Շեշտ.am (shesht.am) - Feed

Ավստրալիայում սկսել են կառուցել բանակի նոր ծանր դեսանտային նավերը
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր նավերի կառուցումն ընթանում է ըստ ժամանակացույցի։ Նավերը կառուցում է Austal Defence Shipbuilding Australia ընկերությունը։

Ծանր նավերի ծրագիրը բանակի դեսանտային նավատորմի համալրման երկու նախագծերից մեկն է։ Կառավարությունը պատվիրել է ութ ծանր և 18 միջին դեսանտային նավ։ Դրանք նախատեսված են անձնակազմ և բեռներ ծովով տեղափոխելու համար։

Austal-ը նոյեմբերի 11-ին հաստատել է երկու ծրագրերի արտադրության մեկնարկը։ Ընկերության հրապարակած տվյալներով՝ ծանր նավերի պայմանագրի արժեքը մոտ 4 միլիարդ ավստրալական դոլար է, իսկ միջին նավերինը՝ 1,029 միլիարդ։

Naval News-ի փոխանցմամբ՝ առաջին միջին նավի համար մետաղի կտրումը սկսվել էր սեպտեմբերի 29-ին։ Ծանր նավերի համար նույն աշխատանքը սկսվել է մոտ մեկ ամիս անց։ Այժմ երկու նախագծերն ընթանում են զուգահեռ։

Ավստրալիայի Վերականգնման ազգային հիմնադրամի կորպորացիան հոկտեմբերին հայտարարել էր Austal-ին 245 միլիոն ավստրալական դոլարի վարկ տրամադրելու մասին։ Գումարը նախատեսված է Արևմտյան Ավստրալիայի նավաշինական համալիրում ծանր նավերի արտադրամասեր կառուցելու և սարքավորելու համար։

Անթալիայում այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի կլիմայական COP31 համաժողովը
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը հայտնել է, որ բացման լիագումար նիստը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 10:00-ին՝ Երևանի ժամանակով 11:00-ին։ Համաժողովը կանցկացվի Անթալիայի ցուցահանդեսային կենտրոնում և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։

Թուրքիան հյուրընկալում է համաժողովը և նախագահի պաշտոնում առաջադրել է շրջակա միջավայրի նախարար Մուրաթ Քուրումին։ Միջպետական բանակցությունները կվարի Ավստրալիայի կլիմայի փոփոխության և էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը, ինչպես նշվում է համաժողովի պաշտոնական էջում։ Երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 11-ին և 12-ին։

The Economic Times-ի տեղեկացմամբ՝ երկրներն ու բանակցային խմբերը պաշտոնական օրակարգի համար յոթ առաջարկ են ներկայացրել։ Աֆրիկյան երկրների խումբը, մասնավորապես, ցանկանում է քննարկել, թե զարգացող երկրներին որքան գումար է անհրաժեշտ կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու համար։ Առաջարկների ընդգրկումը դեռ պետք է համաձայնեցվի։

Թուրքիայի նախագահությունը հունիսին առաջարկել է մինչև 2035 թվականը էլեկտրաէներգիայի բաժինը համաշխարհային վերջնական էներգասպառման մեջ հասցնել 35 տոկոսի՝ ներկայիս 20 տոկոսից փոքր-ինչ ավելի մակարդակից։ Նպատակը տրանսպորտում, շենքերում և արդյունաբերության մեջ հանածո վառելիքի ուղղակի օգտագործումը կրճատելն է։

Էլեկտրիֆիկացման թիրախը նախագահության նախաձեռնություն է՝ պաշտոնական բանակցություններին զուգահեռ գործողությունների ծրագրի մաս։ Այդ ծրագրին կարող են մասնակցել նաև քաղաքներն ու ընկերությունները։ Թիրախը երկրների համար համաձայնեցված պարտավորություն չէ։

NASA-ն հրապարակել է Ավստրալիայի անապատային շրջանների հազվադեպ ծաղկման պատկերները
NASA-ի Earth Observatory-ն սեպտեմբերի 23-ին հրապարակել է Landsat 8 արբանյակի OLI գործիքով ստացված երկու պատկեր՝ 2025 թվականի օգոստոսի 19-ին և 2026 թվականի օգոստոսի 30-ին։ Արբանյակը NASA-ի և ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ USGS-ի համատեղ ծրագրի մաս է։

Պատկերներում Արևմտյան Ավստրալիայի Մուրչիսոն շրջանն է։ Նախորդ տարվա ավելի չոր լանդշաֆտի համեմատ՝ այս տարվա պատկերում նկատելիորեն ավելացել են կանաչ հատվածները, հատկապես՝ գետահուների երկայնքով։

Մուրչիսոն շրջանը՝ Landsat 8-ի պատկերում, 2026 թվականի օգոստոսի 30-ին։ NASA Earth Observatory / Lauren Dauphin, Landsat / USGS

NASA-ի ներկայացրած օդերևութաբանական տվյալներով՝ հունիսին տեղումները գերազանցել են միջին ցուցանիշը, իսկ օգոստոսին՝ զգալիորեն։ Տարածքով անցած սառը ճակատները անձրևներ են բերել, որոնք նպաստել են հողում պահպանված սերմերի ծլելուն։

Ավստրալիայի ազգային գիտական կազմակերպությունը՝ CSIRO-ն, սեպտեմբերի 16-ին հայտնել է, որ միաժամանակ ծաղկել են բազմաթիվ տեսակներ։ Մուրչիսոնի ռադիոաստղագիտական աստղադիտարանի տարածքի կառավարիչ Էնդրյու Ուիթմարշի գնահատմամբ՝ նման տպավորիչ ծաղկում նա չի տեսել 2008 թվականից։

Ուիթմարշը բացատրել է, որ վաղ ձմեռային անձրևներից հետո ծլել են նաև տարիներ շարունակ հանգստի վիճակում մնացած սերմերը։ Արդյունքում կարմրավուն հողի վրա տարածվել են սպիտակ, դեղին և վարդամանուշակագույն ծաղիկների մեծ զանգվածներ։

Ծաղկումը հասել է նաև աստղադիտարանի տարածք՝ ASKAP ռադիոհեռադիտակի և կառուցվող SKA-Low-ի շուրջ։ Այստեղ CSIRO-ի աշխատակիցները հետևում են նաև հազվադեպ բույսերին և արձանագրում դրանց նոր պոպուլյացիաները։

Ավստրալիայում հորթ է ծնվել՝ գլխից աճող երկու լրացուցիչ ոտքով
Դեպքի մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է ABC-ն։ Հորթը չորս սովորական ոտքից բացի գլխի վրա ևս երկուսն ուներ։ Վիրահատության պահին հորթը մեկ շաբաթից փոքր-ինչ մեծ էր։

Տերերը մտածում էին կենդանուն քնեցնելու մասին, սակայն անասնաբույժ Մեգան Սմիթն առաջարկել է վիրահատել։ Նրա խոսքով՝ լրացուցիչ վերջույթները մեծանալուն զուգընթաց կարող էին անհարմարություն պատճառել և խանգարել հավասարակշռությանը։

Վիրահատությունը տևել է ավելի քան 90 րոպե։ Հորթի գլխին 28 կար են դրել։ Արթնանալուց մեկ ժամ անց այն արդեն շշից սնվում էր, իսկ հետո վերադարձել է մոր մոտ։

Սիդնեյի համալսարանի անասնաբուժական գիտությունների դպրոցի մասնագետ Իմկե Թամենը նշել է, որ անոմալիայի ճշգրիտ պատճառը հայտնի չէ։ Վարկածներից մեկը «մակաբույծ երկվորյակն» է․ սաղմի բաժանումը չի ավարտվում, և երկրորդ կենդանու մարմնի մի մասը մնում է առաջինին կցված։

Թամենը չի բացառում նաև մեկ սաղմի զարգացման խանգարումը։ Որոշ կենդանիների մոտ լրացուցիչ վերջույթները կապված են ժառանգական գենետիկական փոփոխությունների հետ, սակայն այս հորթի դեպքում նման պատճառ չի հաստատվել։

Երկու պիթոններն Ավստրալիայում կոտրել են առաստաղն ու ընկել ցած
Եթե որոշեք ապրել Ավստրալիայում, պետք է մշտապես պատրաստ լինեք «անհրավեր հյուրերի ժամանմանը». միջատներ, հազարոտնուկներ, ռեպտիլիաներ և այլ զզվելի արարածներ, սակայն սեփական տան մեջ պիթոնների հայտնվելն արդեն չափից դուրս է, հատկապես երբ նրանք ընկնում են առաստաղից:

Հենց նման իրավիճակի է բախվել Քվինսլենդ նահանգի Լեյսիս-Կրիկի բնակիչը, երբ վերադարձել էր տուն ու նկատել փլված առաստաղը: Տեղյակ լինելով, որ ոչ անձրև, ոչ էլ այլ աղետ նախօրեին տեղի չի ունեցել, նա փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:

https://www.facebook.com/brisbanenorthsnakecatchersandrelocation/posts/1252017935139414

Շուտով նա հայտնաբերեց երկու պիթոնների՝ 2,5 և 2,8 մետր երկարությամբ: Նրանցից մեկը սողացել է դեպի ննջասենյակ, մյուսը՝ հյուրասենյակ: Ենթադրվում է, որ երկու օձերի ընդհանուր քաշը շուրջ 50 կգ է: Տիրոջ կանչով ժամանել է օձերի որսացող Ստիվեն Բրաունը: Վերջինիս խոսքով՝ այդ երկու պիթոնները կռվել են էջի համար, որը նույնպես տանիքում է գտնվել: Նրան, սակայն, չեն գտել:

Մասնագետը և տանտերը չեն կարողացել պարզել, թե ինչպես են պիթոնները հայտնվել տանիքում: Օձերին, արդյունքում, վերադարձրել են վայրի բնություն:

Ավստրալիայի երկնքում կանաչ լուսավորություն են նկատել
Աստղագետները ենթադրում են, որ դա 2002 NN4 աստղակերպն է, որը Երկրի հարևանությամբ պետք է անցներ հունիսի 14-ին՝ տեղի ժամանակով 23:20-ի հատվածում:

https://youtu.be/OBZxmEjlXWI
Կանաչ լույսը՝ Ավստրալիայի երկնքում / © Buzz news

Մերձերկրյա հետազոտությունների կենտրոնի գնահատմամբ՝ աստղակերպը ֆուտբոլային 6 մարզադաշտի չափ ունի, 570 մետր տրամագիծ: Չնայած նրան, որ մարմինը լավ տեսանելի էր, այն գտնվել է մեր մոլորակից շուրջ 5,2 մլն կիլոմետր հեռավորության վրա: Դա 13 անգամ ավելի հեռու է, քան Լուսինը: NASA-ն հաղորդել է, որ Երկրին հարվածելու վտանգ չի եղել՝ նշելով, որ այդպիսի երևույթները սովորական բնույթ են կրում:

Հավանականությունը, որ աստղակերպը կհարվածի մեր մոլորակին, շատ քիչ է: Դա տեղի է ունենում 2-3 հարյուրամյակը մեկ անգամ: Հաջորդ անգամ 2002 NN4-ը Երկրին է մոտենալու 2029թ. հունիսին:

Զբոսանավը բաց օվկիանոսում մեկուկես ամսով ինքնամեկուսացել է
Հունվարի 5-ին Magnifica զբոսանավը Մարսելի նավահանգստից ուղևորվել է շուրջերկրյա ճանապարհորդության: Այն ժամանակ կորոնավիրուսի մասին շատ քչերն էին տեղյակ նույնիսկ Չինաստանում, սակայն հաջորդող շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը վերաճեց պանդեմիայի: Արդյունքում նավի սեփականատեր MSC ընկերությունը որոշեց նրանում մեկուսացնել ուղևորներին ու անձնակազմին. ավելի քան 3 հազար մարդ: Նրանցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս առկա չէ:

https://youtu.be/Q1uxEa6Jn5c
Մանրամասներ զբոսանավի մասին / ©valtfogel

Լրագրող Միխայիլ Վալտֆոգելը, ով կնոջ հետ մասին գտնվում է Սիդնեյի ափերին՝ Magnifica-յում, պատմել է, որ նավը Եվրոպայից ուղևորվել է դեպի Աֆրիկա, ապա՝ Ատլանտյան օվկիանոսով Հարավային Ամերիկա, խաղաղօվկիանոսյան կղզիներ, հասել Ավստրալիա: Այսպես՝ զբոսանավը մշտապես հեռացել է այն վայրերից, որտեղ ավելի ուշ կորոնավիրուս է տարածվել:

Ճանապարհին Magnifica-ն հանդարտորեն մոտեցել է չվարակված կղզիներին՝ Կուկի, Զատկի, Թայիթիի, Նոր Զելանդիայի: Իսկ Հարավային Ամերիկան նավը լքել է մինչև առաջին վարակվածության հայտնաբերումը: Ավստրալիայում նավագնացությունն ավարտվել է. երկիրը Magnifica-յին թույլատրել է նավահանգիստ մուտք գործել, սակայն MSC-ի ղեկավարությունը որոշել է հենց նավում մեկուսացնել ուղևորներին: Պատճառն, ըստ լրագրողի, այն է, որ Ավստրալիայում կան վարակվածներ, և այստեղի նավահանգիստ մուտք գործելուց հետո այլ նավահանգիստներ կհրաժարվեին Magnifica-յի ուղևորներին ընդունելուց:

Միևնույն ժամանակ՝ ուղևորներն ու անձնակազմն անվտանգ են. նրանց շարքում վարակվածություն հնարավոր չէ: Ուստի MSC-ն թույլատրում է մարդկանց դուրս գալ Սիդնեյ, բայց պայմանով, որ այնտեղից Magnifica չեն կարող վերադառնալ: Այդ հնարավորությունից, Միխայիլի խոսքով, օգտվել են միայն 150-ը:

Լրագրողը նշել է, որ նավում հիմնականում եվրոպացիներ են՝ իտալացիներ, իսպանացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ, գերմանացիներ և 10 ռուսաստանցի: Նավի անձնակազմն ամեն օր հանդիպում է ուղևորներին՝ հանգստացնելու համար, բայց հայտնի չէ, թե այնուհետև ուր է ուղևորվելու Magnifica-ն: Առջևում սպասում էին 11 երկրներ, իսկ այժմ զբոսանավը կարող է նավահանգիստներին մոտենալ միայն ջրի, սննդի, վառելիքի և կորոնավիրուսի թեստերի համար: Ուղևորները կարող են նավը լքել ցանկացած նավահանգստում, բայց այդ դեպքում վերադարձն արգելվում է:

Զբոսանքի տևողությունը սահմանված է մինչև մայիսի 1-ը, սակայն այժմ Magnifica-ն ստիպված մեկուկես ամիս պետք է լողա օվկիանոսում: Միխայիլի խոսքով՝ մեկուսացման պայմաններում ղեկավարությունը փորձում է տոմսում նշված բոլոր վայրերին մոտենալ: Օրինակ, Magnifica-ն բավականին մոտեցել է Սիդնեյին, որպեսզի ուղևորները գոնե ջրից տեսնեն քաղաքը:

Եվրոպա տանող Սուեզի ջրանցքում զբոսանավը պետք է լինի ապրիլի 25-ին: Մեկ նավի համար ջրանցքի անցումը տևում է 2 օր, և այլ ժամկետ պայմանավորվել MSC-ի ղեկավարությանը դեռևս չի հաջողվել:

Ենթադրվում է, որ ուղևորները չկայացած զբոսանքի համար փոխհատուցում չեն ստանա: MSC-ի հետ պայմանագրում ֆորս-մաժորային իրավիճակների մասին կետ նույնպես առկա. այն վերաբերում է նաև ներկայիս կարանտինին: Միևնույն ժամանակ՝ փաստացի Magnifica-ն կարող է մուտք գործել նախանշված նավահանգիստները՝ լիցքավորվելու: Եթե ուղևորներն այժմ լքեն զբոսանավը, ապա կմեկուսացվեն Թասմանի կղզում, քանի որ ներկայումս ինքնաթիռներ չեն թռչում: Իսկ Եվրասիա վերադառնալուն պես նրանց կարանտինի կենթարկեն:

Ավստրալիայի հրդեհներից զոհված կենդանիների թիվը հասել է միլիարդի
Ավստրալիայում լայնածավալ հրդեհները շարունակվում են աշնանից: Այդ ընթացքում այրման մակերեսն, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 10 միլիոն հեկտարը, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, 25-ից ավելի զոհեր կան, ավերվել է շուրջ 2 հազար շինություն: Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ տարերային աղետին զոհ է դարձել մեկ միլիարդից ավելի կաթնասուն, թռչուն և սողուն: Ընդ որում՝ դրանցից 800 մլն-ը՝ Նոր Հարավային Ուելսում բնակվողներն են:

https://twitter.com/ystylesl/status/1214156629127704576

https://twitter.com/jmcappiello/status/1215118191472578561

Դիքմանի կարծիքով՝ այդպիսի մեծ տարածությունում նման արագությամբ տեղի ունեցող այլ երևույթի հետ համեմատել հնարավոր չէ: Նրա խոսքով՝ սա աշխարհագրորեն և զոհված կենդանիների քանակով հրեշավոր երևույթ է տեղի ունեցել: Ավստրալիայում վերջին շրջանում նկատվում էր կենդանիների հազվագյուտ տեսակների թվաքանակի նվազում: Պրոֆեսորի խոսքով՝ այսպիսի երևույթներն են արագացնում մի շարք տեսակների անհետացումը:

Ավստրալական մետեբյուրոյի տվյալներով՝ նախորդ տարին երկրի համար ամենատաքն էր: Իսկ հրդեհներն այս անգամ անժամանակ են եղել: Պրոֆեսորի համոզմամբ՝ այն պայմանավորված է կլիմայական փոփոխություններով:

Հետազոտության հաշվարկները հիմնվել են Բնության համաշխարհային հիմնադրամի 2007թ. զեկույցի վրա: Այն Նոր Հարավային Ուելսում վայրի բնության վրա հողերի մաքրման ազդեցության մասին է, ինչպես նաև գնահատական է տրվում կաթնասունների, թռչունների ու սողունների պոպուլյացիայի խտությանը: Ստացված թվերը բազմապատկվել են կանաչ տարածքների մակերեսով:

Հրդեհից տուժած կենգուրուն՝ կամավորի ձեռքերում / © Reuters

Ավստրալական կենգուրուներ / © Saeed Khan via Getty Images

Ահաբեկված կենդանիները զգուշանում են անտառային հրդեհներից, Նոր Հարավային Ուելս / © ABC

Էջ կոալան պաշտպանում է իր ձագին / ©@jmcappiello

Գիտնականների կարծիքով՝ զոհված կենդանիների թիվը կարող է ավելի մեծ լինել / © Reuters

Հրդեհի հետևանքով տուժած կոալա / © CBS News

Պրոֆեսորը բացատրել է, որ կենդանիները խուճապահար փախչում են՝ թաքնվելով հրդեհից, հետո կարող են կրկին հայտնվել, բայց արդեն անհրաժեշտ ռեսուրսները չեն լինի, ուստի չեն կարողանա մրցակցել տեղի բնակիչների հետ: Նրանք կարող են նաև գիշատիչների՝ աղվեսի, վայրի կատվի զոհ դառնալ: Գիտնականը քաղաքական գործիչներին կոչ է արել գիտական հանրությանը վերադարձնել այնպիսի միջոցառումների քննարկմանը, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել՝ ծանր ժամանակներ ապրած ֆաունան պահպանելու նպատակով:

Հեղինակները նշել են, որ զոհված կենդանիների քանակը հաշվարկելիս կոնսերվատիվ գնահատականներն են կիրառվել, բացի այդ՝ չեն հաշվվել չղջիկները, գորտերը, միջատները և այլ անողնաշարավորներ: Այդ պատճառով նրանք հայտնել են, որ իրական վնասը կարող է և ավելի մեծ լինել:

Հրդեհներ Ավստրալիայում. տեսանյութերը տարածվել են համացանցում
Հարյուր հազարավոր այրվող հեկտարներ, 6 հազար տեղահանվածներ և «աղետային հրդեհավտանգ մակարդակ»: Զոհվում են ոչ միայն մարդիկ, այլև՝ կենդանիները:

Սիդնեյում հայտարարվել է «աղետային հրդեհավտանգ մակարդակ»: Նման իրավիճակ տեղի չի ունեցել 2009թ.-ից սկսած, երբ հրդեհների մասին նախազգուշացման նոր սանդղակ է ներդրվել: Ավստրալիական երկու նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Բնական հրդեհներն արդեն 200 տուն են այրել, զոհվել է 3 մարդ, տեղահանվել է 6 հազար ավստրալացի:

Նոր Հարավային Ուելսում այրվում է 970 հազար հեկտար, Քվինսլենդում՝ 11 հազար հեկտար տարածք: Տասնյակ երկաթուղային և ավտոբուսային երթուղիներ չեղարկվել են, փակ է 500 դպրոց:

Հրդեհները տարածվել են 40 աստիճան տապի հետևանքով՝ ուղեկցվելով ուժգին քամիների հետ: Հաղորդվում է, որ զոհվում են ոչ միայն մարդիկ, այլ կենդանիները, այդ թվում՝ կոալաները:

https://twitter.com/HarrietTatham/statuses/1192675840582012928

https://twitter.com/AcousticAri/statuses/1193874100789231616

https://twitter.com/AcousticAri/statuses/1193878576199692291

https://www.instagram.com/p/B4tbX9bJNuN/

Նոյեմբերի 11-ին Նոր Հարավային Ուելսում, որի մայրաքաղաքը Սիդնեյն է, արձանագրվել է 64 հրդեհ: Նոյեմբերի 12-ին դրանց թիվն ավելացել է:

https://twitter.com/robrfs/statuses/1192684541913100288

https://twitter.com/Andytwit123/statuses/1193314232395132928

Սոցցանցերի օգտատերերը կիսվում են իրենց քաղաքներում սկսվող հրդեհների մասին հրապարակումներով: Հայտնում են, թե ինչպես է հրդեհն այրում տները:

https://twitter.com/ry_d96/statuses/1193800060745568257

https://www.instagram.com/p/B4uDAqsAyCJ/

https://twitter.com/carolduncan/statuses/1193796004123795456

https://twitter.com/nadiasdaly/statuses/1193371738798579713

Ծուխը պատել է այն շրջանները, որտեղ հրդեհ է բռնկվել:

https://twitter.com/ACM_NSWnorth/statuses/1192596661362515968

https://twitter.com/9NewsSyd/statuses/1193383534456492033

https://twitter.com/james00000001/statuses/1193833070979252224

Երկինքը նույնպես կարմրել է:

https://twitter.com/SydneyAlert/statuses/1192685551788249089

https://twitter.com/Janine__Graham/statuses/1192678001244114944

https://twitter.com/SteveMolk/statuses/1192667539991457792

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին Պորտ Մակուորի քաղաք այցի ժամանակ դիմավորել են բնապահպանները՝ պաստառներով: Նրանք հրդեհները համարում են կլիմայական փոփոխությունների ուղիղ հետևանք:

https://twitter.com/CassyBain/statuses/1193311326895927296

Հաղորդվում է, որ հրշեջներին տեխնիկական միջոցները չեն բավարարում: Դրանք բերվում են ամբողջ երկրից: Իշխանությունները ցանկանում են հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև բանակը:

https://twitter.com/damongameau/statuses/1192924555301421062

https://www.instagram.com/p/B4orzt2huVw/

https://www.instagram.com/p/B1A1noBBagK/

Այդուհանդերձ, Ավստրալիայի բնակիչները սոցցանցերում շնորհակալություն են հայտնում հրշեջներին, նրանց անվանում են հերոսներ և նվերներ են փոխանցում:

Ավստալական թերթերը լույս են տեսել միանման՝ սևով ջնջված շապիկով՝ ի նշան բողոքի
Ավստրալական առաջատար թերթերը լույս են տեսել միանման առաջին էջով. ի պաշտպանություն լրատվամիջոցների՝ բառերը սևով են ներկված: Տեքստի վրա կնիքված է «գաղտնի»:

Ակցիային մասնակցել է 20 թերթ և 17 մեդիա կազմակերպություն: Միջոցառման անցկացման պատճառը լրագրողների քրեական հետապնդումներն ու ABC հեռուստառադիոկորպորացիայում իրականացված խուզարկություններն են: Իրավապահները կարծում են, որ Ավստրալիայի ռազմական հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրավախախտումների մասին հրապարակված նյութերի աղբյուրը գաղտնի փաստաթղթերն են, որոնք լրագրողների համար ապօրինաբար դարձել են հասանելի:

Ավստրալական թերթեր / ©reuters.com

Թերթերը պահանջել են դադարեցնել լրագրողների հետապնդումները, վերանայել գաղտնիությունը պետական տարբեր փաստաթղթերի համար և ստեղծել տեղեկատվության ազատության համակարգ: Նրանց համար անընդունելի է քաղտնի տեղեկության հրապարակումը քրեական հանցագործություն համարելը: Լրատվամիջոցները նաև պահանջում են փոփոխել վերջին 20 տարում ընդունված շուրջ 60 օրենքների, որոնք սահմանափակում են ԶԼՄ-ների աշխատանքը: