Շեշտ.am (shesht.am) - Feed

Ալինա Չարաևան առաջին անգամ դուրս է եկել WTA 1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ
Չարաևան հոկտեմբերի 5-ի հանդիպումն ավարտել է երկու սեթում՝ 6։4, 6։1 հաշվով։ WTA-ն արդյունքը ներկայացրել է նաև խաղի լավագույն դրվագների տեսանյութով։

NEWS.am Sport-ը հայտնում է, որ հանդիպումը տևել է մեկ ժամ 31 րոպե։

Խաղից առաջ Չարաևան աշխարհի դասակարգման 118-րդ հորիզոնականում էր, իսկ Քարթալը՝ 129-րդ։ Բրիտանացի թենիսիստուհին նախորդ տարի Պեկինում հասել էր քառորդ եզրափակիչ։

Այս հաղթանակից երկու օր առաջ Չարաևան մրցաշարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային։ Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհու նկատմամբ հաղթանակին հաջորդած հաջողությամբ նա տեղ է ապահովել լավագույն 16-ի շարքում։

1/8 եզրափակչում Չարաևան կհանդիպի Չժեն Ցինվենին։ Չինացի թենիսիստուհին երրորդ շրջանում երեք սեթում հաղթել է Մարի Բոուզկովային։

Մթերային շուկայում նոր բռնկման պատճառով Պեկինը մասամբ շրջափակվել է
Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում կորոնավիրուսային վարակի նոր բռնկման պատճառով բարձր ռիսկայնության խմբում գտնվող անձանց արգելվել է դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից:

Տաքսիստներին և ուղևորների փոխադրող վարորդներին նույնպես արգելվել է հատել քաղաքի վարչական սահմանը: Պեկինը դադարեցրել է միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությունը հարևան նահանգների՝ Հեբեյի և Շանդունի հետ, իսկ Շանհայի իշխանությունները մայրաքաղաքից ժամանողներից պահանջել են երկու շաբաթով մեկուսանալ:

Մայրաքաղաքում ժամանակավորապես դադարեցվել է նաև տարրական և միջնակարգ դպրոցների գործունեությունը, արգելվել են ժամանցային և մարզական միջոցառումները: Պեկինը իշխանությունները որոշել են փակել ժամանցային բոլոր կենտրոնները, ռեստորանները և այլ մթերային շուկաները:

Հաղորդվում է, որ հունիսի 11-ից մինչ օրս Պեկինում կորոնավիրուս է հաստատվել 106 մարդու մոտ: Վերջին օրվա ընթացքում նոր դեպքերը 27-ն են:

Նախորդ օրերին վարակվածների մեծ մասը կապ ունի «Սինֆադի» մթերային մեծածախ շուկայի հետ. վաճառակետերի աշխատակիցներ են, նրանց հարազատներ ու մտերիմներ: Իշխանություններն ուսումնասիրել են շուրջ 200 հազար մարդու, ովքեր 2 շաբաթվա ընթացքում եղել են շուկայում՝ մինչև փակումը: Նրանց հորդորել են մնալ տանը՝ բժշկական հետազոտության համար, և անցնել կորոնավիրուսի թեստավորում:

Հունիսի 14-ին Չինաստանը հայտարարել էր երկու ամսվա ընթացքում վարակվածության աննախադեպ քանակի մասին: Մայիսին հաղորդվել էր Ցզիլին նահանգում կորոնավիրուսի հիվանդության նոր բռնկման մասին, ինչի պատճառով կարանտինի ներքո է հայտնվել 108 մլն մարդ:

ՄՕԿ-ը հրապարակել է Փարիզ-2024 Օլիմպիադայի լոգոն
Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է 2024թ. Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի լոգոն:

Լոգոյում պատկերված են սիմվոլներ, որոնք մեդալն են խորհրդանշում, Օլիմպիական և Պարալիմպիական կրակը և Ֆրանսիական Հանրապետության խորհրդանիշը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի մարմնավորում հանդիսացող Մարիաննայի դեմքը: Հիմնական գույնը ոսկեգույնն է՝ Օլիմպիադայի ամենացանկալի պարգևի գույնը:

https://twitter.com/Paris2024/status/1186347647403249664?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1186347647403249664&ref_url=https%3A%2F%2Fwww.sostav.ru%2Fpublication%2Fmok-pokazal-logotip-olimpiady-2024-39924.html

Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի հարցով զբաղվող Միջազգային օլիմպիական կոմիտեի Համակարգող հանձնաժողովի ղեկավար Պիեր-Օլիվյե Բեքերս-Վյեժանը շնորհավորել է նոր խորհրդանշանի թողարկման կապակցությամբ: Նրա խոսքով՝ լոգոյում արտահայտված խորհուրդը միավորում է արժեքները, պատմությունն ու ֆրանսիական հնչերանգը, որոնք 2024թ. Օլիմպիական խաղերին իսկական առանձնահատկություն են հաղորդում: Նա հույս է հայտնել, որ նորարական դիզայնը արագորեն կճանաչվի աշխարհում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեկինում 2022թ. կայանալիք Օլիմպիական խաղերի խորհրդանիշ է ընտրվել սառցե կոստյում հագած պանդան: Պարալիմպիական խաղերի խորհրդանիշը դարձել է մարդուկը՝ չինական ավանդական լապտերով: Նրա անունը Շուեյ Ռոն Ռոն է, և լապտերը պետք է ջերմացնի բոլոր մարզիկների և երկրպագուների սրտերը:

Instagram-ը ողողված է աշխարհի ամենամեծ՝ «Daxing» օդանավակայանի նկարներով
Օդանավակայանների տերմինալների շարքում ամենամեծ քարե տանիքի դիզայնի մշակման աշխատանքներին մասնակցել է Զահա Հադիդը:

Պեկինում բացվել է աշխարհի խոշորագույն օդանավակայանը՝ «Դասինը» (Daxing): Բացումը կայանալու է սեպտեմբերի 30-ին, սակայն, չինական ԶԼՄ-ների տվյալներով, առաջին չվերթները կընդունի հինգ օր առաջ: Նոր օդանավակայն են տեղափոխվելու SkyTeam միավորման բոլոր ավիաընկերությունները:

Օդանավակայանի շինարարությունը տևել է հինգ տարի: Սպասվում է, որ մինչև 2025թ. նրա թողունակությունը կհասնի 72 մլն մարդու, և տարեկան կփոխադրի 2 մլն տոննա բեռ:

«Դասին» անուն կրող օդանավակայանն աշխարհում ամենաբարդ ինժեներական նախագիծն է: Այն առանձին շինություն է՝ առանց կառուցվածքային ամրանների, իսկ տանիքը, որի նախագծմանը մասնակցել է Զահա Հադիդը (ծնունդով իրաքցի ճարտարապետ և դիզայներ), համարվում է օդանավակայանների տերմինալների ամենամեծ քարե տանիքն աշխարհում: Այն հավասար է 25 ֆուտբոլային մարզադաշտի:

https://youtu.be/0Q85mHJqpuE
Պեկին, Դասին միջազգային օդանավակայան / ©CGTN

Ստորև ներկայացված են նորակառույց օդանավակայանի նկարները՝ արված հիմնականում լրագրողների և աշխատակիցների կողմից:

https://www.instagram.com/p/B2dYUhRHqki/

https://www.instagram.com/p/B2ee40DnSAM/

https://www.instagram.com/p/B1g3lOShY2G/

https://www.instagram.com/p/B204l8QHTOS/

https://www.instagram.com/p/B20la6vFl87/

https://www.instagram.com/p/B2biw7dpspo/

https://www.instagram.com/p/B2u6FwzA0w1/

https://www.instagram.com/p/B2wRgBXA0YY/

https://www.instagram.com/p/B2i2cLmI8bw/

https://www.instagram.com/p/B0GztHgA7cJ/

https://www.instagram.com/p/B14pgtDI-J5/