Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ սպասել Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպումից` ըստ Ստյոպա Սաֆարյանի
Կրեմլի հաղորդմամբ` Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրների լուծմանը։

Հաղորդագրությունում ենթադրվում է, որ նախագահները քննարկելու են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցեր՝ առևտրա-ներդրումային ու հումանիտար համագործակցության բնույթի։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` հուլիսի 20-ին կայանալիք հանդիպմանը:

Սաֆարյանն ակնհայտ է համարում, որ ռուսական կողմը բարձրաձայնում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների քննարկման անհրաժեշտության մասին։ Նրա համոզմամբ` խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին մտահոգող Դերբենտ-Բաքու-Ղազախ-Թբիլիսի-Գյումրի-Երևան-Նախիջևան-Օրդուբադ երկաթգծին, որի Երասխի հատվածն ամենաքիչ ծախսատար և վերականգնման աշխատանքի կարիք ունի, քան` մյուս հատվածներում:

ՄԱՀՀԻ-ի ղեկավարը շեշտել է, որ հանդիպման նախաշեմին Բաքուն թեժացրել է Երասխի հատվածը՝ պահանջելով իրեն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»: Սաֆարյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը բազմիցս մերժել է «միջանցքի» տրամադրումը:

Նշում է, որ Ալիև-Փաշինյան, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև չդադարող «փոխհրաձգությունը» ցույց է տալիս, որ գործնական ասպեկտների մեջ լրացուցիչ խնդիր է առաջացել` ինչպես կարդալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները։

Սաֆարյանի հիշեցմամբ` Երևանը պնդում է, որ հունվարի 11-ի տեքստը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բացատրությունն է, իսկ 8-րդ կետն էլ չի կատարվում։

Սակայն թուրք-ադրբեջանական կողմը, քաղաքագետի խոսքով, այն մեկնաբանել են յուրովի: Ընդ որում` նրանց հայտարարությունները հնչել են նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ներկայությամբ, իսկ վերջինը չի արձագանքել: Բաքուն, Սաֆարյանի կարծիքով, դեռ վստահ չէ, թե ինչ է նշանակում Մոսկվայի այդ լռությունը:

Այդ պատճառով, ըստ Սաֆարյանի, Բաքուն հանդիպմանն ու նշված հարցերի քննարկմանը նախապատրաստվում է` կանխագուշակելով, որ Ալիև-Պուտին հանդիպումը «ժամեր կտևի», որը «աշխարհաքաղաքական նոր անակնկալներ կխոստանա Փաշինյանին», քանի որ Կրեմլը հարկադրված կլինի տարածաշրջանում իր վտանգված շահերի համար արձագանքել ու «պատժել» Հայաստանին դավաճանության համար, և «իր դիրքորոշումները հաշտեցնել Բաքվի հետ»:

Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահն առանձնահատուկ ընդգծել էր Նիկոլ Փաշինյանին ժողովրդի տված մանդատը, որը «պետք է գալու առաջիկայում բարդ ու զգայուն խնդիրների լուծման համար»։ Իսկ Մոսկվայում, ինչպես նշում է, ոչ միայն  նյարդային են ընդունել ԵՄ-ի կողմից Հայաստանի ցուցաբերվող մեծ ֆինանսական աջակցությունը, այլ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջիկա նախատեսվող այցը Երևան։

Մոսկվան, ինչպես նշում է, կանգնած է շատ լուրջ կարմիր գծի առջև, քանի որ եթե հերթական անգամ պարտադրի Հայաստանին նոր զիջումների գնալ խոստացված ապաշրջափակման դիմաց, ինչպես արվեց գերիների դեպքում ականապատման քարտեզների հավելյալ նախապայման առաջ քաշելով, ինչպես նաև Ռուսաստանի շահերի բավարարման դիմաց, ապա կհայտնվի խայտառակ բարդ իրավիճակում Կովկասում Ռուսաստանին միակ բարեկամաբար տրամադրված երկրում։

Սաֆարյանը շեշտում է, որ Մոսկվայի համար ակնհայտ է նաև նոյեմբերի 9-ի գործընթացի փաստացի փլուզվումը, քանի որ ռազմագերիների դրույթը չի գործում, խաղաղության պահպանման գործընթացը «դրվագային ժայթքումներ է տալիս» Գեղարքունիքից մինչև Սյունիք ու Երասխ և Շուշի, երկաթուղու բացումն էլ բախվում է ադրբեջանաթուրքական շանտաժին ու էսկալացիայի մեծացող ռիսկին։

Սակայն համաձայնելով Ադրբեջանի նոր պահանջներին ու վտանգելով սեփական իմիջը կովկասյան վերջին պետությունում ու դաշնակից երկրում, այդուհանդերձ, ինքը թույլ է տալիս, որպեսզի Շուշիի արձանագրությունը սահմանագծի ռուս-թուրքական նոր սահմանը, որը Շուշիից կգա ու կանցնի Հայաստանի հարավով․․․

Սաֆարյանը քիչ հավանական է համարում, թե Մոսկվան կբավարարի Բաքվի այդչափ մեծ ախորժակը, առավել ևս եթե Երևանը Մոսկվայի հետ համատեղ քննարկումներում բացատրի դրա վտանգները երկու կողմերի համար։ Մոսկվան, նրա կարծիքով, հակված չի լինի նաև Ադրբեջանին այս պահին տալ ամեն ինչ՝ փակված Արցախյան հարցից մինչև «Զանգեզուրյան միջանցք», որովհետև իսպառ կկորցնի նաև Ադրբեջանի վրա ազդեցությունը։

Ուստի Կրեմլը, նրա համոզմամբ, ըստ էության հակված կլինի պահպանել անորոշությունը, բայց և «համոզել» Ալիևին` սպասել, միաժամանակ վերացնել երկաթուղու վերագործարկման խոչընդոտները՝ ոչ միայն վերջ տալով Երասխի «ահաբեկչությանը», այլ նաև ընդհուպ Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում սահմանախախտումներին, քանի որ Հայաստան ժամանող Մակրոնը կարող է անակնկալներ մատուցել՝ իր վրա վերցնելով խնդրի լուծումն ու «գլխին դնել դափնեպսակը»:

Սաֆարյանը չի բացառում, որ Ալիևի հետ «լեզու գտնելու» դեպքում Մոսկվան, ըստ Կրեմլի հաղորդագրության, մասնակից դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումային-տնտեսական ու հումանիտար  գործընթացներին, որոնք, Սաֆարյանի կարծիքով, կարող են ծավալվել ընդհուպ Արցախի հարավում, որտեղ, ինչպես նշում է, Ալիևը փորձում է երկաթուղին օր առաջ վերականգնել ու Նախիջևանի հետ կապ հաստատել։

Իսկ այդտեղ, ընդգծում է, Հայաստանի երկաթուղին կառավարող Հարավկովկասյան երկաթուղին կարող է «անելիք ունենալ, հատկապես՝ Մեղրիի հատվածում»․․․ Սաֆարյանի խոսքով` ավելին հստակ կդառնա հանդիպումից հետո և հենց սահմանի վարքագծից՝ «Ալիևը Մոսկվայից վերադառնում է զայրացա՞ծ, լկստվա՞ծ, թե՞ հանգստացված...»:

Պատժե´լ Ալիևին. ԱՄՆ-ի կոնգրեսականները Պետդեպին կոչ են արել միջոցներ ձեռնարկել
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով աշխատանքային խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ:

Կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի խոսքով` իրենք անհանգստացած են ադրբեջանական ուժերի գործողություններով, որոնք իրականացվում են Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Անհանգստացնող է մասնավորապես հայ զինծառայողի սպանությունը և 6 զինծառայողների առևանգումը:

https://twitter.com/FrankPallone/status/1398398471313498113?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1398398471313498113%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2FFrankPallone2Fstatus2F1398398471313498113widget%3DTweet
Կոնգրեսականների հայտարարությունը:

Կոնգրեսականն անհրաժեշտ է համարել, որպեսզի Պետդեպարտամենտը Ալիևին պատասխանատվության ենթարկի նրա մահաբեր ագրեսիայի համար: Նրա խոսքով` կոնգրեսականները շարունակելու են Բայդենի վարչակազմի և այլ գործընկերների հետ, որպեսզի երաշխավորեն, որ ԱՄՆ-ը օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները, ներառյալ` պատժամիջոցներ, որպեսզի վերջ դրվեն վայրագություններին:

Ալիևը դժգոհել է Ռուսաստանի ՊՆ-ի պատասխան նամակից
Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին, սակայն, ինչպես հաղորդվում է, «բավարարված չէ նամակում նշված տեղեկատվությամբ»: Ռուսական ՊՆ-ն Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ այդպիսի հրթիռներ չեն արձակվել:

Ալիևը, մասնավորապես, դժգոհել է, որ ռուսական կողմի պատասխանում հերքվում է բալիստիկ հրթիռի արձակումը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա ամբողջ պատասխանը չէ, քանի որ հիմնական հարցն այն է, թե ինչպես են Հայաստանի զինված ուժերում հայտնվել «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռներ:

Ալիևի խոսքով` հայկական կողմը չէր կարող 500 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Մ» հրթիռներ ունենալ, քանի որ հայկական զինված ուժերում միայն «Իսկանդեր-Է» հրթիռներն են, որոնց հեռահարությունը 280 կմ է: Նրա պնդմամբ` այդ հրթիռային համակարգերը կամ տրամադրվել են Հայաստանին, կամ հափշտակվել և անօրինական ճանապարհով դուրս են բերվել Ռուսաստանից:

Ադրբեջանի նախագահը ստեղծված իրավիճակն անվանել է «տհաճ և ցավ ու զարմանք առաջացնող»: Ալիևը շեշտել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և որ ռուս խաղաղապահները տեղակայված են «Ադրբեջանի տարածքում»:

Ալիևը հայտարարել է, որ բոլոր գերիներին վերադարձրել են Հայաստան (upd.)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, որ Բաքվում պահվող բոլոր հայ գերիները փոխանցվել են Հայաստանին:

Ալիևը նաև խոսել է Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին` նշելով, որ նախկին և ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը կործանման եզրին է հասցրել երկիրը: Նրա խոսքով` այս օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները նրա ներքին գործն են:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «ազատագրված» տարածքում կառուցվող օդանավակայանը միջազգային է լինելու: Այն նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա վաղ աշնանը:

UPD. Ալիևը Հայաստանին մեղադրել հանցագործության մեջ` նշելով, որ ականապատ դաշտերի քարտեզներ Ադրբեջանին չեն տրամադրվել:

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ ներկայումս Բաքվում պահվող բոլոր հայերը միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտներն» են, իսկ ռազմագերիները վերադարձվել են:

Ալիևն իր պաշտոնյաներին թույլ չի տալիս Շուշիում տարածքներ ձեռք բերել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կշտամբել է այն բանի համար, որ նրանք խնդրել են Շուշիում իրենց հողատարածքներ տրամադրել: Ալիևի խոսքով` հողին տիրելու բոլոր փորձերը պատժվելու են:

Ալիևը հայտարարել է, որ ներկայումս որոշ պաշտոնյաներ փորձում են յուրացնել տարածքները: «Հողագողության» հարցը լուծելու նպատակով Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ հողի յուրացման դեմ պայքարը համակարգող ժամանակավոր վարչություն է ստեղծվել:

Ուշագրավ է, որ այս համատեքստում Ալիևն անթույլատրելի է համարել նաև Շուշիում պետական կառույցների գրասենյակներ հիմնելու ցանկությունները` դրանք անվանելով «էժան պոպուլյարություն»: Այդպիսի նախաձեռնությամբ, մասնավորապես, հանդես էր եկել երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստեմովը:

Ալիևը նշել է նաև Շուշիում գրասենյակներ ունենալու ցանկությամբ հանդես եկած այլ պաշտոնյաների` Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության ղեկավարին, ադրբեջանական ավիաուղիների ղեկավարին,  մաքսային ծառայության ղեկավարին, սահմանապահ ծառայության ղեկավարին, արտակարգ իրավիճակների նախարարին և այլն:

Ալիևը BBC-ի եթերում խայտառակել է իրեն՝ փաստերը որակելով «կեղծ լուրեր»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով, բացի Արցախի նկատմամբ ձեռնարկած ագրեսիան ու ռազմական հանցագործությունները, հայտնի է իր հասցեին հնչող մեղադրանքները «Fake News» որակելով, հերթական անգամ հայտնվել է անհարմար իրավիճակում՝ այս անգամ՝ ամերիկյան հեղինակավոր BBC-ի եթերում:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը միջազգային լրատվամիջոցի հետ հարցազրույցում կասկածի տակ է դրել նույն BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի կողմից ներկայացված փաստերը, որոնք վերաբերում են Արցախի խաղաղ բնակչության կասետային և այլ զինատեսակներով թիրախավորմանը: Վերջինի վերաբերյալ, հիշեցնենք, փաստագրված վկայություններ է ներկայացրել նաև Human Rights Watch կազմակերպությունը: Խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները թիրախավորելու վերաբերյալ տվյալներն Ալիևն ապատեղեկատվություն է որակել:

https://youtu.be/4AALSJtaW7A
Հատված հարցազրույցից՝ ռուսերեն տողատակերով / © BBC

Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմն այդպիսի զինատեսակներ չի կիրառել՝ կրկին անվանելով «կեղծ տեղեկատվություն»:

Ուշագրավ է, որ BBC-ի լրագրողը զարմացած հարցրել է. «Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է»: Ադրբեջանի նախագահը դրական է պատասխանել՝ նշելով. «Ինչո՞ւ ոչ»:

Իլհամ Ալիևը հնարավոր երևույթ է համարել նաև Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկրորդ անգամ «պատահաբար հրթիռակոծումը». առաջին հարվածը «հրետանու սխալ» անվանելուց հետո լրագրողը դիտարկում է արել՝ կասկած հայտնելով երկրորդ անգամ սխալվելու վերաբերյալ: Ալիևը նշել է, որ հնարավոր է:

Փաշինյանը և Ալիևը պանելային համատեղ քննարկման են մասնակցել. ներկայացնում ենք զրույցը
Ներկայացնում ենք քննարկման հիմնական շեշտադրումները՝ որոշակի ոչ բովանդակային ընդհանրացումներով.

Նախաբան. Ալիև

Առաջինը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսքը սկսելով «Լեռնային Ղարաբաղն ադրբեջանի անբաժանելի մաս է» նախադասությամբ: Ըստ նրա՝ դա ամրագրված է թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքով, և բոլոր պետությունները ճանաչում են դա:

Ալիևը Ղարաբաղի «ադրբեջանական» պատմությունն սկսել է 1805թ. Կուրակի պայմանագրից (ի դեպ՝ Կուրակը Կուր գետի վտակն է, իսկ «ակ»-ը՝ հայերեն աղբյուր, սկիզբ բառն է. խմբ.): Ըստ նրա՝ «այդ պայմանագրով ադրբեջանական Ղարաբաղի խանությունն անցել է Ռուսական կայսրության կազմը»: Ալիևն անդրադարձել է նաև 1813, 1828 թվականների՝ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերին, 1918թ. անկախացած Ադրբեջանի իշխանության՝ «Երևանը Հայաստանի կազմում թողնելու մասին(Նիկոլ Փաշինյանն այս հատվածում չի կարողանում զսպել քմծիծաղը) որոշմանը, 1921թ. Խորհրդային Ադրբեջանի կազմում մնալու որոշմանը, ինչպես նաև Ադրբեջանի ԽՍՀ կողմից ընդունված 1923թ. որոշմանը, որով ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ Ադրբեջանի կազմում:

Այնուհետև Ալիևը խոսել է 1980-ականների վերջերի մասին, երբ «հայերն ագրեսիա են սկսել` Հայաստանի տարածքից տեղահանելով 300 հազար ադրբեջանցիների»: Հետո, նրա խոսքով, «հայերն ագրեսիա սկսեցին Ղարաբաղում` օկուպացնելով Ադրբեջանի տարածքի 20%-ը, 1 մլն ադրբեջանցի դարձավ փախստական և ներքին տեղահանված»: Ալիևը 1992թ. Խոջալուի դեպքերը կրկին անվանել է ցեղասպանություն հայերի կողմից:

Անցնելով իրավական մասին՝ Իլհամ Ալիևն ինչպես միշտ նշել է ՄԱԿ-ի բանաձևը, որով հայկական զինված ուժերը պետք է դուրս գան հակամարտության գոտուց, ինչը «չի կատարվել»:

Նախաբան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսել է՝ հակադարձելով Ալիևի պատմական անդրադարձին և հիշեցնելով, որ երբ Հայաստանի արքա Տիգրան 2-րդ Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ ոչ Հարավային Կովկասում, ոչ էլ ամբողջ աշխարհում չկար «Ադրբեջան» պետություն: Փաշինյանն ընդգծել է, որ եթե կարիք կա պատմության մեջ խորանալու, ապա կարող է ավելի հետ գնալ, օրինակ՝ մ.թ.ա. 400թ., սակայն անհրաժեշտություն չի տեսնում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կովկասյան բյուրոյի իրավացի որոշմամբ Ղարաբաղը ոչ թե Ադրբեջանի կազմն է անցել, այլ «մնացել է Հայաստանի կազմում»: Վարչապետը հիշեցրել է, որ միայն Ստալին-Լենին-Աթաթուրք պայմանավորվածությամբ է Մոսկվայում որոշվել Ղարաբաղը հանձնել խորհրդայնացած Ադրբեջանին:

«Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում». նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Ղարաբաղը միայն խորհրդային կազմավորման գործընթացում է դրվել, մտցվել Ադրբեջանի տարածքի մեջ: Փաշինյանը նշել է, որ երբ խոսվում է «տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է ընդգծել, թե կոնկրետ որ պետության տարածքի մասին է խոսքը»: Եվ հարցրել է. «Տարածքային ամբողջականությունը հարգող Ադրբեջանն ինչպե՞ս է անկախացել ԽՍՀՄ-ից»: Վարչապետն ընդգծել է, որ նույն սկզբունքով էլ Լեռնային Ղարաբաղն է անկախացել ԽՍՀՄ-ից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Խորհրդային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում էր, իսկ այժմ Խորհրդային Ադրբեջանը, ինչպես և ԽՍՀՄ-ը, գոյություն չունի:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1072195676483089/

Անդրադառնալով Խոջալուի դեպքերին՝ Փաշինյանը հիշեցրել է 90-ականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունը (ռուսական «Արգումենտի ի ֆրակտի»-ում), ըստ որի՝ «Խոջալուի սադրանքը կազմակերպվել է ադրբեջանական ընդդիմության կողմից՝ իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով», ինչը և տեղի է ունեցել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը. Փաշինյանը նշել է, որ այդ փաստաթղթի իմաստն առանց պայմանների անհապաղ հրադադար հաստատելն էր: ՀՀ վարչապետը հիշեցրել է ՄԱԿ ԱԽ թիվ 884 բանաձևը, ըստ որի՝ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով կորցրել է տարածքներ, և նշել, որ հենց Ադրբեջանն է խախտել այդ բանաձևերը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ անընդունելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անընդհատ նույն բանը կրկնեն: Նրա խոսքով՝ արդեն 25-30 տարի նույնը լսելով՝ գուցե միջազգային հանրությունը հոգնել է, ուստի անհրաժեշտ են նոր գաղափարներ:

Փաշինյանը նշել է, որ ոչ բռնի, Թավշյա հեղափոխության արդյունքում դառնալով վարչապետ՝ հասկացել է, որ 30 տարվա խնդիրը հնարավոր չէ լուծել մեկ կամ երկու քայլով, այլ անհրաժեշտ են հեղափոխություններ: ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը սկսել է միկրո հեղափոխություններից, որոնց նշանակության մասին խոստացել է պատմել հաջորդ անգամ:

Հարց. Ի՞նչ կցանկանայիք, որ միջազգային հանրությունն աներ` արդար լուծում գտնելու համար:

Փաշինյանի պատասխանը — Միջազգային հանրությունը պետք է հստակ շեշտի, որ այս հարցը ռազմական լուծում չունի, իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ ունի, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է նշել, որ այդ դեպքում հարցն արդեն լուծված է: Բայց կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական խաղաղություն: Ես Ղարաբաղը չեմ ներկայացնում, բայց Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են հասնելու հարատև խաղաղության: Ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի ու գլոբալ անվտանգության համար: Ուստի Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում, որ միասին սա դիտարկենք ոչ միայն որպես ազգային խնդիր, այլ՝ գլոբալ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են գլոբալ խաղաղության:

Ալիևի պատասխանը — Նախորդ թեմայի վերաբերյալ՝ ինչ ասացի, 100% ճշմարտություն է, գտեք համացանցում և կարդացեք, կտեսնեք: Այազ Մութալիբովն ապրում է Բաքվում և բազմիցս նշել է, որ Խոջալուի վերաբերյալ նման բան չի ասել: Դա պարզապես հայ լրագրողների կեղծ լուր է՝ արված Պուտինյան Ռուսաստանում: Խոջալուի ցեղասպանությունը տեղացի հայերն են գործել: Միջազգային հանրությունը պետք է Հայաստանին հիշեցնի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, անկախ պետություն չէ:

Միջազգային մեծ ճնշում պետք է լինի Հայաստանի վրա, որ կատարի ՄԱԿ ԱԽ բանաձևերը և զորքերը դուրս բերի ոչ միայն ԼՂ-ից, այլև 7 շրջաններից, որտեղ հայերը երբևէ չեն ապրել: Հայերն ադրբեջանցիներին էթնիկ զտման են ենթարկել, ավերել են գերեզմանները, հուշարձանները, փոխել քաղաքների անունները և ցանկանում են, որ մենք սրա հետ հաշվի նստենք: Ուստի միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի, որ հայերն այդ ամենը դադարեցնեն: Խոսելով խաղաղության մասին՝ ի՞նչ կորելացիա ունի դա շփման գծի հետ, որտեղ այսօր ադրբեջանցի զինվոր սպանվեց հայ դիպուկահարի կողմից:

Փաշինյանի մեկնաբանությունը — ՄԱԿ ԱԽ բանաձևում խոսք չկա հայկական զորքերի մասին, նշված է հայկական ուժեր. ԼՂ ինքնապաշտպանական ուժերը պաշտպանում են իրենց տարածքը: Ինչ վերաբերում է տուժածներին՝ դա ողբերգություն է, հազարավոր մարդիկ զոհվել են այդ հակամարտության հետևանքով: Ես անձամբ եմ կարդացել Մութալիբովի հարցազրույցը «ԱՖ» թերթում, համացանցում էլ այն կա: Իրավական հարցերի մասին կա «Լեռնային Ղարաբաղի իրավական հարցերը» գիրքը: Ինչ վերաբերում է քաղաքաների անվանափոխությանն ու էթնիկ զտումներին՝ ԼՂ Շահումյանի շրջանն օկուպացված է Ադրբեջանի կողմից, անվանափոխված է և այնտեղի հայերը բնաջնջված ու տեղահանված են:

Ալիևի մեկնաբանությունը — Մութալիբովը նշել է, որ ինքը Խոջալուի վերաբերյալ նման բան չի ասել, ինչ որ գրված է թերթում: 1921թ. հուլիսի 19-ին որոշվել է ԼՂ-ը թողնել Ադրբեջանի կազմում, թողնել, և ոչ թե՝ հանձնել: Բացի այդ, եթե վարչապետը չի սիրում Ստալինին, ինչո՞ւ է սիրում Շահումյանին, ով նույնպես բոլշևիկ էր և ում անունով էլ ներկայիս ԼՂ-ի մայրաքաղաքի անունն է՝ Ստեփանակերտ: Ինչո՞ւ ավելի հին պատմական անունով քաղաք չկա, որովհետև հայերն այդտեղ պատմություն չունեն: Այս հարցը կարևոր է՝ հակամարտությունը լուծելու համար:

Հարց. Ինչո՞ւ վեճը չեք ներկայացնում Միջազգային արդարադատության դատարան

Ալիևի պատասխանը — Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին, ուստի մենք հույսը չենք կորցրել, որ բանակցելով կարող ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը: Եթե հայկական կողմի նոր մոտեցման պատճառով բանակցությունները տապալվեն, այդ տարբերակը կարելի է դիտարկել:

Փաշինյանի պատասխանը — Մենք նույնպես հավատարիմ ենք խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Պատրաստ ենք ջանք ներդնել՝ հակամարտության իրական լուծման համար: Բայց ոչ ոք ինձ չհարցրեք մինի հեղափոխությունների մասին, որոնք ես արել եմ բանակցային գործընթացում:

2018թ. սեպտեմբերին ես հայտարարեցի, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա միկրոհեղափոխություն է, քանի որ ես առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին: Բացի այդ, ես հայ և ադրբեջանցի հասարակություններին կոչ արեցի սոցցանցերը չօգտագործել միմյանց վիրավորելու համար, այլ նոր տեխնոլոգիաները կիրառել՝ փորձելու իրար ավելի լավ հասկանալու համար:

Ես խոսել եմ ադրբեջանցի ժողովրդի հետ և դեմ չեմ լինի, եթե Ալիևը խոսի հայերի հետ: Բայց նա հրաժարվում է խոսել Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների հետ, ինչը տարօրինակ պահվածք է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել հակամարտությունը, առանց խոսելու Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է ճանաչվել ԵԱՀԿ-ի կողմից, երկու անգամ՝ 1992թ. մարտի 24-ին և 1994թ. Բուդապեշտում:

Հարց Ալիևին. Ինչպե՞ս եք վերաբերվում միկրոհեղափոխություններին

Ալիևի պատասխանը — Հայաստանի նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ այս թեմայով խոսել ենք: Նրանք ինչ-որ վճռորոշ պահի պատճառ են գտել՝ չշարունակելու համար: Նրանք փորձել են ստատուս քվոն պահել:

Ես պատասխանել եմ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ իրենց տները, դա նրանց հիմնարար իրավունքն է: Հայկական ագրեսիայից տուժածները զրկված են այդ իրավունքից արդեն 30 տարի: Ինքնապաշտպանական ուժերի 80%-ը Հայաստանի զինված ուժերն են, և դա մենք լավ գիտենք: Չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, չկա ԼՂ բանակ, հակամարտությունը երկու կողմ ունի՝ Հայաստան և Ադրբեջան: Հարցրեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

Մենք պատրաստ ենք խոսել ԼՂ-ի հետ, եթե Հայաստանը, ագրեսորը չֆինանսավորի այդ ապօրին կառույցին, հետ քաշի զորքերը և դուրս գա մեր տարածքներից: Միայն դրանից հետո կխոսենք: Տեղի ունեցան լրագրողների փոխայցելություններ. մենք փորձում ենք գտնել լուծումներ՝ հայերին համոզելու՝ ընդունեն, որ կարող են ապրել մեր հարևանությամբ:

Հարցը. Հնարավո՞ր է հիմա միջանկյալ լուծում գտնել՝ կարգավիճակի հարցը թողնելով հետո

Ալիևի պատասխանը — Կարծում եմ՝ հնարավոր է: Հակամարտությունը պետք է փուլ առ փուլ լուծվի: Ռուսաստանն առաջարկել է ԼՂ-ից դուրս գտնվող շրջանները վերադարձնել, տեղահանված բնակչությունը վերադառնա, այդ ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նոռմալացում, իսկ կարգավիճակը քննարկվի հետագայում, երբ երկու կողմն էլ պատրաստ լինեն: Առանց տարածքներն ազատագրելու հնարավոր չի լինի հստակեցնել կարգավիճակը:

Մենք գտնում ենք, որ կարգավիճակը չպետք է խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, Ադրբեջանը բազմակրոն, բազմազգ պետություն է, հայերը կօգտվեն ազգային փոքրամասնությունների բոլոր իրավունքներից և արտոնություններից:

Փաշինյանի դիտարկումը — Մենք Դուշանբեում համատեղ միկրոհեղափոխություն ենք արել՝ նվազեցնելով լարվածությունը շփման գծում և ստեղծելով օպերատիվ ուղիղ կապ:

Տարածքները. Ադրբեջանի տեսակետով դրանք տարածքներ են, իսկ ԼՂ-ի համար դա անվտանգություն է: Պետք է հասկանալ, թե ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն: Որովհետև երբ ԼՂ-ը որոշեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին ԼՂ-ի հայերի դեմ: Եվ հայերը ստիպված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել: Ալիևը խոսեց Ստեփանակերտի մասին. տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր, խաղաղ բնակիչները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, և դա է ճշմարտությունը:

Հնարավոր չէ, որ ինչ-որ մեկն իր անվտանգությունը զիջի: Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է: Ալիևը խոսեց զինված ուժերի մասին: Իմ որդին ծառայում է ԼՂ-ում: Բայց նա գնաց այնտեղ որպես կամավոր, գնաց՝ պաշտպանելու իր հայրենակիցներին, քանի որ գիտի պատմությունը, գիտի, թե ինչ է եղել 1988-ից սկսած: Ես ասացի Շահումյանի մասին, որտեղ բնակչությունը 100% հայկական էր, բայց հիմա գեթ մեկ հայ չկա այնտեղ: Մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ մեծ թվով հայեր կային, և այն նույնպես Ադրբեջանի կազմում ինքնավար էր, սակայն մեկ հայ այնտեղ չկա:

Ալիևն ասում է՝ ԼՂ-ը հակամարտության և բանակցությունների կողմ չէ: Բայց Ադրբեջանը 2 անգամ համաձայնագիր է ստորագրել ԼՂ-ի հետ: Առաջինը` 1994թ.՝ հրադադարը՝ Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի միջև: Պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը: Դրանից 3 ամիս անձ համաձայնագիրը հաստատել են և պայմանավորվել պահպանել հրադադարը, մինչև հարցի վերջնական լուծումը:

Եզրափակիչ

Ալիևի եզրափակիչ խոսքը — Կառուցողական հայտարարություն անեմ. ես չեմ խոսում այն մասին, որ Երևանի բնակչության մեծ մասը 19-րդ դարում ադրբեջանցիներ էին: Ինքնորոշմանն անդրադառնալով՝ նշեմ, որ հայերն արդեն ինքնորոշվել են՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետությունը, գնացեք և ձեզ համար երկրորդ անգամ ինքնորոշվելու այլ երկիր փնտրեք, բայց ոչ Ադրբեջանի տարածքը:

Փաշինյանի եզրափակիչ խոսքը — Այնքան էլ կառուցողական չէր Ալիևի ասածը, բայց ես կհիշեցնեմ, որ դեռևս Տիգրան Մեծի օրոք տարածաշրջանում երկու ազգ կար՝ հայերն ու վրացիները: Եվ ոչ միայն Տիգրան Մեծի, այլև՝ Արշակունիների, Բագրատունիների օրոք: Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում: Ես շատ ուրախ եմ այս քննարկման համար և վերահաստատում եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել այս հակամարտությունը լուծելու համար:

Ալիևի «Յենի Ազերբայջանը» որոշել է ցրել խորհրդարանը
Ադրբեջանի իշխող քաղաքական կուսակցությունը՝ «Յենի (Նոր) Ադրբեջանը» քաղաքական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունել Միլլի Մեջլիսը (Խորհրդարանը) ցրելու վերաբերյալ: Հաղորդվում է, որ նպատակը նախագահի բարեփոխումներին ու կադրային քաղաքականությանն աջակցելն է:

Նոյեմբերի 29-ին նախատեսվում է Միլլի Մեջլիսի նիստ, որտեղ իշխող կուսակցության խմբակցությունը բարձրացնելու է խորհրդարանը ցրելու մասին հարցը: Փոխվարչապետ Ալի Ահմեդովը նշել է, որ նոր խորհրդարանում լինելու են հիմնականում երիտասարդ պատգամավորներ, ովքեր ըստ արժանվույնս պետք է ներկայացնեն ժողովրդի շահերը:

Քաղաքագետների համոզմամբ՝ սա Ալիևի կողմից հեղափոխական գործընթացի տապալմանն ուղղված միջոցառում է. հիշենք, որ վերջերս Բաքվում և այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Մյուս կողմից՝ խոսակցություններ կան, որ իշխանությունն աստիճանաբար փոխանցվում է Իլհամ Ալիևի կնոջը՝ Փաշաևների ազդեցիկ գերդաստանի ներկայացուցիչ Մեհրիբան Ալիևային:

https://www.facebook.com/arif.yunusov/posts/10218675123660674

Ադրբեջանցի քաղաքագետ, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս Նիդերլանդներում ապաստանած Արիֆ Յունուսովը նույնպես սա համարում է Մեհրիբանին իշխանություն բերելու գործընթացի սկիզբ:

Ադրբեջանում վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2015թ. նոյեմբերին: Միլլի Մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվել են մեծամասնական ընտրակարգով:

Ալիևի ծաղրանկարը տեղադրել են Մոսկվայի գովազդային վահանակներից մեկի վրա
Մոսկվայում՝ Վերնադսկու պողոտայի վրա հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծաղրանկարը: Այդ ծաղրանկարն ավելի վաղ հրապարակվել էր ռուսական "Коммерсантъ" թերթում:

Ալիևի ծաղրանկարը Մոսկվայում / ©Bagramyan26

"Коммерсантъ" թերթը նախաձեռնել է ծրագիր, որտեղ ներկայացվում են նախկին ԽՍՀՄ պետությունների ղեկավարները: Առաջինն Իլհամ Ալիևն է: Թերթը հավաքել է նրա արտահայտությունները՝ արված երիտասարդ տարիներին:

Ալիևի ծաղրանկարը / ©kommersant.ru

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է, թե եղբայրական կապը թուրքերի հետ ամուր է, և որ իրենց համատեղ ծրագրերը հաստատում են դա: Ալիևը նշել է, որ 21-րդ դարը դառնալու է թյուրքական աշխարհի դարը:

Գարեգին Նժդեհի մասին ելույթները՝ ԱՊՀ գագաթնաժողովին
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրների ղեկավարների նիստը, որին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հոկտեմբերի 10-ին ԱՊՀ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացել էր նիստ, որտեղ հավանություն էր տրվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ուղերձի նախագծին: Այլ հարցերից բացի՝ նախագծի ընդունման հարցը ներառված էր այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կայացած ԱՊՀ գագաթնաժողովի օրակարգում:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ Ադրբեջանի նախագահը: Վերջինս այստեղ էլ անմասն չմնաց հայատյացությունն ընդգծելու հարցում և իր խոսքում անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Գարգեին Նժդեհի կենսագրությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ մանրամասն ներկայացնելով պատմական եղելությունը և Ադրբեջանի ղեկավարին մեղադրեց պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ:

Ալիևը՝ Նժդեհի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Մեծ Հայրենական պատերազմում Ադրբեջանի ավանդի մասին, դժգոհություն էր հայտնել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցման հանգամանքից:

https://youtu.be/lMI5OGcwrfg
Նիկոլ Փաշինյանի ելույթնը / ©Aysor TV

Ալիևը, մասնավորապես, նշել է, որ պետությունների ղեկավարները բազմիցս դեմ են արտահայտվել ֆաշիզմի հերոսացման, սակայն ներկայումս այդպիսի երևույթ դիտվում է Հայաստանում: Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ Գարեգին Տեր-Հարությունյանը, ում արձանը կանգնեցված է Երևանում, Գարեգին Նժդեհ անունով ծառայել է ֆաշիստներին:

Ալիևը Հայաստանին մեղադրել է ֆաշիզմը հերոսացնելու մեջ, իսկ Նժդեհին համարել «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Նախկին իշխանությունների կողմից արձանը կանգնեցնելը և մինչ օրս չապամոնտաժելը Ալիևը համարել է Հայաստանի կողմից «ցինիկություն»:

Փաշինյանը՝ Ալիևի կողմից պատմությունը կեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ալիևի հայտարարությանը, Ադրբեջանի նախագահին մեղադրեց պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ: ՀՀ վարչապետը քննադատեց Ալիևին՝ ԱՊՀ գագաթնաժողովի հարթակն օգտագործելով սեփական անհիմն տեսակետներն արտահայտելու մեջ՝ դրանով վիրավորելով ներկաներին ու մասնակիցներին:

Փաշինյանը նշեց, որ Ալիևի խոսքից տպավորություն է ստեղծվում, թե Ադոլֆ Հիտլերը երկրորդական դերակատարում է ունեցել, իսկ ֆաշիստական շարժումը ղեկավարել է Գարեգին Նժդեհը:

https://www.facebook.com/lurer.1tv/videos/709332099581638/

Փաշինյանն ընդգծել է, որ Նժդեհն իրականում պայքարել է թուրք զավթիչների դեմ, պայքարել է Ցեղասպանության դեմ, որն իրականացրել են թուրքերը: Չլինելով պատմաբան՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն պայքարը, որ Գարեգին Նժդեհը ռուս զինվորականների հետ միասին մղել է թուրքերի դեմ:

Անդրադառնալով Ալիևի կողմից Նժդեհին «դավաճան» որակելուն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում: ՀՀ վարչապետը նշել է, որ 1937-1950-ականների բոլոր դատապարտվածները ժողովրդի դավաճաններ չեն եղել:

https://youtu.be/os8c1z0LuGk
Գարեգին Նժդեհ. Հայրենասեր, բայց ոչ նացիստ / ©STP ARM NEWS

Փաշինյանն անտեղի է համարել Ալիևի խոսքերը՝ նշելով, որ Հայաստանում պատերազմի վետերաններին պատշաճ ուշադրություն է դարձվում. վերջին ամիսներին նաև մի շարք որոշումներ են կայացվել՝ պատերազմի վետերաններին տրամադրվող աջակցության բարձրացման և այլն: