Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ է անում դիրիժորը. նվագախմբում կա՞ նրա անհրաժեշտությունը
Նվագախմբում կա մեկը, ով չի նվագում և ոչ մի նոտա, անձամբ չի կատարում երաժշտությունը, բայց, միևնույն ժամանակ, համարվում է համերգի գլխավոր մասնակիցը: Այսպես, ինչի՞ համար է դիրիժորը, և հնարավո՞ր է արդյոք՝ առանց նրա:

Հիմնական գործառույթը. Դիրիժորի հիմնական գործառույթը երաժիշտների միջև գործողությունները համակարգելն է, հատկապես երբ խոսքը գնում է երաժիշտների խմբերի մասին, որոնցից յուրաքանչյուրը կատարում է միևնույն պարտիան:

Առանց դիրիժորի. Առանց դիրիժորի հնարավոր է, բայց պետք է հաշվի առնել մասնակից երաժիշտների քանակը. տրիոյի կամ քվարտետի ժամանակ, օրինակ, խնդիր չկա, իսկ անսամբլների կամ ոչ մեծ նվագախմբերի դեպքում ղեկավարի դերը կատարում է նա, ով հանդիսանում է առաջին ջութակը: Սակայն մեծ նվագախմբերի դեպքում դա հնարավոր չէ:

Վտանգավոր աշխատանք. առաջին հայացքից վտանգավոր չէ: Բայց, օրինակ, ֆրանսիացի պալատական կապելմայստեր (դիրիժորը` 16-19-րդ դարերում), Լյուդովիկոս 14-րդի երեխաների կնքահայր Ժան-Բատիստ Լյուլին նվագախումբը ղեկավարելիս մականով հարվածել է իր ոտքին: Դրա հետևանքով Լյուլիի մոտ առաջացել է արյան վարակ՝ հանդիսանալով մահվան պատճառ:

https://youtu.be/oSlMKuIDcEA
Արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան / ©Ազատություն

Ի՞նչ է անում. երաժիշտներին տեմպ է հաղորդում և հետևում, որ դրանից չշեղվեն: Բացի այդ, երաժիշտներին ցուցադրում է, թե հատկապես ինչպես է պետք նվագել այն նոտան, որը գրված է:

Մեջքով` հանդիսատեսին. նախկինում դիրիժորները կանգնել են դեմքով դեպի հանդիսատեսը և մեջքով` դեպի նվագախումբը: Դա պայմանավորված էր հանդիսատեսի նկատմամբ հարգանքի ցուցադրությամբ, սակայն բարդացնում էր աշխատանքը նվագախմբի հետ: Արդյունքում, Ռիխարդ Վագներն (1813-1883թթ.) առաջինը խախտեց ավանդույթը: