Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստան կգա երկրորդ բյուջետային ավիաընկերությունը՝ Wizz Air-ը
Հունգարական Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Լոնդոն և Փարիզ  ̶̶  այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ, բայց մամուլում հենց այդ ուղղություններն են նշվում: Դեկտեմբերի 16-ին նախատեսվում է Wizz Air-ի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։ Վերջինիս ժամանակ պաշտոնական հայտարարությունները կլինեն:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երկուշաբթի օրը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ Wizz Air բյուջետային ավիաընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն, ինչպես հաղորդվում է, մանրամասներ է ներկայացնելու հայկական շուկայում գործունեության մեկնարկի մասին:

Նախատեսվում է, որ ասուլիսին ելույթով հանդես կգան նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահը: Տաթևիկ Ռևազյանը դեռևս ամիսներ առաջ էր հայտնել Wizz Air ավիաընկերության հնարավոր մուտքի մասին:

Տարածաշրջանում Wizz Air-ը թռիչքներ է իրականացնում Վրաստանի Քութայիսիից: Հաղորդվում է, որ Հայաստանից շատ մեկնողներ օգտվում են վրացական օդանավակայանից՝ պայմանավորված մատչելի գներով:

https://www.facebook.com/wizzair/posts/2561024437308293

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ, երբ Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց Wizz Air-ի և Ryanair-ի հնարավոր մուտքի մասին, նրան քննադատեց Կոմիտեի նախկին նախագահը: Շահեն Պետրոսյանն անհնար էր համարել բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան: Սակայն արդեն հայտնի է, որ հունվարի 1-ից Ryanair-ը կանոնավոր թռիչքներ կիրականացնի  Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից Մյունխեն ուղղությամբ:

UPD. Քաղավիցիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարություն է տարածել: Նրա խոսքով՝ Wizz Air-ի ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացնելու դեպի Լոնդոն և Փարիզ:

https://www.facebook.com/photo.php?fbid=10159360511163986&set=a.10151556453628986&type=3&theater

Այդ մասին նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, թեև նշվել էր, որ պաշտոնական հայտարարությունը երկուշաբթի օրն է լինելու:

https://www.facebook.com/photo.php?fbid=2731580423572370&set=p.2731580423572370&type=3&theater

https://www.facebook.com/photo.php?fbid=1415816885242613&set=p.1415816885242613&type=3&theater

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվող թռիչքների մասին տեղեկությունը Տաթևիկ Ռևազյանը նույնպես հերքել է: Նա

Եվրոպայում ավիատոմսերը կարող են թանկանալ՝ կլիմայական հարկի պատճառով
Եվրամիության երկրները հերթով սկսել են կլիմայի հարկ սահմանել: Հաղորդվում է, որ այն կանդրադառնա բյուջետային ավիաընկերությունների գործունեության վրա՝ զրկելով նրանց էժան ավիատոմսեր վաճառելու հնարավորությունից:

Հրապարակման համաձայն՝ իշխանությունների այդպիսի որոշումը պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկներին դրդեն օգտվել տրանսպորտի այլընտրանքային միջոցներից: Այսպես, 2020թ. ապրիլից Գերմանիայում կգործի էկոլոգիական հարկը:

Նոր քաղաքականության համաձայն՝ ներքին կամ եվրոպական ուղղություններով մինչև 2,5 հազար կմ հեռավորությամբ չվերթների դեպքում թանկացումը կկազմի 15%: Նախկին 7,5 եվրոյի փոխարեն այժմ արդեն կգանձվի 13,03 եվրո: Հաղորդվում է, որ այն զբոսաշրջիկները, ովքեր կհատեն մինչև 6 հազար կմ-ը, 23,4 եվրոյի փոխարեն կվճարեն 33 եվրո: Ավելի հեռավոր չվերթների դեպքում 42,1 եվրոյի փոխարեն ստիպված կլինեն վճարել 59,4 եվրո: Այդ գումարները չեն վճարի միայն Գերմանիայից տարանցիկ ճանապարհով թռչողները:

Ենթադրվում է, որ նոր հարկի սահմանումը կհանգեցնի երկաթուղու տոմսերի գների նվազեցմանը՝ 10%-ով: Գերմանիայից բացի, 2020 թվականից կլիմայական հարկ կգանձվի Ֆրանսիայում: Այստեղ, կախված տոմսի տեսակից, գները կտատանվեն 1,5-18 եվրոյի սահմաններում: 2021-ից նմանատիպ հարկ են նախատեսում գանձել Նիդերլանդները: Շվեդիան այդպիսի հարկատեսակ սահմանել է դեռևս 2018թ.: