Շեշտ.am (shesht.am) - Feed

Starlink-ի արբանյակային համացանցի թեստավորման առաջին արդյունքները հրապարակվել են
Համաշխարհային արբանյակային համացանցի նախագիծը ծավալել և ծավալում են մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Boeing-ը, OneWeb-ը, Samsung-ը, SpaceX-ը: Բայց հատկապես վերջինն է այդ ոլորտում առավել մեծ հաջողություններ ձեռք բերել: Իլոն Մասկի հիմնադրած ընկերությունը վերջերս թողարկել է Starlink-ի՝ Երկրի բնակչությանը համացանցին համընդհանուր հասանելիությամբ ապահովման արբանյակային համակարգի նախագծի բետա թեստավորումը:

Ներկայումս արբանյակային ուղեծրային խմբավորման կազմում հաշվվում է 600 սարքավորում: Դրանցից 500-ը 1.0 տարբերակի շահագործման մոդելներն են: Starlink-ի բետա թեստավորման ծրագիրը դեռևս սահմանափակվում է ԱՄՆ-ի հյուսիսով և Կանադային հարավային տարածքներով:

SpaceX-ի արբանյակային համացանցի աշխատանքի արագության ստուգման առաջին արդյունքներն արդեն հրապարակվել են: Բեռնման արագությունը տատանվել է 35,5-60,2 Մբիթ/վ-ի սահմաններում, տվյալների ներբեռնման արագությունը՝ 4,6-17,7 Մբիթ/վ-ի տիրույթում: Մի շարք թեստավորումների արդյունքներով՝ միջին հապաղումը կազմել է 30-40 մվ՝ առանձին դեպքերում հասնելով 90 մվ-ի:

Starlink-ի թեստավորման արդյունքները / © ITC

SpaceX-ի ներկայացուցիչների խոսքով՝ Starlink համակարգի ամբողջական արձակումից հետո այն ապահովելու է բեռնման մինչև 1 Գբ/վ արագություն՝ 35 մվ-ից պակաս հապաղմամբ: Արբանյակային համացանցին հասանելիության արժեքը դեռևս չի հրապարակվում. ոլորտային մասնագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Կանադայի համար այն արժենալու է ամսական 100 դոլար: Համեմատության համար՝ ժամանցային Reddit հարթակի բազմաթիվ օգտատերեր ամսական շուրջ 150 դոլար են վճարում տվյալների ընդունման 10 Մբիթ/վ արագության համար:

Starlink համակարգի լիակատար տեղաբաշխումը նախատեսված է 2020-ականների կեսերին: Այդ նպատակով SpaceX ընկերությունն արդեն ունի 42 հազար արբանյակ մերձերկրյա ուղեծիր դուրս բերելու թույլտվություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարության համաձայն, Երևանում կբացվի RINA տեխնոլոգիայի` «ապագայի համացանցի» փորձնական առաջին կենտրոնն աշխարհում: Այդ առիթով ներկայացվել էր RINArmenia նախագիծը:

«Ապագայի համացանցը»՝ RINA-ն, կստեղծվի Հայաստանում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարել է, որ Երևանում կբացվի RINA տեխնոլոգիայի` «ապագայի համացանցի» փորձնական առաջին կենտրոնն աշխարհում: Այդ առիթով ներկայացվել է RINArmenia նախագիծը:

Ֆրանսիական նորագույն տեխնոլոգիայի գործնական փորձարկումն իրականացնելու են հայ ցանցային ինժեներներն ու ծրագրավորողները։ Ֆրանսիացի մասնագետների աջակցությամբ վերապատրաստում անցնելուց հետո նրանք RINA-յի համար նոր ծրագրեր կգրեն՝ նոր համացանցը գործնականում կիրառելու համար: Ակնկալվում է, որ RINA-ն կդառնա TCP/IP պրոտոկոլի այլընտրանքը: Ներկայումս վերջինիս վրա է հիմնված այսօրվա համաշխարհային ինտերնետը։

e-Hayt տեխնոլոգիաների զարգացման հայ-ֆրանսիական հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն նշել է, որ թեև տեխնոլոգիան մշակվել է Ֆրանսիայում, բայց դեռևս չի փորձարկվել ոչ մի օպերատորի կողմից. դա առաջինը Հայաստանում կարվի: Նրա խոսքով՝ «ապագայի համացանցը» ստեղծելու համար անհրաժեշտ էր մի վայր, որտեղ անհնարինը կարող էր հնարավոր դառնալ: Պուի խոսքով՝ բացահայտել է, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է:

https://youtu.be/yZ-8TnXmCWs
Հայաստանն «ապագայի համացանցի» փորձագիտական կենտրոնն է դարձել / ©Լուրեր

Հայ և օտարերկրյա ուսանողներին ու կապի ինժեներներին նոր տեխնոլոգիան դասավանդելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան կժամանեն մասնագետներ: կապի ինժեներներին։ Հաղորդվում է, որ օպերատորների հետ փորձնական ցանցեր ստեղծելու ուղղությամբ բանակցություններ են տարվում։

RINArmenia-յի աշխատանքներին մասնակցող ինժեներ Դիդիե Կարեն հայտնել է, որ փորձարկումից և համապատասխան ծրագրերը մշակելուց հետո Հայաստան են հրավիրվելու արտասահմանյան ընկերությունները՝ համացանցի նոր կառուցվածքն իրենց բիզնեսի համար փորձարկելու և, գուցե, այստեղ իրենց հետազոտական լաբորատորիաները բացելու համար:

Ի՞նչ է RINA-ն

RINA-ի հիմքում ընկած են ներկայիս համացանցի տեսության և իրագործման արդյունքում ի հայտ եկած խնդիրները: Ծրագրի համահիմնադիր Ֆիլիպ Պուի խոսքով՝ RINA-ն ռեկուրսիվ միջցանցային ճարտարապետությունն է (Recursive InterNetwork Architecture): Այն մոտ 10 տարվա պատմություն ունի: Նախագծել է ամերիկացի Ջոն Դեյը: Մշակման ղեկավարներից է ֆրանսիացի ինժեներ Լուի Պուզենը, ով դեռ 1970-ականներին համացանցի ստեղծման հիմքերում է եղել։

Ներկայումս 87-ամյա Պուզենը զարգացնում է TCP/IP պրոտոկոլի նոր այլընտրանքը, որի վրա պետք է կառուցվի է «ապագայի համացանցը»։ Ինժեներ Դիդյե Կարեն, որը երկար ժամանակ աշխատել է Պուզենի հետ, նշել է, որ նոր տեխնոլոգիան ավելի հեշտ կլինի կիրառել, քան ներկա TCP/IP–ն. այն չի պահանջում ավելի հզոր համակարգիչներ կամ ցանցային սարքեր։

Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ համացանցն արդեն նոր տեխնոլոգիա չէ, հին է, ուստի չի համապատասխանում նորագույն կարիքներին, այդ թվում՝ անվտանգության առումով: Իսկ RINA-ն այդ առումով ավելի հուսալի է լինելու և էներգախնայող:

https://twitter.com/JonathanLacote/status/1201410140781662208

RINA-ն իրենից ներկայացնում է ցանցերի կազմակերպման այնպիսի մոդել, որը թույլ կտա այն օգտագործել բոլոր տեսակի ցանցային խնդիրներ լուծելու համար։ RINA-ի տարրական միավորը DAP-ն է (Distributed Application Process)։ Երկու կամ ավելի DAP-երը կազմում են DAF-ը (Distributed Application Facility)։ Այս DAP-երը հաղորդակցվում են CDAP (Common Distributed Application Protocol)-ի միջոցով։ CDAP-ի միջոցով հեռակա DAP-ի օբյեկտների հետ կարելի է կատարել վեց գործողություն՝ ստեղծել, ջնջել, կարդալ, գրել, սկսել և ավարտել։

RINA-յի դեպքում համակարգչային ցանցերն իրենցից ներկայացնում են միջգործընթացային հաղորդակցություն և, ի տարբերություն OSI մոդելի, ցանցային շերտերը պետք է լինեն կախված մասշտաբից, որտեղ կա ընդամենը մեկ պրոտոկոլ: Վերինս ռեկուրսիվորեն կրկնվում է այնքան, որքան անհրաժեշտ է տվյալ խնդիրը տվյալ ցանցում լուծելու համար։ Այսպիսով, տարբեր ցանցային շերտեր ունենալու և տարբեր գործառույթներ ունեցող պրոտոկոլներ օգտագործելու փոխարեն օգտագործվում է միայն մեկը։

Մուտքը Հայաստան

Հայաստանում «Համացանցի գերազանցության» կենտրոն բացելու մտադրության մասին ֆրանսիացի ինժեներներն ու գործարարներն առաջին անգամ հայտարարել են 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի ընթացքում:

https://twitter.com/LegendumEst/status/1191772680007114752

Ոլորտի ներկայացուցիչները դեռ այն ժամանակ էին հայտարարում հեղափոխության նոր փուլի՝ տեխնոլոգիականին անցնելու մասին՝ նախանշելով, որ 18 ամսվա ընթացքում RINArmenia ծրագիրը պետք է գործարկվի ամբողջ երկրի տարածքում: Հաղորդվում է, որ հայկական երկու ստարտափեր արդեն պատրաստ են փորձարկել այդ տեխնոլոգիան իրենց բիզնեսում։

Դրանցից մեկը Illuria Security–ն է, որը գլխավորում է Եգիպտոսից հայրենադարձված Քրիս Արման Կիլոյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը մշակում է պլատֆորմ, որն ինքնաշխատ կերպով պետք է վերլուծի կասկածելի ծրագրերն ու պատրաստ լինի սպառնալիքներին, իսկ առկա սպառնալիքները մեկուսացնի` փակելով դրանք վիրտուալ «կոնտեյներներում։

WWW-ի հիմնադիրը հայտարարել է, որ համացանցը վտանգված է
Թիմ Բերներս-Լին կառավարություններին ու ընկերություններին 9 սկզբունք է ներկայացրել, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի փրկել համացանցը:

Համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) հիմնադիր Թիմ Բերներս-Լին ներկայացրել է «Պայմանագիր ցանցի համար»: Այն ներառում է 9 սկզբունք, որոնք առաջարկվում են կառավարություններին, ընկերություններին և անհատներին: Նպատակն է՝ համացանցը դարձնել բաց և անվտանգ՝ խուսափելով «թվային հակաուտոպիայից»: «Պայմանագիր ցանցի համար» նախաձեռնության հեղինակը Բերներս-Լիի կողմից հիմնադրված World Wide Web Foundation ոչ առևտրային կազմակերպությունն է:

Մշակման և սկզբունքների հիմնավորման վրա աշխատել են ավելի քան 80 փորձագետներ: Նրանց շարքում են Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչներ, Google-ի և Microsoft-ի աշխատակիցներ: Բերներս-Լին նշել է, որ ծրագիրը «կօգնի համացանցին»:

Մեր սիրելի ընթերցողների համար թարգմանել ենք WWW-ի հիմնադիրի հրապարակումը՝ «Պայմանագրի» մասին:

«Պայմանագիր ցանցի համար»

«Ծնողներս մաթեմատիկոսներ էին: Մայրս աջակցել է Մանչեսթերի Մարկ I-ի ստեղծմանը: Այն առաջին համակարգիչներից էր, որ օպերատիվ հիշողությունում պահվող ծրագիր ուներ: Ծնողներս սովորեցրել են, որ համակարգչային ծրագիր ստեղծելիս միակ սահմանափակումը սեփական երևակայությունն է: Փորձարկումների այդ երջանկությունն էլ օգնեց՝ ստեղծելու համաշխարհային ցանցը:

Ես հույս ունեի, որ դրանից 30 տարի հետո այն հիմնականում կծառայի մարդկությանը: Այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Wikipedia-ն, OpenStreetMap և այլն, այն օգտակար գործիքներից են, որոնք, ինչպես ես հույս ունեի, կհայտնվեն ցանցում:

Միաժամանակ, իրականությունն ավելի բարդ : Ցանցում տարածվում են նախապաշարմունքներ, ատելություն և ապատեղեկատվություն, որոնք կործանում են հանրությանը: Համացանցն օգտագործում են անձնական տվյալներ գողանալու, ահաբեկելու և սպառնալու համար, երբեմն՝ խորամանկ թվային մարտավարության միջոցով նաև վտանգում են ժողովրդավարությունը: Թարգեթավորված քաղաքական գովազդի կիրառումը 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին և այլ երկրներում տարբեր ընտրությունների ժամանակ կրկին կարող են շեղել ընտրողներին՝ խոչընդոտելով ընտրություն կատարելուն:

Մենք գտնվում ենք անդառնալի կետում: Այդ չարամտությունների նկատմամբ մեր վերաբերմունքից է կախված ցանցի կողմից որպես համաշխարհային ուժ դառնալու պոտենցիալի արդարացումը, որը բարին պիտի տարածի, կամ մեզ կտանի դեպի թվային հակաուտոպիա:

Ցանցն արմատական միջամտության կարիք ունի ապագայի նկատմամբ իշխանություն ունեցողների կողմից: Դրանք կառավարություններն են, որոնք կարող են կարգավորել և ընդունել օրենքներ, ընկերություններն են՝ արտադրանք թողարկողները, քաղհասարակությունն ու ակտիվիստները, ովքեր իշխանություններին պատասխանատվության են դրդում, և յուրաքանչյուրը, ով համացանցում հարաբերվում է մյուսների հետ:

Մենք պետք է դուրս գանք փակուղուց, որտեղ ավարտվել են խնդրի լուծման նախորդ փորձերը: Կառավարությունները պետք է դադարեցնեն հարթակն անգործության մեջ մեղադրելը, իսկ ընկերությունները պետք է կառուցողաբար մոտենան ապագա օրենքների ու կարգերի ձևավորմանը, ոչ թե պայքարեն դրանց դեմ:

Ես առաջարկում են փակուղին հաղթահարելու նոր մեթոդ՝ «Պայմանագիր ցանցի համար»:

Սա գործողությունների համաշխարհային ծրագիր է, որն ընթացիկ տարում ստեղծել են ակտիվիստները, գիտնականները, ընկերությունները, կառավարությունները և սովորական մարդիկ՝ ամբողջ աշխարհից: Այն կոչված է հոգ տանելու, որ մեր օնլայն աշխարհը վտանգ չներկայացնի, մեծացնի օգտատերերի հնարավորությունները  և իսկապես բաց լինի բոլորի համար:

«Պայմանագրում» նկարագրված են համացանցի կանխամտածված չարամիտ օգտագործման դեմ պայքարի միջոցառումները: Օրինակ, փաստաթուղթը կառավարություններին կոչ է անում հրապարակել տվյալների հրապարակային ռեեստրները, որպեսզի քաղաքացիները հասկանան՝ ինչպես են օգտագործվում իրենց անձնական տեղեկությունները: Եթե կառավարությունները մասնավոր ընկերությունների հետ կիսվում են մեր մասին տեղեկություններով կամ նրանցից են գնում դրանք, ապա մենք իրավունք ունենք այդ մասին իմանալ և միջոցներ ձեռնարկել:

«Պայմանագրում» ներառված են այն խթանները կարգավորելու միջոցները, որոնք տարածում են քլիքբեյթ և ապատեղեկատվություն: Թարգեթավորված քաղաքական գովազը կուսակցություններին հնարավորություն է տալիս խախտել հասարակական բանավեճը: Անհրաժեշտ է, որպեսզի հարթակները բացեն իրենց «սև արկղերը» և ցուցադրեն, թե ինչպես են նվազեցնում կամ կառավարում վտանգները, որոնք իրենք արտադրանքները ներկայացնում են հանրության համար: Իմ կարծիքով՝ կառավարությունները պետք է անհապաղ արգելեն թարգեթավորված քաղաքական գովազդը՝ հասարակական բանավեճի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:

Կարևոր է, որ «Պայմանագրում» հստակ գործողություններ են նախանշված հարթակների բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Օրինակ, ինչո՞ւ պետք է վազքի համար հավելվածներն օգտագործող կանայք պետք է անհանգստանան, որ իրենց վազքուղին հասանելի կլինեն այլ օգտատերերի: Հնարավոր է, որովհետև հեղինակները չեն մտածել կանանց անվտանգության մասին: Մեզ անհրաժեշտ է բազմաբնույթ անձնակազմ տեխնոլոգիական ընկերություններում, որ նրանց ապրանքները բավարարեն բնակչության բոլոր խմբերի պահանջմունքները: Եվ ընկերությունները պետք է հաշվետվություն թողարկեն, որոնք վստահորեն ցույց կտան նրանց առաջընթացն այդ հարցում:

Օնլայն աշխարհում ապրելն արժանի դարձնելու համար մենք պետք է «Պայմանագիր ցանցի համար»-ն օգտագործեն հանուն ցանկալի համաշխարհային ցանցի:

Կառավարությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների անվտանգությունը համացանցում՝ արդյունավետ կարգավորմամբ և իրավակիրառմամբ: Ընկերությունները պետք է տեսնեն հաջորդող քառորդի արդյունքները և հասկանան, որ երկարաժամկետ հաջողություն՝ նշանակում է ապրանքի ստեղծում, որն օգտակար է հանրության համար և որին մարդիկ ավելի շատ կվստահեն:

Արդեն ձևավորվել է ամուր կոալիցիա՝ ի աջակցություն «Պայմանագիր ցանցի համարի»: Ֆրանսիայի, Գերմանիայի և Գանայի կառավարությունները միացել են նրա սկզբունքներին: Google, Facebook, Microsoft և Reddit տեխնոլոգիական հսկաներն այլ ընկերությունների հետ, օրինակ՝ DuckDuckGo որոնման համակարգի, պատրաստ են գործելու: Քաղհասարակության բազմաթիվ կազմակերպություններ (այդ թվում՝ Էլեկտրոնային սահմանի հիմնադրամը, «Լրագրողներ առանց սահմանի», AccessNow) միացել են պայմանագրին: Կան նաև անհատներ, օրինակ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռո Կհաննան:

Միանալով «Պայմանագրին»՝ կառավարություններն ու ընկերությունները պարտավորվում են հստակ գործողություններ ձեռնարկել մի քանի կետերով: Մի շարք փոփոխություններ կարող են տևական ժամանակ պահանջել: Պարզ է՝ մի գիշերվա մեջ չի լինի, բայց մենք կհետևենք նրանց ջանքերին, և եթե նրանց չհաջողվի արդյունք գրանցել, «Պայմանագրից» կհեռացվեն:

«Պայմանագիրն» արդեն կիրառվում է քաղաքական որոշումների ընդունման համար՝ որպես գործնական ուղեցույց պաշտոնատար անձանց համար, ինչպես նաև որպես գործիք, որն օգնում է քաղհասարակությանը՝ պաշտպանելու փոփոխությունները, չափելու առաջխաղացումն ու ապահովելու կառավարությունների ու ընկերությունների հաշվետվողականությունը:

Բայց դա քիչ է: World Wide Web Foundation-ն իր համաշխարհային գործընկերների հետ աշխատելու է ամբողջ աշխարհի մարդկության մոբիլիզացիայի ուղղությամբ: «Պայմանագրում» ներկայացված հարցերը դրեք քաղաքական ներկայացուցիչների ու թեկնածուների առաջ՝ մինչև ընտրությունները: Իշխանություն ունեցողների գործողությունների դրդելու և առաջնահերթությունները սահմանելու լավագույն միջոցն արտահայտվելն է:

Միացեք մեր հիմնադրամին, մեր գործընկերների և ամբողջ աշխարհի մարդկությանը՝ հանուն համացանցի պայքարի համար»:

9 սկզբունքները

Կառավարությունների համար.

1. Ապահովեք համացանցին հասանելիություն բոլորի համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ՝ անկախ նրա ով լինելուց ու բնակության վայրից, կարողանա դուրս գալ ցանց:

2. Պահպանեք համացանցն ամբողջությամբ և միշտ հասանելի, որպեսզի ոչ ոքի չկարողանան զրկել համացանցին լիարժեք հասանելիության իրավունքից:

3. Հարգեք մարդու հիմնարար իրավունքները՝ անձեռնամխելիության և տվյալների պաշտպանության ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ազատ, անվտանգ ու առանց վախի օգտվել համացանցից:

Ընկերությունների համար.

4. Համացանցը դարձրեք մատչելի և հասանելի բոլորին, որպեսզի ոչ ոք կտրված չլինի համացանցի ձևավորումից ու օգտագործումից:

5. Հարգեք և պաշտպանեք մարդկանց անձեռնամխելիությունն ու անձնական տվյալները՝ համացանցում վստահության ստեղծման համար, որպեսզի մարդիկ կարողանան վերահսկել իրենց կյանքը համացանցում, հստակ և մտածված ընտրություն կատարեն՝ կապված իրենց տվյալների և անձեռնամխելիության հետ:

6. Մշակեք տեխնոլոգիաներ, որոնք աջակցում են լավն ու մարտահրավեր նետում վատին, որպեսզի համացանցն իսկապես հանրային բարիք լինի, որտեղ մարդիկ առաջին տեղում մարդիկ են:

Սովորական օգտատերերի համար

7. Համացանցում եղեք ստեղծարար, որպեսզի համացանցում բազմազանություն լինի:

8. Ստեղծեք ամուր հաղորդակցություններ, որոնք հարգում են քաղաքակիրթ շփումը և մարդկային արժանիքները, որպեսզի յուրաքանչյուրը զգա, որ համացանցում անվտանգ է և իր համար այստեղ ուրախ են:

9. Պայքարեք հանուն համաշխարհային ցանցի, որպեսզի համացանցը մնա բաց և համաշխարհային հանրային ռեսուրս ամբողջ աշխարհի մարդկանց համար՝ այսօր և ապագայում:

«Օքեյ, բումեր» մեմը գրավել է սոցցանցերը. երիտասարդները պատասխանում են տարեցներին
Սոցցանցերում լայնորեն օգտագործվում է «օքեյ, բումեր» արհամարհական արտահայտությունը` ի պատասխան ավագ սերնդի պնդումներին: Արտահայտությունն ակտիվորեն կիրառվում է նաև մեմերում. դրանք դրվում են հին շաբլոնների վրա, հնարում նոր ֆորմատներ և վարկաբեկված բումերներին պատասխանում են նոր կատակներով:

«Օքեյ, բումեր»-ն օգտագործվում է այն դեպքերում, երբ չեն ցանկանում վիճել ավագ սերնդի ներկայացուցիչների (1945-1964թթ. ծնված բեյբի-բումերների) բողոքներին ու պնդումներին: Արտահայտությունն օգտագործում են զումերները՝ 1995թ.-ից հետո և միլենիալները՝ 1985-1995թթ. ծնվածները՝ նեղանալիս, ալարելիս կամ տեխնոլոգիաների ազդեցության տակ:

«Օքեյ, բումեր» արտահայտության առաջին հիշատակումը հանդիպել է 2018թ.՝ Թվիթերում: Այն ժամանակ այդպես պատասխանում էին միլենիալներին ու Z սերնդի ներկայացուցիչներին քննադատող քաղաքագետներին: Առաջին մեմը հրապարակվել է 2019թ. սկզբին:

https://twitter.com/ClickToAddName/status/984437136291135489

Գրպանի փող չես ստանա / Օքեյ, Բումեր

Դուք` երիտասարդներդ, պետք է հարգեք մեծերին / Օքեյ, Բումեր

Բումերները և Զումերները, Իվան Տուրգենև

Ինչո՞ւ է երիտասարդությունն ասում «Օքեյ, Բումեր» / Դու չես հասկանա

Բումերներ. բավական է ասեք «օքեյ, բումեր», դա նվաստացուցիչ է / Միլենիալներ և զումերներ. Օյ, թույլ տվեք սեղմենք աշխարհի ամենափոքր ստեղնաշարի F կոճակը

Նայի՛ր՝ թութակը, նայի՛ր՝ թութակը / Բավական է ինձ կրկնես, բավական է ինձ կրկնես / Միլենիալներն ամեն ինչ ոչնչացնում են, «օքեյ, բումեր»

«Ամերիկյան բլրակներ» կառուցելու համար փոքր չե՞ս / Օքեյ, Բումեր

Z սերունդ / Օքեյ, Բումեր / Միլենիալներ

Ես խելացի եմ, դու հիմար ես / Ես մեծ եմ, դու փոքր ես / Ես ճիշտ եմ, դու՝ սխալ / Եվ դու ոչինչ չես կարող անել / Օքեյ, Բումեր

https://twitter.com/starkgvesmelife/statuses/1192249317492318208
Մինչև ուղևորության ավարտը քեզնից չեմ ցանկանում փոփ-մշակութային հղումներ լսել / Օքեյ, Բումեր

https://twitter.com/Rubberbandits/statuses/1192177251728539648
Ես կատարել եմ քո աշխատանքը և հաջողությամբ գլուխ հանել / Օքեյ, Բումեր

Բառերդ չափավորիր, քանի դեռ ճամփորդությունը չի ավարտվել, մեզնից մեկը պետք է աչալուրջ լինի: Լռությունս թախծի պակասի հետ չշփոթես / Օքեյ, Բումեր

Բավական է զոմբիի գլխին թիրախավորել, ավելի լավ է կենտրոնացիր կայուն կարիերայի վրա / Օքեյ, Բումեր

Սպանեք այս երեխային, նա հրեշ է / Օքեյ, Բումեր

Մեմերի շարքում օգտատերերը խաղարկել են «փաթիլ» վիրավորանքը, որն օգտագործում են տարեցները` երիտասարդներին դիմելիս: Այն նշանակում է զգայուն մարդիկ, որոնց հեշտ է վիրավորել կամ նեղացնել:

«Զումերներ - փաթիլներ», Z սերունդ / Օքեյ, Բումեր, Բումերներ

Ի տարբերություն ձեզ՝ փաթիլների, ինձ վիրավորելը հեշտ չէ / Օքեյ, Բումեր / Հը՞, սա այն մեմերից մե՞կն է

https://twitter.com/luulubuu/statuses/1190256891093344256
Բումերները զումերներին անվանում են փաթիլներ, Բումերները միլենիալներին անվանում են ալարկոտներին / Z սերունդ. Օքեյ, Բումեր / Բումերներ.

Z սերունդը հիմար է / Z սերունդը զգայուն է / Օքեյ, Բումեր

Այն բանից հետո, երբ ավագ սերնդի ներկայացուցիչներն իմացան մեմերի մասին, սկսեցին քննադատական հոդվածներ հրապարակել: Ոմանք հայտարարեցին, որ արտահայտությունը հավասար է հանցանքի՝ որպես վիրավորական կամ ռասիստական: Reddit-ի օգտատերերը սկսել են պատասխանել են մեմերով՝ խորհուրդ տալով չլացել:

Եթե դուք ինձ անվանեք Բումեր, հանցագործություն կգործեք ատելության հողի վրա / Էրնին պատրաստվում է ատելության հողի վրա հանցագործության

Հուսով եմ`նոր թրենդը շուտով կմեռնի. նախորդ շաբաթ անծանոթներն ինձ 3 անգամ Բումեր են անվանել համացանցում. ես 24 տարեկան եմ / Օքեյ, Բումեր / Միայն թե չլացես

Ռադիոհաղորդավարը նշել է, որ Բումերը էյջիզմ բառի Ն տառն է. Համացանցը միանգամից պատասխանել է՝ Օքեյ, Բումեր / Ապագան եկել է, ծերուկ

Անհավատալի ատելությունը միլենիալների կողմից բեյբի-բումերներին ուղղված՝ անթույլատրելի է / Հիմա կլացե՞ս

Իրենց մասին մեմերից բողոքող բումերներ. քո կարծիքով դա ծիծաղելի՞ է / Z սերունդ.

Գուցե բումերները «հավաքե՞ն» իրենց ու «օքեյ, բումեր»-ից չվիրավորվե՞ն

Սոցցանցերում նաև հիշել են, թե ինչում են մեղադրում բումերները երիտասարդներին. իբր միլենիալները և զումերները շատ ժամանակ են անցկացնում հեռախոսներում ու համակարգիչներում, վեյփ են ծխում և սպորտով չեն զբաղվում: Օգտատերերը հիշեցրել են, որ բումերներն ավելի լավը չեն:

Բումերներ. ներկայումս երեխաները կախվածություն ունեն իրենց հեռախոսներից / Բումեր.

Երեխաները պետք է ավելի շատ մարզվեն / Բումեր.

Բումերներ. դուք, երեխաներդ, սպանում եք ձեզ վեյփով / Բումեր.

Բումերներ. Երեխաները հիմա ամբողջ օրը համակարգչի դիմաց են / Բումեր.

Բումերներ. Ինչո՞ւ եք միշտ անտեղի մեկնաբանություններ անում / Բումերի ռասիստական կատակը

Բումերներ. վիդեոխաղերը բռնություն են քարոզում / Բումերը պատերազմում է / Ես սկսում եմ կրակել

Հայտնի արտահայտությունն արդեն դուրս է եկել համացանցից. դեռահասները պատրաստում են «օքեյ, բումեր» գրառմամբ պարագաներ, իսկ Նոր Զելանդիայի 25-ամյա պատգամավորն այդ բառերով է արձագանքել տարեց պատգամավորի հնչեցրած քննադատությանը:

Freedom House-ը Հայաստանը համարել է ազատ երկիր
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019թ. Համացանցի ազատության մասին զեկույցը: Հայաստանն այդ զեկույցում համարվում է ազատ երկիր՝ Եվրասիական տարածաշրջանում այս առումով համարվելով առաջատարը: Ընդ որում՝ 2017թ. Հայաստանը մասամբ ազատ երկիր էր, իսկ 2018թ. նույնպես ազատ համարվելու համար բավարար միավորներ էր վաստակել:

Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: Հայաստանն այս տարի ստացել է 76 միավոր: Վրաստանը վաստակել է մեկ միավորով քիչ՝ 75, կրկին համարվելով ազատ: 39 միավորից ցածր ստացածներն են ոչ ազատ երկրներ ճանաչվել: Դրանք են՝ Ադրբեջանը՝ 39 միավոր, Թուրքիան՝ 37, Իրանը՝ ընդամենը 15 միավոր: Բելառուսը վաստակել է 35, Ղազախստանը՝ 32, իսկ Ռուսաստանը՝ 31 միավոր:

Մասամբ ազատ երկրներից են Ղրղզստանը՝ 61 միավորով և Ուկրաինան՝ 56 միավորով: Զեկույցում մասամբ ազատ երկրներ են համարվում 40-69 միավոր վաստակած երկրները: Առաջին տեղում Իսլանդիան է՝ 95 միավորով:

Համացանցի ազատության մասին զեկույցը վերաբերում է աշխարհի 65 երկրներին, որտեղ բնակվում է օգտատերերի 87 %-ը: Զեկույցում տեղ գտած արդյունքները ներառում են 2018թ. հունիսից 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածի տվյալները:

Freedom House-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ պետությունների ղեկավարությունները սոցիալական ցանցերն աստիճանաբար ավելի ակտիվ են կիրառում՝ ընտրությունների ընթացքում կեղծիքներ կատարելու և քաղաքացիների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով: Սրանով պայմանավորված՝ համացանցի համաշխարհային ազատությունն արդեն 9 տարի շարունակում է անկում գրանցել:

Ընտրական գործընթացներին միջամտության վարկածն ուսումնասիրվել է 30 երկրներում, որոնցից 26-ում նախորդ տարի այն հաստատվել է: Զեկույցի համաձայն՝ շարունակվում է օտար երկրների կողմից առցանց միջամտությունը, միաժամանակ՝ պոպուլիստներն ու նրանց առցանց համակիրները սկսում են ներքաղաքական օրակարգ թելադրել:

Համացանցը դրականորեն է ազդում դեռահասների մտավոր զարգացման վրա. ռուս գիտնականներ
Ռուսաստանցի գիտնականներն ուսումնասիրել են համացանցի ազդեցությունը երեխաների մտավոր ընդունակությունների զարգացման վրա: Հաղորդվում է, որ երեխաների ներկայությունը համացանցում դրականորեն է ազդում նրանց զարգացման վրա:

Գիտնականները 4 տարիքային խմբերի բաժանված ընդհանուր 200 երեխայի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Արդյունքում՝ սահմանել են համացանցում անցկացնելու ամենաբարենպաստ ժամանակահատվածը.

5-6 տարեկան. այս խմբի երեխաների համար համացանցից օգտվելու բարենպաստ ժամանակահատվածն օրական 1 ժամն է: Նրանց մոտ լավ  է զարգացած լսախոսական հիշողությունը, քան այն հասակակիցների մոտ, ովքեր ավելի երկար ժամանակ են անցկացրել համացանցում:7-10 տարեկան. այս տարիքային խմբի երեխաներին խորհուրդ է տրվում համացանցում անցկացնել օրվա մեջ 3-5 ժամ: Նրանք գիտակցական ավելի բարձր արդյունք են ցուցաբերել, քան իրենց տարիքի մյուս մասնակիցները:14-16 տարեկան. այս խմբի համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը չի հաջողվել պարզել: Այստեղ լավագույն արդյունքները ցուցաբերել են բարձր և շատ բարձր օնլայն ակտիվություն ցուցաբերածները: Նրանց մոտ լսողական հիշողությունն  է զարգացած և պատմություններ հորինելը:

Մոսկվայի պետհամալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր և Համացանցի զարգացման հիմնադրամի տնօրեն Գալինա Սոլդատովանպարզաբանել է, որ սա ռուսական առաջին հետազոտությունն է, որը վերաբերում է երեխաների՝ համացանցում անցկացվող ժամանակահատվածին: Նրա խոսքով` նմանատիպ ուսումնասիրություններ արել են ԱՄՆ-ի և Ավստրալիայի գիտնականները՝ ստանալով նույնատիպ արդյունքներ: