Շեշտ.am (shesht.am) - Feed

Իրանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանային առևտրային գոտու ստեղծման ցանկության մասին
Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտարարել է Հայաստանի հետ առևտրի համար սահմանային առևտրային գոտի ստեղծելու պատրաստակամության մասին: Նրա խոսքով` Հայաստանի կողմից նման ցանկություն ունենալու դեպքում այն հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ապագայում:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության թեմային` Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից նահանգի ղեկավար Փուր Մոհամադին ընդգծել է, որ Իրանը պատերազմի ողջ ընթացքում չեզոքություն է պահպանել` կողմերին խաղաղության կոչ անելով:

Թավրիզում Առևտրաարդյունաբերական պալատում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը նվիրված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայաստանում Իրանի դեսպանը: Վերջինս ընդգծել է, որ Հայաստանը հուսալի երկիր է, որը միշտ կանգնած է եղել Իրանի կողքին: Այդ պատճառով դեսպան Զոհուրին անհրաժեշտ է համարել խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Բոլորը խոսում են Իրանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի մասին. ի՞նչ կտան դրանք Հայաստանին
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առանձնահատուկ իրադարձություն է. Երևանում են ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները: Հայաստանն այս տարի նախագահում է այդ կառույցում: Տարվա տնտեսաքաղաքական իրադարձությունների շրջանակում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստան-Սիգնապուր և Հայաստան-Իրան նոր մակարդակի հարաբերությունները, որոնց անդրադառնանք առանձին:

Համաձայնագրեր՝ Սինգապուրի հետ

ՀՀ կառավարությունն օրերս հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագիրը նպատակ ունի վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Ստեղծվելու են շահավետ միջավայր և պայմաններ՝ առևտրային փոխադարձ հարաբերությունների զարգացման համար:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որի հիմնական նպատակն ապրանքների ու ծառայությունների առևտրի խթանումն է:

Երրորդ համաձայնությունը, որ տրվել է ՀՀ կառավարության կողմից, վերաբերում է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Սա ԵԱՏՄ և անդամ պետությունների ու Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ամբողջական փաթեթի բաղկացուցիչ մասն է: Սրանով, փաստորեն, ամբողջությամբ ազատականացվում է ապրանքների առևտուրը:

https://www.facebook.com/ImQaylyVaheHovhannisyan/posts/732412757183912?__tn__=K-R

Հաղորդվում է, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4858 ապրանքատեսակի դեպքում կկիրառվի 0% մաքսատուրքի դրույքաչափ, 597 ապրանքների մասով 3 տարի հետո մաքսատուրքերի դրույքաչափը կիջեցվի 0-ի, 2340 ապրանքի մասով` 5 տարի հետո, 2201 ապրանքների մասով մաքսատուրքը կիջեցվի 0-ի 7 տարի անց, իսկ 716 ապրանքի մասով`համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո:

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

ՍինգապուրԱրտահանումՆերմուծում (ըստ ծագման երկրի)20142767.54014.620151692.02229.520161715.01124.020171425.33113.52018677.81528.1

Այսպիսով, Սինգապուրի հետ հաստատվում են ազատ առևտրային այնպիսի հարաբերություններ, որով Հայաստանից արտահանումը դեպի այդ երկիր ամբողջությամբ ազատվում է մաքսատուրքերից: Երկու երկրների վարչապետերը հանդիպման ժամանակ վստահեցրել են, որ համաձայնգրերը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

Համաձայնագիր՝ Իրանի հետ

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների նոր փուլ է 2018թ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Իրանի նախագահը հայտարարել է, որ ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2019թ. հոկտեմբերի 27-ին:

Մասնագետներն ընդգծում են, որ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում այս ձեռքբերումն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին, քանի որ անդամ պետություններից միակ Հայաստանն է, որը ցամաքային կապ ունի Իրանի հետ: Բացի այդ, համաձայնագիրը մեծացնում է նաև տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի բարձրացումը:

Այս առումով իրանագետ Արմեն Իսրայելյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրի շուրջ առկա մեկուսացումը ճեղքվում է՝ հաշվի առնելով Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով եռակողմ համագործակցությունը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի հնարավորությունները՝ որպես տարանցիկ երկիր, սկսել են կարևորել Իրանում»,-ասաց իրանագետը։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Իրանի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություններ կընձեռնի և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Իրանում գործող ընկերությունների համար: Դրանով Հայաստանը կկարողանա 300 անուն ապրանքի մասով շուրջ 80 միլիոնանոց շուկա դուրս գալ:

Նախարարը տեղեկացրել է, որ Համաձայնագրի շրջանակներում, օրինակ, Հայաստանից Իրան տավարի միսը 26%-ի փոխարեն կարտահանվի 10% մաքսատուրքով, կնվազի հանքային և գազավորված ջրերի արտահանումը ՝ 55-ից մինչև 14%: Փոխարենը անփոփոխ են մնացել հայկական կողմի համար հետաքրքրություն ունեցող ապրանքներից ոչխարի մսի, ձկան և մեղրի մաքսատուրքերը: Ընդ որում՝ նավթամթերքը ցածր մաքսատուրքով Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքների ցանկում ընդգրկված չէ: