Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականը չի բացառել գերլուսային արագությամբ թռչող տիեզերագնաց ստեղծելու հնարավորությունը
Մեքսիկացի ֆիզիկոս-տեսաբան Միգել Ալքուբյերրեն հայտնի է իր գաղափարով, որը ենթադրում է տիեզերական սարքավորման ստեղծում՝ գերլուսային արագության հասնող: Լույսի արագության գերազանցմամբ կոորդինատների լոկալ համակարգում սարքավորման տեղափոխման համար անհրաժեշտ է տարածությունը սեղմել և հետևից լայնացնել:

Կոնցեպցիան հավանության է արժանացել գրող-ֆանտաստների կողմից, սակայն գիտական աշխարհն այն ընդունել է անթաքույց վատատեսությամբ: Բայց ոչ բոլոր գիտնականներն են խաչ քաշել այս գաղափարի վրա: Ներկայումս կոնցեպցիան Ամերիկյան օդանավորդության և աստղագնացության ինստիտուտում անցկացված ֆորումում դարձել է պրեզենտացիայի թեմա: Ֆորումն ընթացել է Ինդիանապոլիսում՝ օգոստոսի 19-22-ին:

Պրեզենտացիան վարել է Ջոզեֆ Ագնյուն՝ Ալաբամա համալսարանի գիտական գործընկեր և ինժեներ: Գիտնականն արդյունքներով կիսվել է իրAn Examination of Warp Theory and Technology to Determine the State of the Art and Feasibility հետազոտությունում: Աշխատությունում նա փորձել է ժամանակակից գնահատական տալ գերլուսային տիեզերագնացի ստեղծման հնարավորությանը:

Առջևից սեղմման, իսկ հետևից լայնացման շնորհիվ հնարավոր է հաղթահարել գերլուսային արագությունը / ©medium.com

Գիտնականը ենթադրում է, որ 2016թ. գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը խոսում է այն մասին, որ այն տեխնոլոգիան, որի հիման վրա տարածություն-ժամանակը կորացվելու է, հնարավոր է ռեալիզացնել: Ջոզեֆ Ագնյուի կարծիքով՝ չի բացառվում, որ ապագայում հայտնվի լաբորատոր պայմաններում գրավիտացիոն ալիքներ ստեղծելու հնարավորություն:

Ամենամեծ խնդիրը նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ «էկզոտիկ» էներգիայի ստացումն է: Դրա քանակությունը պետք է համարժեք լինի գազային հսկայի, օրինակ՝ Յուպիտերի քաշին: Ագնյուն սա խնդիր է համարում. այստեղ կարող են օգնել քվանտային ֆիզիկայի նորագույն բացահայտումները:

Գերլուսային արագություն (299 792 458 մ/վ) / ©medium.com

Ջոզեֆ Ագնյուն ավելի վաղ նույնպես թերահավատ էր, սակայն, նրա խոսքով, մանրամասն ուսումնասիրելուց հետո է հասկացել, որ ավելի քիչ խնդիրներ ունի: Այն կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել, երբ մարդիկ մանրակրկտորեն ուսումնասիրեն արձանագրված առաջընթացը:

Ալքուբյերրեի Պղպջակը միակ հիպոթետիկ միջոցը չէ մարդկությանը միջաստղային ճանապարհորդության մեկնելու հնարավորություն շնորհելու առումով: Որոշ մասնագետներ այն կապում են EmDrive տեխնոլոգիայի հետ, որը երբեմն անվանում են «անհնար շարժիչ»: Վերջերս գիտնականները առաջարկել են առավելագույնս հստակ տեստավորում իրականացնել՝ դրա աշխատունակությունը ստուգելու նպատակով: