Շեշտ.am (shesht.am) - Feed

Ադրբեջանցիներն առաջարկում են Հաղթանակի օրը հարձակվել ռուս խաղաղապահների վրա
Ադրբեջանցի փորձագետ Ֆուադ Աբբասովը, ով նախկինում արտաքսվել է Ռուսաստանից, առաջարկել է «գրադներով» հարվածել Ստեփանակերտում գտնվող ռուս խաղաղապահներին: Նման դեպք ավելի վաղ տեղի է ունեցել 2008թ.` Ցխինվալիում:

Արցախում տեղակայված խաղաղապահների ուղղությամբ հրթիռային հարվածի համար նույնիսկ նախընտրելի ժամկետ է առաջարկվել. մայիսի 9-ին` Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, երբ Ստեփանակերտում ռուսական ստորաբաժանումը զորահանդեսի է դուրս գալու:

Աղբյուրը հիշեցնում է, թե Վրաստանի համար ինչ հետևանքներ ունեցավ վրաց զինված ուժերի կողմից Հարավային Օսիայում գտնվող ռուս զինծառայողների ուղղությամբ հրթիռների արձակումը:

Ինդոնեզիայում Մի-35 ուղղաթիռը զորահանդեսի ժամանակ ավերել է տրիբունան ու պաստառները
Ինդոնեզիական բանակի կազմավորման 74 ամյակի առթիվ իրականացվող զորահանդեսին մասնակցող Մի-35 ուղղաթիռը, թռչելով երկրին մոտ բարձրությամբ, ավերել է պաստառներն ու պաշտոնյաների տրիբունան:

https://twitter.com/Jatosint/statuses/1181226238041440257

Մի-35-ը ռուսական արտադրության հարվածային ուղղաթիռ է՝ նախատեսված եղանակային ցանկացած պայմաններում մարտական առաջադրանք կատարելու համար: Ուղղաթիռի առավելագույն արագությունը 310 կմ/ժ է:

DF-41. Չինաստանը ցուցադրել է իր ամենակործանարար զենքը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է DF-41 պինդվառելիքային բալիստիկ հրթիռը:

Չինաստանում հոկտեմբերի 1-ին նշվում է Հանրապետության կազմավորման տոնը: Օրվա առթիվ տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ, այդ թվում և՝ զորահանդես՝ նորագույն ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ:

Փորձագետների ուշադրությունը գրավել է հատկապես DF-41 համալիրը, որը եռահարթակ պինդվառելիքային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է: Տյանյանմեն հրապարակով անցել է 16 այդպիսի հրթիռային համալիր: Հայտնի է, որ փոխադրվող մոդելից բացի կա նաև հորային տարբերակը:

DF-41 / ©thesun

Այս հրթիռը համարվում է ՉԺՀ-ի ռազմավարական միջոցներից ամենահզորը: Այն ունի 12 հազար կիլոմետր հեռահարություն և կրում է մասնատվող գլխամաս՝ բաղկացած 10 կամ 12 մարտագլխիկից: Փորձագետները կարծում են, որ հրթիռը ի վիճակի է արդյունավետ կերպով հաղթահարել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը՝ դրանով հանդիսանալով Չինաստանի անվտանգության կարևոր հանգամանքներից մեկը:

https://youtu.be/EHjaWV_KPTs
ՉԺՀ-ի 70-ամյակին նվիրված զորահանդես / ©RT

Զորահանդեսից առաջ ՉԺՀ նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը հայտարարել է, որ չկա այնպիսի ուժ, որը սասանի ազգի հիմքը: Նրա խոսքով՝ ոչ մի ուժ չի կարող խոչընդոտել չինական ժողովրդին՝ առաջ շարժվելու համար:

Փորձագետների կարծիքով՝ Պեկինն ունի տպավորիչ և մշտապես մոդեռնիզացվող ռազմավարական զինանոց: Միևնույն ժամանակ՝ չինական հրթիռներն իրենց որակական հատկանիշներով զիջում են ռուսական և ամերիկյան նմանատիպ զինատեսակներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը կարող է Xian H-6 ռմբակոծիչը զինել հականավային բալիստիկ DF-21D հրթիռներով: Դա մասնագետները ենթադրել էին զորահանդեսի փորձերի ժամանակ ինքնաթիռների վրա նկատած հատուկ կետերը նկատելով: DF-21D-ն երկհարթակ պինդվառելիքային բալիստիկ հրթիռ է՝ միջին հեռահարությամբ: ԱՄՆ ՊՆ գնահատմամբ՝ Չինաստանը կարող է ունենալ այդպիսի 80 հրթիռ:

Չինաստանի Զինված ուժերի զարգացման այլ կարևոր ուղղությունների շարքում նավատորմի մարտավարական պոտենցիալի հզորացումն է: Սեպտեմբերի 25-ին նավաշինական Hudong-Zhonghua Shipyard ընկերությունում իրականացվել է ունիվերսալ դեսանտային գլխավոր 075 նախագծի նավի իջեցումը ջուր: ՈՒնենալով մինչև 3 տասնյակ ուղղաթիռ կրելու հնարավորություն՝ այն չինական նավատորմում ամենամեծն է: Առկա տվյալներով՝ ՉԺՀ ՌԾՈՒ-ը կստանան 6 այդպիսի նավ: Նրանք կլրացնեն արդեն նավատորմում ներգրավված դեսանտային 071 նախագծի նավեր: