Շեշտ.am (shesht.am) - Feed

Ֆուտբոլի ֆեդերացիայի մաքրման գործընթացը սկսվել է. Վանեցյանը հրաժարական տվեց
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստից հետո գործկոմի անդամ, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը սեփական որոշմամբ հրաժարական է ներկայացրել: Գործկոմն ընդունել է հրաժարականը:

Նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Արթուր Վանեցյանն ինքը նշեց, որ հրաժարականի պատճառը Հայաստանի հավաքականի վերջին անհաջողություններն են: Խոսքը Իտալիա - Հայաստան հանդիպման մասին էր, երբ մեր հավաքականը 9:1 հաշվով պարտվեց: Վանեցյանը նշեց, որ երկար քննարկում է տեղի ունեցել գործկոմում, որի արդյունքում որոշել է հրաժարական ներկայացնել:

https://youtu.be/YK3fQmP42oQ
Գործկոմի և Վանեցյանի հայտարարությունը հրաժարականի մասին / ©Factor tv

Համատեղ ճեպազրույցի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ շնորհակալություն են հայտնել Արթուր Վանեցյանին՝ համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որտեղ ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործադիր կոմիտե:

Ռուբինյանն ու Վանեցյանը միաժամանակ հայտարարեցին, որ սրանով սկսվում է ֆուտբոլի ֆեդերացիայի մաքրման գործընթացը: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է ֆեդերացիան «մաքրել» ավելորդ մարմիններից: Նրանց խոսքով՝ ժողովի մասնակից շուրջ 35 հասարակական կազմակերպությունների մեջ կան ուղղակի քանակ լրացնող և իրականում չգործող ՀԿ-ներ, ուստի անհրաժեշտ է ամբողջովին վերանայել ֆեդերացիայում ունեցած մասնակցությունը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարում զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Հայկական հավաքականն իր պատմության ամենախոշոր պարտությունն էր կրել, իսկ Իտալիան կրկնել էր դեռևս 1948թ. արդյունքը: Հայաստանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը կորցրել էր դեռ նախորդ տուրում:

Փաշինյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման միջնորդագիրը
Այսօր Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստորագրել է համապատասխան միջնորդագիրը, ըստ որի՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական կտա:

https://www.youtube.com/watch?v=DDb0x-r0OBc&fbclid=IwAR2CllARFrWL8Z_PRSwuybJTJCDYN7_wyIGq-YbXYRXgxJWaCuTwXTBtv1I
Վարչապետի հայտարարությունը / ©Factor tv

Վարչապետը նշել է, որ Արթուր Վանեցյանը հրաժարական տալով կենտրոնանալու է Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված բերելու շատ կարևոր ազգային ու պետական նշանակության գործի վրա:

Իր հերթին ուշագրավ հայտարարություն է արել նաև Արթուր Վանեցյանը.

https://www.facebook.com/www.sns.am/posts/502173773935025

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Արթուր Վանեցյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: