անկանոն շարժումներ կատարել: Երբ կառավարողը գլուխը վեր է բարձրացրել, դրոնն արդեն անհետացել է, իսկ ծովարծիվը թռչել հեռացել է:

Տեղացիներից մի քանիսը վստահեցրել են, որ նկատել են, թե ինչպես է ծովարծիվը հարվածել իրենց համար անծանոթ օբյեկտին: Նրանց խոսքով՝ թռչունը չի տուժել: Ենթադրվում է, որ բախումը տեղի է ունեցել 50 մետր բարձրության վրա: Անօդաչուի կառավարիչը և տեղացիները սկսել են փնտրել դրոնին, սակայն այդպես էլ չեն գտել:

Մի քանի օր անց իշխանությունները վերլուծել են կոորդինացիոն-հեռաչափական տվյալները և պարզել են այն վայրը, որտեղ ծովարծիվը հարձակվել է դրոնի վրա. ափից մոտ 45 մետր հեռավորության վրա: Նաև հայտնի է դարձել, որ թռչունը պոկել է պրոպելլերը, ինչից հետո դրոնն ընկել է լիճը:

Այնուհետև մեկ այլ մասնագետ շուրջ երկու ժամ որոնումներ է իրականացրել գրեթե զրոյական տեսանելիություն ունեցող ջրում: Նա նույնպես չի հաջողել. խոչընդոտել են անձրևն ու ամպրոպը:

Հարձակման պատճառն, ըստ Միչիգան նահանգի կառավարության, կարող էր լինել տարածքային վեճն էլեկտրոնային հակառակորդի հետ կամ պարզապես սովածությունը: Դրոնների խումբը փնտրում է նմանատիպ միջադեպերի հավանականությունը նվազեցնող միջոցներ, ներառյալ՝ անօդաչուների արտաքին տեսքի փոփոխություն, որպեսզի դրանք ավելի քիչ նման լինեն ճայերին:

Միչիգանի իշխանություններն ընդգծել են, որ այդ մոդելը անօդաչուն այլևս չի արտադրվելու և չի փոխարինվելու նույնատիպ մոդելով: Հաղորդվում է, որ այն ձեռք էր բերվել 950 դոլարով:

Չինաստանում ոստիկանությունը բարձրախոսով դրոններով սկսել է զգուշացնել կորոնավիրուսի մասին
Չինաստանում ոստիկանները սկսել են օգտագործել դրոններ՝ բարձրախոսներով, մարդկանց նոր կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացնելու համար: Դրանց միջոցով բնակիչներին կոչ են անում մնալ տանը, դուրս չգալ առանց դիմակների: Վիրուսի դեմ պայքարի այս տարօրինակ մեթոդը միջազգային մեծ ուշադրության է արժանացել:

Տարածված տեսանյութի համաձայն՝ ոստիկաններն անօդաչու թռչող սարքին ռադիոկապ են ամրակցել, որի օգնությամբ հաղորդակցվում են բնակիչների հետ: Կվադրոկոպտերները գտնում են փողոցում առանց դիմակի գտնվող մարդկանց և բարձրախոսներով զգուշացնում են վտանգի մասին:

https://youtu.be/2w8YHB7KAvo
Բարձրախոսով դրոնները պայքարում են վիրուսի դեմ / © Damir Kamaletdinov

Մի դեպքում դրոնը «բարկացել» է սառնամանիքին առանց դիմակի դրսում կանգնած միայնակ կնոջ վրա, մյուսում՝ փոքրիկ երեխային տեղեկացրել է, որ կորոնավիրուսը լուրջ է և պետք է փախչել:

Հավելենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, նոր կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում մահացել է արդեն 259 մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է 12 հազարի:

Ամերիկացին կորած երեխային ջերմատես դրոնի օգնությամբ գտել է եգիպտացորենի դաշտում
Մինեսոտայում եգիպտացորենի դաշտում տասը ժամ հետո գտել են կորած երեխային: Բնակիչներից մեկը պատահաբար երեխային հայտնաբերել է ինֆրակարմիր տեսախցիկով անօդաչու թռչող սարքի օգնությամբ:

Երեխան շան հետ շրջել է տան մերձակայքում և կորել երեկոյան ժամը 4-ի հատվածում: Նրա անհետանալուց հետո 600 տեղացիներ և մի շարք կառավարական գործակալություններ իրենց ուղղաթիռներով նրան փնտրել են տասը ժամ:

https://www.facebook.com/SherbCoSheriff/photos/rpp.108130079887749/418743345493086/?type=3&theater

Սակայն ի վերջո երեխային գտել է տեղացի լուսանկարիչը՝ ջերմատես սարքով դրոնի օգնությամբ: Նա Իտանին նկատել է տանից 1,6 կմ հեռավորության վրա, շան հետ դաշտում, հողին պառկած վիճակում:

Ոստիկանության տվյալներով երեխան մրսել է, բայց չի տուժել: Հիվանդանոցային որոշակի հետազոտություններից հետո նա վերադարձել է ծնողների մոտ:

22 տարի առաջ կորած մարդու մնացորդները գտել են Google Maps-ի օգնությամբ
ԱՄՆ-ի քաղաքացին Google Maps-ի օգնությամբ գտել է 20 տարի առաջ անհետ
կորած տղամարդու մնացորդները և ավտոմեքենան:

Մեքենան
գտել են Ֆլորիդայում` Moon Bay Circle փողոցի վրա: Տեղացիներից մեկը գնացել է
մեքենայի գտնվելու վայրը, դրոնի օգնությամբ ստուգել է առկայությունը, այնուհետև
ահազանգել ոստիկանություն:

ՈՒժայինները պարզել են, որ
մեքենայում գտնվում են 40-ամյա Ուիլյամ Մոլդտի մնացորդները: Նա անհետացել էր 1997թ.
նոյեմբերի 7-ին՝ Ֆլորիդայում անցկացրած երեկույթից վերադառնալիս: Մահվան
պատճառները հայտնի չեն: Մոլդտն ակումբը լքել է 21:30-ին և իր ընկերուհուն ասել, որ
շուտով տանը կլինի: Դրանից հետո նրա մասին տեղեկություն հայտնի չի դարձել:

Ոստիկանությունը մահացածի ընտանիքի անդամներին տեղեկացրել են դեպքի մասին և սկսել են հետաքննությունը: Պալմ-Բիչ շրջանի շերիֆը ենթադրել է, որ Մոլդտը վարելիս կորցրել է հավասարակշռությունը և ընկել լիճը: Ոստիկանությունը նաև նշել է, որ մինչ այս, տղամարդու անհետացման ոչ մի ապացույց չի եղել: