Շեշտ.am (shesht.am) - Feed

Հրապարակվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցի տեսանյութը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

Արշակյանի հաղորդմամբ` այն նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ ՕԳ-7Վ-ն պետական փորձարկումներ է անցել, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

https://youtu.be/j-a9tGyuvrQ
ՕԳ-7Վ / © Banak News

Նախարարը նորարարական մշակումներին զուգահեռ կարևորել է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ ընդգծելով դրանց թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական նշանակությունը։

Հիշեցնենք, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին հնարավոր է ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում անցկացվող Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

Հայկական արտադրության «X-100». արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի կայան
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

Հակոբ Արշակյանի հաղորդմամբ` կայանի նպատակն արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա ազդելն է: «X-100»-ը կարող է խափանել մինչև 100 կմ հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերի և այլ սարքավորումների տեղորոշման համակարգերի աշխատանքը:

https://youtu.be/wgo-X1HvjD8
«X-100» / © Հակոբ Արշակյան

Նախարարը հայտարարել է նաև, որ հայկական ռազմարդյունաբերական համալիրի մի շարք մշակումներ ցուցադրվելու են մարտի 25-27-ը` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ անցկացվելու է «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արշակյանը հայտարարել էր հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի և 82 մմ ականանետի ստեղծման մասին, որոնք պետական փորձարկումների փուլում են:

Հակոբ Արշակյանը հայտարարել է ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որոշվել է Հայաստանում ստեղծել Ազգային վենչուրային հիմնադրամ (ԱՎՀ): Նախատեսվում է առաջիկա 5-7 տարիների ընթացքում Հիմնադրամի միջոցները հասցնել 100 մլն դոլարի:

https://www.facebook.com/BusinessInnovationForum/photos/a.2565786850163685/2565791026829934/?type=3

Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) նախարարը նշել է, որ ԱՎՀ-ի ստեղծման նպատակը ստարտափներին աջակցելն է: Նրա կառավարումը դրվելու է միջազգային մակարդակի մասնագետների վրա: «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագիրը կրող քննարկումների ժամանակ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հիմնադրամի ստեղծման միջոցով Հայաստանում կձևավորվի աշխատելու համար բարենպաստ միջավայր, ուր կգան նաև արտասահմանյան մասնագետները:

https://www.facebook.com/BusinessInnovationForum/photos/a.2565786850163685/2565789393496764/?type=3

Նախարարի խոսքով՝ Հիմնադրամը ձևավորվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Հատկանշական է, որ գրանտային միջոցների 75%-ը տրամադրվելու է մարզերում նախաձեռնվող ստարտափներին, իսկ փոքր մասը` 25%-ը, Երևանում գործողներին: Արշակյանն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է իր վրա վերցնել ստարտափների ֆինանսավորման 50 տոկոսը։ Օրինակ՝ ընկերության կողմից 50 հազար դոլարի չափով ներդրում կատարելու դեպքում կառավարության կողմից նույն չափով համաֆինանսավորում է տրամադրվելու՝ գրանտի տեսքով:

Ի՞նչ է վենչուրային հիմնադրամը

Venture բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է «խիզախում», «խիզախ մեկնարկ»: Վենչուրային հիմնադրամները կազմակերպություններ են, որոնք, անվանմանը համապատասխան, խիզախորեն ներդրում են կատարում դեռևս գումար չվաստակած ու սկսնակ ընկերություններում: Խիզախություն է այնքանով, որ ներդրված գումարների մեծ մասը կորում է. ստարտափների 70-80%-ը չեն հաջողում:

Սակայն հիմնադրամներն ընդհանուր առմամբ չեն տուժում, քանի որ այն 20-30% հաջողության հասած ստարտափների վաստակած գումարը ծածկում է չհաջողների վրա վատնվածը: Վենչուրային հիմնադրամները հիմնականում ներդրումներ են կատարում նորարարական, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական ոլորտներում: Դրանցից են համացանցը, մեդիան, բժշկությունը, էներգետիկան:

Հիմնադրամները գումարը ներդրում են հիմնականում հետագայում այդ ընկերությունում մասնաբաժնի դիմաց՝ մինչև 50%, կամ պարտքով՝ որոշակի պայմաններով: Առաջինն ավելի տարածված է, և ընդունված է հիմնականում 10-20% մասնաբաժինը, քանի որ ավելի շատի դեպքում հիմնադիրների մոտ նվազում է նախաձեռնողականությունը և սեփականության զգացումը: Ներդրումը (վենչուրային կապիտալ) կարող է լինել նաև ոչ գումարի տեսքով, և կարող է պատկանել տարբեր անձանց կամ կազմակերպությունների:

Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունը «Գրանատուս վենչուրսն» է: Հիմնադրվել է 2003թ., գործում է հիմնականում ՏՀՏ, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Տիեզերական գործունեությունը Հայաստանում արտոնություն կստանա
Կառավարության նիստում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ նախատեսվում է Հայաստանում տիեզերական գործունեության իրականացումը ազատել հարկերից: Հավանություն է տրվել «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Այն կներկայացվի Ազգային ժողով:

Հակոբ Արշակյանը նշել է, որ տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը: Նախարարի խոսքով՝ ոլորտի զարգացումը կօժանդակի տնտեսության այլ ոլորտների զարգացմանը: Ներկայումս Հայաստանում տիեզերական գործունեությունը կարգավորվում է միայն միջազգային իրավունքի նորմերով:

Նախարարն առաջարկել է տիեզերական գործունեությունը դարձնել լիզենզավորվող և հարկային արտոնություն սահմանել մինչև 2030թ.: Հակոբ Արշակյանի պնդմամբ՝ այդ բնագավառում պասիվությունն ազդում է պետական ընդհանուր բյուջեի մուտքերի վրա:

Որոշման նախագիծը ենթադրում է Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծում և խրախուսում: Կառավարության կանխատեսմամբ՝ այն կապահովի նոր աշխատատեղերի ու ենթակառուցվածքների ստեղծում: Արդյունքում՝ կձևավորվի ոլորտի մասնագետների սերունդ, իսկ վերջնարդյունքում Հայաստանը կկարողանա սեփական տիեզերական ծրագրերն իրականացնել, ունենալ հայկական տիեզերանավեր ու արբանյակներ: Նախարարը նշել է, որ ներկայումս երկու ընկերությունների հետ այս առնչությամբ բանակցություններ են վարում: Դրանք զբաղվում են արբանյակների հավաքմամբ և թեստավորմամբ:

Հավելենք, որ ներկայումս տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրված Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: Այն արդեն ստորագրել են ԱՊՀ երկրների մեծ մասը:

Տիեզերքի համատեղ ուսումնասիրությունների և դրա հետ կապված այլ գործառույթների ներդաշնակ իրականացման համար կարգավորումներ են սահմանված նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագրով: