Շեշտ.am (shesht.am) - Feed

Վալերիյ Օսիպյանը նույնպես հրաժարականի դիմում է գրել. ԶԼՄ-ներ. (upd.)
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նույնպես հրաժարական է տալու: Հաղորդվում է, որ այսօր վարչապետի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստում խոսվել է ԱԱԾ տնօրենի ազատման մասին։ Տեղեկություններ կան նաև, որ թեժ քննարկումից հետո ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանին հաղորդել է հրաժարական ներկայացնելու մտադրության մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝  վաղը կհրապարակվի նրա ազատման հրամանագիրը։

Տեղեկություններ են տարածվում, որ վարչապետն Օսիպյանին առաջարկել է զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը: Օսիպյանը մերժել է առաջարկը: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ հրաժարական են ներկայացնելու բոլոր ուժային կառույցների ղեկավարները։

Հիշեցնեն՝ սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ստորագրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Վանեցյանի ազատման հրամանագիրը:

UPD 1. ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հաղորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հաղորդվում է, որ նախագահը շուտով կստորագրի համապատասխան հրամանագիրը:

UPD 2. ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան նշել է, որ պաշտոնից ազատվելու մտադրություն չունի և այդպիսի հարց չի քննարկվել:

UPD 3. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերիյ Օսիպյանին Ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: