Շեշտ.am (shesht.am) - Feed

Մարտունիում 4 բնակելի շենք կկառուցվի՝ 132 բնակարանով, Ասկերանում՝ 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հիմնադրամի կողմից Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում  և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը:

Մասնավորապես՝ նշվել է, որ Ասկերանում կառուցվելու է 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում՝ 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով: Արարատ Խլղաթյանի խոսքով՝ առաջիկա օրերին ներկայացվելու է Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:

Արցախի քաղաքաշինության նախարարը հավաստիացրել է, որ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքներ են տարվել, և պատրաստ են շինարարական աշխատանքները մեկնարկելու:

Քննարկվում է ռուսական կողմի աջակցությամբ 7-8 հազար տուն կառուցելու հարցը. Մանե Թանդիլյան
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ իրենց բնակարանները կորցրած մոտ 40 հազար արցախցիների համար անհրաժեշտ է 8-10 հազար նոր բնակարան: Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է ռուսական կողմի աջակցությամբ 7-8 հազար տուն կառուցելու հարցը:

Նորանշանակ նախարարը նշել է, որ մինչև բնակարաններով ապահովելը՝ ժամանակավոր լուծումներ են տրվում՝ քաղաքացիներին տեղավորելով Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն-ինտերնատում և այլ կառույցներում: Թանդիլյանը հիշեցրել է, որ Հայաստանում արցախցիներին հյուրընկալած ընտանիքները կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն՝ մեկ անձի հաշվարկով, իսկ Արցախում հյուրընկալելու դեպքում՝ 45 հազար դրամ:

Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են ձմեռային պայմանների հետ կապված խնդիրները. տրամադրվում են տաք հագուստներ ու պարագաներ, փոխհատուցվում են կոմունալ ծախսերը:

Նախարարը նշել է, որ արցախցիների աջակցության մի շարք ծրագրեր են մշակվել և առաջիկայում նորերն են նախատեսվում: Մասնավորապես՝ խոսքը միանվագ 68 հազար և 15 հազար դրամի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին՝ 300 հազար դրամի չափով, 250 հազար դրամ այն արցախցիներին, ում բնակարանը պատերազմի հետևանքով վնասվել է և այլն:

Մանե Թանդիլյանը շեշտել է, որ բոլոր արցախցիները ստանալու են օրենքով սահմանված իրենց հասանելիք աջակցությունը: Նա տեղեկացրել է, որ գումարների տրամադրումը կիրականացվի ամենաուշը մինչև դեկտեմբերի վերջ: Ներկայումս մի շարք ծրագրերի մասով ընթանում են հայտերի ընդունման և ճշգրտման գործընթացները:

Ներկայացվել են ժողովրդագրության վիճակի բարելավման նոր ծրագրերը
Այսօր Կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Փոխվարչապետը նշել է, որ Կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։ Տևական ժամանակ ընթացող քննարկումների արդյունքներով արձանագրվել է, որ Հանրապետության ղեկավարությունը 2020թ.-ից ժողովրդագրության ոլորտում էական փոփոխություններ է կատարելու, որի նպատակն, ըստ Տիգրան Ավինյանի, այն է, որպեսզի 2021թ.-ից սկսած երկրի բնակչությունը հնարավորություն ու ցանկություն ունենա՝ միջինը 3 երեխա ունենալու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է այս պահի դրությամբ քննարկումների ընթացքում մշակված ծրագիրը, որի հիմնական կետերն են.

1. Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնալու է 300 հազար դրամ՝ ավելանալով 6 անգամ.

2. Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը ներկայումս 150 հազար դրամ է (մինչև 2018թ. 50 հազար դրամ էր), դառնալու է 300 հազար դրամ։

3. Ներկայումս աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը կազմում է 18 000 դրամ. փոփոխությունների արդյունքում բարձրացվելու շուրջ 41 տոկոսով՝ դարձնելով 25 500 դրամ։

4. Սահմանվելու է գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի նոր տեսակ. մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ՝ մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:

5. Փուլ առ փուլ վերացվելու է «մանկապարտեզի հերթ» հասկացողությունը: Ներդրվելու է նոր մեխանիզմ, որով աշխատող ծնողը հնարավորություն կունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում կազմակերպել իր երեխայի խնամքը: Այսինքն, նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ընդլայնվելու են երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունները. համավճարի տարբերակով ժամը 08:30-ից մինչև 19:00-ը կազմակերպվելու է երեխաների խնամքը:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2293813794256361

Փոխվարչապետը որպես ամենակարևոր դրույթ է համարել երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելուն ուղղված ծրագրերը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ 2020թ. մեկնարկելու են հավակնոտ ծրագրեր: Ըստ դրանց՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում՝ պայմանավորված երեխայի ծնունդով:

Փոխվարչապետը նշել է, որ աշխատանքներ են տարվելու մարզային բնակավայրերում բնակարանաշինությունը խթանելու համար։ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը միայն սկիզբն են: