Շեշտ.am (shesht.am) - Feed

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել է պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներին:

Մազմանյանն առանձնացրել է հիմնական բացերը՝ 4 տարբեր պատճառահետևանքային մակարդակներում (ստորինը բխում է վերինից)։ Դրանք են.

«1) Վերջին 30 տարվա ընթացքում մեր կողմից վաստակած և մեզ բաժին հասած ազատությունը, կարողունակությունը, իրավունքներն ու լիազորությունները մենք ավելի շատ օգտագործեցինք ոչ թե միմյանց հարգելու, լսելու ու հասկանալու, այլ միմյանց մերժելու, հեգնելու, վիրավորելու ու պիտակավորելու համար, ոչ թե միմյանց հետ համագործակցելու, այլ միմյանց դեմ պայքարելու և մրցելու համար, ոչ թե հնարավորություններ ստեղծելու և իրացնելու, այլ դրանք մսխելու համար, ոչ թե պետական հավակնություններին հասնելու, այլ անձնական ամբիցիաները բավարարելու համար։

2) Վերջին 30 տարվա ընթացքում, ի տարբերություն մեր հակառակորդների, մենք չմշակեցինք ու չիրագործեցինք 20-30 տարվա երկարաժամկետ ռազմավարություն։ Մեր Անկախության հռչակագիրն այդպես էլ չդարձավ երկարաժամկետ ռազմավարություն՝ ապագա տասնամյակների կարևորագույն ռազմավարական խնդիրների ու ռիսկերի ախտորոշման, ինչպես նաև համապատասխան քաղաքականությունների ու լուծումների մշակման համար շարժիչ հանդիսացող գործնական ճարտարապետությամբ ու համակարգով։

Մյուս կողմից, ռազմավարություն կոչվող կամ ենթադրող փաստաթղթերը (oրինակ՝ Ազգային անվտանգության ռազմավարությունը, Կառավարության ծրագիրը), ըստ էության, կամ մնացին որպես չիրագործված հռչակագիր, կամ արտացոլեցին օրվա իշխանությունների ավելի նեղ ու կարճաժամկետ շահերն ու պատկերացումները։ Արդյունքում մենք դատապարտեցինք մեր պետությանը արտակարգ իրավիճակից իրավիճակ ապրելու ճակատագրին։ Ընդ որում, խոսքը գնում է ինչպես համազգային նշանակության արտակարգ իրավիճակների մասին (համարում եմ, որ այդպիսիք 20-րդ և 21-րդ դարերում եղել են թվով 15-ը), այնպես էլ ածանցյալ՝ տեղային կամ ներքաղաքական բնույթ կրող արտակարգ իրավիճակների մասին։

3) Միջազգային հարաբերություններում մեր դիրքավորումն ու գործողությունները հիմնված չեն եղել աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական համապարփակ ռազմավարական վերլուծության վրա։ Պետական քաղաքականություն իրականացնելիս մենք հավաստի, համապարփակ և համակարգային կերպով չենք գնահատել մեր ուժեղ և թույլ կողմերը, առկա հնարավորություններն ու վտանգները (ռիսկերը), չենք կշռել և համադրել այդ գնահատականները մեր և այլ շահագրգիռ երկրների շահերի համատեքստում, չենք գործարկել այդ գնահատականներն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական որոշումների վերածող ռազմավարական մոտեցում ու համակարգ։

Արդյունքում այդ որոշումներն ի պաշտոնե կայացնող պետական ինստիտուտները ձախողվել են և, մեծ հավանականությամբ, կշարունակեն ձախողվել մեր պետության ազդեցության շրջանակի ընդլայնման գործում։

Այսպես, օրինակ, 26 տարվա ընթացքում չնկատեցինք, թե ինչպես մեր բանակն ուժեղ կողմից դարձրեցինք թույլ կողմ, չտեսանք, չպատրաստվեցինք ու չդիմակայեցինք Թուրքիայից եկող ռազմական ռիսկին, գերագնահատեցինք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը, չստեղծեցինք ու չիրացրեցինք Ռուսաստանի հետ շահերի համադրմանն ուղղված բազմաթիվ հնարավորություններ, անտեսեցինք Ռուսաստանի հետ շահերի բախումը, չտեսանք, չստեղծեցինք և չիրացրեցինք այլ՝ կարևոր դերակատարում ունեցող երկրների հետ շահերի համադրմանն ուղղված բազմաթիվ հնարավորություններ, չմեղմեցինք մեր հակառակորդների հետ շահերի բախումը՝ երրորդ կողմերի ներգրավման միջոցով, և այլն։

4) Լինելով պատերազմական վիճակում գտնվող երկիր և համազգային մակարդակում ունենալով որակյալ մարդկային կապիտալ և գիտական ներուժ՝ մենք չստեղծեցինք մեր ամենակարևոր ուժեղ կողմը՝ համաշխարհային չափանիշներով մրցունակ, հայ զինվորի և սպայի մարտունակության, կյանքի պաշտպանվածության և կյանքի որակի ամենաբարձր մակարդակ ենթադրող բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական, ռազմական կրթության և հանրային ծառայության համակարգեր։

Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը ստեղծեց և աշխատեցրեց մոտ երկու տասնյակ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոշ զինատեսակների գծով ստեղծեց միջազգային չափանիշներով մրցունակ արտադրանք (օրինակ, դիպուկահար հրացանների), սահմանեց ու ներդրեց ռազմական կրթության բարձր չափանիշներ»։

Լևոն Մազմանյանի խոսքով՝ սա խնդիրների սպառիչ ցանկը չէ։ Բայց, ինչպես նշում է, բոլոր խնդիրները բխում են գործուն երկարաժամկետ ռազմավարություն չունենալուց, որն իր հերթին հիմնված է երկու կարևորագույն հիմնասյուների վրա՝ բնակչության և տնտեսության։

ԱՄՆ-ը կհարվածի՞ Իրանին. ամերիկյան զորքերը վերադասավորվում են
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Վաշինգտոնն իր հակահրթիռային պաշտպանության THAAD և Patriot համակարգերն անսպասելիորեն հեռացնում է Սաուդյան Արաբիայից, չնայած եմենցի հուսիթների կողմից այդ թագավորության վրա մշտական գրոհներին:

Վերլուծաբանները ենթադրում են, որ հակաօդային և հակահրթիռային կայանքները տեղափոխվում են Իսրայել` իրանական կողմից հնարավոր պատասխան հարվածից հրեական պետությունը պաշտպանելու:

Թեև Թել Ավիվն ունի իր սեփական միջոցները (գերձայնային Arrow 2, տիեզերական Arrow 3 որսիչներ, «Երկաթե գմբեթ», «Դավթի պարսատիկ», «Երկաթե հեծան»), սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը նույնպես սերտ է:

Մասնավորապես, ԱՄՆ ռազմածովային ուրերի նավերը, Aegis, THAAD և Patriot համակարգերի վերգետնյա անձնակազմերը հրեական պետությունում են հայտնվում ոչ միայն համատեղ վարժանքների ժամանակ, այլև` ճգնաժամային իրավիճակներում, երբ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի «հոտ է գալիս»: Համարվում է, որ իրադարձությունների ընթացքը ներկայումս այդպիսին է:

Օրերս ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը լրջորեն ջանքեր է գործադրում երկրում ուրանի հարստացման մոնիթորինգային ծրագրի ուղղությամբ: Կազմակերպությունը քիչ հավանական է համարում Թեհրանի կողմից միջուկային գործարքին վերադարձը` իր բոլոր հետևանքներով: Որոշ տեղեկությունների համաձայն` իրանցիներն ուրանը հարստացնում են մինչև ատոմային զենքի ստացման մակարդակի:

Հաղորդվում է, որ կազմակերպությանն Իրանի միջուկային օբյեկտների դիտարկման միայն 4 տեսախցիկների հասանելիություն է տրամադրվել, սակայն դրանցից մեկը ոչնչացվել է, իսկ երկրորդը` վնասվել:

Մյուս կարևոր հանգամանքն ԱՄՆ-ի և Իրանի միջև Վիեննայում ընթացող բանակցությունների դադարեցումն է:

Թեև համարվում է, որ Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ին ծանր կորուստներ կպատճառի, սակայն հնարավոր նախատեսվող հարձակումը Թեհրանի վրա փորձագետների կողմից դիտարկվում է որպես Աֆղանստանից ու Իրաքից ամերիկյան զորքերի հապճեպ փախուստի գլխավոր պատճառ. Իրանը հրթիռակոծելու դեպքում այդ երկրներում գտնվող ամերիկացի զինվորները զինյալների հիմնական թիրախն են դառնալու:

Սաուդյան թագավորությունից THAAD և Patriot համակարգերի դուրսբերումը նույնպես Իրանի դեմ պատերազմի նախապատրաստությամբ է բացատրվում: Ամերիկաիսրայելական հարձակումն իրանական միջուկային օբյեկտների վրա իսլամական աշխարհի կողմից կդիտարկվի որպես խաչակիրների հարձակում մուսուլմանների վրա: Չնայած Թեհրանի և Էր-Ռիյադի միջև տարաձայնություններին, երկու երկրները որոշակի շփումներ են սկսել, ինչը վտանգավոր ազդանշան է համարվում: Իրանը, ինչպես նշվում է, չի ցանկանում փոշիացնել իր ուժերը, իսկ սաուդները ցանկանում թիրախ դառնալ պարսկական «Շահաբ» և «Մեսքաթ» հրթիռների համար:

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր պատերազմը ներկայումս համեմատվում է Առաջին համաշխարհայինի հետ` Բարբարա Թաքմանի հայտնի արտահայտությամբ. «Պատերազմ ոչ ոք չէր ցանկանում. պատերազմն անխուսափելի էր»: Եվ քանի դեռ Թրամփի վարչակազմը հայտարարում էր «չշտապելու» մասին, ապա Բայդենի իշխանությունը, կարծես, շտապում է, քանի որ, ինչպես նշվում է, շաբաթներ կամ, գուցե, օրեր անց Իրանն արդեն ունենա միջուկային զենք:

Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծության դեպքում իրանական հրթիռների միակ թիրախն Իսրայելը կլինի: Վերջինս ռազմական առումով լավ է պատրաստված պատասխան հարվածին դիմակայելու համար, այդ պատճառով կարծիք կա, որ Իրանը կարող է դիմել այլ միջոցների: Մասնավորապես, Պարսից ծոցից նավթ տեղափոխող նավերի համար փակել Օրմուզի նեղուցը: Այդ դեպքում նավթի գինը կարող է բարձրանալ ընդհուպ մինչև 200 դոլար/բարել և նույնիսկ ավելի:

«Փոթորիկ Կովկասում». հետազոտություն, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել Արցախում
Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը» (ՌՏՎԿ) «Փոթորիկ Կովկասում» վերտառությամբ հետազոտություն է իրականացրել` անդրադառնալով 2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի նախապատմությանը, միջազգային լայն համատեքստին և անմիջականորեն ռազմական բաղադրիչին:

Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանն արագորեն կարողացել է օդային գերակայություն ստանալ և ակտիվորեն կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` թուրքական Բայրաքթարները: Փորձագետներն առանձին ուշադրություն են դարձրել հատկապես հայկական հակաօդային պաշտպանության համակարգերի խնդիրներին:

Օտար «Բուկեր» Երևանի զորահանդեսին

ՌՏՎԿ-ի հետազոտությունում նշվում է, որ հակամարտության ընթացքում Հայաստանի ՀՕՊ համակարգերի ճնշող մեծամասնությունը բավարար չափով արդիական չի եղել:

Նշվում է, որ 90-ականներից հետո ստեղծված համակարգերից միայն «Վերբա», «Բուկ-Մ1-2» և «Տոռ-Մ2ԿՄ» զինատեսակներն է Հայաստանն ունեցել: Համարվում է, որ 2020թ. արդեն նույնիսկ «Բուկ-Մ1-2»-ը արդիական չի հանդիսացել, քանի որ սպառազինություն է ընդունվել 1998թ., որպես միջանկյալ համակարգ «Բուկերի» դասի մոդեռնիզացիայի շարքում: Իր հնարավորություններով այն էականորեն զիջում է 2008թ.-ի «Բուկ-Մ2»-ին և 2016թ.-ի «Բուկ-Մ3»-ին, որոնք առավել արդիական ռադարներ ու կատարելագործված հրթիռներ ունեն:

Հետազոտողները, ինչն ուշագրավ է, կասկածի տակ են դնում Հայաստանի կողմից այդ համակարգերի ձեռքբերման ժամկետները: Այսպես, փաստը, թե Հայաստանը «Բուկ-Մ1-2» համակարգ ուներ 2020թ. պատերազմի ժամանակ, 2017թ. Երևանում անցկացված զորահանդեսին դրանց ցուցադրությունն է:

Սակայն նշվում է, որ իրականությունը կարող է փոքր-ինչ այլ լինել. փորձագետները տեղեկություն ունեն, որ մինչև պատերազմը Հայաստանը փաստացի այդպիսի համակարգեր չի ունեցել, իսկ զորահանդեսին ցուցադրվել են Գյումրիի ռուսական ռազմաբազային տեխնիկաներ` ներկված ՀՀ զինված ուժերին բնորոշ գույներով:

Հաղորդվում է, որ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը «Բուկեր» է առաջարկել Հայաստանին, սակայն դրանք վերանորոգման կարիք են ունեցել և հնարավոր չի եղել անմիջապես կիրառել:

Այս վարկածը հաստատել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը` նշելով, որ պատերազմի առաջին օրը հայկական կողմի ունեցած 6 միավոր «Բուկ-Մ1-2» համակարգերից միայն մեկն է պիտանի եղել, իսկ մյուսների վերանորոգման համար Ռուսաստանից մասնագետների են սպասել: Արդյունքում` այս ՀՕՊ համակարգերը չեն ծառայել Արցախի պաշտպանության գործին:

«Վերբա» չեն գնել, իսկ «Տոռը» քիչ էր

2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նշվում է, Հայաստանը Ռուսաստանից մեծ քանակությամբ «Վերբա» և «Իգլա» է պատվիրել, սակայն 2020թ. պատերազմի մեկնարկի ժամանակ «Վերբան» դեռ մատակարարված չի եղել:

Հետազոտողների խոսքով` Հայաստանի ունեցած ՀՕՊ համակարգերից միայն «Տոռ-«Մ2ԿՄ»-ն է արդյունավետ պայքարել հակառակորդի անօդաչուների դեմ:

Հայաստանն ունեցել է 6 միավոր «Տոռ», որոնք պատերազմի ժամանակ տեղակայվել են Արցախում: Դրանք նախապես պետք է ծածկեին 280 կմ-անոց ճակատը, սակայն առաջնագծի ընդլայնումից և հոկտեմբերի վերջերին «Օհանյանի առաջնագծի ճեղքումից հետո» 470 կմ-ի վերածված ճակատն այդ 6 միավորն ապահովել չէին կարող, քանի որ դրանց առավելագույն հեռահարությունն ընդամենը 15 կմ է:

Արցախի «եղբայրական կրակոցը»

Տեղի իրենց աղբյուրին վկայակոչելով` հետազոտողները նշում են, որ պատերազմի ժամանակ հայկական ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի միջև փոխգործակցությունը ցածր մակարդակի վրա է եղել:

Հաղորդվում է, որ յուրայինների կողմից խոցվել է մինչև 5 թռչող սարք` 4 միավոր Սու-25, 1 միավոր Մի-8 ուղղաթիռ: Նշվում է, որ Սու-երից երկուսը հայկական կողմի Ս-125-երով խոցվել են Վարդենիսի տարածքում` առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս: 5 միավոր ռազմաօդային տեխնիկան, ինչպես ընդգծվում է, Հայաստանի ԶՈՒ-ի համար մեծ կորուստ էր:

Հայկական կողմի ունեցած ամենահզոր ինքնաթիռները Սու-30ՍՄ կործանիչներն են: Սակայն 2019թ. դեկտեմբերից ձեռք է բերվել միայն 4 միավոր Սու-30: Մինչդեռ դեռևս 2012թ.-ից է Երևանը Մոսկվայի հետ բանակցել 12 միավոր կործանիչ ձեռք բերելու նպատակով:

Գործարքի խոչընդոտ է համարվել այն, որ հայկական կողմը չի կարողացել վճարել դրանց համար: Հարցը կրկին բարձրացվել է 2018թ.: 4 միավոր ձեռք բերելուց հետո նախատեսվել է ևս 4-ի գնում, սակայն գործարքի մասնակից Դավիթ Տոնոյանը նոյեմբերին հրաժարական է ներկայացրել:

Կասկածի տակ է դրվում նաև ՀՀ ՌՕՈՒ թռիչքային անձնակազմի պատրաստվածության մակարդակը: Նշվում է, որ օդաչուներն ունեցել են փորձի պակաս կամ չեն տիրապետել տվյալ ինքնաթիռի առանձնահատկություններին: Սու-30ՍՄ-ները, փորձագետների համոզմամբ, պատերազմի ժամանակ այդպես էլ չեն գործարկվել:

Թիրախներ` վաղուց հայտնի կոորդինատներով

Արցախի պաշտպանության պլանը կազմվել է հայտնի «Օհանյանի գծի»` հիմնական առաջնագծի շուրջը: Այն ամրությունների շարք է, կառուցված առաջին պատերազմից հետո: Դրանից հետո պաշտպանական դիրքերը, ըստ հետազոտողների, չեն արդիականացվել:

Նշվում է, որ դիրքերը նույն վիճակում թողնելը հեշտացրել է ադրբեջանցիների կողմից դրանց թիրախավորումը, որոնք կետային հարվածներով խոցել են հայկական պաշտպանական ամրությունները: Բացի այդ, ինչպես նշվում է, պատերազի առաջին շաբաթների ընթացքում հայերն անհրաժեշտ կերպով քողարկում չեն իրականացրել` մատչելի կերպով թիրախավորվելով հակառակորդի օդային հարվածներից:

Արդիականացման բացակայությունը, փորձագետների կարծիքով, պարտության հիմնական պատճառներից մեկն էր: Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին` պատերազմի հենց առաջին օրը, ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախի ՀՕՊ միջոցների 60%-ը, հրետանու 40%-ը` փաստացի զրկելով հետագա պաշտպանության կազմակերպման հնարավորությունից:

Ադրբեջանի կորուստները

Հետազոտողները նշում են, որ ադրբեջանական ՀՕՊ համակարգերը նույնպես մեծ արդյունավետությամբ չեն գործել, սակայն սահմանափակ տեղեկատվության պատճառով խորությամբ ուսումնասիրել չի հաջողվել: Բացի այդ, ինչպես նշում են փորձագետները, հայկական ավիացիան ինտենսիվ թռիչքներ չի իրականացրել:

Շեշտվում է, որ Ադրբեջանը չի պահանջել Արցախի ամբողջ տարածքը և վերջնական կապիտուլյացիա, քանի որ, բացի քաղաքական բաղադրիչը, շատ թանկ է վճարել հաղթանակի համար` կրելով նաև հսկայական կորուստներ, այդ թվում` սպառազինության ու անօդաչուների:

Ու թեև Բաքուն ամիսներ հետ միայն հրապարակեց պատերազմում զոհվածների թիվը` 2900, սակայն հետազոտողները նշում են, որ արբանյակային լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանում կենդանի ուժի կորուստները մի քանի անգամ գերազանցում են հրապարակված թվերին: Համարվում է, որ նրանց մեծ մասը սպանվել են սկզբնական շրջանում և լեռնային տեղանքների անհաջող գրոհների ժամանակ:

Նախկին պատգամավորը չի բացառում Սյունիքում «փոքր պատերազմի» հավանականությունը
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը քիչ հնարավոր է համարում, որ Ադրբեջանի հետ նոր լայնածավալ պատերազմ կսկսվի, սակայն չի բացառում առաջիկայում տեղային ռազմական գործողությունների հավանականությունը:

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը միտումնավոր դիմում է սադրանքների` ակնկալելով հայկական զինուժի պատասխանը, որպեսզի տեղային պատերազմ սկսի և ճանապարհ բացի դեպի Նախիջևան: Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ Բաքվի համար «միջանցքն» առաջնահերթություն է, քանի որ դա է եղել 2020թ. աշնանն Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցության «նախապայմանը»:

Հակոբյանի դիտարկմամբ` Հայաստանը լայնածավալ պատերազմի հնարավորություն չունի, իսկ Ադրբեջանը` ցանկություն, սակայն քաղաքագետը չի բացառում, որ Բաքուն իր նպատակներին հասնելու համար առանձին վայրերում կդիմի ռազմական գործողությունների:

Նրա համոզմամբ` Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը, անվտանգության համակարգը ջախջախված է, իսկ Ադրբեջանն օգտվելու է դրանից` անելով այն, ինչ չարեց հայկական կողմն 90-ականներին:

Խորհրդարանի նախկին պատգամավորն անհրաժեշտ է համարում, այդ իրողությունները հաշվի առնելով, ձերբազատվել գործող իշխանությունից` «որքան շուտ, այնքան լավ»:

Հակոբյանը գործող իշխանություններին նաև մեղադրում է դավաճանության մեջ` նշելով, որ հստակ բացատրություններ չեն տրվել, թե ինչպես է գրավվել Շուշին, ինչու պատերազմը հոկտեմբերին դադարեցնելու համաձայնություն չի տրվել:

Ամերիկյան CSIS-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են Արցախյան պատերազմի դասերը
Չնայած աշխարհի տարբեր հատվածներում զարգացող բուռն իրադարձություններին, Արցախի դեմ պատերազմը շարունակում է մեծ արդիականություն ունենալ` ժամանակակից օդային պատերազմների ուսումնասիրության համար արժանանալով բազմաթիվ հետազոտական կենտրոնների փորձագիտական շրջանակների ուշադրությանը:

Որպես ժամանակակից օդային և հրթիռային պատերազմի ոչ մեծ, սակայն խիստ կարևոր օրինակ` 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի դասերին անդրադարձել են ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանները:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած օդային պատերազմի հիմնական դասը լայնածավալ ՀՕՊ համակարգերի կարևորությունն էր: Հայաստանը և Ադրբեջանը մոտակա գործողության ՀՕՊ համակարգեր (SHORAD) ունեն սահմանափակ քանակությամբ ու որակով: Ադրբեջանն այդ բացը կարողացել է լրացնել դրոնների մեծ քանակության միջոցով:

Խոշոր տերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, մշակում և ծավալում են անօդաչուների հակազդեցության սեփական միջոցները, ներառյալ կինետիկ որսիչները, էլեկտրոնային խլացուցիչները և նույնիսկ անօդաչու թռչող սարքեր: Թեև այդպիսի տեխնոլոգիներ ներկայումս առկա են, սակայն դրանց գինը և քանակությունը թույլ չի տալիս անհրաժեշտ ծավալով տեղակայել, այդ թվում` մարտավարական մակարդակում: Զրահային և վերգետնյա ծանր այլ ստորաբաժանումները, հավանաբար խոցելի կլինեն, քանի դեռ SHORAD մոբիլ համակարգերը չբարելավվեն և չշատանան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարևոր դասերից է պասիվ պաշտպանության անհրաժեշտությունը, որտեղ շեշտադրումն արվում է սեփական ուժերի քողարկման և հակառակորդին մոլորեցնելու վրա: Զինվորները պետք է սովորել ցանկացած պահի սահմանափակել իրենց էլեկտրոնային և ջերմային միջոցները: Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութերը վկայում են, որ երկուսն էլ պատրաստ չեն եղել պասիվ պաշտպանությանը և չեն ունեցել անհրաժեշտ միջոցները: Երկու կողմն էլ բաց են գործել, վատ են քողարկվել, կուտակումները շատ են եղել:

Այս հակամարտության դասերից է նաև, որ թեև որոշ զինատեսակներ չեն փոխում պատերազմի վարման բնույթը, սակայն նոր սպառազինության ներդաշնակեցումը ժամանակակից մարտադաշտ առավել մահաբեր է դարձնում: Անօդաչուների և հրետանու համադրումը Ադրբեջանի համար արդյունավետություն է ապահովել` հաջողությամբ հարվածելով հայկական ռազմական օբյեկտներին, տանկերին ու Ս300-ներին: Մասնավորապես, ՀՕՊ զորամասերին հասցված հարվածները սահմանափակել են հայկական բանակի` ադրբեջանական անօդաչուների դիմակայության հնարավորությունը` բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

Արցախում հետաքննում են, թե ադրբեջանցիների համար ով է «ճանապարհ բացել» պատերազմի ժամանակ
Արցախի Քննչական կոմիտեում հետաքննվում է փետրվար ամսին հարուցված քրեական գործը` Քրեական օրենսգրքի 1-ին մասի 301-րդ հոդվածով:

Արցախի գլխավոր դատախազության հաղորդմամբ` քրեական գործը հարուցվել էր հաղորդմամբ ներկայացված` 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ:

Նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ներկայումս աշխատանքներ են տարվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի շարժը և ճանապարհը հստակեցնելու, Պաշտպանության բանակի` մարտական գործողություններին ներգրավված զինծառայողներին ու աշխարհազորայիններին, նրանց հրամանատարներին պարզելու, մարտական դիրքերը թողնելու հրաման տալու կամ այլ տարբերակով այդ գործողությանը դրդելու հնարավոր դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ:

Դատախազության հաղորդմամբ` նախաքննական մարմինը ներկայումս սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին: Սպասվում է, որ այդ պատասխանները ստանալուց հետո կկատարվեն բազմաթիվ հարցաքննություններ:

Թուրքիան կմտնի՞ Իսրայելի դեմ պատերազմի մեջ
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Երուսաղեմին սատարում է այն նույն վճռականությամբ, ինչպես աջակցել է Ադրբեջանին` Ղարաբաղի դեմ պատերազմում:

Համարվում է, որ եթե Անկարան նույն կերպ աջակցի պաղեստինցիներին, ապա դա կնշանակի լայնածավալ մասնակցություն Իսրայելի դեմ պատերազմին:

Թուրքիայում, միևնույն ժամանակ, ներկայումս քննարկումներ են ընթանում Արևելյան Երուսաղեմ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը: Հաղորդվում է, որ հարցը դեռ խորհրդարան չի ներկայացվել. վերջինի հավանությանն արժանանալուց հետո միայն Թուրքիայի կառավարությունը կարող է ռազմական ներկայություն հաստատել Երուսաղեմում:

Հիշեցնենք, որ թուրքերն Ադրբեջանին ոչ միայն ռազմատեխնիկական աջակցություն են ցուցաբերել Արցախի դեմ պատերազմում, այլև այնտեղ են ուղարկել զինված ուժերի զորամասեր, մասնավորապես` հատուկ նշանակության ստորաբաժանումներ, կազմակերպել են Սիրիայից վարձկանների տեղափոխումն Արցախ: Թուրք մասնագետները նաև կառավարել են անօդաչու թռչող սարքերի գործողությունները:

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հրթիռակոծում են միմյանց. գիշերը լայնածավալ հարձակում է սպասվում
Որոշ տեղեկությունների համաձայն` Իսրայելի զինված ուժերն այս գիշեր լայնածավալ հարձակում են սկսելու Գազայի հատվածի ուղղությամբ: Հաղորդվում է, որ պաղեստինցիներով բնակեցված շրջանի վրա գրոհն ուղեկցվելու է օդային հարվածներով, ինչպես նաև զրահատանկային և հետևակային ստորաբաժանումների կիրառմամբ:

Դրա հետ է կապվում նաև այն, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Գազային սահմանակից 80 կմ-անոց հատվածում հայտարարել է արտակարգ դրության գոտի` առաջիկա 2 օրերի համար:

Միևնույն ժամանակ, այլ աղբյուրների համաձայն, պաղեստինյան բոլոր խմբավորումները պատրաստվում են համատեղ գրոհ իրականացնել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի վրա:

Իսկ մինչ այդ` Իսրայելը, ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների, հրթիռակոծել է այդ շրջանը: Հաղորդվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Ավելի վաղ տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է հրեական պետության «երկաթե գմբեթ» համակարգը որսում Գազայից արձակված հրթիռները: Նշվում է, որ դրանց մեծ մասը ոչնչացվել են երկնքում:

Գազային հատվածից հրթիռակոծությունները սկսվել են այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել շրջանը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ուղղված վերջնագիրը, որով Իսրայելը պահանջել է ուժերը հետ քաշել Արևելյան Երուսաղեմի այն թաղամասերից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են տեղի ունենում արաբ բնակչության և հրեական պետության իրավապահների միջև:

Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 40 հրթիռների պատասխանատվությունն արդեն ՀԱՄԱՍ-ը ստանձնել է: Դրանց հետևաքով զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել:

Հավելենք, որ բախումների պատճառ են դարձել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում տեղի ոստիկանության գործողությունները, որոնք փորձել են ցրել հավաքված ամբոխին` կիրառելով նաև ռետինե փամփուշտներ: Հարյուրավոր ցուցարարներ վիրավորում են ստացել:

Թուրքիայի ԱԳ նախկին նախարարը գնահատել է Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունը
Յաքըշը բացառել է պատերազմի հավանականությունը` նշելով, որ տարբեր տարածաշրջաններում առկա տարաձայնությունները չեն ազդում համագործակցության այլ ուղղությունների վրա: Նրա կանխատեսմամբ` երկու երկրների միջև հարաբերությունները շարունակելու են բարգավաճել:

Նախկին պաշտոնյան հիշեցրել է, որ Ռուսաստանը և Թուրքիան նախկինում առնվազն 12 անգամ պատերազմել են միմյանց դեմ, սակայն վստահաբար պնդել է, որ Անկարան ներկայումս Մոսկվայի հետ տարաձայնություն չունի:

Յաշար Յաքըշի խոսքով` Օսմանյան կայսրության և կայսերական Ռուսաստանի միջև դիմակայության էջը վաղուց փակ է: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան սկսել է զարգացնել հարաբերությունները հետխորհրդային երկրների հետ, իսկ Ռուսաստանը, նախկին պաշտոնյայի պնդմամբ, Թուրքիային հակառակորդ է համարել: Յաքըշի համոզմամբ` երբ Անկարան սկսել է Մոսկվայի հետ միասին օգնել այդ երկրներին, հարաբերությունները կարգավորվել են և սկսել են զարգանալ կառուցողական հունով:

Յաշար Յաքըշը Թուրքիայի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները որակել է որպես «շատ լավ»: Դրանց պահպանման երաշխիքներից մեկը, ԱԳ նախկին նախարարի խոսքով, տնտեսական համագործակցությունն է: Հիշեցնում է, որ Թուրքիան Ռուսաստանից է գնում իր էներգիայի մեծ մասն ու մեծ քանակությամբ գազ:

Նախկին դիվանագետը կարևոր ձեռքբերում է համարել փոխգործակցության ուղղությունների հստակ տարանջատման հարցում Մոսկվայի և Անկարայի կարողությունները:

Յաքըշը նշել է, որ տարբեր տարածաշրջաններում ծագող խնդիրներում տարաձայնությունները չեն ազդում համագործակցության այլ ուղղությունների վրա: Նրա կանխատեսմամբ` դրա շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները բարգավաճելու են:

Պատերազմի ժամանակ 11 հազար մարդ է վիրավորվել. 1500-ը դեռևս բուժվում են
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը նշել է, որ աշնանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցել է ընդհանուր առմամբ մինչև 11 հազար վիրավոր: Նրանց թվում են եղել զինծառայողներ, ոստիկաններ, ԱԱԾ սահմանափահ զորքեր, կամավորներ, ովքեր բուժում են ստացել հոսպիտալներում և հիվանդանոցներում:

Հաղորդվում է, որ վիրավորումների 55 %-ը թեթև են եղել, 35 %-ը՝ միջին ծանրության, 7 %ը՝ ծանր, 2 %-ը՝ ծայրահեղ ծանր:

Պատերազմի օրերին, ինչպես նշվում է, իրականացվել են ռեանիմոբիլների 664 տեղափոխություններ, վիրավորների տեղափոխության համար ուղղաթիռների 440 թռիչքներ, կատարվել են ավելի քան 5 հազար վիրահատական միջամտություններ, այդ թվում` 500-ն ընդհանուր անզգայացման ներքո:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետն իր հերթին հայտարարել է, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում մոտ 1500 զինծառայող: Գնդապետ Սահակ Օհանյանի խոսքով` նրանք այժմ գտնվում են վերականգնողական արձակուրդում։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող զինծառայողների հարցին` Օհանյանը նշել է, որ վիրավորում ստացած զինծառայողների շարքում առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը ներկայումս 885 է։ Ռազմաբժշկական վարչության պետը հիշեցրել է, որ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներն օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից: