Շեշտ.am (shesht.am) - Feed

ԵՄ խորհուրդը թույլատրել է Հայաստանի և Ուկրաինայի հետ ավիացիոն համաձայնություն կնքել
Եվրոպական միությունը թույլատրել է Ուկրաինայի և Հայաստանի հետ կնքել ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածության մասին համաձայնությունը: Նմանատիպ համաձայնությունների «կանաչ լույս» են ստացել նաև Թունիսը և Քաթարը: Որոշումն ընդունվել է ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից:

Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունու Սանթուշը հայտարարել է, որ ԵՄ-ն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիոն համաձայնագրերը, որոնք կբարելավեն ավիաուղիների շուկայական հասանելիությունը, կամրապնդեն քաղաքացիների կապն ու կմեծացնեն նրանց ազատությունը: Նրա խոսքով` համաձայնագրերն անվտանգության բարձր մակարդակ են երաշխավորում և կստեղծեն խաղի հավասար կանոններ:

Հաղորդվում է, որ համաձայնագրերի ստորագրումը նախատեսված է աշնանը: Այնուհետև դրանք վավերացման են ենթակա ստորագրող երկրների, ԵՄ-ի և նրա բոլոր անդամների կողմից: Մինչև գործընթացի ավարտը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ ավիացիոն համաձայնագրերը գործելու են ժամանակավորապես:

Ի՞նչ է Ուկրաինայի և Հայաստանի հետ ԵՄ ավիացիոն տարածությունը

Ավիացիոն ընդհանուր տարածության մասին համաձայնությունը հաճախ անվանում են նաև «բաց երկինք»: Այն նույնական չէ Բաց երկնքի մասին պայմանագրի հետ, որը վերաբերում է ռազմական ավիացիայի հետախուզական թռիչքներին: Ուկրաինան, օրինակ, վաղուց այդ պայմանագրի անդամ է, մինչդեռ Ռուսաստանն այս ամիս դուրս եկավ դրանից:

Ավիացիոն ընդհանուր տարածությունը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է ավիափոխադրումների շուկայի փոխադարձ բացում ԵՄ-ի և նրա հարակից երկրների միջև: Խոսքն ուղևորային, բեռնատար և փոստային փոխադրումների մասին է:

Ակնկալվում է, որ ավիացիոն ընդհանուր տարածությունն Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություններ կապահովի դեպի Եվրամիություն թռիչքների համար, ինչպես նաև կնպաստի ավիափոխադրումների շուկայի մրցունակության բարձրացմանը, ինչն էլ, ի վերջո, կնվազեցնի տոմսերի արժեքը:

Ռուսաստանը Թուրքիային կօգնի տիեզերակայան կառուցել
Թուրքիայի տիեզերական ազգային գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ հասարակածային երկրներից մեկում թուրքական տիեզերակայանի նախագծմանը կառուցմանը:

Նրա խոսքով` Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` տիեզերակայանի, հրթիռային շարժիչների: Թուրքական գործակալության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի հետ, որն այդ հարցում մեծ փորձ ունի:

Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ թուրքական կողմը տեղեկատվություն է ստացել Վերերկրյա տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների շահագործման կենտրոնից: Նրա խոսքով` առավել հստակ աշխատանքներ կարող են մեկնարկել մեկ տարի անց, երբ Թուրքիան որոշում կայացնի տիեզերակայանի կառուցման վայրի և միջազգային կոոպերացիայի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Թուրքիան նախատեսում է տիեզերակայան կառուցել հասարակածային գոտում գտնվող երկրներից մեկում և այնտեղից իրականացնել հրթիռների կոմերցիոն արձակումներ, որոնք մշակվելու են նաև միջազգային կոոպերացիայում:

Ներկայումս Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նշվում է, տիեզերքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են պատրաստում: Թուրքական կառույցի ղեկավարի խոսքով` Ռուսաստանն արդեն փոխանցել է փաստաթղթի իր տարբերակը, որը դիտարկվում է թուրքական կազմակերպությունների և գերատեսչությունների կողմից: Հաղորդվում է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2021թ.-ի ավարտը:

Շուշիում նոր համաձայնագրի ստորագրումը կնշանակի Թուրքիայի վերջնական հաստատում Հարավային Կովկասում
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ համապարփակ համաձայնագրի ստորագրում:

Թեև համագործակցության ոլորտների և բնույթի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն համարվում է, որ Ադրբեջանի հետ նման համաձայնագրի ստորագրումը կնշանակի Թուրքիայի վերջնական հաստատում Հարավային Կովկասում:

Էրդողանը նաև հայտարարել է, որ երկու երկրների միջև համաձայնագիրը ստորագրվելու է Շուշիում: Դրանից առաջ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները լինելու են Ֆիզուլիում (Վարանդա):

Հիշեցնենք, որ Վարանդան և Շուշին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի և Արցախի Հանրապետության տարածքներ են և օկուպացվել են 2020թ. աշնանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ` ադրբեջանական զինված ուժերի, թուրքական հատուկջոկատայինների և վարձկան ահաբեկիչների կողմից:

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ փոփոխությունները
Դաշնային խորհրդի վավերացրած արձանագրությունը վերաբերում է Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդի մատակարարմանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր ռուսական նավթամթերքը դեպի Հայաստան արտահանման ձևակերպման դյուրացման վերաբերյալ համաձայնության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը՝ չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից ցածր օքտանային միավոր ունեցող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, ռեակտիվ շարժիչի վառելիքի, այրման մազութի, նավթային հեղուկ պարաֆինի փոխադրման դեպքում:

Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնությունում փոփոխությունների արձանագրությունը ստորագրվել է 2020թ. ապրիլի 7-ին՝ Մոսկվայում:

Հայաստանի և Չինաստանի միջև վիզաների չեղարկման համաձայնագիրը վավերացվել է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում:

Կառավարության հիմնավորմամբ՝ Համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում: Նշվում է, որ թեև մինչ այդ առկա որոշման համաձայն ՉԺՀ քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերում, ներհոսքի ավելացում չի նկատվել: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ 2019թ. հունվար-հոկտեմբեր  ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի, մինչդեռ 2018թ.՝ 8.430: Առանց վիզայի ռեժիմի դեպքում նախատեսվում է, որ թիվն ավելի կմեծանա:

Համաձայնագիրը սահմանում է, որ ՀՀ և ՉԺՀ վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիները մյուս երկրի տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: 90 օրից ավել մյուս կողմի տարածքում գտնվելու, աշխատելու, սովորելու, բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում նախապես պետք է դիմել՝ մուտքի արտոնագիր ստանալու համար:

Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2019թ. մայիսի 26-ին: ՀՀ կառավարությունը ս.թ. հուլիսի 11-ի որոշմամբ հավանություն էր տվել «Համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ազգային ժողովում նախագիծը քննարկվել է դեկտեմբերի 9-ին և ընդունվել 102 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով:

Չինաստանի հետ ազանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը դրական եզրակացություն է ստացել
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի  նախագծին: Այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգերի նախագծերում:

Համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով մուտքի դեպքում: Այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մյուս  կողմի տարածքում գտնվել 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է նախապես դիմեն մուտքի արտոնագիր ստանալու համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ / ©parliament.am

Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Հոնկոնգ և Մակաո այցելությունների վրա: Պետությունները նաև պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել «առանց վիզայի ռեժիմը» չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:

Արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ վերջին տարիներին Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններում զարգացման առաջընթաց է գրանցվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում: Փոխնախարարը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացումը, քանի որ այն մեծ դեր կունենա երկու երկրների միջև հաստատված կապերը խորացնելու հարցում:

Ավետ Ադոնցը նշել է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր  ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի: Մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածում այցելուների թիվը 8.430 է եղել: Փոխնախարարի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի դեպքում այդ թիվն ավելի կմեծանա:

Բոլորը խոսում են Իրանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի մասին. ի՞նչ կտան դրանք Հայաստանին
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առանձնահատուկ իրադարձություն է. Երևանում են ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները: Հայաստանն այս տարի նախագահում է այդ կառույցում: Տարվա տնտեսաքաղաքական իրադարձությունների շրջանակում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստան-Սիգնապուր և Հայաստան-Իրան նոր մակարդակի հարաբերությունները, որոնց անդրադառնանք առանձին:

Համաձայնագրեր՝ Սինգապուրի հետ

ՀՀ կառավարությունն օրերս հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագիրը նպատակ ունի վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Ստեղծվելու են շահավետ միջավայր և պայմաններ՝ առևտրային փոխադարձ հարաբերությունների զարգացման համար:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որի հիմնական նպատակն ապրանքների ու ծառայությունների առևտրի խթանումն է:

Երրորդ համաձայնությունը, որ տրվել է ՀՀ կառավարության կողմից, վերաբերում է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Սա ԵԱՏՄ և անդամ պետությունների ու Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ամբողջական փաթեթի բաղկացուցիչ մասն է: Սրանով, փաստորեն, ամբողջությամբ ազատականացվում է ապրանքների առևտուրը:

https://www.facebook.com/ImQaylyVaheHovhannisyan/posts/732412757183912?__tn__=K-R

Հաղորդվում է, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4858 ապրանքատեսակի դեպքում կկիրառվի 0% մաքսատուրքի դրույքաչափ, 597 ապրանքների մասով 3 տարի հետո մաքսատուրքերի դրույքաչափը կիջեցվի 0-ի, 2340 ապրանքի մասով` 5 տարի հետո, 2201 ապրանքների մասով մաքսատուրքը կիջեցվի 0-ի 7 տարի անց, իսկ 716 ապրանքի մասով`համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո:

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

ՍինգապուրԱրտահանումՆերմուծում (ըստ ծագման երկրի)20142767.54014.620151692.02229.520161715.01124.020171425.33113.52018677.81528.1

Այսպիսով, Սինգապուրի հետ հաստատվում են ազատ առևտրային այնպիսի հարաբերություններ, որով Հայաստանից արտահանումը դեպի այդ երկիր ամբողջությամբ ազատվում է մաքսատուրքերից: Երկու երկրների վարչապետերը հանդիպման ժամանակ վստահեցրել են, որ համաձայնգրերը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

Համաձայնագիր՝ Իրանի հետ

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների նոր փուլ է 2018թ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Իրանի նախագահը հայտարարել է, որ ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2019թ. հոկտեմբերի 27-ին:

Մասնագետներն ընդգծում են, որ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում այս ձեռքբերումն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին, քանի որ անդամ պետություններից միակ Հայաստանն է, որը ցամաքային կապ ունի Իրանի հետ: Բացի այդ, համաձայնագիրը մեծացնում է նաև տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի բարձրացումը:

Այս առումով իրանագետ Արմեն Իսրայելյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրի շուրջ առկա մեկուսացումը ճեղքվում է՝ հաշվի առնելով Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով եռակողմ համագործակցությունը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի հնարավորությունները՝ որպես տարանցիկ երկիր, սկսել են կարևորել Իրանում»,-ասաց իրանագետը։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Իրանի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություններ կընձեռնի և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Իրանում գործող ընկերությունների համար: Դրանով Հայաստանը կկարողանա 300 անուն ապրանքի մասով շուրջ 80 միլիոնանոց շուկա դուրս գալ:

Նախարարը տեղեկացրել է, որ Համաձայնագրի շրջանակներում, օրինակ, Հայաստանից Իրան տավարի միսը 26%-ի փոխարեն կարտահանվի 10% մաքսատուրքով, կնվազի հանքային և գազավորված ջրերի արտահանումը ՝ 55-ից մինչև 14%: Փոխարենը անփոփոխ են մնացել հայկական կողմի համար հետաքրքրություն ունեցող ապրանքներից ոչխարի մսի, ձկան և մեղրի մաքսատուրքերը: Ընդ որում՝ նավթամթերքը ցածր մաքսատուրքով Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքների ցանկում ընդգրկված չէ: