Շեշտ.am (shesht.am) - Feed

Sony-ն հրապարակել է PlayStation 5-ի գինն ու ցուցադրել խաղերը: Գեյմերներն այնքան են ուրախացել, որ մեմ-քաոս են ստեղծել սոցցանցերում
Սեպտեմբերի 16-ին Sony-ն ցուցադրություն է իրականացրել, որը նվիրված է եղել նոր սերնդի PlayStation 5-ի կոնսոլին: Ընկերությունը բացահայտել է PS5-ի և PS5 Digital Edition-ի արժեքը. նրանք, պարզվել է, գրեթե այնպիսին են, ինչպիսին սպասում էին գեյմերները՝ տեղեկանալով Xbox Series X-ի գնի մասին: Առաջին տարբերակը կարժենա 499 դոլար, իսկ առանց սկավառակի տարբերակը՝ 399 դոլար:

https://twitter.com/PlayStation/status/1306333644437352449
Կհանդիպենք նոյեմբերին:

ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, ՄԵքսիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Կորեայում PS5-ը վաճառքում կլինի նոյեմբերի 12-ից: Մյուս երկրներում ցուցադրությունը նախատեսված է նոյեմբերի 19-ին: Վերավաճառողների մոտ կոնսոլի նախապատվերի մեկնարկի ժամկետն ընկերությունը նշել է սեպտեմբերի 17-ը:

Տեսախաղերի մեկնարկային կազմում են Astro's Playroom, Demon’s Souls, Destruction All Stars, Marvel’s Spider-Man: Miles Morales, Marvel’s Spider-Man: Mile Morales Ultimate Edition, Sackboy A Big Adventure. Sony-ն նաև ցուցադրել է Hogwarts Legacy-ն՝ Հարի Փոթերի աշխարհում, Resident Evil VIII-ը, Demon’s Souls-ի վերակազմությունը, Call of Duty: Black Ops Cold War-ը և այլն:

https://youtu.be/tjji8NEW9lo
PlayStation 5-ի ցուցադրությունը / © PlayStation

Սոցցանցերում և Reddit-ում PS5-ի միջոցառումը դիմավորել են մեմերով: Չեն շրջանցվել նաև Xbox-ի տերերի հասցեին ուղղված վիրավորանքները:

https://twitter.com/its_menieb/status/1306333833080573953

https://twitter.com/RainXI_/status/1306338327591677953

https://twitter.com/its_menieb/status/1306323789358206988
Xbox-ով մարդիկ:

Գեյմերներն արդեն պատրաստվում են հրաժեշտ տալ փողերին՝ հանուն նոր կոնսոլի, կամ նախանձել նրանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ գնել PS5-ը:

https://www.reddit.com/r/playstation/comments/iu4s5e/2020_last_months/
Դրամապանակը հոկտեմբերին / Դրամապանակը նոյեմբերի 20-ին:

https://twitter.com/MisAnthroPony/status/1306403977937006592
Ես՝ մուրացկանս / PS5-ի գնորդները:

https://twitter.com/freelanceburner/status/1306378220640628736
Ես՝ Մուրացկանս, նայում եմ, թե ինչպես են մարդիկ կիսվում PS5-ի նախապատվերի կտրոններով՝ Best Buy-ից ու GameStop-ից:

Կատակներում տեղ են գտել նաև PS4-երը, որոնք լավագույնս ծառայել են իրենց տերերին:

https://www.reddit.com/r/playstation/comments/itz9hd/that_time_of_year/
Ես. Ինչի՞ս է այդ կեղտի կտորը: Ինձ հնարավորինս շուտ PS5 է պետք / Իմ 6 տարեկան PS4-ը, որն ինձ հազարով ժամեր հավատարիմ ծառայել է:

https://twitter.com/SavinTheBees/status/1306388319140343808
Ես, երբ թողարկվի PS5-ը:

https://twitter.com/ThatDamnJosh_/status/1306419491715330048
Երբ իմ PS4-ն առաջին անգամ լսում է PS5-ի ձայնը («Գրողը տանի, ինչպե՞ս կարող է նա ինձ չցանկանալ»):

Հրապարակվեցին նաև մեմեր հարաբերությունների մասին:

https://twitter.com/Doylemakinmoves/status/1306393054501363718
«Կարծում եմ՝ PS5-ում նույնպես կա Sims, նրանով նաև կարելի է ռեալիթի-շոու դիտել»:

https://twitter.com/Tylon_jones/status/1306412125372526592
Ինձ համար PS5 գնելուց հետո:

https://twitter.com/JhbTeam/status/1306419324958068737
Զանգում եմ ընկերուհուս՝ հարցնեմ՝ պատրա՞ստ է 500 դոլարը, որպեսզի ինձ համար PS5 գնենք:

Շատ կատակներ է առաջացրել հատկապես կոնսոլի նախապատվերի հետ կապված իրավիճակը: Որոշ խանութներ այն մեկ օր առաջ են բացել, և գնորդները մեծ հոսքով մուտք են գործել նրանց կայքեր: Սակայն պատվիրելիս սխալմունք է առաջացել, ապրանքն անհետացել է զամբյուղից: Բացի այդ՝ արագորեն հայտնվել է հաղորդագրություն, որ նախապատվերներն արդեն անհասանելի են:

https://twitter.com/DualShockers/status/1306422780976607232
Սպասիր, ամբողջը վաճառվա՞ծ է / Միշտ վաճառված է եղել:

https://twitter.com/saladinahmed/status/1306427743777820679
Best Buy-ում իմ PS5-ն այսպիսին է:

https://twitter.com/eddyburback/status/1306409423057821697
Գուցե՝ եթե ևս մեկ անգամ թարմացնեմ էջը, PS5-ի գնումը կանցնի:

Ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն հասցրել նախապատվեր գրանցել: Գեյմերները կատակ-գաղափարներ են ունեցել:

https://twitter.com/bayharbor850/status/1306431996768518144
Այսպես, PS5-ն արդեն խանութներում չկա նախապատվերի համար, բայց ես Amazon-ում այսպիսի բան եմ գտել:

https://twitter.com/MarcusGomesFIFA/status/1306427985600237568
Այն բանից հետո, երբ իմացա այս հնարքի մասին, չպատվիրեցի PS5: Միայն հրաշալի խաղեր:

Դեռևս սեպտեմբերի սկզբին համացանցում տեղեկություն է սպրդել Xbox Series S-ի՝ Xbox Series X-ի բյուջետային «քրոջ» մասին: Եվ եթե գնի առումով հանրությունը գոհ է մնացել, ապա դիզայնի առումով՝ այնքան էլ չէ. այն հիշեցրել է բարձրախոսներ ու գազօջախներ:

Իսկ հուլիսին Microsoft-ը ներկայացրել էր Xbox Series X-ի խաղերր: Ինչ-ինչ՝ S.T.A.L.K.E.R. 2-ի թրեյլեր լսարանը չէր սպասում: Բայց բազմաթիվ գեյմերներ չեն շտապել կիսել նորույթի նկատմամբ հիացմունքը:

Երկրաչափության ուսուցիչը Half-Life: Alyx-ում է դասը վարել
Half-Life: Alyx շութերը (անգլ.՝ shooter՝ կրակոց), որը պաշտոնապես ներկայացվել է մարտի 23-ին, արդեն բազմաթիվ հիացական արձագանքներ է ստացել: Այնտեղ կան դինամիկ հրաձգություններ, սարսափելի նկուղներ, հետաքրքիր շինություններ և շատ այլ ուշագրավ մանրամասներ գեյմերների համար: Սակայն որոշ գեյմերների ուրախացրել են մի քանի մարկերներն ու ջնջոցները, որոնք մշակողների կողմից թողնվել են լքված ջերմոցում՝ խաղի առաջին տեղանքներից մեկում:

Օգտատերերը միանգամից սկսել են մտավոր մարզումներ իրականացնել՝ նկարելով կեղտոտ ապակու վրա, և ցանցում կիսվել իրենց «գլուխգործոցներով»: Սակայն նրանց բոլորին գերազանցել է Չարլզ Կումբերը. դպրոցական ուսուցիչ՝ Սան Դիեգոյից: Տղամարդն օգտագործել է մշակողների «պասխալկան»՝ 7-րդ դասարանցիների համար երկրաչափության առցանց դասընթաց վարելու համար:

Կումբերը VR լրակազմի օգնությամբ 17 րոպեանոց տեսանյութ է ձայնագրել, որտեղ Half-Life: Alyx-ի գլխավոր հերոսի անունից աշակերտներին պատմել է անկյունների մասին և բացատրել է դրանց հիմնական առանձնահատկությունները: Դրա շնորհիվ կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող աշակերտները կարող են տանը նստած սովորել երկրաչափություն:

https://youtu.be/_T2-9MwA5JI
Երկրաչափության հետաքրքիր դասընթաց / Charles Coomber

Կումբերն առաջին անգամը չէ, որ համակարգչային խաղն ու առցանց տեխնոլոգիաներն օգտագործում է դեռահասներին սովորեցնելու համար: Ուսուցիչը եռաչափ տեսանյութ է ձայնագրել ԱՄՆ-ում ռասայական խտրարության վերաբերյալ, ինչպես նաև աշխույժ ընդմիջումների համար օգտագործել է Beat Saber երաժշտական խաղը:

Ներկայումս Half-Life: Alyx-ը հասանելի է միայն VR լրակազմի բաժանորդներին: Խաղի արժեքը Steam առցանց ծառայությունում մոտ 7 հազար դրամի սահմաններում է:

Fortnite խաղում մեկնարկել է նոր գլուխ, որին նախորդել է համաշխարհային աղետը
Այսպիսիի իրադարձություններ խաղում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում և փոխում են ընթացքը: Այս անգամ իրադարձությունն այնքան նշանակալից էր, որ ստրիմինգային ծառայությունների դիտելիությամբ գերազանցեց բոլոր ռեկորդները:

Նախորդ խաղաշրջանն ավարտվել է համաշխարհային աղետով

Fortnite-ում կան խաղաշրջաններ, որոնք տևում են մոտ տասը շաբաթ: Յուրաքանչյուրի ավարտից հետո մշակողները ներդնում են նոր սյուժեներ, խաղային պարագաներ, փոփոխում են կղզիները, որոնց վրա կատարվում են իրադարձությունները: Բայց այս անգամ ավարտվել է ոչ միայն տասներորդ խաղաշրջանը, այլև ամբողջ առաջին գլուխը: Այդ պատճառով էլ փոփոխությունները կրում են արմատական բնույթ:

Խաղաշրջանի ավարտն այսպիսի տեսք ունի. կղզուց հրթիռ է բաց թողնվել, որը հարվածել է երկնակամարին: Երկնքում առաջացած բեկորներին հարվածել են այլ հրթիռներ: Ի վերջո՝ քարտեզի վրա առաջացել է հսկայական որդնանցք՝ իր մեջ ներքաշելով կղզիներն ու խաղացողներին: Այդ ամենից հետո էկրանի վրա մնացել է միայն սև կետ: Մեկ օրից ավել խաղացողներն էկրանին տեսել են միայն պայծառ որդնանցքը:

https://youtu.be/RlUoiGntWbQ
Այն այսպիսի տեսք ունի / ©Fortnite Top10's

Իրադարձությանը հետևել է ավելի քան 4,5 մլն մարդ Youtube-ում, 1,5 մլն-ը՝ Twitch-ում, ևս միլիոնը՝ Twitter-ում: Twitch-ի համար դա ռեկորդային թվով լսարան էր:

Սև անցքից տուժել է ոչ միայն խաղը

Fortnite-ի ինտերֆեյսի հետ սև անցքը ներքաշել է նաև կայքը և խաղի պաշտոնական սոցցանցերը: «Վերջ» իրադարձությունի մեկնարկից առաջ ջնջվել են թվիթերյան ավելի քան 12 հազար հրապարակումներ: Instagram-ում և այլ սոցցանցերում դիզայնը փոխարինվել է սևով՝ ցույց տալով դատարկություն:

https://twitter.com/TodoNintendoS/status/1183457527943651330?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183457527943651330&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Նոր խաղաշրջանից առաջ օգտահաշիվների դիզայնը թարմացվել է, իսկ թվիթերյան հրապարակումները անհայտ կերպով վերականգնվել են:

Սև անցքի շուրջ դավադրությունների տեսություններ են ստեղծվել

Խաղին կարոտածներն ուշադրություն են դարձրել, որ սև անցքի շուրջը պարբերաբար հայտնվում ու անհետանում են ինչ-որ թվեր: Դրանցից մեկն այսպիսին է. 146, 11, 15, 62:

https://twitter.com/LawyFN/status/1183460504372682752?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183460504372682752&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

https://twitter.com/timthetatman/status/1183493809130352642?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183493809130352642&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Հանրությունը միանգամից սկսել է դրա շուրջ բանաձևեր կառուցել՝ փորձելով մեկնաբանել եղելությունը: Օգտատերերից մեկը որոշել է, որ դրանք կոորդինատներ են, և տեղադրել է Google Maps-ում: Նրա մոտ ի հայտ են եկել խեցգետիններ:

https://twitter.com/MrDalekJD/status/1183470600418926592?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183470600418926592&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Twitch-ն անմիտ բանաձև է առաջարկել. թվերը նշանակում են, որ նոր խաղաշրջանում Աքվամեն (ջրամարդ) է հայտնվելու:

https://twitter.com/Twitch/status/1183473756284567554?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183473756284567554&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Team Secret կիբերսպորտային կազմակերպության պաշտոնական հաշիվը թվերն այսպես է մեկնաբանել. 11 տարի՝ Fortnite խաղացողների միջին տարիքն է, 146 ժամ՝ նոր գլխին այդքան է պետք սպասել, 15 օրից խաղացողները կտեսնեն 11-րդ խաղաշրջանը, 62՝ այսքան Skittles են կերել ընկերության աշխատակիցներն այն պահից, երբ խաղում հայտնվել է սև անցքը:

https://twitter.com/teamsecret/status/1183462524580225024?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183462524580225024&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Կա ևս մեկ բանաձև. թվերը գաղտնագրված ուղերձ է խաղացողներին՝ տասներորդ խաղաշրջանի գլխավոր թշնամուց՝ The Visitor-ից: Սյուժեի համաձայն՝ նա ժամանել է, որպեսզի կազմաքանդի ժամանակային շրջանակը, որի մեջ հայտնվել է Fortnite-ի կղզին: Խաղացողներին առաջարկվել է հավաքել նրա հաղորդագրությունները, և նրանք, ովքեր դա արել են ուշադիր, կարողացել են գաղտնազերծել ուղերձը:

https://twitter.com/Thooming/status/1183497392303333376?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183497392303333376&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Միևնույն ժամանակ թվերի շարքն ընդլայնվել է՝ 11, 146, 15, 62, 87, 14, 106, 2, 150, 69, 146, 15, 36, 2, 172, 8, 160 և 65: Եթե հիմնվենք այս սկզբունքի վրա, ըստ @Thooming օգտատիրոջ առաջարկած բանաձևի, կստացվի՝ «Ես միայնակ չեմ: Մյուսները Շրջանակից դուրս էին: Դա անկանխատեսելի էր: Պահն անխուսափելի է»:

https://twitter.com/ShiinaBR/status/1183521437438623749?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183521437438623749&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Սև անցքում նաև մինի-խաղ են թաքցրել

Նրանց համար, ովքեր հոգնել են նստել ու դիտել պայծառ որդնանցքը, խաղի հեղինակները ևս մեկ գաղտնիք են թողել: Եթե խաղացողը սև անցքով էկրանին մուտքագրի «Konami» կոդը, ապա նրա մոտ կհայտնվի մինի-խաղ: Այնտեղ պետք է պարզապես մի կտոր պիցցան փրկել ընկնող բուրգերից:

https://twitter.com/FortniteBR/status/1183454945808453634?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183454945808453634&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Մեմեր

https://twitter.com/Friskkmkay/status/1183523055114559489?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183523055114559489&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

https://twitter.com/Nicks/status/1183525409490644992?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183525409490644992&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

https://twitter.com/ProHenis/status/1183526933298057222?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183526933298057222&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Իրադարձությանն արձագանքել է նաև աստղաֆիզիկոս և գիտությունը հանրայնացնող Նիլ Դեգրաս Թայսոնը:

https://twitter.com/neiltyson/status/1183494012067631104?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183494012067631104&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Իսկ Իլոն Մասքը հիշել է մեկամյա վաղեմության կատակը, իբր նա գնել է Fortnite-ը  և ջնջել այն:

https://twitter.com/elonmusk/status/1183487258105483264?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1183487258105483264&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Fortnite-ի նոր գլուխը և 11-րդ խաղաշրջանը մեկնարկել է. ի՞նչ է փոխվել

Հոկտեմբերի 15-ի առավոտյան սև անցքի հեռարձակումը վերջապես ավարտվել է, և խաղացողներին ցուցադրել են, որ ծառայությունները գտնվում են տեխնիկական սպասարկման փուլում: Մի քանի ժամ անց թողարկվել է երկրորդ գլխի թրեյլերը՝ պաշտոնապես մեկնարկելով երկրորդ խաղաշրջանը:

https://youtu.be/hmgCepRKZ2A
Երկրորդ գլխի թրեյլերը / ©Fortnite RU

Ինչպես և խաղացողները ենթարդել են՝ խաղում ամբողջությամբ փոխվել է լանդշաֆտը: Քարտեզը նախորդին հիշեցնում է զուտ մի քանի անուններով (օրինակ՝ «Հաճելի այգի»):

https://twitter.com/FortniteBR/status/1184027333314990086?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1184027333314990086&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Խաղում ձկնորսության (զենք, տարբեր պարագաներ որսալու) հնարավորություն է ավելացել: Արդեն կարելի է լողալ ջրում և նավ վարել: Բացի այդ՝ հնարավոր է նաև ընկերոջը հենել ուսերին և տեղափոխել ապահով վայր, ինչպես նաև թաքնվել աղբամանում:

https://twitter.com/FortniteBR/status/1184087240475074561?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1184087240475074561&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fslides%2Fstartovala-novaya-glava-v-istorii-igry-fortnite-etomu-predshestvovala-globalnaya-katastrofa-porodivshaya-konspirologicheskie-teorii

Փոփոխվել են նաև հին զինատեսակները, ավելացել են նորերը, օրինակ՝ ընկերներին բուժելու համար կիրառվող: Խաղում հայտնվել է նաև սպառազինությունը բարելավելու և խոտի դեզի մեջ թաքնվելու հնարավորություն:

21-րդ դարի ԹՈՓ 50 խաղերն՝ ըստ The Guardian-ի
The Guardian պարբերականը հրապարակել է 21-րդ դարի լավագույն 50 տեսախաղերը: Ցանկում առաջին տեղն զբաղեցրել է Minecraft-ը: Հրապարակման հեղինակների կարծիքով՝ վերջին տասնամյակում Minecraft-ը ոչ միայն սովորական խաղ է հանդիսացել, այլ դարձել է իսկական հոբբի և սոցիալական տիրույթ: Այն աշխարհի բազմաթիվ դպրոցներում որպես ուսումնական նյութ է ծառայում: Բացի այդ, հեղինակները նշում են, որ խաղը մեծ դերակատարում է ունեցել մի շարք յութուբերների հանրահայտ դառնալու գործում:

https://twitter.com/will_luton/status/1174606282311065600

Այս խաղը ոչ միայն մոդելների ստեղծման մասին է, այլ այնտեղ կա հետազոտություն, պայքար և ռեսուրսների կառավարում: Խաղացողները կարող են կառուցել միայնակ կամ ընկերների հետ, ինչն օնլայն ստեղծագործական համագործակցության նոր տեսակ է իրենից ներկայացնում:

https://twitter.com/Minecraft/status/1175107610284101632

Արդյունքում՝ Գեղարվեստական պատկերասրահները և թանգարանները նույնպես սկսեցին խաղի վրա ուշադրություն դարձնել: Թեյթ ժամանակակից պատկերասրահը փորձագետներին հանձնարարել է ստեղծել Minecraft-ի մշակութային արտադրության մոդեռնիստական տարբերակներ, իսկ Բրիտանական թանգարանը պաշտոնապես ընդգրկվեց խաղային աշխարհ:

XXI դարի 50 լավագույն խաղերն՝ ըստ The Guardian-ի

1. Minecraft (2009)2. The Legend of Zelda: Breath of the Wild (2017)3. Dark Souls (2011)4. Half-Life 2 (2004)5. The Witcher 3: Wild Hunt (2015)6. Grand Theft Auto V (2013)7. Halo: Combat Evolved (2001)8. Portal 2 (2011)9. BioShock (2007)10. Bloodborne (2015)11. The Elder Scrolls V: Skyrim (2011)12. Metal Gear Solid V: The Phantom Pain (2015)13. World of Warcraft (2004)14. Super Mario Odyssey (2017)15. Resident Evil 4 (2005)16. Uncharted 2: Among Thieves (2009)17. The Sims (2000)18. Red Dead Redemption 2 (2018)19. Grand Theft Auto IV (2008)20. Fortnite (2017)21. Mass Effect 2 (2010)22. Mario Kart 8 (2014)23. The Legend of Zelda: Majora’s Mask (2000)24. The Last of Us (2013)25. Ico (2001)26. Left 4 Dead (2008)27. Guitar Hero (2005)28. Wii Sports (2006)29. Deus Ex (2000)30. Shadow of the Colossus (2005)31. God of War (2018)32. Call of Duty 4: Modern Warfare (2007)33. Battlefield 1942 (2002)34. Batman: Arkham Asylum (2009)35. Assassin’s Creed 2 (2009)36. Spelunky (2008)37. Silent Hill 2 (2001)38. Super Smash Bros. Melee (2001)39. Tony Hawk’s Pro Skater 2 (2000)40. Gears of War 2 (2008)41. Overwatch (2016)42. Burnout 3: Takedown (2004)43. Rocket League (2015)44. Forza Horizon (2012)45. Papers, Please (2013)46. Limbo (2010)47. Dead Space (2008)48. Journey (2012)49. Katamari Damacy (2004)50. SingStar (2004)