Շեշտ.am (shesht.am) - Feed

Ցույց է տրվել, որ սև խոռոչների մոտ կարող են մոլորակներ առաջանալ
Սև խոռոչները կործանարար են, նրանք կլանում են ամեն ինչ, ինչը հայտնվում է նրանից բավարար հեռավորության վրա: Սակայն նրանց շրջակայքը, որտեղ հայտնված նյութերը ջերմանում են և պտտվում ակրեցիոն սկավառակով, կարող են և աստղեր պարունակել, և մոլորակներ, որոնք հայտնված լինեն սև խոռոչի ձգողականության տիրույթում: Ոշոր մոլորակներ կարող են ծնվել ցրված գազից ու փոշուց՝ անմիջապես այդ սկավառակում: Նման եզրահանգման են եկել Կագոշիմայի համալսարանի ճապոնացի աստղաֆիզիկոսները՝ Քեիչի Վադայի գլխավորությամբ:

Գիտնականներն այդպիսի մարմիններն անվանել են «բլանետներ» (անգլերեն՝ blanets. black hole՝ «սև խոռոչ», planet՝ «մոլորակ»)` ցույց տալով, որ դրանք կարող են ի հայտ գալ ոչ շատ փոթորկոտ ակրեցիոն սկավառակներում, որոնք շրջապատում են գերզանգվածեղ սև խոռոչները՝ գալակտիկաների ակտիվ միջուկներում:

Ընդհանուր առմամբ՝ նոր «բլանետների» ծագումը տեղի է ունենում այնպես, ինչպես սովորական մոլորակների դեպքում, որոնք ձևավորվում են երիտասարդ աստղերին շրջապատող նախամոլորակային սկավառակներում: Այն հատվածում, որտեղ նյութերի շարժումը մեծ տուրբուլենտություն չունի, մանր մասնիկները թույլ էլեկտրաստատիկ ուժերի ազդեցությամբ սկսում են կպչել: Դրանք աստիճանաբար մեծանում են, բախվում են և միանում, նրանց սեփական ձգողականությունը դառնում է առավել նշանակալից՝ ձգելով նորանոր մատերիա:

Ճապոնացի աստղագետների կողմից կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ակրեցիոն սկավառակի այն հատվածներում, որոնք «ձյան գծից» դուրս են գտնվում (այնտեղ, որտեղ ջերմաստիճանը ցածր է, և թռչող միացությունները, օրինակ՝ ջուրը, կարող են վերածվել սառույցի), նյութերի շարժման խտությունն ու արագությունը կարող են նպաստավոր լինել «բլանետների» ձևավորման համար: Ընդհանուր առմամբ՝ ավելի վաղ արդեն ցույց էր տրվել, որ նրանց վրա ոչ մի կյանք հնարավոր չէ: «Բլանետները» պահվում են ոչ թե աստղի, այլ սև խոտոչի կողմից, և կարող են սովորական մոլորակներից ավելի մեծ դառնալ:

Մոդելավորման արդյունքներով՝ միլիոնավոր արեգակների քաշ ունեցող գերզանգվածեղ խոռոչների կենտրոնից շուրջ 13 լուսային տարվա հեռավորության վրա կարող են ձևավորվել մոլորակներ՝ Երկրից մի քան հազար անգամ ծանր: Իսկ 10 մլն արեգակ կշռող խոռոչի դեպքում «բլանետները» կարող են վերաճել նաև շագանակագույն թզուկի: Վերջինս միջանկյալ մարմին է՝ սովորական մոլորակի և իրական աստղի միջև:

Գիտնականներն առաջին անգամ արձանագրել են էականորեն տարբեր չափերի սև խոռոչների բախումը
ԱՄՆ-ում և Իտալիայում գտնվող աստղադիտարանները միավորող LIGO-Virgo կոլաբորացիայի հետազոտողները դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերել են էականորեն տարբեր զանգվածներով սև խոռոչների միջև բախումը: Այս բացահայտումը հիմք կհանդիսանա աստղաֆիզիկայի և գրավիտացիոն ֆիզիկայի համար բազմաթիվ նոր տվյալների և կարող է շատ բան փոխել ներկայիս պատկերացումներում:

Տարածության-ժամանակի թույլ տատանումները ցույց են տվել, որ, ամենայն հավանականությամբ, սև խոռոչներից մեկը պտտվել է մինչև միաձուլումը: Սա աստղագետներին արժեքավոր տեղեկությունները է հաղորդում հետազոտության համար բարդ մարմինների առանձնահատկություններից մեկի վերաբերյալ:

Հետազոտության հեղինակներից Մայա Ֆիշբախը՝ Իլինոյսի Չիկագոյի համալսարանի աստղաֆիզիկոս, ընդգծել է, որ դա բացառիկ երևույթ է: Սև խոռոչների՝ ավելի վաղ արձանագրված ձուլումները, տեղի են ունեցել միևնույն զանգվածով մարմինների մասնակցությամբ, այնպես որ՝ նոր տվյալները հիմնովին փոխում և լրացնում են առկա մոդելները:

GW190412 անվամբ գրանցված երևույթը տեղի է ունեցել մեզանից 2,4 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա և արձանագրվել է 2019թ. ապրիլի 12-ին, իսկ մի քանի օր առաջ հետազոտողներն ավարտել են իրենց վերլուծական աշխատանքները: Գիտնականների խոսքով՝ միմյանց բախվող սև խոռոչներից մեկն ունեցել է շուրջ 8,4 արեգակնային զանգված, իսկ մյուսը 3 ու կես անգամ ավելի մեծ՝ մոտ 29,7 արեգակնային զանգված: Նման անհավասարության պատճառով նրանից մեծի շուրջը տարածությունն աղավաղվել է, ինչի արդյունքում մյուս սև խոռոչի հետագիծը շեղվել է կատարյալ զսպանակից: Դա հայտնաբերվում է գրավիտացիոն ալիքների նման «պարի» գործընթացում:

https://youtu.be/5AkT4bPk-00
GW190412 / © N. Fischer, H. Pfeiffer, et al.

Ավելի վաղ արձանագրված բախումների ժամանակ ձևավորվել են ալիքներ, որոնք կառուցվածքով նման են գծային հաճախականության մոդուլյացիային. նրանց հզորությունը և հաճախականությունը մեծացել են բախման պահին: Քանի որ այն դեպքերում սև խոռոչներն ունեցել են միևնույն զանգվածը, նրանք վերադարձել են յուրաքանչյուր ուղեծրի նույն դիրքին: Դա հանգեցնում է նրան, որ գրավիտացիոն ալիքների հաճախականությունը գրեթե կրկնակի գերազանցում է կրկնակի համակարգի ուղեծրային հաճախականությունը, այսինքն՝ ժամանակը, որը պահանջվում է սև խոռոչներին՝ մեկը մյուսի շուրջը պտտվելու համար:

Բայց GW190412-ի դեպքում այլ է եղել. գրավիտացիոն ալիքներն իրենց առավել բարդ կերպ են դրսևորել: Համակարգի զանգվածների էական անհավասարության պատճառով ուղեծիրը շեղվում է: Դա իր հերթին ստեղծում է երկրորդ՝ ավելի թույլ գրավիտացիոն ալիք, որն արձակում է 2 տարբեր հաճախականություններ, որպես կիթառի միաժամանակ թրթռացող 2 լարեր:

Ամբողջ շարքից դուրս նետվող նման երևույթները ֆիզիկոսներին տրամադրում են նոր, ավելի հստակ միջոցներ՝ Ալբերտ Էյնշտեյնի գրավիտացիայի՝ Հարաբերականության ընդհանուր տեսությունը ստուգելու համար: Ձուլման ժամանակ նշմարված հաճախականությունների դիադան ցույց է տվել գրավիտացիոն ալիքների ազդանշանի բաժանում է ավելի վաղ և ավելի ուշ մասերի: Այդ բաժանումը հիմնվում է Հարաբերականության ընդհանուր տեսությունից դուրսբերվող հավասարումների վրա: Ազդանշանների մասնատման հաշվարկները համընկնում են դիտարկվողների հետ, ինչն այսօր այդ թեստի ամենահուսալի արդյունքն է տրամադրում:

Մասնավորապես, հետազոտողները կարողացել են այդ տվյալներն օգտագործել սև խոռոչների «պտույտը» դիտարկելու համար: Գրավիտացիոն ալիքների վերաբերյալ ավելի հին տեղեկությունները հնարավորություն չեն տվել հաստատելու սև խոռոչների այդ առանձնահատկության նախորդ դիտարկումները, որոնք արվել են մեր գալակտիկայում գտնվող նմանատիպ մարմինների համար:

Աստղաֆիզիկոսները հույս են հայտնել, որ նոր տվյալները կարող են լույս սփռել այն բանի վրա, թե ինչպես են սև խոռոչներն առաջացել և հայտնվել մեկը մյուսի ուղեծրում: Կրկնակի սև խոռոչների ձևավորման առկա մոդելները ենթադրում են զանգվածների հավասար զույգեր: Նոր տեղեկությունները կօգնեն առավել հստակորեն չափել երևույթների հեռավորությունը Ծիր Կաթինից: Նման բազում չափումների կուտակմամբ նոր մեթոդ կստեղծվի, որը թույլ կտա կազմել Տիեզերքի տարածման պատմության քարտեզը:

Սև խոռոչի շուրջն «աստղապարն» ապացուցել է Էյնշտեյնի իրավացիությունը
Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Վերերկրային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները ստացել են 27 տարի տևած հետազոտության արդյունքները: Այն հաստատում Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը:

S2 աստղը Ծիր կաթինի կենտրոնում գտնվող գերծանգվածեղ Աղեղնավոր A* սև խոռոչի շուրջը պտտվում է «վարդականման» ուղեծրով, այլ ոչ թե՝ ձվածրաձև: Այդպես այն պետք է պտտվեր, եթե հարաբերականության ընդհանուր տեսությունն իրավացի լիներ. այն ենթադրում է, որ մեկ մարմնի միավորված ուղեծրերը փակված չեն մեկ այլ մարմնի ուղեծրում, սակայն պրեցեսավորում է դեպի առաջ՝ շարժման հարթությունում: Ընդհակառակը. եթե երկնային մարմինների շարժումը ենթարկվեր միայն նյուտոնյան ձգողականության տեսությանը, ապա աստղը կշարժվեր ձվածրաձև փակ ուղեծրով:

Այդ հարցում օգնել է դիտարկումների, չափումների և վերլուծության երկար ու հստակ համալիրը, որը նախատեսվել է հետազոտողների կողմից և իրականացվել նաև VLT-ի (Շատ մեծ աստղադիտակ, Very Large Telescope) սարքավորումների օգնությամբ:

Աստղերի և մոլորակների մեծ մասը ոչ շրջանաձև ուղեծիր ունեն, ուստիև շարժվում են այն մարմնին մոտ կամ հեռու, որի շուրջն էլ պտտվում են: S2-ի ուղեծիրը պրեցեսավորվում է, նշանակում է՝ սև խոռոչին ամենամոտ տեղադիրքը փոխվում է յուրաքանչյուր պտույտին, այնպես որ հաջորդ ուղեծիրը շարժվում է նախորդին համապատասխան պտույտով: Եթե այդ բոլոր պտույտները պահպանվեն, արդյունքում կստացվի «ծաղկաթերթային» կառուցվածք: Առաջին անգամ նման արդյունք հայտնաբերվել է Արեգակի շուրջը Մերկուրիի պտույտում: Այն հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին՝ ֆիզիկոսներին դրդելով բացատրության փնտրտուքների, որը գտավ Էյնշտեյնը:

Հարաբերականության ընդհանուր տեսությունն ապահովում է հստակ կանխագուշակումն այն բանի, թե ինչպես պետք է փոխվեր S2-ի ուղեծիրը, և հետազոտության ընթացքում ստացված արդյունքները հստակորեն համապատասխանում են այդ կանխատեսմանը: Շվարցշպիլդի պրեցեսիա անունով հայտնի էֆեկտը նախկինում երբեք չի չափվել աստղի համար, որը պտտվում է գերզանգվածեղ սև խոռոչի շուրջը: Աղեղնավոր A*-ի և S2-ի նման երկնային մարմինների էֆեկտի հայտնաբերումն ու հաստատումը ոչ միայն հաստատում են հարաբերականության տեսությունը, այլև օգնում են ավելի շատ տեղեկանալ այդ մարմինների մասին:

Աղեղնավոր A*-ը և աստղերը, որոնք գրավիտացիայի այդ փոքր աղբյուրի շուրջը կուտակում են ձևավորում, գտնվում են Արեգակից 26 հազար լուսային տարվա հեռավորության վրա: Որոշ առումով դա բնական «գերլաբորատորիա» է, որը հնարավորություն է տալիս ստուգել ֆիզիկական և աստղագիտական տեսություններն էքստրեմալ գրավիտացիայի յուրահատուկ պայմաններում: S2 աստղի շարժումն իրեն դարձնում է գերզանգվածեղ սև խոռոչին ամենամոտը, որը հայտնի է մարդկությանը:

Նախագծի առաջատար գիտնականներ Գայ Պերենը և Կարին Պերոն նշել են, որ S2-ի չափումը հետևում է հարաբերականության ընդհանուր տեսությանը, ուստի հնարավոր է խիստ սահմանափակումներ մտցնել, թե ինչքան անտեսանելի նյութեր կան Աղեղնավոր A*-ի շուրջը, ինչպիսիք են տարածված մուգ մատերիան կամ հնարավոր փոքր սև խոռոչները: Դա մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերզանգվածեղ սև խոռոչների ձևավորման և էվոլյուցիայի հասկացման համար:

Աստղագետներից 27 տարի է պահանջվել, քանի որ S2-ի մեկ պտույտը սև խոռոչի շուրջը կազում է 1 տարի: Ուղեծրի փոփոխություններին հետևելու համար գիտնականներն օգտագործել են VLT-ի գործիքները, որը տեղադրված է Չիլիի Ատակամա անապատում: Հետազոտողները 330 «մոտեցում» են կատարել՝ չափելով և վերլուծելով S2-ի դիրքի բոլոր առանձնահատկությունները:

Գերմանացի գիտնականներից բացի՝ նախագծին մասնակցել են նաև գործընկերներ Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից և ESՕ-ից: Նրանց կողմից ստեղծված GRAVITY կոլլաբորացիան 2 տարի առաջ հայտնաբերել է ընդհանուր տեսության (S2-ից արձակվող լուսային ալիքների փոփոխություն) ևս 1 ապացույց: Առավել հստակ Արտակարգ մեծ աստղադիտակի (Extremely Large Telescope) ի հայտ գալով խումբը հույս ունի ավելի մանրակրկիտ տեղեկություններ ստանալ ինչպես ֆիզիկայի ընդհանուր տեսության տեսանկյունից, այնպես էլ սև խոռոչի և նրա արբանյակների վերաբերյալ տվյալների տեսանկյունից:

Աստղագետները գտել են հեռավոր սև խոռոչների շուրջն առկա բարակ, լուսավոր օղակները տեսնելու միջոցը
Գրեթե մեկ տարի առաջ աստղագետները ներկայացրել էին սև խոռոչի շրջակայքի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը: Հայտնի լուսանկարի հերոսուհին ներկայումս գերզանգվածային M87* խոռոչն է՝ հեռավոր M 87 գալակտիկայի կենտրոնում: Այն գտնվում է ավելի քան 50 մլն լուսային տարվա հեռավորության վրա: Գլխավոր հեղինակը ռադիոաստղադիտակների EHT համաշխարհային ցանցն է: Այն ժամանակ ստացված լուսանկարը հաստատել է տեսական պատկերացումները սև խոռոչների ծագման մասին և դարձել է համաշխարհային սենսացիա:

Ներկայումս գիտնականների խումբը՝ Սմիթսոնի աստղաֆիզիկական աստղադիտարանից Մայքլ Ջոնսոնի գլխավորությամբ, ներկայացրել է EHT-ի հավաքած տվյալների նոր, ավելի մանրամասն հետազոտության արդյունքները: M87*-ի ճշգրտված պատկերում տեսանելի են դարձել մի շարք լուսային օղակներ, որոնք շրջապատում են սև խոռոչի կետրոնի անհատակ միատեսակությունը:

Սև խոռոչը վիթխարի ձգողականության տիրույթ է, որի կենտրոնը՝ իրադարձությունների հորիզոնականը, չեն կարող լքել նույնիսկ լույսի արագությամբ շարժվող ֆոտոնները: Չափավոր հեռավորությամբ անցնող մասնիկները շեղվում են իրենց ուղղագծից, իսկ մոտ տարածությամբ անցնողները կարող են մեկ կամ մի քանի պարույր գծել՝ մինչև դուրս պրծնելն ու ընթացքը շարունակելը: Նրանք ստեղծում են ֆոտոնային ոլորտը, ուր հավաքվում են ոչ երկար ժամանակով, ինչից հետո մի մասը հեռու է թռչում, իսկ մյուս մասը անհետանում խոռոչի միջուկում:

https://youtu.be/52yYL2KTRrA
Ֆոտոնները և սև խոռոչը / © CfA

EHT-ի այն նույն նկարը, պարզվել է, այնքան էլ հստակ չէ, որպեսզի երևա ֆոտոնների ոլորտը: Այն պետք է ներկայացնի բարակ, լուսավոր օղակ՝ վառ աճանստվածքային (ակրեցիոն) սկավառակի ներքին ծայրամասում: Տեսությունը կանախատեսում է, որ ֆոտոնային ոլորտն ավելի քան բարդ է: Բավականաչափ կետայնության դեպքում այն պետք է խիտ, մեկը մյուսի մեջ դասավորված օղակների շարք. կենտրոնից ինչքան հեռու, այնքան աղոտ:

Վառ ակրացիոն սկավառակում, գերզանգվածային սև խոռոչում թաքնվում է ֆոտոնային ոլորտի բարակ օղակների մի ամբողջ շարք / © George Wong, Michael Johnson, UIUC, CfA

Եթե նմանատիպ «ֆոտոնային օղակները» տեսանելի լինեին, ապա շատ բան կասեին չափերի, զանգվածի և իրենց սև խոռոչի շուրջը պտտվելու: M87*-ի համար նման պատկեր է ստացել նաև Ջոնսոնի խումբը՝ մոդելավորելով իրական դիտարկյալ տվյալների, ինչպես նաև տեսական հաշվարկների հիման վրա: Այդպիսով, աստղագետները մաթեմատիկական նոր գործիքներ են ստացել՝ սև խոռոչների դիտարկման հետազոտության համար, և վստահ են, որ շուտով դրանք թույլ կտան նման մարմիններն ավելի մեծ կետայնությամբ դիտելու:

Ջոնսոնը հայտարարել է, որ աստղադիտակների զանգվածի՝ ռադիոինտեֆերոմետրի համար այդ ներդրված օղակները պետք է հեշտությամբ զանազանելի լինեն: Գիտնականի խոսքով՝ EHT-ին պետք է ավելացնել ևս մեկ տիեզերական աստղադիտակ, և դա բավարար կլինի:

Կարող է պարզվել, որ իններորդ մոլորակն իրականում մանր սև խոռոչ է
Արեգակնային համակարգի ծայրամասում հնարավոր է՝ գոյություն ունենա Երկրի հինգ քաշից ոչ ավելի փոքր սև խոռոչ: Մեծբրիտանական Դարեմի համալսարանի աստղագետ Յակուբ Շտոլցը և ԱՄՆ-ի Իլլինոյսի համալսարանի աստղագետ Ջեյմս Անվինը կարծում են, որ այս տարօրինակ հիպոթեզը կարող է միանգամից պատասխանել աստղաֆիզիկայի երկու անոմալիաների. միկրոոսպնյակավորման իրադարձությունների առատություն և Կոյպերի գոտու տրանսնեպտունյան որոշ օբյեկտների անոմալ ուղեծրեր:

Միկրոոսպնյակավորումը աստղի կարճաժամկետ պայծառության աճն է այն ժամանակ, երբ նրա և դիտողի միջև անցնում է ինչ-որ օբյեկտ (գրավիտացիոն ոսպնյակ): Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնի ուղղությամբ և Կոյպերի գոտուց անդին տեղակայված, Երկրի 0,5-20 մեծության ոսպնյակների համար դիտարկում են նմանատիպ իրադարձությունների առատությունը: Տարբերակներից մեկն այն է, որ միկրոոսպնյակավորումը կարող է առաջացնել թափառող մոլորակը, որը երբևէ «առևանգվել» է Արևի ձգողականության կողմից և այժմ գտնվում է Արեգակնային համակարգի ծայրամասում:

Այդպիսի մոլորակի գոյությունը կարող է բացատրել նաև այն, թե ինչու են Կոյպերի գոտում (Նեպտունի ուղեծրից դուրս գտնվող տիեզերք) գտնվող որոշ երկնային մարմիններ շարժվում արտասովոր հետագծով: Որոշ տրանսնեպտունյան մարմինների ուղեծրերը խիստ ձգված են, մյուսներինը՝ արևուղու հարթության նկատմամբ առավել կռացած: Ընդ որում՝ մարմինները հիմնականում խմբավորված են մեկ ուղղությամբ:

2016թ. հրապարակված հոդվածում աստղագետների խումբն առաջ է քաշել 9-րդ մոլորակի գոյության մասին հիպոթեզ: Այն Երկրի 5-15 չափի մարմին է, գտնվում է Արևից 300-1000 աստղագիտական միավոր հեռավորության վրա: Եվ հենց իններորդ մոլորակի ձգողականության ազդեցությունը կարող է փոխել տրանսնեպտունյան մարմինների ուղեծրերը:

Սակայն Շտոլցի և Անվինի հիպոթեզն ավելի առանձնահատուկ է և բացատրում է այն փաստը, թե ինչու մինչ օրս չի հաջողվել հանելուկային մոլորակը դիտել աստղադիտակով: Եվ միկրոոսպնյակավորումը, և ուղեծրերի  անոմալիաները կարող են պայմանավորված լինել այսպես կոչված առաջնային սև խոռոչով: Ի տարբերություն զանգվածեղ սև խոռոչների, որոնք ձևավորվում են աստղի կոլլապսի արդյունքում, առաջնային խոռոչներն առաջացել են Տիեզերքի գոյության նախնական փուլերում՝ տաք պլազմայից:

Սև խոռոչի իրական չափն՝ ըստ գիտնականների (A4 թղթի վրա) / ©Jakub Scholtz and James Unwin

Առաջնային սև խոռոչները կարող են մանր լինել: Անվինի և Շտոլցի հաշվարկներով՝ նման մարմինը կարող է Երկրից 5 անգամ ծանր լինել, ունենալ 4,5 սմ շառավիղ: Այդպիսի առաջնային խոռոչի ճառագայթումն աննշան է, սակայն նրա շուրջը կարող է գոյություն ունենալ մութ մատերիայի մի քանի աստղագիտական միավոր ունեցող հալո (սկավառակ): Մութ մատերիայի շատ նմուշների ենթադրությամբ նրա մասնիկները գամմա-դիապազոնում երբեմն փոխադարձաբար անիհիլացնում են բռնկմամբ: Հոդվածի հեղինակների կարծիքով` միակ տարբերակն ապացուցելու, որ Արեգակնային համակարգի ծայրամասում իններորդ մոլորակի փոխարեն մանր սև խոռոչ է, հենց գամմա-ճառագայթման շարժվող աղբյուրի հայտնաբերումն է:

Բացի այդ, գիտնականները նմանատիպ 21 երևույթ հայտնաբերել են տարօրինակ առկայծող Տաբբի աստղի մոտ և առաջին անգամ արձանագրել, թե ինչպես է սև խոռոչը կործանել աստղին: