Շեշտ.am (shesht.am) - Feed

Պարզվել է, թե ինչպիսի մարդիկ են հակված Աստծուն հավատալու
Նոր հետազոտության համահեղինակ, Ջորջթաունի համալսարանի Ռելյացիոն ճանաչման լաբորատորիայի տնօրեն, Հոգեբանության և միջդիսցիպլինար նեյրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Ադամ Գրինի խոսքով՝ հավատ առ Աստված կամ աստվածներ, ովքեր խառնվում են աշխարհի գործերին՝ կարգուկանոն հաստատելու համար, աշխարհի կրոնների համար առանցքային տարրեր են:

Հետազոտությունն իրականացրել են մարդկանց՝ մշակութային ու կրոնական առումներով երկու տարբեր խմբերի մասնակցությամբ: Մեկը՝ ԱՄՆ-ից՝ 199 մարդ, մյուսը՝ Աֆղանստանից՝ 148 մարդ: Ամերիկացիների 52%-ից ավելին եղել են քրիստոնյաներ, իսկ աֆղանների կրոնական պատկանելիությունն էթիկական պատճառներով չեն հարցրել: Աշխատանքին առցանց եղանակով ևս 96 մարդ է մասնակցել, ովքեր եվրոպացիներ են եղել:

Մասնակիցները ցույց են տվել օղակների տեղը՝ 4 ստեղներին համապատասխան. a) օրինակ, երբ նշանակետը հայտնվում է ձախ անկյունում, մասնակիցները սեղմում են «z»-ը: Շաբլոնների աղյուսները (b) կազմված են 10՝ կրկնվող հաջորդականությամբ նշաններից, որոնք պարունակում են առաջին շարքի 3 կառուցվածք (նարնջագույն գիծ) և երկրորդ շարքի 2 կառուցվածք (կանաչ օղակներ): Պատահական աղյուսները (c) կազմված են եղել օղակների 50 չկրկնվող խմբերից / © www.nature.com

Փորձարկումն իրականացվել է պահվածքի տարբեր սովորությունների ոչ ակնհայտ ուսուցման չափման համար նախատեսված, լավ վարկանիշ ունեցող իմացական թեստի միջոցով: Մասնակիցներից պահանջվել է դիտարկել, թե ինչպես է էկրանի վրա մեկ հայտնվում, մեկ անհետանում օղակների որոշակի հաջորդականություն: Որևէ օղակի հայտնվելու դեպքում անհրաժեշտ է սեղմել տվյալ ստեղնը: Ընդ որում՝ օղակներն արագ են տեղափոխվում:

Գուշակելու համար, թե էկրանի որ հատվածում հաջորդիվ օղակ կառաջանա, մասնակիցներից մի քանիսը անգիտակցաբար ստեղծել են հստակ շաբլոն, ինչի արդյունքում ճիշտ կոճակին են սեղմել մինչև օղակի հայտնվելը: Կառուցվածքների մի մասն իրականում ունեցել է որոշակի հաջորդականություն, ինչի մասին փորձարկվողները տեղյակ չեն եղել:

Հավելյալ հարցումների և թեստերի անցկացմամբ՝ գիտնականները պարզել են, որ մասնակիցները, ովքեր անգիտակցաբար սովորել են «կանխատեսել», Աստծուն հավատալու ավելի մեծ հակվածություն են ունեցել, քան նրանք, ովքեր նման օրինաչափություն չեն հայտնաբերել: Այդպիսով՝ հետազոտողները ենթադրել են, որ շրջակա միջավայրում որոշակի «օրինաչափություն» հայտնաբերող մարդիկ մյուսներից ավելի վստահ են Աստծո գոյության հարցում, ով և աշխարհում ստեղծում է այդ «օրինաչափությունները»:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ հավատացյալներն ավելի հակված են աշխարհում տեղի ունեցող երևույթներն ընկալելու ըստ նախապաշարմունքների, և ոչ՝ որպես պատահականություն: Ընդ որում՝ այդ ունակությունը կախված չէ մշակույթից և մարդու կրոնական պատկանելությունից, քանի որ նույնատիպ արդյունք են ցույց տվել փորձարկման բոլոր մասնակիցները:

Ադամ Գրինը նշել է, որ հետազոտությունն Աստծո գոյության մասին չէ, այլ նրա, թե ինչո՞ւ է ուղեղը հանգում նրա նկատմամբ հավատին: Տվյալները ցույց են տալիս, որ երեխաները, ովքեր անգիտակցաբար շրջակայքում որոշակի օրինաչափություններ են որսում, մեծ հավանականությամբ հակված են լինելու Աստծուն հավատալու, նույնիսկ եթե չմեծանան կրոնական ընտանիքում: Նույնն արդարացի է նաև այն երեխաների դեպքում, ովքեր այդ օրինաչափությունները չեն որսում: Գիտնականների համոզմամբ՝ նրանց մեծացման ընթացքում Աստծո գոյության նկատմամբ հավատը թուլանալու է: Հեղինակներն ընդգծում են, որ եզրակացությունների համար հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ:

Covid-19-ի դեմ բրիտանական AZD1222 պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են
AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից համատեղ մշակված AZD1222 պատվաստանյութի փորձարկումները երրորդ փուլի ընթացքում դադարեցվել են: Պատճառը հակակորոնավիրուսային դեղամիջոցի ենթադրյալ վնասակար ազդեցությունն է կամավորներից մեկի վրա:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը մեկնարկել էր ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում՝ այս տարվա օգոստոսին: Այդ փուլում պատվաստվելու է շուրջ 30 հազար մարդ: Նախորդ փուլերում դեղամիջոցն իմունային պատասխանի արդյունավետություն է ցուցաբերել և փորձարկվողների մոտ վնասակար լուրջ ազդեցություն չի ունեցել: Նկատվել են միայն թեթև և միջին ծանրության ախտանշաններ (ջերմություն, գլխացավ ու մկանային ցավ):

Հնդկաստանում և Մեծ Բրիտանիայում ընթանում է AZD1222 պատվաստանյութի միջանկյալ՝ այսպես կոչված ⅔ փուլի թեստավորումը: Հենց այդ փուլի մասնակիցներից մեկի մոտ ռեակցիա է ի հայտ եկել, որը ստիպել է գործընթացը դադարեցնել: Խոսքը լայնակի միելիտի մասին է՝ ողնուղեղի մեկ կամ մի քանի բաժինների բորբոքում:

Այժմ մասնագետները պարզում են՝ արդյո՞ք այդպիսի ախտանշանը պատվաստման բացասական ռեակցիա է, թե՞ այն ոչ մի կերպ կապ չունի ներարկման հետ, այլ ուրիշ հիվանդության կամ աուտոիմունային գործընթացի հետևանք է: Պատվաստանյութը մշակողների ներկայացուցիչները թեստերի դադարեցնումն անվանել են «բնականոն գործընթաց, որը պետք է տեղի ունենա այն դեպքերում, երբ փորձարկումնեի որևէ փուլում հնարավոր անբացատրելի հիվանդացություն է հայտնաբերվում»՝ փորձարկումների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ներկայումս երրորդ փուլի կլինիկական հետազոտություններ են անցնում 9 պատվաստանյութ-թեկնածուներ, որոնք մշակվել են տարբեր երկրներում: Թեև փորձարկումների դադարեցումը վնասակար հետևանքների պատճառով հազվադեպ երևույթ չէ, հատկապես փորձարկվողների մեծ թվի պարագայում, AstraZeneca-յի դեղամիջոցն առաջինն է, որի հետազոտությունները դադարեցվել են:

AZD1222-ը մշակվել է ChAdOx1-MERS դեղամիջոցի հիման վրա: Այն մերձավորարևելյան շնչառական համախտանիշի՝ MERS-CoV-ի հարուցիչի դեմ պատվաստանյութն էր: Դրա ստեղծման համար, ենթադրաբար, օգտագործվել է շիմպանզեի ադենովիրուսը (մարդու համար անվտանգ), SARS-CoV-2 կորոնավիրուսի սպիտակուցներից մեկի հավելյալ գենոմով հավելված: Այդպիսի մոլեկուլակենսաբանական կառուցվածքն օրգանիզմին թույլ է տալիս ձևավորել իմունային պատասխան ընդդեմ Covid-19-ի՝ առանց հիվանդության հիմնական ախտանշանների:

Գիտնականները հաստատել են կատուների շրջանում կորոնավիրուսի տարածման հնարավորությունը
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ով վարակված կատուները վիրուսը կարող են փոխանցել այլ կատուների: Հետազոտության հեղինակների խոսքով՝ այդ կենդանիների միջև վիրուսի տարածման դյուրինությունը պահանջում է լրջորեն դիտարկել մարդուց կատվին, ապա՝ կրկին մարդկանց փոխանցվելու հնարավոր շղթայի վտանգավորությունը: Դա վերաբերում է նաև շներին:

Կանզաս նահանգի համալսարանից Յուրգենտ Ռիխտը և նրա գործընկերները SARS-CoV-2-ով են վարակել մինչև 6 ամսական 6 առողջ կատուների: Մեկ օր անց նրանց մոտ ևս 2 կատու են բերել: Գիտնականները 21 օր հետևել են կենդանիների վիճակին՝ թեստավորելով վարակի առկայությունը: Ինչպես և սպասվում էր՝ առաջին խմբի կատուների մոտ դրական թեստ է գրանցվել վարակելուց 1-10 օրվա ընթացքում: Վիրուսային ՌՆԹ է հայտնաբերվել նաև երկրորդ խմբի կատուների մոտ՝ մյուսների հետ ազատ շփումից մի քանի օր անց:

Հեղինակները նշել են, որ նախորդ ուսումնասիրությունների հետ միասին ապացուցվում է կատուների վարակվելու հնարավորությունը և որ նրանց կարող են վիրուսի համար ամբար հանդիսանալ: Կատուները հիվանդությունը թեթև են տանում. նախորդ և այս հետազոտությունների ընթացքում նրանք կլինիկական որևէ ախտանշան չեն դրսևորել, նույնիսկ չի հայտնաբերվել թոքերի վնասում: Միևնույն ժամանակ՝ մեկ շաբաթ անց նրանց մոտ արդեն հակամարմիններ են ձևավորվում, ինչը խոսում է կորոնավիրուսին դիմակայելու՝ կատուների օրգանիզմի բարձր ունակության մասին:

Մյուս կողմից՝ տվյալները դեռևս բավարար չեն, որպեսզի հստակ համարվի, որ հիվանդությունը կատուների մոտ կարող է ծանր ընթացք ունենալ, օրինակ՝ բարձր տարիքում: Այդուհանդերձ՝ ակնհայտ է, որ SARS-CoV-2-ը կարող է տարածվել այդ կենդանիների շրջանում: Առողջապահական կազմակերպությունները կորոնավիրուսով մարդկանց խորհուրդ են տալիս խուսափել կենդանիների հետ շփումից:

Թեստը հնարավորություն է տվել քաղցկեղը բացահայտել ի հայտ գալուց 4 տարի առաջ
Վաղ շրջանում քաղցկեղի բացահայտումը կարևոր է հատկապես պացիենտի համա: Ուշ շրջանում այն բուժելն առավել բարդ է. ուռուցքի վիրահատական հեռացումը և համեմատաբար «մեղմ» դեղամիջոցները, որոնք օրգանիզմին լուրջ վնաս չեն պատճառում, արդյունավետ չեն: Հիվանդությունը հայտնաբերելու թեստերը քիչ են և նրանցից որոշների հստակությունը կասկածելի է:

Շրջանառվող ուռուցքային ԴՆԹ-ն (ctDNA) քաղցկեղի հնարավոր կենսանիշ է (բիոմարկեր): Գիտնականները պարզել են, որ նրա ուսումնասիրությունն օգտակար է ուռուցքի ոչ ինվազիվ հայտնաբերման, բուժման և ժամանակին ու դրանից հետո պացիենտին վիճակին հետևելու համար: Սակայն ԴՆԹ-ն արյան մեջ բավականին քիչ է, հատկապես վաղ փուլերում, ինչն ախտորոշման մեթոդները դարձնում է ոչ հստակ:

Ներկայումս հետազոտողները հիմնականում կենտրոնացած են այն պացիենտների մոտ քաղցկեղի հայտնաբերման հարցի վրա, որոնց մոտ արդեն ախտորոշված է: ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականների խումբը ներկայացրել է PanSeer թեստը, որը վաղ շրջանում հայտնաբերում է ստամոքսի, կերակրափողի, թոքերի, երիկամների և կոլորեկտալային քաղցկեղը: Այն թույլ է տալիս հիվանդությունը նկատել 4 տարի ավելի վաղ, քան ավանդական մեթոդների դեպքում:

Հետազոտության համահեղինակ Կուն Չժանը նշել է, որ թեստի կոնցեպցիան ապացուցելու փուլից անցել են հուսալի և ոչ թանկարժեք պրոդուկտի արտադրությանը, որը կարող է կիրառվել հիվանդանոցներում:

Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 120 հազար կամավորներ: 30-75 տարեկան տղամարդիկ և կանայք պարբերաբար արյուն են հանձնել և 2007-2017թթ. բժիշկների մոտ հետազոտություն են անցել: Այդ ընթացքում գիտնականները հավաքել են 1,6 մլն նմուշ, որոնք ներկայումս պահվում են Չինաստանի Ֆուդանի համալսարանի արխիվում:

Հետազոտության ընթացքում խումբը վերլուծել է արյան նմուշները, որոնց վերցրել են առանց ախտանշանների 605 մարդուց, որոնցից 191-ի մոտ ավելի ուշ ախտորոշվել է ուղիղ աղիի, կերակրափողի, երիկամի, թոքերի կամ ստամոքսի քաղցկեղ: Գիտնականներն օգտագործել են ախտորոշման ավանդական մեթոդներ՝ հասկանալու՝ կարո՞ղ են նշմարել հիվանդության զարգացման նախազգուշացումը: Մասնագետներն ուսումնասիրել են նաև քաղցկեղով 223 մարդուց վերցված պլազման, ինչպես նաև հիվանդ ու առողջ հյուսվածքների 200 նմուշ:

Դա թույլ է տվել գտնել քաղցկեղի նշաններ, շրջանառվող քաղցկեղային ԴՆԹ-ի ոչ մեծ մասնիկներ և դրանց հիման վրա մշակել թեստ: Նոր մեթոդը թույլ է տվել 4 տարի առաջ 95% ճշտությամբ հայտնաբերել հիվանդության տարածված տեսակներից 5-ի զարգացում: Հաստատված ախտորոշմամբ պացիենտների 88%-ի մոտ թեստը նույն նշաններն է հայտնաբերել:

Նշվում է, որ թեստը մի քանի թերություն ունի. այն կարող է հայտնաբերել քաղցկեղը, սակայն չի հստակեցնում, թե որ հյուսվածքներն են վարակված, և չի կարող փոխարինել հին մեթոդներին: Հեղինակները վստահ են, որ մշակումը կլինիկական հետազոտություններին ու հիվանդանոցներում կիրառությանը մոտ է: Նրանց առաջիկա նպատակն է՝ ստուգել փորձարկվողներին՝ հաշվի առնելով ժառանգականությունը, տարիքը, կենսակերպը, այլ հանգամանքներ՝ թեստն առավել հստակ դարձնելու համար:

Աղավնիներին սովորեցրել են ախտորոշել քաղցկեղը
Համապատասխան ուսուցումից հետո թռչունները կարողացել են կաթնագեղձի ուռուցքը հուսալի կերպով տարբերել լուսանկարների բարորակ ուռուցքներից: Ուշագրավ է, որ աղավնիները սովորել են իրենց գիտելիքները կիրառել թեստային նմուշների հաջորդ խմբի համար (2015):

ԱՄՆ-ի Այովայի համալսարանի գիտնականների երեք փորձարկումներին մասնակցել են թխակապույտ աղավնիներ, որոնց պահել են առանձին խցիկներում՝ հատուկ սննդակարգով: Նրանց ցուցադրել են կաթնագեղձի բարորակ ու չարորակ ուռուցքների նկարներ, և եթե թռչունը ճիշտ է նշել ուռուցքի տեսակը, նրան կեր են տվել:

https://youtu.be/flzGjnJLyS0
Թխակապույտ աղավնիների մասնակցությամբ փորձերը / © Victor Navarro

Վարժեցման տևողությունը կազմել է 15 օր: Առաջին փորձարկման ընթացքում աղավնիներին ցուցադրել են նորագոյացությունների հյուսվածաբանական պատրաստուկներ՝ տարբեր մեծությունների: Երկրորդ փորձում ցուցադրել են ուռուցքներին բնորոշ միկրոկալցիֆիկացիայի ռենտգենային նկարներ: Երրորդում՝ կոշտուկներով մամոգրամներ՝ առանց կալցիֆիկատների, ինչպես նաև բարորակ ու չարորակ ուռուցքների նմուշների տարբեր լուսանկարներ:

Արդյունքում թռչունները սովորել են մամոգրաֆիական պատկերներում տարբերել օնկոլոգիական հիվանդություններին բնորոշ միկրոկալցիֆիկացիաներ: Աղավնիների ճիշտ կողմնորոշման հստակությունը կախված է եղել լուսանկարի գույնից ու պատկերի որակից:

Ի՞նչ տեղի կունենա ձվի հետ՝ վակուումում. փորձարկում
Վիդեոբլոգեր Կոդին վակուումային (անօդ) տարա է օգտագործել փորձարկման համար: Տարայի և պոմպի տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում, սակայն նմանատիպ պայմաններում հնարավոր է համարվում մինչև -1 մթնոլորտ ճնշումը:

Ի՞նչ է տեղի ունենում հում ձվի կճեպի հետ, երբ ճնշումը սահուն անկում է: Գրեթե՝ ոչինչ: Միայն տարայում ճնշումն ընկնում է սովորականից մի փոքր դանդաղ: Ակնհայտ է, որ ձվի կճեպի ծակոտիներից գազ է դուրս գալիս, որի դուրսբերման համար պոմպը հավելյալ էներգիա է ծախսում:

Ճնշման անկմանը զուգահեռ՝ սպիտակուցի փրփուրը չորանում է / © Cody's Lab

Այնուհետև բլոգերը որոշել է ձերբազատվել կճեպից՝ պահպանելով արտաքին մեմբրանը (հայտնի չէ, թե ինչպես է դա արել): Ստացվել է հում ձու՝ պատված նուրբ շերտով: Այդ դեպքում ճնշման անկումը սառեցնում է ձուն: Սպիտակուցում ու դեղնուցում տարրալուծված գազի մնացորդներն ինչ-որ պահի դուրս են գալիս մեմբրանի միջով և ձվի ներսում մոլեկուլների ընդհանուր կինետիկ էներգիան նվազում է: Երբ բլոգերը ձուն հանել է տարայից, այն առաձգական է եղել, սակայն՝ սառած, սպիտակած, իսկ ներսում շոշափվել են սառցե բյուրեղիկներ:

Բայց ամենաուշագրավ գործընթացները տեղի են ունեցել տարայում, որտեղ Կոդին կոտրել է ձուն: Ճնշման անկմանը զուգահեռ՝ սպիտակուցում սկսվել է ակտիվ գազագոյացում: Սպիտակուցն աստիճանաբար ջերմացել է և փրփրոտվել: Միևնույն ժամանակ՝ դեղնուցն այդ ընթացքում տեսանելի փոփոխությունների չի ենթարկվել:

https://youtu.be/odiCKmM0WWE
Փորձարկում / © Cody's Lab

Այնուհետեև սպիտակուցային փրփուրը չորացել է և չի հալչել նույնիսկ այն դեպքում, երբ ճնշումը վերականգնվել է: Տարայից հանելուց հետո ջերմաստիճանը հավասար էր -6°C-ի: Պարզվում է՝ վակուումային տարան թխվածքի խմոր պատրաստելու համար վատ միջոց չէ:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իրենց վրա փորձարկած ռուս գիտնականների մոտ պաշտպանիչ հակամարմիններ են հայտնաբերվել
Գամալեի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի (ՌԴ) աշխատակիցների մոտ, ովքեր իրենց վրա էին փորձարկել կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը, արյան մեջ հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հակամարմիններ: Այդ մասին հայտնել է Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը՝ նշելով, որ խոսքը հենց պրոտեկտիվ, վիրուսչեզոքացնող հակամարմինների մասին է:

Պատվաստանյութը ներարկվել է դրա մշակմանը մասնակցած բոլոր աշխատակիցներին: Ներարկումը կրել է կամավոր բնույթ: Գինցբուրգի խոսքով՝ Կենտրոնի աշխատակիցներն այդ քայլին գնացել են՝ գիտակցելով դրա անվտանգությունն ու այն պատասխանատվությունը, որն առկա է դեղամիջոցի ստեղծման գործընթացում:

Դեղամիջոցը ստեղծվել է ադենովիրուսային վեկտորի (վիրուս, որի՝ վարակի զարգացման համար պատասխանատու գեներն առանձնացված են): Նման վեկտորը SARS-CoV-2 կորոնավիրուսի գեները հասցնում է բջիջներին և նպաստում հակավիրուսային իմունագլոբուլինների արտադրմանը:

Ալեքսանդր Գինցբուրգ / © Россия 24

Պատվաստանյութի նախատիպը ներկայումս մինչկլինիկական փորձարկումների վերջին փուլն է անցնում՝ կապիկների ու կրծողների վրա: Գինցբուրգն ավելի վաղ հաստատել էր, որ դեղամիջոցը ցածր տոքսիկություն է ցուցաբերել, ինչպես նաև՝ բարձր իմունագենություն և անվտանգություն: Եթե մինչև փորձարկումների ավարտը պատվաստանյութի հետ ոչ մի խնդիր չառաջանա, հունիսին կսկսվեն փորձարկումները մարդկանց վրա:

Պատվաստանյութը ստեղծողները հույս ունեն, որ զանգվածային կիրառումը կսկսեն արդեն աշնան սկզբին: Գինցբուրգի կարծիքով՝ պատվաստման գործընթացը կտևի կես տարուց մինչև 9 ամիս:

Ներկայումս ամբողջ աշխարհում մշակման փուլում են գտնվում կորոնավիրուսի դեմ հեռանկարային շուրջ 100 պատվաստանյութեր: Նրանցից մի քանիսն արդեն դուրս են եկել մարդկանց վրա փորձարկումների փուլ: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ անվտանգ նախատիպից դեպի աշխատանքային պատվաստանյութի անցումը կարող է տևել մեկ տարուց ավելի:

Չինացի իմունաբաններն ավելի վաղ պատմել էին դեղամիջոցի ստեղծման մասին, որը հեղինակների կարծիքով կարող է համավարակն ավելի վաղ ու արդյունավետ կանգնեցնել, քան՝ պատվաստումը: Նրանց ամերիկյան գործընկերները Moderna ընկերությունից հայտարարել են, որ հաջողությամբ անցկացրել են սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը՝ մարդկանց վրա:

Մորուքի աճը բացատրել են դեմքին հասցված հարվածները մեղմելու անհրաժեշտությամբ
Տղամարդու դեմքի ստորին հատվածում երկար մազածածկույթը մարդկանց մոտ սեռական դիմորֆիզմի վառ նշաններից է: Բեխերն ու մորուքն այնքան էլ հարմարավետ չեն. ուտելիքը մնում է նրանց վրա, բազմանում են մակաբույծներ, դժվարանում է քրտնարտադրությունը և միմիկական հաղորդակցությունը: Չնայած դրան՝ գրավիչ են և կարող են պահպանվել սեռական ընտրության արդյունքում, ինչպես՝ պոչը սիրամարգների արուների կամ եղջյուրը միաեղջյուրի արուների մոտ: Սակայն հնարավոր է՝ մորուքն ունի որոշակի գործնակա՞ն նշանակություն:

Իրականում` առկա է «բռունցքային հիպոթեզ», որը բացատրում է մարդու ձեռքի ու դեմքի անատոմիայի առանձնահատկությունները՝ անհրաժեշտության դեպքում հարվածելու և հարվածն ընդունելու առումով: Հիպոթեզի հեղինակ Դևիդ Քերիերը (Յուտա նահանգի համալսարան) փորձել է դրա հետ կապել դեպքի խիտ մազածածկույթը՝ ենթադրելով, որ մորուքը կարող է ծառայել հակառակորդի հարվածը մեղմացնելուն:

Դրանում հստակ տրամաբանություն կա, և հեղինակներն իրենց գաղափարի օգտին ներկայացնում են երեք առանցքային կետեր: Նախ՝ ագրեսիայի դրսևորումների մեծ մասը տեղի է ունենում տղամարդկանց միջև: Երկրորդ՝ նման հակամարտությունների ճնշող մեծամասնությունը մինչև վերջերս եղել են բռունցքային ուղիղ հարվածները: Երրորդ՝ էվոլյուցիան պետք է նպաստեր  ֆենոտիպերի (անհատական զարգացմամբ ձեռք բերված հատկանիշների ամբողջություն) զարգացմանը, որոնք կօգնեին հաղթել նման հակամարտություններում:

Իրենց գաղափարը ստուգելու համար գիտնականները փորձարկում են կատարել էպօքսիդային յուղից պատրաստված մարդկային գանգի մոդելով՝ այն ծածկելով ոչխարի բրդով՝ տարբեր աստիճանների կտրվածքով ու առանց կտրելու: Հստաչ չափված հարվածներ են հասցվել մոդելին, իսկ ընդունիչն արձանագրել է ստացված հարվածը: Ինչպես և սպասվում էր, չկտրված բուրդն ավելի շատ էներգիա է կլանել, քան կտրված կամ սափրված տարբերակները (երբեմն՝ 37%-ով ավելի):

Հեղինակների կարծիքով՝ դա հաստատում է իրենց սկզբնական հիպոթեզը, ընդ որում՝ մազերի նման գործառույթը լայնորեն տարածված է: Համարվում է, որ նույնիսկ առյուծների շքեղ բաշն է նպաստում մռութի ու կոկորդի պաշտպանությանը: Միևնույն ժամանակ՝ նրանց եզրակացությունները վերջնական ընդունելու համար դեռ վաղ է. Դարվինը դեմքի մազածածկույթն անվանել էր սովորական սեռական ընտրություն:

Նշվում է, որ նախ՝ ոչխարի բուրդը մարդու մազերից ավելի խիտ է և, համապատասխանաբար, կարող է ավելի շատ էներգիա կլանել: Երկրորդ՝ նման կլանումը կարող է նվազեցնել ոսկորի կոտրվածքի վտանգը, բայց դժվար թե ուղեղը պաշտպանի ցնցումներից: Բարձրագոչ հայտարարությունները հուսալի ապացույցների կարիք ունեն, և Քերիերը դեռ  պետք է վերջնականորեն հիմնավորի «բռունցքային հիպոթեզը» կամ հրաժարվի դրանից:

Գերմանամկների վրա արված փորձարկումները ցույց են տվել կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում դիմակների արդյունավետությունը
Հոնկոնգի գիտնականները հաղորդել են, որ իրենց հաջողվել է ստանալ Covid-19-ի տարածման արագությունն էականորեն նվազեցնելու հարցում դիմակների արդյունավետության ապացույցը: «Իր տեսակի մեջ առաջինը» անունը ստացած աշխատությունը ցույց է տվել, որ օդակաթիլային ճանապարհով վիրուսի փոխանցումը դիմակների շնորհիվ նվազում է 75%-ով:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ նրանք ցանկացել են վերջ դնել անհատական պաշտպանության միջոցների արդյունավետության շուրջ ընթացող վեճերին: Համավարակի պարագայում դեմքը փակելու անհրաժեշտության վերաբերյալ շարունակվում են մասնագետների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների հակասական մեկնաբանությունները: Հոնկոնգի համալսարանի աշխատակից Յուեն Քվոք Յունի խոսքով՝ հետազոտության եզրակացությունը կայանում է նրանում, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում դիմակ կրելու արդյունավետությունը հսկայական է:

Հետազոտության ամենաարտասովոր կետը փորձարկման մասնակիցներն են՝ գերմանամկները: Յուրաքանչյուր վանդակի կողքին, որտեղ գտնվել է կորոնավիրուսով վարակված կրծող, տեղադրվել է չվարակված գերմանամկներով 3 վանդակ: Տարածքում գտնվող օդափոխիչն օդի հավելյալ հոսք է ապահովել՝ մեծացնելով վիրուսային մասնիկների տարածման հավանականությունը: Վանդակների միջև տեղադրվել են բժշկական դիմակներից պատրաստված հավելյալ շերտեր:

Յուեն Քվոք Յունը պատմում է աշխատանքի արդյունքների մասին / © South China Morning Post

Երեք փուլով փորձարկումներին մասնակցել է 52 կրծող: Առաջին փուլում պաշտպանիչ շերտերը տեղադրել են հիվանդ գերմանամկների վանդակների ներսից, երկրորդում՝ առողջ կենդանիների վանդակների ներսից: Երրորդն անցկացվել է առանց պաշտպանիչ շերտերի:

Առանց հավելյալ պաշտպանիչ շերտերի կատարված փորձարկումների ժամանակ 7 օրվա ընթացքում վարակվել են 15 գերմանամկներից 10-ը (2/3): Առողջ գերմանամկների վանդակի ներսի կողմից տեղադրված պաշտպանիչ շերտի դեպքում վարակվել են 12-ից 4-ը (1/3): Իսկ երբ դիմակներից պատրաստված «պատը» գտնվել է վարակված կենդանիների վանդակի ներսի կողմում, վարակվել են 12-ից ընդամենը 2-ը (1/6):

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ուղիղ վարակման միջոցով Covid-19-ով վարակված գերմանամկներն առավել լուրջ ախտանշաններ են ունեցել, քան պաշտպանիչ շերտի դեպքում վարակվածները: Վերջինների մոտ դիտարկվել են առավել մեղմ ախտանշաններ, թոքերի հյուսվածքապաթոլոգիական ավելի թույլ արտահայտված փոփոխություններ, ինչպես նաև էականորեն ցածր վիրուսային ծանրաբեռնվածություն շնչուղիների հյուսվածքներում:

Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց հաջողվել է փորձնական եղանակով ապացուցել վաղուց առկա ենթադրությունն այն մասին, որ ակնհայտ կամ հավանական վարակվածը, ով դիմակ է կրում, փաստացի մյուսներին պաշտպանում է վարակից: Գիտնականները մեկուսացման միջոցառումներից ձանձրացած մարդկանց նաև խորհուրդ են տալիս մի փոքր էլ համբերել և հանրային վայրերում օգտագործել դիմակներ՝ տուրք չտալով եղանակային պայմաններին ու հոգեբանական անհարմարությանը:

Գիտնականները հաշվարկել են, թե ինչքան վտանգավոր կարող է լինել կորոնավիրուսով վարակվածի հետ զրուցելը
Թուքի կաթիլները կարող են մեր բերանից թռչել ոչ միայն հազալիս կամ փռշտալիս, այլև պարզապես խոսելիս: ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ բարձր խոսելիս բերանից թռչող թուքն օդում կարող է մնալ ավելի քան 10 րոպե և նպաստել մարդուց մարդուն վիրուսի փոխանցմանը:

Պաթոգենների փոխանցումը թուքի միջոցով դինամիկ գործընթաց է: Խոսքի յուրաքանչյուր վայրկյանում մարդը գեներացնում է միջինում մի քանի հազար կաթիլ թուք՝ տարբեր չափերի՝ 1-500 միկրոմետր: Նման կաթիլների չորացման արագությունը կախված է բազմաթիվ հանգամանքներից. օդի ջերմաստիճանից ու խոնավությունից, սկզբնական չափերից, օդի շարժումից ու թուքի մեջ թռչող նյութերի պարունակությունից:

Օդակաթիլային ճանապահով կորոնավիրուսի փոխանցման հավանականության վրա ազդում են առաջին հերթին մասնիկները չափերը: Որքան շատ են կաթիլները, այնքան մեծ է դրանցում գոնե մեկ վիրուսի առկայությունը: Այսպես, օրինակ, 50 միկրոմետր տրամագծով թուքի կաթիլը 37% հավանականությամբ պարունակում է SARS-CoV-2-ի վիրուսային մասնիկ: Իսկ 10 միկրոմետրանոցում՝ հավանականությունը 100 անգամ քիչ է (0,37%):

Վիրուսով վարակված մարդու թուքի վտանգավորությունը հասկանալու համար հետազոտության հեղինակները փորձարկում են կատարել: Գիտնականներից մեկը 25 վայրկյան 60 սմ բարձրությամբ տուփի մեջ արտաբերել է «Stay healthy» (Առողջություն): Տուփի մեջ օդափոխիչ է եղել՝ ապահովելով օդի հավասարաչափ տեղաշարժը: Նրա մեջ է դրվել նաև լազերային հարթ ճառագայթ՝ 150 մմ բարձրությամբ և 1 մմ լայնությամբ:

Խոսքն ավարտելուց հետո 10 վայրկյան անց օդափոխիչն անջատվել է: Այնուհետև գիտնականներն 80 րոպե տևողությամբ գրանցել են տուփի ներսում առկա մասնիկների տեղաբաշխվածությունը: Ճառագայթի ներքո հայտնված կաթիլների քանակի հիման վրա հետազոտողները հաշվարկել են տուփի ներսում կաթիլների քանակությունը:

Դիտարկվող կաթիլների թվի փոփոխությունը ժամանակի ընթացքում. կարմիր՝ առավել վառ և խոշոր կաթիլներ, կանաչ՝ մյուս բոլորը / © Anfinrud, Stadnytskiy, C.E. Bax & A. Bax, Proceedings of the National Academy of Sciences, 2020

Հաշվարկները ցույց են տվել, որ օդափոխիչ անջատման պահին տուփում առկա է եղել շուրջ 60 հազար մասնիկ: Դա նշանակել է, որ փորձարկողի բերանից թռչել է թուքի 2500 կաթիլ՝ վայրկյանում: Կաթիլների չորացման տևողությունը կազմել է մոտ 14 րոպե՝ կախված մեծությունից:

Թուքի մասնիկների սկզբնական միջին տրամագիծը տատանվել է 11-20 միկրոմետրի սահմաններում: Եթե ընդունվի, որ վարակված մարդու 1 միլիլիտր թուքի վիրուսային ծանրաբեռնվածությունը շուրջ 7 միլիոն վիրիոն է, ապա այդպիսի մարդը յուրաքանչյուր վայրկյան արտաբերում է վիրուս պարունակող շուրջ հազար կաթիլ, որոնք օդում են գտնվում առնվազն 8 րոպե:

Այս աշխատանքը ցույց է տալիս, թե ինչ վտանգի են մարդիկ իրենց ենթարկում՝ այլոց հետ շփվելով առանց սոցիալական հեռավորության պահպանման, ինչպես նաև առանց պաշտպանիչ միջոցների: Ամերիկացի գիտնականների աշխատությունը նաև ցույց է տալիս, թե ինչու է կարևոր մարդաշատ վայրերում դիմակ կրելը: