Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում ԱԹՍ-ների արտադրության և արտահանման ծրագիր կիրականացվի
Կառավարության հունիսի 24-ի որոշմամբ` «Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է 2021-2025թթ. իրականացնել 4,250,000 հազար դրամի ներդրում` ծավալելով բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն:

Ծրագրի ընթացքում, ինչպես նշվում է, ստեղծվելու է ավելի քան 85 նոր աշխատատեղ` առաջին տարում շուրջ 450-550 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք, որն ընդլայնվելու է՝ հինգերորդ տարում հասնելով 1000 քմ մակերեսի:

Հավելենք, որ «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» ՍՊԸ նույնպես ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Այս ընկերությունը նույնպես գործունեություն է իրականացնելու բարձր և նորարարական տեխնոլոգիաների (մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի) արտադրության և արտահանման ոլորտում:

2021-2025թթ. ծրագրի շրջանակներում իրականացվելու են շուրջ 67,704,000 հազար դրամի ներդրումներ, ստեղծվելու է 60 նոր աշխատատեղ` առաջին տարում շուրջ 350-400 հազար դրամից (առաջին տարում) մինչև 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Նշվում է, որ ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք:

Հայաստանում ԱԹՍ-ների առաջին կրթական աշխատանոցն է բացվել
Դիլիջանում բացվել է անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը, որը կոչվում է «Արմաթն օդում»:

«Արմաթն օդում» ԱԹՍ-ների առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Հաղորդվում է, որ «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է:

Հաղորդվում է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։

Ինչպես նշվում է, պատանիները սովորելու են անօդաչու թռչող սարքեր նախագծել, պատրաստել, սպասարկել ու կառավարել: «Արմաթն օդում» ԱԹՍ-ների աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են ինչպես պտուտակավոր, այնպես էլ` թևավոր ԱԹՍ-ներ։

Ծրագիրն, ինչպես հաղորդվում է, նպատակ ունի ԱԹՍ-ների նույնատիպ աշխատանոցներ հիմնել Հայաստանի և Արցախի բոլոր 65 քաղաքներում:

Ինչո՞ւ հայկական ցուցանմուշներն այդպես էլ չհասան Աբու Դաբի
Հետքը մանրամասն հետաքննություն է իրականացրել` պարզելով, թե ինչպես է կազմակերպվել IDEX-2021 ցուցահանդեսին մասնակցությունը, երբ, ինչպես հայտնի է, հայկական ցուցանմուշները մնացել էին Մոսկվայում` այդպես էլ չներկայացվելով ցուցահանդեսի ներկաներին: Ներկայացվում են հետաքննության առանցքային կետերը:

Նախ` ցուցանմուշները ոչ թե ուղիղ չվերթով են տեղափոխվել Աբու-Դաբի, այլ որոշվել է ուղարկել ռուսական Աերոֆլոտի միջոցով, քանի որ որոշ նմուշներ (ենթադրվում է` ԱԹՍ-ներ) չեն անցել ինքնաթիռի խցիկի դռնից: Սակայն այս դեպքում էլ փաստաթղթերն անհրաժեշտ կերպով չեն լրացվել. ռուսները չեն ստացել համապատասխան փաստաթղթերը և բեռը թույլ չեն տվել դուրս բերել Ռուսաստանից: Նշվում է, որ նախարարության աշխատակիցներն անհետացած բեռի համար ընդամենը նկատողություն են ստացել:

Հաղորդվում է, որ նախարարի օգնականը չի մեկնել ցուցահանդեսի, քանի որ վերջին պահին պարզվել է, որ վիզայի հետ կապված խնդիրներ կան:

Հետքը նաև շեշտում է, որ նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Հայաստանում անցկացվելիք ARMHitech ցուցահանդեսին, որը, սակայն, չի կայացել: Այն արդեն երրորդ անգամ է հետաձգվում. այս անգամ` մինչև 2022թ.-ը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի քարտուղարը, ինչպես նշվում է, Հետքի հարցերից ոչ մեկին արժանահավատ պատասխան չի տրամադրել:

Հիշեցնենք, որ IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում էին 14 հայկական ընկերություններ: Դրանք ներկայացնելու էին հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Հաղորդվել էր, որ հայկական ընկերություններից մեկն Աբու-Դաբիում կամիկաձե դրոններ ու պենտակոպտերներ էր ցուցադրել:

Հավելենք` «IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինը:

Ռուսաստանը չի բացառում անօդաչուների մատակարարումը Հայաստան
Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Հայաստան չի բացառվում:

Նշվել է, որ ներկայումս Ծառայությունն արտահանման համար առաջարկում է մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես` երկարատև թռիչքի հնարավորությամբ «Օրիոն-Է» հետախուզական համալիրը: Ռեշետիկովայի խոսքով` հայկական կողմից համապատասխան դիմում ստանալու դեպքում պատրաստ են սահմանված կարգով դիտարկել այն:

ՌՏՀԴԾ մամուլի քարտուղարը շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջ ծավալով:

«Օրիոնը» միջին բարձրությամբ, երկարատև թռիչք ունեցող անօդաչու համալիր է, որի առավելագույն թռիչքային ծանրությունը կազմում է 1 տոննա, իսկ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն քաշը` 200 կգ:

«Ռոսօբորոնէքսպորտի» տվյալներով` անօդաչուն ներկայումս արտահանման համար առաջարկվում է օդային հետախույզի տարբերակով: Միևնույն ժամանակ` ռուսական զինված ուժերին այս համալիրը տրամադրվում է նաև հարվածային տարբերակով:

Davaro ընկերության նոր` «DEV-3» և «DEV-4» ԱԹՍ-ների լուսանկարներն են հրապարակվել
Հայկական անօդաչու թռչող սարքեր արտադրող Davaro ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սեփական արտադրության «DEV-3» և «DEV-4» ԱԹՍ-ները:

DEV-4 / © Դավիթ Գալոյան

Հայկական արտադրության` մինչ օրս հայտնի անօդաչու թռչող սարքերից են նաև «Հրեշը», «Բիբն» ու «S1»-ը: Իսկ 2012թ.-ից արտադրության մեջ են միջին կատեգորիայի հետախուզական ԱԹՍ-ներ՝ Կռունկ (ԱԹՍ) և X-55 (ԱԹՍ) որոնք արտադրության մեջ են 2012 թվականից։

Հաղորդվում է, որ հայկական արտադրության ԱԹՍ-ներ կիրառվել են նաև աշնանը տեղի ունեցած Արցախյան պատերազմի ժամանակ:

Ըստ թուրքական աղբյուրի` Ռուսաստանում կարող են բայրաքթարներ արտադրել
Թուրքիայի ավիացիոն արդյունաբերության ասոցիացիայի կողմից հրատարակվող պարբերականը հաղորդել է, որ ռուսական «Նոր անօդաչու համակարգեր» ԲԲԸ-ն դեռևս 2020թ. ամռանը համաձայնություն է կնքել թուրքական Baykar Defense-ի հետ` դրանից հետո ավելի հայտնի դարձած Bayraktar TB2-ի համատեղ արտադրության վերաբերյալ:

Նիժնի Նովգորոդում գրանցված ընկերությունը, ինչպես նշվում է, ռուսական ռազմարդյունաբերական շուկայում նոր ու դեռևս անհայտ խաղացող է, սակայն համարվում է, որ կապ ունի Պուտինի մերձավոր օլիգարխներից մեկի հետ: Թուրքական աղբյուրի պնդմամբ` ռուսական արտադրության Բայրաքթարները այլընտրանքային տարբերակներ են լինելու, քանի որ ռուսական անօդաչուների արդյունաբերությունը դանդաղում է:

Համարվում է, որ ռուսական զինված ուժերի համար արտադրվելիք ԱԹՍ-ն ստանալու է Bayraktar TB2-R անվանումը: Թուրքական տարբերակում կիրառվող արտասահմանյան դետալները պատժամիջոցների պատճառով չեն կարող Ռուսաստան տեղափոխվել, այդ պատճառով բազմաթիվ սարքավորումներ տեղական արտադրության են լինելու կամ ձեռք են բերվելու գործընկերներից:

Այսպես` էլեկտրոնային-օպտիկական կայանքը կարող է չինական Chongqing Yuanqian Electro-Optical Science And Technology Co., Ltd. ընկերության լինել կամ ռուսական տեղորոշիչ մոդուլը` ԳԼՈՆԱՍ համակարգով: Շարժիչը` Rotax 912, կմնա նույնը: Վերգետնյա կառավարման համակարգը կպատրաստվի բելառուսական АГАТ ընկերության օգնությամբ:

Հաղորդվում է, որ 2021թ. Թուրքիան նախատեսում է սկսել Bayraktar TB2-R նմուշի ամառային փորձարկումները: Այն, ինչպես նշվում է, ներկայումս պատրաստման փուլում է:

Իսրայելական զենքով կռվում էին, հիմա էլ` զորավարժություններ են անում
Ադրբեջանում պատերազմից հետո առաջին անգամ խոշոր զորավարժություններ են, որին մասնակցում են մինչև 10 հազար զինծառայողներ: Դրանք մեկնարկել են մարտի 15-ին:

Վարժանքներն իրականացվում են լեռնաանտառային բարդ տեղանքում: Հիմնականում ուշադրություն է դարձվում զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության բերմանը և վերախմբավորմանը: Այդ երկրի ՊՆ հաղորդմամբ` կատարելագործվում է համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի փոխգործակցությունը: Խուսավարումներում հաշվի են առնվում Արցախի դեմ ձեռնարկած պատերազմի փորձը:

Հայտնի է, որ զորավարժությունների ընթացքում ադրբեջանական կողմը կիրառում է նաև իսրայելական արտադրության զինտեխնիկա:

Վարժանքներին ներգրավված իսրայելական սպառազինությունից են, մասնավորապես, Aeronautics ընկերության արտադրության Orbiter-ի տարբեր մոդելներ, Hermes-450, Hermes-900 անօդաչուները, որոնք նախատեսված են երկնքում երկար ժամանակ գտնվելու համար: Բացի այդ, կիրառվում են նաև, ինչպես նշվում է, «պատերազմում իրենց արդարացրած» հարվածային Harop տեսակի ԱԹՍ-ները:

Ուշագրավ է, որ հրեական աղբյուրները չեն թաքցնում, որ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում Իսրայելը տեխնոլոգիական և ռազմատեխնիկական իրական աջակցություն է ցուցաբերել Բաքվին: Ինչպես հաղորդվում է` այդ աջակցությունը հաստատեց, որ «Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմավարական» բնույթ են կրում:

ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել ռուսական «Պանցիրը»` ԱԹՍ-ների դեմ պայքարում (upd.)
ՆԱՏՕ-ի օդային ուժերի առաջնային փորձի միասնական կենտրոնը (Joint Air Power Competence Centre, JAPCC) իր զեկույցում բարձր է գնահատել ռուսական «Պանցիր-Ս» զենիթային համալիրները` նշելով, որ հրթիռափողային ՀՕՊ համակարգը կատարյալ միջոց է ցանկացած տեսակի ռազմական անօդաչուների դեմ պայքարի համար:

Փաստաթղթում շեշտվում է, որ «Պանցիր-Ս»-ը կարող է արդյունավետ պայքար մղել բոլոր տիրույթներում` ինչպես փոքր, այնպես էլ մարտավարական ռազմական անօդաչու թռչող սարքերի դեմ:

Բացի այդ, ՆԱՏՕ-ի փորձագետների գնահատմամբ, ռուսական համակարգը նաև թույլ է տալիս ՀՕՊ մշտական զորամասերում փակել խոշորածավալ ԱԹՍ-ների դիմակայության հատուկ համակարգերի և փոքր դրոնների դիմակայության համալիրների միջև առկա տարածությունը:

Նշվում է, որ իր բնութագրի շնորհիվ «Պանցիր-Ս»-ը հնարավոր է արդյունավետ օգտագործել ինչպես ինքնաթիռներից և ուղղաթիռներից կետային պաշտպանության, այնպես էլ հակառակորդի գերճշգրիտ զինատեսակներից ՀՕՊ հեռահար համակարգերի պաշտպանության համար:

Զեկույցում ՆԱՏՕ-ի մասնագետները եզրակացնում են, որ «Պանցիրը» և անօդաչուների դեմ պայքարի նույնատիպ համալիրները այլ համակարգերի հետ փոխգործակցության մեջ մարտի դաշտում աճող վտանգ են ներկայացնում դաշնակցային ուժերի համար և պետք է չեզոքացվեն` մինչև ռազմական գործողությունների կիզակետում հայտնվելը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական փորձագետները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան սիրիական Իդլիբի շրջանում «Գարնանային վահան» ռազմագործողության ժամանակ կարողացել է մեկ միավոր «Պանցիր» ոչնչացնել: ՆԱՏՕ-ականները սա կարևորագույն, հաջողված գործողություն են համարում:

UPD. Թուրքական ՊՆ-ի հետ կապված հարթակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է Լիբիայում «Պանցիր-Ս1/Է» ԶՀՓՀ-ի ոչնչացումը «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ի միջոցով: Ռուսական համալիրը, ինչպես երևում է, մարտական վիճակում չի գտնվել, այլ` փոխադրման:

«Պանցիր-Ս1»-ի ոչնչացումը թուրքական «Բայրաքթարի» հարվածից / © ClashReport

Տեսանյութի միջոցով թուրքական կողմն, ըստ էության, արձագանքել է ՆԱՏՕ-ի վերոնշյալ զեկույցին:

Հարավային ռազմական օկրուգն առաջին անգամ անօդաչու ավիացիա է կիրառել լեռներում
Հարավային Օսիայում տեղակայված ռուսական Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի 4-րդ ռազմաբազայի ուժեղացված վաշտերն առաջին անգամ վարժանքներում կիրառել են փոքր անօդաչուներ` կվադրոկոպտերներ` լեռնային տեղանքում ոչնչացնելով պայմանական հակառակորդին:

Կվադրոկոպտերատիպ անօդաչու ավիացիան կիրառվել է վաշտային երկկողմ մարտավարական վարժանքներում, մոտ տարածություններում հետախուզական ստորաբաժանումների աջակցության, ինչպես նաև թիրախների ոչնչացման օբյեկտիվ գնահատման և մոտոհրաձգային, հրետանային և տանկային ստորաբաժանումների կրակի ճշգրտման նպատակով:

Զորավարժությունների ակտիվ փուլում ստորաբաժանման զինծառայողները համապատասխան տեխնիկայի կիրառմամբ ոչնչացրել են Կովկասի լեռներում դիրքավորված պայմանական հակառակորդին: Բացի կվադրոկոպտերներից, ռուսական զինուժը կիրառել է նաև Տ-72Ա տանկեր, հետևակի մարտական մեքենա ՀՄՄ-2, «Սանի» ականանետեր և այլ զինատեսակներ, ՀՕՊ համակարգեր:

Շեշտենք, որ ՌԴ զինուժը վերջին շրջանում շեշտադրում է կատարում տարբեր տեսակի ԱԹՍ-ների կիրառման վրա: Ուկրաինական աղբուրներն ավելի վաղ հաղորդել էին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է մեծ քանակությամբ փոքր կվադրոկոպտերներ ձեռք բերել զինված ուժերի համար:

Օր 15. Ադրբեջանը շարունակում է պատերազմը՝ անտեսելով կրակի դադարեցման որոշումը. ԹԱՐՄԱՑՎՈՂ
23:17 Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ։

22:29 ՀՀ Ազգային ժողովի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3587427181295720

20:25 Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնում է, որ հարավում կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը, Վահրամ Պողոսյանի վստահեցմամբ, գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը։

16:18 Արծրուն Հովհաննիսյանն Իսրայելից դեպի Ադրբեջան իրականացվող չվերթների մասին տվյալներ է հրապարակել՝ նշելով. «Սրանք Թել-Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է։ Փաստորեն՝ քսան տարին քիչ էր զինվելու համար»։

https://www.facebook.com/arcrun/posts/3426002860768631

14:39 Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.

1. Դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում

2. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար

3. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար։

14:17 Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Նախազգուշացվում է, որ եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3760444567321219

12:30 ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Թուրքական օդուժը կրկին ղեկավարում ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները։ Հովհաննիսյանը հայտնում է, որ Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն՝ ուղեկցմամբ, հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։

https://www.facebook.com/arcrun/posts/3425531227482461

11:20 Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ։ «Միևնույնն է #հաղթելուենք»,- նշել է Հովհաննիսյանը:

10:15 Արցախի նախագահը հայտնել է, որ ամբողջ գիշեր հրթիռակոծվել են խաղաղ բնակավայրերը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քաղաքակներն առավոտյան չեն հրթիռակոծվում, բայց միջդիրքային պայքար է ընթանում՝ հրետանու կիրառմամբ: