Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականներն առեղծվածային Տաբբի աստղի պահվածքին նոր բացատրություն են գտել
KIC 8462852 կամ առավել հայտնի Տաբբի առկայծող աստղի պայծառության տարօրինակ անկումը հնարավոր է պայմանավորված լինի մերձաստղային ուղեծրում էկզոլուսնի աստիճանաբար քայքայմամբ:

Տաբբին դեղնասպիտակ գաճաճ է, գտնվում է Երկրից շուրջ 1280 լուսային տարվա հեռավորության վրա: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2015թ.՝ փոփոխական պայծառության պատճառով աստղագետների համար դառնալով իսկական գլխացավանք: Սովորաբար լուսավորության տատանումները բացատրվում են աստղի առջևով մոլորակի անցմամբ, սակայն KIC 8462852-ի դեպքում դա բացառված է: Առեղծվածային աստղի պայծառության անկումը տարբեր չափեր է ունեցել (5-22%) և անկանոն հաճախականություն: Բացի այդ, դիտարկումների արխիվային տվյալները վկայում են, որ Տաբբիի տեսանելի աստղային մեծությունը ժամանակի ընթացքում միանշանակ նվազում է:

Առկայծող աստղի հետագա դիտարկումները ցույց են տվել, որ պայծառության անկման դեպքում տարբեր երկարությամբ ալիքների լուսային ճառագայթման ինտենսիվությունն անհամաչափ է նվազում: Դա նշանակում է, որ աստղի լույսը ոչ մի կերպ չի կարող արգելափակվել անթափանց կոշտ մարմնի կողմից: Սա հնարավորություն է տալիս զտել որոշ վիճելի հիպոթեզեր, օրինակ՝ այլ քաղաքակրթության միջմոլորակային տիեզերանավերի մասին:

Տեղի ունեցողը կարող էր բացատրվել գիսաստղերի խմբով կամ փոշու ամպով, բայց լուսավորության նմանատիպ նվազման դեպքում գիսաստղի ընդհանուր ծավալը կամ տիեզերական փոշին պետք է որ անհավատալի լինեն: Կոլումբիական համալսարանի գիտնականների խումբը, Բրայան Մեցգերի ղեկավարությամբ, առաջարկել է իր տարբերակը: Առկայծումների պատճառը կարող է լինել իր մոլորակի ուղեծիրը լքող և աստղի ազդեցությամբ դանդաղ լողացող թափառող լուսինը (պլունետա): Այն կարող է փոշի և բեկորներ արտանետել, որոնք պտտվում են աստղի շուրջը՝ մինչև վերջինիս կողմից կուլ տալը, և պայծառության տատանումների պատճառ են դառնում:

Ավելի վաղ գիտնականները մոլեդավորել են գազային հսկաների ուղեծրից լուսինների միգրացիայի հնարավոր մեխանիզմը՝ այն դեպքում, երբ մոլորակը մոտենում է աստղին: Վերջնարդյունքում այդ լուսինները կարող են  դուրս շպրտվել մոլորակային համակարգից կամ բախվել աստղին, բայց մոդելավորման արդյունքներով նրանց գրեթե կեսը վերածվում է թափառող լուսնի՝ մնալով մերձաստղային որոշակի ուղեծրում:

Աստղագետներն արդեն փոփոխական պայծառությամբ շատ աստղեր են գտել, բայց նրանցից ոչ ոք Տաբբիի նման չի դրսևորում իրեն: Իրենց հիպոթեզը հաստատելու համար գիտնականները պետք է գտնեն նմանատիպ այլ օրինակներ: Մեցգերը նշել է, որ իրենք նույնիսկ ապացույց չունեն, որ Արևային համակարգից դուրս կան լուսիններ, սակայն աստղի վրա լուսնի անկման հանգամանքն արտասովոր չէ:

Վերջերս TESS աստղադիտակի օգնությամբ գիտնականները դիտարկել են հայտնի ամենափոքր էկզոմոլորակը. այն իր չափերով Երկրի և Մարսի միջև է:

Ավելի վաղ հետազոտողները գտել են արտասովոր կրկնակի աստղ, որի պայծառությունը յուրաքանչյուր 11 կամ 22 րոպեն մեկ նվազում և կրկնակի պակասում է: