Շեշտ.am (shesht.am) - Feed

Der Spiegel․ BND-ի նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար գաղտնի զեկույց կազմելու մեջ
Der Spiegel-ը գրում է, որ Հանինգը գաղտնի փաստաթղթերը ստացել է BND-ում իր աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ.-ից և օգտագործել գրավոր վերլուծություն պատրաստելու համար։ Պարբերականի տեղեկություններով՝ այն նախատեսված էր Ադրբեջանի հետախուզության աշխատակցի համար։ Զեկույցի փոխանցման հանգամանքները դեռ քննվում են։

Գերմանիայի դաշնային դատախազությունը հոկտեմբերի 6-ին հայտնել է Հանինգի և Մանֆրեդ Դ.-ի ձերբակալության մասին։ BND-ի նախկին ղեկավարը կասկածվում է պետական գաղտնիքներ ձեռք բերելու, պետական դավաճանության փորձի և օտարերկրյա հետախուզության օգտին գործունեության մեջ։

Ըստ քննության՝ Մանֆրեդ Դ.-ն տարիների ընթացքում վճարի դիմաց Հանինգին տրամադրել է շուրջ 2000 փաստաթուղթ։ Դրանց թվում եղել են BND-ի ղեկավարության ներքին օգտագործման և կանցլերի գերատեսչությունում հետախուզական խորհրդակցությունների նախապատրաստման համար նախատեսված նյութեր։

Դատախազության պաշտոնական հաղորդագրությունում օտարերկրյա պետության անունը նշված չէ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի մասին Der Spiegel-ի հրապարակումը։

Հանինգի կապերն Ադրբեջանի հետ նախկինում էլ հրապարակային են եղել։ Der Spiegel-ը նշում է, որ նա եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամ․ նրա անունը ներառված է կազմակերպության՝ 2025 թվականի հուլիսի հաղորդագրությունում։

Ադրբեջանի մեդիայի և հեռարձակման խորհուրդը հոկտեմբերի 7-ին հերքել է երկրի առնչությունը գործին՝ հրապարակումները որակելով ապատեղեկատվություն։ Խորհուրդը պնդել է, որ առանց պաշտոնական աղբյուրի հղման նման տեղեկությունների տարածումը «տեղեկատվական մանիպուլյացիա» է։ Հայտարարությունը հրապարակել է APA գործակալությունը։

Հանինգը BND-ն ղեկավարել է 1998–2005 թվականներին, ապա զբաղեցրել Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղարի պաշտոնը։ Պետական ծառայությունից հեռանալուց հետո նա զբաղվել է մասնավոր խորհրդատվությամբ։

Վաղարշապատում բացվել է «մեկ պատուհանով» քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Վաղարշապատ համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր գրասենյակ՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Հայաստանում այն նմանատիպ 76-րդ կենտրոնն է։ Բացման մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել է «Լուրեր»-ը։

Գրասենյակում քաղաքացիները կարող են պատասխաններ ստանալ համայնքի ավագանու որոշումներին, տեղական տուրքերին ու հարկային պարտավորություններին վերաբերող դիմումների վերաբերյալ։ Սպասարկման շրջանակում են նաև ճարտարապետության և քաղաքաշինության հարցերը։

Նոր ձևաչափը տարբեր ուղղություններով դիմումների սպասարկումը միավորում է մեկ վայրում։ Գրասենյակի ստեղծմանը աջակցել են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունները։

Lockheed Martin-ը ներկայացրել է Գերմանիայի առաջին F-35A կործանիչը
Գերմանիայի առաջին F-35A-ի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Lockheed Martin-ի Ֆորտ Ուերթի գործարանում։ Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի և ԱՄՆ-ի պետական ու ռազմական ներկայացուցիչներ։ «35+01» համարով ինքնաթիռը Գերմանիայի համար արտադրված առաջին F-35A-ն է։

Կործանիչի առաջին թռիչքը տեղի էր ունեցել դրանից տասը օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, նույն՝ Ֆորտ Ուերթի արտադրական համալիրից։ F-35A-ն հինգերորդ սերնդի մեկտեղանոց բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որի առանձնահատկություններից են ռադարային նկատելիության նվազեցման տեխնոլոգիաները, զարգացած սենսորները և տարբեր համակարգերից ստացվող տվյալների միավորումը օդաչուի համար միասնական մարտավարական պատկերի մեջ։

Գերմանիան 35 F-35A գնելու որոշումը կայացրել է 2022 թվականին։ Դրանք նախատեսված են Tornado ինքնաթիռներին փոխարինելու համար։ Բունդեսվերը նախատեսում է Tornado-ների շահագործումն ավարտել 2030 թվականին։ F-35A-ների գնումը կապված է նաև ՆԱՏՕ-ի միջուկային մասնակցության ծրագրում Գերմանիայի պարտավորությունների շարունակականության ապահովման հետ։

Առաջին ութ F-35A-ները սկզբնական փուլում Գերմանիա չեն տեղափոխվի։ Դրանք կմնան ԱՄՆ-ում և կօգտագործվեն գերմանացի օդաչուների պատրաստման համար Արկանզասի Էբինգ ավիաբազայում։ Գերմանական տեխնիկական և լոգիստիկ անձնակազմի ուսուցման մի մասն անցկացվում է նաև Ֆլորիդայի Էգլին ռազմաօդային բազայում։

Առաջին F-35A-ների ժամանումը Գերմանիա նախատեսված է 2027 թվականի վերջին։ Դրանք տեղակայվելու են Ռայնլանդ Պֆալց երկրամասի Բյուխել ավիաբազայում, որտեղ նոր կործանիչների համար համապատասխան ենթակառուցվածք է ստեղծվում։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարության համաձայն՝ F-35A ստորաբաժանումների լիարժեք օպերատիվ պատրաստվածությանը նախատեսվում է հասնել 2029 թվականին։ Մինչ այդ նոր կործանիչների ներդրումն ու Tornado-ների աստիճանական դուրսբերումը որոշ ժամանակ կընթանան զուգահեռ։

F-35A-ն կարող է զարգացնել մինչև Մախ 1,6 արագություն՝ մոտ 1930 կմ/ժ։ Ինքնաթիռը նախատեսված է սովորական թռիչքուղիներից շահագործման համար և Գերմանիայի ռազմաօդային ուժերում գործելու է նաև Eurofighter կործանիչների հետ միասին։

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

Գերմանիան սկսում է կորոնավիրուսի դեմ իր առաջին ՌՆԹ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա
Գերմանական Biontech ընկերությունը (Մայնց) Covid-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական առաջին փորձարկումների թույլտվությունն է ստացել Գերմանիայում:

Հաղորդվում է, որ կենսատեխնոլոգիական Biontech ընկերության ներկայացրած պատվաստանյութն իրենից ներկայացնում է ՌՆԹ պատվաստանյութ, որը պարունակում է գենետիկ տեղեկատվություն SARS-CoV-2-ի սպիտակուց-շիպի (սպիտակուցը կապվում է տիրոջ բջջի հետ՝ նրա շնորհիվ մուտք գործելով օրգանիզմ) կամ նրա ՌՆԹ կառուցվածքայի մասի վերակառուցման համար:

Կլինիկական փորձարկումների առաջին փուլի շրջանակներում 18-55 տարեկան 200 առողջ կամավորներ կստանան դեղամիջոցի մի քանի փոքր-ինչ մոդիֆիկացված նախատիպերից մեկը, ինչից հետո նրանց հսկողության ներքո են պահելու: Այնուհետև մեկնարկելու է թեստի երկրորդ փուլը. հենց այս փուլում են ներգրավելու կորոնավիրուսի առումով վտանգավոր խմբում գտնվող մարդիկ:

Գիտնականները պատմել են, որ ՌՆԹ պատվաստման դեպքում անվնաս պաթոգեն բաղադրիչի ստեղծման համար գենետիկ տեղեկատվությունը ներարկվում է, օրինակ, մկանային տարբերակով: Օրգանիզմի այդ բջիջները ՌՆԹ-ի գենետիկ տեղեկատվությունն օգտագործում են հարուցիչի վերակառուցման համար: Պաթոգենի բաղադրիչները, որոնք ստեղծվում են պատվաստված մարդկանց մոտ, վարակային չեն հանդիսանում և որևէ հիվանդություն չեն առաջացնում: Մեր իմունային համակարգը ճանաչում է օտար պաթոգեն բաղադրիչը որպես, ենթադրաբար, վարակային: Օրգանիզմը պաշտպանիչ իմունային պատասխան է ստեղծում ընդդեմ պաթոգենի, որը վարակման դեպքում կանխում է կամ մեղմացնում է հիվանդությունը:

Շեշտվում է, որ սա կանխարգելիչ առանձնահատուկ պատվաստանյութի՝ աշխարհում 4-րդ թույլատրված կլինիկական փորձարկումն է՝ ընդդեմ կորոնավիրուսի: Ինստիտուտի ներկայացուցիչները նշել են, որ, պանդեմիայի լուրջ հետևանքները հաշվի առնելով, սա կարևոր քայլ է Գերմանիայում արդյունավետ և անվտանգ պատվաստանյութի արագ մշակման և ամբողջ աշխարհի (որտեղ հնարավոր է) պացիենտներին դրանով ապահովման ճանապարհին:

ԱՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ գիտնականներն արդեն պատվաստանյութի 67 նախատիպ են մշակել: Մարտի կեսերին մարդկանց վրա Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին հաղորդել են ԱՄՆ-ի մասնագետները, իսկ Պիտսբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի աշխատակիցներն ստեղծել են PittCoVacc պատվաստանյութը. դեղամիջոցը օրգանիզմ է հասնում մի խումբ միկրոասեղների փոքր ծեփոնի օգնությամբ:

Վերջին տվյալներով՝ Covid-19-ով աշխարհում վարակվել է ավելի քան 2,56 մլն մարդ 185 երկրներում, ավելի քան 177 հազարը մահացել են:

Եվրոպայում ավիատոմսերը կարող են թանկանալ՝ կլիմայական հարկի պատճառով
Եվրամիության երկրները հերթով սկսել են կլիմայի հարկ սահմանել: Հաղորդվում է, որ այն կանդրադառնա բյուջետային ավիաընկերությունների գործունեության վրա՝ զրկելով նրանց էժան ավիատոմսեր վաճառելու հնարավորությունից:

Հրապարակման համաձայն՝ իշխանությունների այդպիսի որոշումը պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկներին դրդեն օգտվել տրանսպորտի այլընտրանքային միջոցներից: Այսպես, 2020թ. ապրիլից Գերմանիայում կգործի էկոլոգիական հարկը:

Նոր քաղաքականության համաձայն՝ ներքին կամ եվրոպական ուղղություններով մինչև 2,5 հազար կմ հեռավորությամբ չվերթների դեպքում թանկացումը կկազմի 15%: Նախկին 7,5 եվրոյի փոխարեն այժմ արդեն կգանձվի 13,03 եվրո: Հաղորդվում է, որ այն զբոսաշրջիկները, ովքեր կհատեն մինչև 6 հազար կմ-ը, 23,4 եվրոյի փոխարեն կվճարեն 33 եվրո: Ավելի հեռավոր չվերթների դեպքում 42,1 եվրոյի փոխարեն ստիպված կլինեն վճարել 59,4 եվրո: Այդ գումարները չեն վճարի միայն Գերմանիայից տարանցիկ ճանապարհով թռչողները:

Ենթադրվում է, որ նոր հարկի սահմանումը կհանգեցնի երկաթուղու տոմսերի գների նվազեցմանը՝ 10%-ով: Գերմանիայից բացի, 2020 թվականից կլիմայական հարկ կգանձվի Ֆրանսիայում: Այստեղ, կախված տոմսի տեսակից, գները կտատանվեն 1,5-18 եվրոյի սահմաններում: 2021-ից նմանատիպ հարկ են նախատեսում գանձել Նիդերլանդները: Շվեդիան այդպիսի հարկատեսակ սահմանել է դեռևս 2018թ.:

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի մասին բանաձև
«Եվրոպական հիշողության կարևորությունը Եվրոպայի համար» գլխագրով բանաձևն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին: Եվրոպական խորհրդարանը բանաձևն ընդունել է 535 կողմ և 66 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Փաստաթղթում քննադատվում է պատմական ռևիզիոնիզը և ԵՄ անդամ-պետություններում նացիստական կոլլաբորացիոնիստների փառաբանումը: Ստրասբուրգը նաև անհանգստություն է հայտնել արմատական գաղափարների պոպուլյարության աճով և ֆաշիզիմին, ռասիզմին, քսենոֆոբիային կամ ԵՄ-ում այլ անհանդուրժողական գաղափարների տարածմամբ:

Չհարձակման մասին պայմանագրի ստորագրում / ©rbc.ru

Ընդունված բանաձևում մեծ տեղ է հատկացված ԽՍՀՄ ղեկավարության վարած քաղաքականության կտրուկ քննադատությանը: Օրինակ, փաստաթղթում հաստատվում է, որ Երկրորդ համաշխարհայինը հրահրել են Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը ստորագրած Գերմանիան և ԽՍՀՄ-ը:

Բանաձևում նշվում է, որ 80 տարի առաջ օգոստոսի 23-ին Խորհրդային Միությունը և նացիստական Գերմանիան ստորագրել են չհարձակման մասին պայմանագիրը և դրա գաղտնի արձանագրությունները, որոնցով Եվրոպայի և անկախ պետությունների տարածքները բաժանվեցին երկու բռնապետությունների միջև: Այդ տարածքները խմբավորվեցին նրանց հետաքրքրությունների ոլորտներում, ինչը հանգեցրեց Համաշխարհային պատերազմի մեկնարկին:

ԵԽ-ը հաստատում է այս փաստաթղթում, որ ԽՍՀՄ-ն այն ժամանակ օկուպացրել է Բալթյան երկրները և Լեհաստանի տարածքի մի մասը, հրահրել պատերազմը Ֆինլանդիայում: Տեքստում նշվում է, որ եթե գերմանական վերնախավը պատժվել է Նյուրնբերգյան գործընթացի շրջանակներում, ապա անհրաժեշտություն կա գնահատական տալ նաև ստալինիզմին և այլ դիկտատուրաներին:

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ ՊՆ-ը հրապարակել էր Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին և այդ շրջանում ռազմական իրադրությանը վերաբերող գաղտնազերծված փաստաթղթեր: