Շեշտ.am (shesht.am) - Feed

Մահվան Հովտում գրանցվել է վերջին 107 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը Երկրի վրա
Կալիֆորնիա նահանգի Մոհավա անապատի տարածքում, միջքաղաքային իջվածքում գտնվող Մահվան Հովիտ պարկում օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ին տեղի ժամանակով 15:41-ին բարձրացել է մինչև 54,4 °C:

Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա արձանագրված ցուցանիշը կհամարվի առավելագույնը՝ գրանցված 1913թ. հուլիսի 10-ից հետո, երբ նույն՝ Մահվան Հովտում՝ Գրենլանդիա ագարակում, գրանցվել էր 56,7 °C:

Ավելի վաղ ռեկորդը ցանկացել են շնորհել Լիբիայում 1922թ. գրանցված տապին՝ 58 °C, սակայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հանգել է այն եզրակացության, որ այդ ցուցանիշը սխալ է և մարդկային գործոնի արդյունք: Մասնագետները կասկածի տակ են դրել նաև այն փաստը, որ 1913թ. Մահվան Հովտում կարող էր գրանցվել 56,7 °C՝ դա համարելով անհնար:

https://twitter.com/NWSVegas/status/1295184960546934786?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1295184960546934786%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fnaked-science.ru%2Farticle%2Fsci%2Fzafiksirovali-samuyu-vysokuyu-temperaturu-na-zemle-za-poslednie-107-let

Դրանով պայմանավորված՝ օգոստոսի 16-ի ցուցանիշը մտադիր են հետազոտել և առաջիկա շաբաթների ընթացքում հաստատել: Ոշոր դիտարկողներ ենթադրում են, որ ժամանակի ընթացքում 54,4 °C-ը Մահվան Հովտում կդառնա Երկրի վրա արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանը:

Օդերևութաբան Բոբ Հենսոնը հնարավոր է համարել, որ Մահվան Հովիտը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Շրջակա եղանակային պայմանների ծայրահեղ բնույթը դա իրատեսական է դարձնում և լրջագույն հետազոտության անհրաժեշտություն առաջացնում: Նրա խոսքով՝ նախկինում գրանցված ցուցանիշները վերստուգելու կարիք է առաջանում:

Բացի այդ, ինչպես մասնագետները նշում են, Մահվան Հովտում վերջին շոգերի համատեքստում ուշագրավ է այն փաստը, որ տվյալ ջերմաստիճանը գրանցվել է օգոստոսի կեսերին: Այս շրջանում արևի թեքվածության անկյունը ցածր է, իսկ օրերը կարճ են, ինչը նվազեցնում է ռեկորդային բարձր ջերմաստիճանի գրանցման հավանականությունը: Օդերևութաբան Դեն Սաթերֆիլդը նախորդ շաբաթ ենթադրել էր, որ հնարավոր է՝ գրանցվի 53,3 °C, սակայն ավելի բարձր ջերմաստիճան է գրանցվել:

Հունիս ամսին ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել ռուսական Վերխոյանսկ բնակավայրում՝ Հյուսիսային կիսագնդի սառնամանիքի բևեռում: Ավելի ուշ մասնագետները հայտարարել էին, որ Սիբիրում տևական ժամանակով ջերմաստիճանի բարձրացման պատճառը մարդն է:

Ռեփեր 6ix9ine-ը վաղաժամկետ ազատվել է բանտից և միանգամից ռեկորդ սահմանել YouTube-ում ու Instagram-ի ուղիղ եթերում
Ապրիլի սկզբին ամերիկացի ռեփեր Դանիել Էրնանդեսը (6ix9ine կամ Tekashi69), ում գործը լայնորեն քննարկվել է ԶԼՄ-ներում ու սոցցանցերում, ժամկետից շուտ ազատվել է բանտից: Նրան սպառնում էր 47 տարվա ազատազրկում՝ թմրանյութերի վաճառքով, սպանություններով ու գողություններով զբաղվող հանցավոր խմբավորմանն անդամակցելու պատճառով: Սակայն 2019թ. դեկտեմբերիին նա ընդամենը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ազատ արձակվելով 4 ամիսը չլրացած:

Ներկայումս երաժիշտը տնային կալանքի տակ է՝ աստմայի և կորոնավիրուսի պատճառով: Դատավորը համաձայնել է, որ բանտում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, իսկ արվեստագետի համար՝ վտանգավոր:

6ix9ine-ը պատժի մեծ ժամկետ չի ստացել, քանի որ 2019թ. հետաքննության հետ գործարքի է գնացել. ճանաչել է իր մեղավորությունը մի շարք գողությունների համար, ցուցմունք է տվել նախկին խմբակիցների դեմ: Ռեփերի գործը դարձել է առանձնակի ռեզոնանսային նաև նրա համբավի առումով. օրինակ՝ նա երգում էր թմրանյութի, խմբավորման հանցանքների մասին, զենք էր ցուցադրում:

Մայիսի 8-ին 6ix9ine-ը բանտից ազատվելուց հետո իր առաջին տեսահոլովակն է հրապարակել՝ «Gooba» երգի հիման վրա: Հոլովակը 43 մլն դիտում է ունեցել մեկ օրում և YouTube-յան նոր ռեկորդ է սահմանել հիփ-հոփ երգերի համար: Մինչ այդ այն պատկանում էր Էմինեմին՝ Machine Gun Kelly երգով՝ առաջին 24 ժամում 38 մլն դիտումով:

«Gooba» երգում անսպասելի ոչինչ չկա. տիպային 6ix9ine՝ «դու զայրանում ես, որ ես վերադարձել եմ» բառերով:

https://youtu.be/pPw_izFr5PA
«Gooba» / © 6ix9ine

Առավել արտասովոր է եղել 6ix9ine-ի ինստագրամյան ուղիղ եթերը: Այն տևել է ընդամենը 14 րոպե և հավաքել շուրջ 2 մլն դիտում: ԶԼՄ-ներում այն անվանել են սոցցանցերի համար ռեկորդային:

Եթերի ժամանակ Էրնանդեսը պատասխանել է մեղադրանքին, թե մատնել է հանցավոր խմբավորմանը: «Նա առնետ է, նա առնետ է, նա առնետ է: Եվ այդ առնետը իմ տեսքով տուն է վերադառնում և միևնույն է՝ ավելի քան դիտում է ունենում, քան՝ դո՞ւ: Ես նույնպես մոխիր կլինեի». նշել է 6ix9ine-ը:

https://youtu.be/SVNByhvwfYE
Ամբողջական ձայնագրությունն Ինստագրամում / © 6ix9ine

Իր տեսահոլովակով ու ինստագրամյան եթերով 6ix9ine-ը իր վրա է վերադարձրել հանրության ուշադրությունը: Սոցցանցերում բազմաթիվ են արձագանքերը ոչ միայն նրանց, ովքեր ուրախ են ռեփերի վերադարձի համար, այլև նրանց, ովքեր իրեն քննադատում են հանցագործությունների, «նիգեր» բառն օգտագործելու և կանանց նկատմամբ վերաբերմունքի համար:

https://twitter.com/OfficiallyIce/statuses/1258785249762385920
«Ես գիտեմ, թե ինչու եք մինչ օրս աջակցում 6ix9ine-ին». TI-ի երկրպագուներ:

https://twitter.com/NiggasBeTruthin/statuses/1258877009515761664
Երիտասարդը քնել է փոքրիկ աղջիկների հետ, ոչ ոք դա չի անհանգստացնում: Նա ասել է «նիգեր». ոչ ոքի չի անհանգստացնում: Նա փորձել է սպանել սևամորթի. ոչ ոքի չի անհանգստացնում: Նա մատնել է. ոչ ոքի չի անհանգստացնում: Նիգերները բարոյական արժեքներ չունեն: Խեղճեր:

https://twitter.com/bIondiewasabi/statuses/1259565997440335878
6ix9ine-ի երկրպագուներն այսպիսին են. «այո, նա պեդոֆիլ է, բայց նրա երաժշտությունը լավն է»:

https://twitter.com/DCvalid/statuses/1258847462795743232
Բոլորը. «6ix9ine-ն առնետ է. ինչո՞ւ են մարդիկ սատարում նրան»: / 6ix9ine-ն Ինստագրամում եթեր է հեռարձակում: / Բոլորը.

https://twitter.com/Trainwreckstv/statuses/1259461166868373505
6ix9ine-ը մատնիչ է, ես երբեք չեմ մատնի իմ մտերիմներին:

Հավելենք, որ Էրնանդեսը տնային կալանքի տակ կլինի մինչև հուլիսի 31-ը: Ռեփերի ազատ արձակումը քննարկվել է ոչ միայն նրա հայտնիության համար: ԱՄՆ-ում ներկայումս բուռն քննարկվում են բանտերում սոցիալական հեռավորության անհնարինությունը և բանտարկյալների շրջանում այլ խնդիրները: Սակայն ոչ բոլորի դիմումներին են ընդառաջում և կալանքը փոխարինում տնայինով:

Անտարկտիկայում ջերմաստիճանը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20℃-ը
Բրազիլացի գիտնականները փետրվարի 9-ին Անտարկտիկայի թերակղզուց դեպի հյուսիս գտնվող Սիմոր (կամ Սեյմուր) կղզում գրանցել են ջերմաստիճանային հերթական ռեկորդը. պատմության մեջ առաջին անգամ այստեղ արձանագրվել է 20,75 աստիճան C: Մինչ այդ ամենաբարձր՝ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 1982թ. հունվարին՝ 19,8 աստիճան:

Հետազոտողները բացատրել են, որ նշված բարձր ջերմաստիճանը միայն մեկ օրվա դիտարկմամբ է արձանագրվել, այլ ոչ թե երկարաժամկետ ուսումնասիրությամբ: Բրազիլիայի կառավարության կողմից Terrantar նախագծին մասնակցող Կարլոս Շեֆերը նշել է, որ հնարավոր չէ այդ տվյալի հիման վրա ապագայի եղանակային փոփոխությունները կանխատեսել, սակայն նա այդ ցուցանիշը համարել է ազդանշան, որ այս տարածաշրջանում ինչ-որ բան է կատարվում: Շեֆերի խոսքով՝ տաքացման գործընթաց դիտարկվել է հետազոտվող բազմաթիվ տարածքներում, բայց այսպիսի երևույթն աննախադեպ է:

Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանային այդօրինակ ռեկորդների վրա ազդում են օվկիանոսային հոսանքների ընթացքը և Էլ-Նինյոյում տիրող տաք իրավիճակը: Բրազիլացի հետազոտողների տվյալները պետք է հաստատվեն Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության կողմից:

Նախորդ շաբաթվա վերջերին գիտնականներն Էսպերանսայի արգենտինական գիտահետազոտական կայանում (Անտարկտիկայի թերակղզու հյուսիսային ծայրամասում) արձանագրել էին 18,3 աստիճան C:

Eminem-ն իր նոր երգում գերազանցել է ռեփ կարդալու իր նախորդ ռեկորդը
Godzilla կատարման մեջ Մարշալ Մեթերսը 30 վայրկյանում կարդացել է 229 բառ:

Ամերիկյան ռեփ երգիչ Eminem-ը (Մարշալ Մեթերս) գերազանցել է ռեփ «կարդալու» իր սեփական ռեկորդը: Godzilla երգում նա 30 վայրկյանում կարդացել է 229 բառ (վայրկյանում 11,3 վանկ):

https://youtu.be/-E6ASIt2T0A
Godzilla, Eminem / ©Visionary

Godzilla-ն Music To Be Murdered By ալբոմի 20 երգերից մեկն է: Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Ձայնագրությունը կատարվել է Juice WRLD ռեփերի հետ: Վերջինս 2019թ. դեկտեմբերին մահացել է:

Նախորդ ռեկորդը ևս պատկանում է Մեթերսին: Նիկի Մինաժի հետ համատեղ թողարկած Majesty երգում նրան հաջողվել է 12 վայրկյանում արտաբերել 120 վանկ (վայկյանում 10,3 վանկ):

https://youtu.be/w8XEasHszfY
Nicki Minaj - Majesty ft. Labrinth & Eminem / ©Nicki Minaj

Այս թեմայի քննարկումները սկիզբ են առել 2013թ.-ից՝ Rap God երգի թողարկումից հետո: Slim Shady "The Marshall Mathers LP2" ալբոմի այդ երգում ռեփերը վայրկյանում կարդացել է 9,6 վանկ, 16,3 վայկյանում՝ 157 բառ:

Հոկտեմբերի 17-ը պատմության մեջ դիտարկված ամենատաք օրն է համարվել
Ջերմաստիճանն այսօր Մոսկվայում տաքացել է մինչև 17,8 աստիճան՝ սահմանելով ռեկորդ: Ռուսաստանի Հիդրոմետ ծառայության գլխավոր մասնագետ Մարինա Մակարովան հայտնել է, որ այսպիսի ջերմաստիճան չի արձանագրվել 1889 թվականից հետո:

Հաղորդվում է, որ դիտարկումների ողջ պատմության ընթացքում միայն այդ ժամանակ է արձանագրվել 17,4 աստիճան տաքություն: Այսօր 17,8 աստիճանն արձանագրվել է Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին: