Շեշտ.am (shesht.am) - Feed

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը՝ Sepahcybery-ն, քարտեզ է հրապարակել՝ ուշագրավ գրառմամբ:

Իրանական աղբյուրը, մասնավորապես, տեղեկացնում է, որ Թուրքիան և Բաքուն (Ադրբեջանն Իրանում անվանում են «Բաքվի պետություն») մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզի վրա:

Ինչպես նշվում է, այդ երկրները դրանով նպատակ ունեին արգելափակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, սակայն «չգիտեին, որ պետք չէ շտապել»: Աղբյուրը դարձվածային արտահայտությամբ ավարտել է հրապարակումը՝ շեշտելով. «Քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»:

Հիշեցնենք, որ Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին թուրք-ադրբեջանական կողմին միջանցքի տրամադրմանը՝ իր համար կարմիր գիծ հայտարարելով տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական դրության ցանկացած փոփոխություն:

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին
Վերջին շաբաթների ընթացքում, ինչպես արդեն հայտնել ենք, իրանաադրբեջանական հարաբերություններն էականորեն լարվել են: Նախորդ օրերին երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների «քաղաքական» հայտարարությունները վերաճել են սպառնալիքների, որոնք այսօր արդեն հնչեցվում են զինված ուժերի ղեկավարության կողմից:

Ադրբեջանական կողմը, որը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում (այդ թվում՝ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ) Իրանի հետ սահմանակից Նախիջևանում ու Արցախի օկուպացված տարածքներում, դժգոհություն է բարձրացրել իր սահմանների մոտ՝ Արաքս գետի ափին, Իրանի ԻՀՊԿ-ի և բանակի զորավարժությունների առիթով:

Իրանական կողմն Ադրբեջանին ու Թուրքիային մեղադրում է տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների իրականացման մեջ՝ նշելով, որ «նրանք լավ հարևանություն չեն անում»: Թեհրանում Բաքվին նախազգուշացնում են՝ չծառայել սիոնիստական (իսրայելական, խմբ.) ռեժիմին: Հիշեցնենք, որ Արցախյան նախորդ պատերազմում մեծապես կիրառվել են իսրայելական ռազմատեխնիկա ու մասնագետներ, որոնց մի մասը շարունակում է գտնվել Իրանի սահմանների մոտ:

Իրանում համարում են, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել հրեաների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար: Այդ պատճառով նախազգուշացնում են, որ արժանի հակահարված են հասցնելու:

Բաքվի իշխանություններն այս պարագայում դիմել են Անկարայի աջակցությանը, մինչդեռ Իրանը նրան ուղղված նախազգուշացնող հայտարարություններ նույնպես արել է՝ ցանկացած գնով իր «սահմանների պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունն» ապահովելու պատրաստականությամբ:

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել լարվածության իրական պատճառներն ու հնարավոր զարգացումները, Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ իրանական հրթիռները կարող են հասնել Բաքու և ոչնչացնել այն:

Հայաստանն Իրանի հնարավոր դաշնակցից վերածվում է թիրախի. Սարգիս Ծատուրյան
«Ռեալիստի» գլխավոր խմբագրի համոզմամբ՝ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի և Իրանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ անցկացնեն: Նրա խոսքով, սակայն, Երևանի «անատամ» կառավարությունն անկարող է այդ քայլին գնալ:

Սարգիս Ծատուրյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայումս մտածում է Կրեմլին հաճոյանալու մասին: Վերջինս, սակայն, իր հերթին նրան հրում է դեպի Էրդողանի գիրկը:

Իրանի հետ համատեղ ճակատով հանդես գալու փոխարեն, ինչպես նշում է, հայկական իշխանությունները Թեհրանին առաջարկում են Բաքվի հետ պայմանավորվել ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում:

Հարցադրմանը, թե ի՞նչ արդյունքի են ձգտում Անկարան ու Բաքուն՝ Իրանի դեմ վերջին օրերին տարվող սադրիչ գործողություններով, Ծատուրյանը շեշտում է, որ նրանք մտադիր են անմիջական հակամարտություն հրահրել Իրանի և նատոյական Թուրքիայի միջև՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ Բայդենի և Եվրամիության մտադրությունները խափանելու նպատակով, ինչպես նաև տապալել իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը:

Սարգիս Ծատուրյանը համարում է, որ Փաշինյանի կառավարության կողմից հայ-իրանական միջպետական մայրուղու առանձին հատվածն ադրբեջանական կողմին հանձնելն այս «կեղտոտ խաղի» մի մասն է: Երևանը, նրա խոսքով, Իրանի դեմ «օտար խաղեր է խաղում»՝ երկիրը հնարավոր դաշնակցից վերածվելով թիրախի:

Թուրքիան ռազմատեխնիկա է կուտակում Իրանի հետ սահմանին
Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են հրապարակվել, ըստ որոնց՝ թուրքական կողմը ռազմական տեխնիկա ու զինծառայողներ է տեղակայում Իրանի հետ սահմանին: Համարվում է, որ Անկարան սրանով պատասխանում է Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի երկայնքով իրանական ԻՀՊԿ-ի և բանակի ստորաբաժանումների կուտակումներին ու զորավարժություններին:

Հաղորդվում է, որ Իրանի հետ սահմանին Թուրքիան կենտրոնացրել է նաև ռմբակոծիչներ և Բայրաքթար անօդաչուներ:

Ընդհանուր առմամբ՝ թուրք-իրանական լարվածությունը տարածաշրջանում նոր թափ է հավաքում: Ադրբեջանաիրանական՝ նախորդ օրերի հակամարտությունն այսօր արդեն փոխարինվել է թուրքական ներգրավմամբ, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում:

Ինչո՞ւ Իրանը որոշեց զորավարժություն անել Արաքսի ափին
Մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջին օրերին քննարկման կարևոր թեմաներից է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ստորաբաժանումների լայնածավալ զորավարժության համար զինտեխնիկայի տեղափոխումը դեպի երկրի հյուսիս՝ Արաքս գետի ափը:

Որտե՞ղ են անցկացվելու զորավարժությունները

Զորավարժությունների հիմնական վայրը, ըստ պարսկական աղբյուրների, Ադրբեջանի հետ սահմանակից շրջանն է: Զինտեխնիկայի տեղաշարժի լուսանկարների մեծ մասն արված են Ասլանդուզ քաղաքի մոտակայքում:

Իրանցի փորձագետի տեղեկություններով՝  մեծ քանակությամբ զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ, կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր ու զինծառայողներ են տեղակայվել նաև Խուդաֆերինի կամրջի հատվածում (Արցախի հարավ, 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից, խմբ.):

«Պատասխան» Թուրքիային, Ադրբեջանին ու Պակիստանին

Իրանի զինված ուժերի լայնավածավալ զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ հնչող կարծիքներից հիմնականը վերաբերում է թուրք-ադրբեջանա-պակիստանյան համատեղ զորավարժությանը Թեհրանի պատասխանին: Նշվում է, որ Իրանին մտագոհում է այդ երկրների վարքագիծը՝ անհասկանալի համարելով, թե ում դեմ են նրանց գործողություններն ուղղված:

Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլա Սեյեդ Հասան Ամիլին հայտարարել է, որ Իրանն այդ զորավարժությանը չի կարող անտարբեր լինել: Նրա խոսքով՝ թեև ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ցանկացած գործընկերոջ հետ վարժանքներ իրականացնել, սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ համատեքստում են կազմակերպվում դրանք:

Նշենք, որ Իրանի նկատմամբ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Թեհրանում արդեն լուրջ անհանգստություն է առաջացնում. եթե նախկինում, օրինակ՝ Բաքվում Էրդողանի արտասանությանը, Թեհրանն արձագանքում էր դիվանագիտական ուղերձներով, ապա այժմ գործի է դնում ռազմական «պատասխանը», ինչի մասին խոսել է Ամիլին:

Հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական պարբերականներից մեկը հոդված է հրապարակել՝ «Իրանը ջնջվելու է երկրի երեսից» վերտառությամբ: Ամիլիի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն կատարում հարևանության իրենց պարտականությունները, այդ պատճառով «Արաքսի ափին պետք է ռազմական ուժ գործի դրվի»:

Նախազգուշացում Իսրայելին

Ադրբեջանի հետ սահմանին խոշոր զորավարժությունների անցկացման նպատակներից մեկը համարվում է նախազգուշացումն Իսրայելին (իսրայելական սպառազինությունն ու մասնագետներն ակտիվորեն մասնակցել են Արցախի դեմ պատերազմին, խմբ.): Այս առումով ուշագրավ է տեղեկությունը, որ իրանական ռազմատեխնիկայի վրա գրառում է փակցվել. «Իսրայելը չի տեսնի հաջորդ 25 տարին»:

Ի՞նչ կապ ունեն թալիշները

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Իրանի ԶՈՒ զորավարժություններն ընթանալու են տարածքում, որը սահմանակից է Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին:

Ոսկանյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում կրկին սրվել է թալիշական խնդիրը: Մեր կողմից հիշեցնենք ավելի վաղ հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ թալիշ առաջնորդ, հասարակական գործիչ Աբոսզոդայի ձերբակալությունն ու սպանությունը որոշակի կապ կարող են ունենալ Արցախի դեմ պատերազմի սանձազերծման հետ (Աբոսզոդան սպանվել է Բաքվի բանտում՝ 2020թ. նոյեմբերի 9-ին):

Իրանը ռազմական տեխնիկա է տեղափոխում դեպի Ադրբեջանի հետ սահման
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի զորամասեր են տեղափոխվում Փարսաբադ և Ջուլֆա՝ սահմանային Արաքս գետի երկայնքով զորավարժությունների իրականացման նպատակով:

Ռազմատեխնիկա՝ Ասլանդուզ քաղաքում / © Miranpress

Հրապարակված լուսանկարում Ասլանդուզ քաղաքն է, որը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Ադրբեջանի հետ սահմանին:

Հավելենք, որ Արաքս գետով է անցնում Իրանի հյուսիսային սահմանը Նախիջևանի, Հայաստանի, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող տարածքների և Ադրբեջանի հետ:

ԱՄՆ-ը կհարվածի՞ Իրանին. ամերիկյան զորքերը վերադասավորվում են
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Վաշինգտոնն իր հակահրթիռային պաշտպանության THAAD և Patriot համակարգերն անսպասելիորեն հեռացնում է Սաուդյան Արաբիայից, չնայած եմենցի հուսիթների կողմից այդ թագավորության վրա մշտական գրոհներին:

Վերլուծաբանները ենթադրում են, որ հակաօդային և հակահրթիռային կայանքները տեղափոխվում են Իսրայել` իրանական կողմից հնարավոր պատասխան հարվածից հրեական պետությունը պաշտպանելու:

Թեև Թել Ավիվն ունի իր սեփական միջոցները (գերձայնային Arrow 2, տիեզերական Arrow 3 որսիչներ, «Երկաթե գմբեթ», «Դավթի պարսատիկ», «Երկաթե հեծան»), սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը նույնպես սերտ է:

Մասնավորապես, ԱՄՆ ռազմածովային ուրերի նավերը, Aegis, THAAD և Patriot համակարգերի վերգետնյա անձնակազմերը հրեական պետությունում են հայտնվում ոչ միայն համատեղ վարժանքների ժամանակ, այլև` ճգնաժամային իրավիճակներում, երբ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի «հոտ է գալիս»: Համարվում է, որ իրադարձությունների ընթացքը ներկայումս այդպիսին է:

Օրերս ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը լրջորեն ջանքեր է գործադրում երկրում ուրանի հարստացման մոնիթորինգային ծրագրի ուղղությամբ: Կազմակերպությունը քիչ հավանական է համարում Թեհրանի կողմից միջուկային գործարքին վերադարձը` իր բոլոր հետևանքներով: Որոշ տեղեկությունների համաձայն` իրանցիներն ուրանը հարստացնում են մինչև ատոմային զենքի ստացման մակարդակի:

Հաղորդվում է, որ կազմակերպությանն Իրանի միջուկային օբյեկտների դիտարկման միայն 4 տեսախցիկների հասանելիություն է տրամադրվել, սակայն դրանցից մեկը ոչնչացվել է, իսկ երկրորդը` վնասվել:

Մյուս կարևոր հանգամանքն ԱՄՆ-ի և Իրանի միջև Վիեննայում ընթացող բանակցությունների դադարեցումն է:

Թեև համարվում է, որ Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ին ծանր կորուստներ կպատճառի, սակայն հնարավոր նախատեսվող հարձակումը Թեհրանի վրա փորձագետների կողմից դիտարկվում է որպես Աֆղանստանից ու Իրաքից ամերիկյան զորքերի հապճեպ փախուստի գլխավոր պատճառ. Իրանը հրթիռակոծելու դեպքում այդ երկրներում գտնվող ամերիկացի զինվորները զինյալների հիմնական թիրախն են դառնալու:

Սաուդյան թագավորությունից THAAD և Patriot համակարգերի դուրսբերումը նույնպես Իրանի դեմ պատերազմի նախապատրաստությամբ է բացատրվում: Ամերիկաիսրայելական հարձակումն իրանական միջուկային օբյեկտների վրա իսլամական աշխարհի կողմից կդիտարկվի որպես խաչակիրների հարձակում մուսուլմանների վրա: Չնայած Թեհրանի և Էր-Ռիյադի միջև տարաձայնություններին, երկու երկրները որոշակի շփումներ են սկսել, ինչը վտանգավոր ազդանշան է համարվում: Իրանը, ինչպես նշվում է, չի ցանկանում փոշիացնել իր ուժերը, իսկ սաուդները ցանկանում թիրախ դառնալ պարսկական «Շահաբ» և «Մեսքաթ» հրթիռների համար:

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր պատերազմը ներկայումս համեմատվում է Առաջին համաշխարհայինի հետ` Բարբարա Թաքմանի հայտնի արտահայտությամբ. «Պատերազմ ոչ ոք չէր ցանկանում. պատերազմն անխուսափելի էր»: Եվ քանի դեռ Թրամփի վարչակազմը հայտարարում էր «չշտապելու» մասին, ապա Բայդենի իշխանությունը, կարծես, շտապում է, քանի որ, ինչպես նշվում է, շաբաթներ կամ, գուցե, օրեր անց Իրանն արդեն ունենա միջուկային զենք:

Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծության դեպքում իրանական հրթիռների միակ թիրախն Իսրայելը կլինի: Վերջինս ռազմական առումով լավ է պատրաստված պատասխան հարվածին դիմակայելու համար, այդ պատճառով կարծիք կա, որ Իրանը կարող է դիմել այլ միջոցների: Մասնավորապես, Պարսից ծոցից նավթ տեղափոխող նավերի համար փակել Օրմուզի նեղուցը: Այդ դեպքում նավթի գինը կարող է բարձրանալ ընդհուպ մինչև 200 դոլար/բարել և նույնիսկ ավելի:

Իրանական կողմը տուժել է Գորիս-Կապան ճանապարհի փակման հետևանքով
Իրանական լրատվական հարթակներում անդրադարձել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմավարական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը: Հիշեցնենք, որ նախորդ օրն ադրբեջանական ուժերը փակել էին միջպետական ճանապարհի այդ հատվածը, որը, վերջին տվյալներով, դեռ բաց չէ:

Մասնավորապես, իրանական կողմից հաղորդում են, որ ճանապարհը փակելու հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել իրանական ավելի քան 40 բեռնատար ու մարդատար մեքենաներ: Դրանք ժամեր անց դուրս են բերվել շրջափակումից, սակայն իրանական տասնյակ այլ մեքենաներ նույնպես չեն կարողացել շարունակել ընթացքը (ավելի ուշ վարորդներին ուղղորդել են շարժվել վերանորոգման ընթացքում գտնվող շրջանցող ճանապարհով, խմբ.):

Ճանապարհը և փակված հատվածները / © Azariha

Իրանական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, փաստացի, փակել է Իրանից, Պարսից ծոցից դեպի Վրաստան ու Սև ծով գնացող հիմնական ճանապարհը, որից գլխավորապես իրանական բեռնատարներն են օգտվում` հայկականներից բացի:

Դժգոհելով ադրբեջանական կողմի նման պահվածքից` իրանական աղբյուրը շեշտում է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհն Իրանը չի փակել` «չնայած այդ թշնամական և նվաստացուցիչ գործողությանը»:

Նշվում է, որ Իրանը պետք է մտածի իր քաղաքացիների և տարանցիկ ուղիների պաշտպանության մասին, քանի որ երկրի սահմաններն ու առևտրային գործընթացները վտանգված են: Ենթադրություն կա, որ հայկական տարածքով իրականացվող փոխադրումներին խոչընդոտելու հետևանքով կարող է դոլարի արժեքը բարձրանալ` վնասելով իրանական տնտեսությանը:

Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարերով հարվածել են իրանական բեռնատարին. տեսանյութ
Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի վարորդի բեռնատարը Կապան-Գորիս ճանապարհահատվածին, որի մի կողմում, որոշ հատվածներում, ադրբեջանցի զինվորականներ են տեղակայված, քարերի հարվածների է ենթարկվել:

Բեռնատարի վարորդի խոսքով` սկզբում կարծել է, թե մեքենայի վրա կրակում են: Հետո պարզել է, որ քարերով են հարվածել, սակայն չի հասկացել, թե ովքեր են հարվածողները:

Ադրբեջանցիները հարվածել են իրանական բեռնատարին / © 5tv

Լրագրողը նրան տեղեկացրել է, որ այն կողմը, որտեղից մեքենային հարվածել են, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ադրբեջանցի վարորդը զարմանք է հայտնել, որ իր ազգակիցները կարող էին նման վայրագություն դրսևորել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Բաքվում Իրանի դեսպանին` դժգոհելով, որ իրանական բեռնատարն ուղևորվել է Արցախ` առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու:

Իրանը պահանջում է հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների կապակցությամբ: Իրանցի պաշտոնյան ցավակցություն է հայտնել երկու կողմից զոհված զինվորականների և վիրավորում ստացածների համար:

Իրանի ԱԳՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ընդգծել է սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Խաթիբզադեն նաև շեշտել է լարվածությունը հնարավորինս շուտ թուլացնելու, միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով` Իրանը պատրաստ է կողմերին ցանկացած աջակցություն ցուցաբերել` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով: