Շեշտ.am (shesht.am) - Feed

Անկարան Հայաստանի դեմ «ջրային պատերազմ» է վարում
Հանրապետություն օրաթերթում հրապարակված հոդվածում, ինչպես հաղորդվում է, նշվում է, որ քաղաքական վերլուծական շրջանակների համոզմամբ՝ հաջորդ պատերազմներն ընթանալու են խմելու ջրի համար։ Այդ խնդիրն առավել սուր է Մերձավոր Արեւելքի երկրների համար, որոնց մեծ մասն ունի խմելու ջրի սակավ պաշարներ։

Հայտնի է, որ այս առումով Թուրքիան ամենաագրեսիվ քաղաքականությունն է վարում։ Փակելով Տիգրիս ու Եփրատ գետերի հոսքը՝ դրանով մեծապես վնասում է ավելի հարավ ընկած երկրներին։ Համարվում է, որ Հայաստանի նկատմամբ նույնպես բացառված չէ այսպիսի քսղաքականությունը։

Մարտի 30-ի դրությամբ, ինչպես նշվում է, Հայաստանի ամենամեծ ջրամբարը՝ Ախուրյանը, 116 մլն խմ-ով ավելի պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մինչդեռ Թուրքիան ջրամբարներ է կառուցում, ջուրը Հայաստանից հոսում է դեպի Ադրբեջան, իսկ Ջողազի ջրամբարից օգտվում են միայն ադրբեջանցիները։

Աշնանը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից ձեռնարկած պատերազմից հետո Հայաստանի ջրային համակարգի կարեւոր աղբյուրներ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Ըստ որոշ տվյալների՝ Հայաստանի տարածքից տարեկան շուրջ 6 մլրդ խմ խմելու ջուր է հոսում։ Նշվում է, որ գյուղատնտեսությունը կարեւոր ուղղություն հռչակած իշխանությունները պետք է զարկ տան ջրամբարաշինությանը։ Շեշտվում է, որ դա թանկարժեք աշխատանք է, բայց արդյունքներն էլ ավելի շահավետ են։

Մեղրի և հարակից համայնքներում ջրի խնդիր է առաջանում ադրբեջանցի զինվորականների պատճառով
Արման Թաթոյանը նշում է, որ Մեղրիի բնակիչներից զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստացել այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի` սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Դրա հետևանքով Մեղրի և Ագարակ քաղաքներում, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում:

Մեղրի համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: «Զվարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3500 մետր բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից, ապա միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրիի բնակավայրերի համար:

Նշվում է, որ առանց վտակի` «Մեղրի» գետն ապահովում է միայն տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը, հետո «Մեղրի» գետը դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն ընդհանրապես ցամաքում է:

Արման Թաթոյանը շեշտում է, որ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին: Նրա խոսքով` բնակիչներից և Մեղրի համայնքի ղեկավարից տեղեկացել է, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով վտակի հունը փոխում են դեպի Նախիջևան:

Թաթոյանն ընդգծում է, որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ, հսկվում է նրանց կողմից: ՄԻՊ-ի խոսքով` կոպտորեն խախտվում է ջրի իրավունքը, որը միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված է:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև, որ աշխատակազմում ամփոփվում են նշված երևույթների վերաբերյալ վերլուծություններն ու գնահատականները, որոնք, Թաթոյանի հավաստմամբ, կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին:

Երկնաքարերի իզոտոպային բաղադրությունը վկայել է Երկրի վրա ջրի պաշարների առաջացման մասին
Ինչպես Արեգակնային համակարգի մյուս մոլորակները, Երկիրը նույնպես ձևավորվել է գազի և փոշու ամպից, որը շրջապատել է երիտասարդ աստղին: Սակայն այդ ամենը տեղի է ունեցել Արեգակին շատ մոտ. այնտեղ, որտեղ պարզապես այնքան ջուր չէր պահպանվի, որքան վերջնարդյունքում ստացել է մեր մոլորակը: Այդ պատճառով ընդունված է համարել, որ նրա մեծ մասը մեզ մոտ ավելի ուշ է տեղափոխվել՝ շուրջ 4 մլրդ տարի առաջ, Ուշ ծանր ռմբակոծության շրջանում, երբ Երկիրը և հարևան մոլորակները լայնածավալ «հարձակման« են ենթարկվել Արեգակնային համակարգի սառցե մարմինների կողմից:

Ընդհանուր առմամբ՝ Երկրի վրա ջրի պաշարների առաջացման այլ հիպոթեզներ էլ գոյություն ունեն: Այսպես, Լոթարինգիայի ֆրանսիական համալսարանի գիտնականների կատարած նոր հետազոտության արդյունքներով՝ «շինարարական նյութերը», որոնցով կառուցվել է Երկիրը, ամեն դեպքում կարող էին պարունակել բավարար չափով խոնավություն, և ջրի մեծ մասը, որը պահպանվում է մոլորակի խորը շերտերում, «տեղական» ծագում ունի: Հետազոտության հեղինակներն են Լորետա Պիանին և նրա գործընկերները:

Իրականում՝ Երկրի վրա ջրի պաշարների մեծ մասը ոչ թե օվկիանոսներում է, այլ՝ ավելի խորը. ջուրը լուծված է ստորին շերտերում: Այդ ջրի բաղադրությունը գիտնականները համեմատել են E քոնդրիտների հետ (մետաղական երկնաքարերի հազվադեպ խումբ, որոնք համարվում են այն հնագույն նյութի նմուշները, որից առաջացել են Արեգակնային համակարգի մոլորակները):

E քոնդրիտներում նույնպես հայտնաբերվել է ջրի որոշակի քանակություն, ընդ որում՝ նրանում ջրածնի իզոտոպերի բաղադրությունը համընկել է երկրային խոռոչի ջրի ցուցիչների հետ: Դա եզրահանգման լրջագույն աղբյուր է՝ հօգուտ ընդհանուր ծագման: Տեսականորեն՝ ջուրը կարող էր առաջանալ ջրածնից, որն առկա է այն նյութի մեջ, ինչով ձևավորվել են Երկիրը, հարևան մոլորակներն ու E քոնդրիտները: Լորետա Պիանիի և նրա գործընկերների իրականացրած 13 երկնաքարերի հետազոտության համաձայն՝ դրանցում բավարար չափով ջրածնի քանակություն է եղել:

ESA-ն ապացուցել է, որ Մարսի վրա ժամանակին գետեր են հոսել
Եվրոպական տիեզերական գործակալությունը (The European Space Agency ESA) հրապարակել է Mars Express ավտոմատացված միջմոլորակային կայանքի (զոնդ) ուղարկած լուսանկարները: Դրանցում Nirgal Vallis հովիտն է՝ հասարակածից հարավ ընկած, իսկ հովտում՝ ցամաքաց գետերի հուները:

Ցամաքած գետի հուն, Մարս / ©kp.ru

Եվրոպացի մասնագետները վստահեցնում են, որ ինչ-որ ժամանակ հովտում գոյություն է ունեցել գետային ծավալուն համակարգ` մոտ 700 կմ երկարությամբ: Այն ջրով է լցված եղել 3,5-4 մլրդ տարի առաջ: Այդ ժամանակ, ըստ մոլորակագետների, Մարսի վրա տաք ու խոնավ է եղել՝ թթվածնով հարուստ մթնոլորտով:

Բարձրավանդակի տարածքը՝ ցամաքած հուներով / ©kp.ru

ESA գիտնականների համոզմամբ՝ սա գետի հուն է, ոչ թե՝ լավայի / ©kp.ru

ESA-ում նշում են, որ նույնատիպ ցամաքած գետեր հանդիպում են նաև Երկրի վրա, օրինակ` ԱՄՆ-ի Կոլորադոյի սարահարթում, Չիլիի Ատակամա անապատում: Իսկ դա փաստում է, որ ժամանակին Մարսը մեր մոլորակի նման է եղել:

Ցամաքած գետի հուն՝ Երկրի վրա / ©kp.ru

Ընդ որում, այս լուսանկարներն առաջինը չեն, որ խոսում են մարսյան ջրի մասին: 2013թ. սկզբին ESA-ի մասնագետները հայտարարեցին Promethei Terra Highlands-ով անցնող երբեմնի ջրառատ գետի հետքերի մասին: Գետից մնացել է 1500 կմ երկարությամբ, 7 կմ լայնությամբ և 300 մ խորությամբ հունը: Գետն անվանվել է Reull Vallis: Նրա նկարը նույնպես Mars Express-ն էր փոխանցել:

2013թ. Մարսի վրա հայտնաբերված գետի հուն / ©kp.ru

«Ծովի քարերը»

2012թ. NASA-ի «Հետաքրքրություն» անունը կրող ռոբոտը, հասնելով Հեյլի խառնարան, Երկիր էր ուղարկել ցամաքած գետ հիշեցնող օբյեկտի լուսանկարները:

«Ծովի քարեր» (գետի հուներին բնորոշ քարեր)՝ 1. Մարս, 2. Երկիր / ©kp.ru

Այնտեղ հստակ երևում են «ծովի քարերը», որը բնորոշ է գետերին: Այդպիսիք կան Երկրի բոլոր գետերում: Այդ քարերի չափերի համաձայն կազմվել է գետի արագությունն ու բարձրությունը. 1 մ/վ և ծնկների բարձրությամբ:

Հայտնաբերված լիճը նման է Անտարկտիդայի լճին

Նախորդ տարի Մարսի վրա առաջին անգամ հայտնաբերվեց հեղուկ ջրով լիճ: ESA-ի մասնագետներին լիճը գտնելու հարցում աջակցել են NASA-ի գործընկերները: Եվրոպացիներն ու ամերիկացիները համատեղ ուսումնասիրեցին տվյալները, որոնք ստացել էին իրենց տիեզերական սարքավորումներից՝ Mars Express-ից և Mars Odyssey-ից:

Հիմնական դիտարկումներն իրականացվել են MARSIS (Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding instrument) ռադարի օգնությամբ: Ստացված տվյալները հաստատել են, որ մոլորակի հարավային կիսագնդի Planum Australe շրջանում առկա է ստորգետնյա ջրավազան: Այն կայուն վիճակ է ունեցել՝ լճի նման: Գրեթե համապատասխանում է Անտարկտիդայի Արևելք լճին:

Հեղուկ ջրով լիճը՝ Մարսի վրա / ©kp.ru

Հաղորդվում է, որ մարսյան լիճը Արևելքից փոքր է: Խորությունն ընդամենը մեկ մետր է, լայնությունը՝ 20 կմ: Այն գտնվում է սառույցի ու փոշու 1,5 կմ-անոց շերտի տակ: Աղբյուրը եզրակացնում է, որ Մարսի ամբողջ ջրային պաշարը չէ, որ միլիարդավոր տարիներ առաջ ցամաքել է: Ինչ-որ մասը մնացել է: Այն հույս է տալիս այնտեղ կյանք որոնողներին: