Շեշտ.am (shesht.am) - Feed

7 հնարքներ, որոնք կօգնեն «ջրի նման» սովորել և ստացած տեղեկությունը չմոռանալ
«Սովորում ենք սովորել» կամ «Learn how to learn»-ն աշխարհի ամենատարածված օնլայն դասընթացն է: Այն արդեն անցել է ավելի քան 2,5 մլն մարդ: Այս տարի դասընթացի հիմնադիր, Օքլենդի համալսարանից Բարբարա Օքլին մեկնել է մոսկովյան EdCrunch համաժողովին մասնակցելու և կիսվել իր հնարքներով:

Պրոֆեսոր Օքլին պատմել է, որ ինքը մանկուց երազել է դառնալ լեզվաբան՝ ցանկանալով նոր լեզուներ սովորել: Այդ պատճառով նա դպրոցից հետո մեկնել է բանակ: Այնտեղ ընդունվել է լեզվի պատրաստության ռազմական ինստիտուտ, որտեղ սովորել է ռուսերեն: Այդ ժամանակ Օքլին իր համար ձևավորել է նոր տեղեկությունները հիշելու սկզբունքներ: Դրանք իրեն շատ են օգնել, երբ որոշել է փոխել մասնագիտությունը և զբաղվել կենսաբանությամբ ու ինժեներական գիտությամբ: Հնարքները, որոնց մասին պրոֆեսորը պատմում է իր գրքում, հիմնված են մարդու ֆիզիոլոգիայի, օրգանիզմի աշխատանքի վրա: Այդ պատճառով դրանք բազմանշանակ են՝ անկախ նրանից, թե բանաձև սովորելիս կկիրառվեն, գիրք կարդալիս, թե նոր հմտություն ձեռք բերելիս:

Ուղեղի աշխատանքի երկու ռեժիմ

1) Մեր ուղեղն աշխատում է երկու ռեժիմով՝ կենտրոնացած և ցրված: Առաջինը թույլ է տալիս ամբողջ ուշադրությունը սևեռել ինչ-որ խնդրի վրա: Հենց այդպես ենք փորձում բազմապատկում անել, հաշվել տոկոսները: Այդպիսի ուշադրության մասին, ըստ Օքլիի, երազում են բոլորը: Խնդիրն այն է, որ ուղեղը երկար ժամանակ չի կարող այդ կարգավիճակում աշխատել, այն բավականին էներգատար է: Ուստի նմանատիպ աշխատանք կատարելիս անհրաժեշտ է ընդմիջումներ անել, օրինակ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ:

Երկրորդ ռեժիմը՝ ցրվածը, ավտոպիլոտի նման է: Համեմատենք երկու վարորդներին. սկսնակն ուշադրությունը կենտրոնացնում է փոխանցման տուփի և ղեկի դիրքի վրա, շփոթվում է սեղմակների հարցում և ուշադրություն չի դարձնում ճանապարհային նշաններին: Իսկ ահա փորձառու վարորդն այդ ամենն անում է ինքնաբերաբար, ընդ որում՝ միաժամանակ կարող է ռադիո լսել, տեսնել գովազդային վահանակները, ինչպես նաև խոսել հեռախոսով: Երբ ուղեղն աշխատում է ցրված վիճակով, թույլ է տալիս տեսնել ընդհանուր պատկերը, հիշել երևույթների միջև կապը և գտնել ոչ ստանդարտ լուծումներ: Այդպիսի ռեժիմում հայտնվելու դյուրին տարբերակը հետևյալն է՝ ընկերոջ հետ քննարկել այն, ինչը հենց նոր իմացաք: Կամ գոնե սեփական բառերով վերարտադրել ստացած տեղեկությունը:

Փոխաբերություններն օգնում են

2) Հիշողության հարցում փոխաբերությունները լավ օգնական են: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ փոխաբերությունն ինքը հիշեցնի անհրաժեշտ տեղեկությունները և առանձնահատկությունները:

Բարբարա Օքլիի խոսքով՝ մարդիկ ունեն հիշողության երկու տեսակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետը կարելի է համեմատել աճպարարի հետ, ով կարող է օդում պահել միայն չորս իր: Կարճատև հիշողության խնդիրն այդ իրերը մեկ ընդհանուր հասկացության շղթայի ներքո միավորելն է: Իսկ երկարաժամկետ հիշողությունը պահեստն է, որտեղ այդ շղթաներն են պահվում:

Հենց այդ պատճառով է, որ նոր բան սովորելիս պետք է առանձնացնել երևույթների և իրադարձությունների միջև կապը: Դա հնարավորություն է տալիս ձերբազատվել կարճատև հիշողությունից՝ աշխատելով ոչ թե առանձին տերմինների, այլ դրանց շղթաների հետ և արագորեն դրանք դուրս բերել երկարաժամկետ հիշողության պահեստից:

Այդպես են մարդիկ դառնում իրենց ոլորտի փորձագետներ: Նրանք իրենց հիշողության մեջ պահում են ոչ թե սովորական դրվագներ և գիտելիքների շղթաներ, այլ տեղեկատվության մի ամբողջ ցանց, որոնք կարողանում են արագորեն հիշել և հեշտությամբ կիրառել:

Կրկնությունը գիտության մայրն է

3) Ինչպե՞ս սովորել դասավորել այդպիսի տրամաբանական շղթաներ: Նախ՝ չպետք է փորձել սովորել ամեն ինչ և միանգամից: Նոր տեղեկատվությունը պետք է յուրացնել աստիճանաբար, ոչ մեծ ծավալներով, և, ինչպես Օքլին է ասում, չվազել շոգեքարշին ընդառաջ:

Պրոֆեսորի մյուս օրինակը հետևյալն է՝ պատկերացրեք՝ դուք շինարար եք, իսկ աղյուսները տեղեկատվության մասնիկներ են, որոնք փորձում եք հիշել: Պատը շարելու համար անհրաժեշտ է այդպիսի աղյուսների շարք կազմել՝ նրանց արանքում լցված ցեմենտին թողնելով՝ չորանա: Եվ միայն դրանից հետո կարելի է նոր շարք սկսել: Ամբողջը միանգամից շարելու դեպքում պատը կփլվի: Այսինքն՝ տեղեկատվության դեպքում գլխում ամեն ինչ կխառնվի:

Բարբարա Օքլի / ©kp.ru

Նոր գիտելիքները գլխում ամրապնդելու համար անհրաժեշտ է շատ քնել և հանգստանալ: Իսկական ուսուցումը կատարվում է քնած ժամանակ, երբ ուղեղը մշակում և դասավորում է օրվա ընթացքում ստացած տեղեկությունները: Եվ որպեսզի դրանք չջնջվեն, պետք է կրկնել:

Կրկնությունն օգնում է լավագույնս սերտել նոր տեղեկությունը և շարժվել առաջ: Այդ իսկ պատճառով պետք է արտագրել, մաթեմատիկայից լուծել բազմաթիվ նույնատիպ խնդիրներ և կատարել անսահման վարժություններ:

Օքլիի խոսքով՝ շաբաթը մեկ անգամ պարապելն անօգուտ է. այդ ընթացքում նոր տեղեկությունը ջնջվում է հիշողությունից: Ամենօրյա մարզանքը նույնպես անարդյունավետ է. ուղեղը չի հասցնի մշակել ստացվող տեղեկությունների հոսքը: Ամենաբարենպաստ տարբերակը՝ շաբաթական 3-4 օր սովորելն է, իսկ մնացած ժամանակը պետք է հանգստանալ: Նախընտրելի է, որ հանգստյան օրերն անընդմեջ չլինեն:

Մի տողով

4) Չի հաջողվում գտնել լուծո՞ւմը՝ մոռացեք. հնարավոր է՝ այն ավելի ուշ ինքնուրույն գա:

5) Իմացել եք ինչ-որ նորույթ կամ հասկացությո՞ւն: Փորձեք այն տեսնել այլ կոնտեքստում: Օրինակ, սովորել եք «ոսկե հատում» տերմինը, փորձեք այն գտնել բույսերի կառուցվածքում կամ շրջապատող շենքերում:

6) Փոխեք ուսումնառության մթնոլորտը. աուդիոգրքով տեղափոխվեք այգի կամ դուրս եկեք վազքի:

7) Օրը ծանրացե՞լ է՝ նույնականության դեմ պայքարելու համար կենտրոնացեք ոչ թե արդյունքի, այլ գործընթացի վրա: Ինքդ քեզ հետ «հիմա 20 րոպե կլուծեմ այս խնդիրը, հետո կհանգստանամ» ասելով պայմանավորվելն ավելի է թեթևացնում, քան ինքդ քեզ համոզելն ամեն ինչ ու միանգամից անելու: