Շեշտ.am (shesht.am) - Feed

Չիլիում արտակարգ դրություն է մտցվել. 1 միլիոն մարդ ցույցի է դուրս եկել
Զոհերի թիվը հասել է 19-ի: Ցուցարարները փորձել են այրել դեպի մետրո տանող մուտքը: Անկարգությունների պատճառով մայրաքաղաք են բերվել զորքերը:

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 1 միլիոն մարդ մասնակցում է բողոքի ցույցին: Նրանք դժգոհ են կառավարության քաղաքականությունից, սոցիալական անհավասարությունից: Չիլիացիները սոցիալ-տնտեսական փոփոխություններ են պահանջում:

https://twitter.com/KarlaEnAccion/status/1187842485315354624?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1187842485315354624&ref_url=https%3A%2F%2Fregst.wordpress.com%2F2019%2F10%2F26%2Fcuycer-chilium%2F

https://twitter.com/AnitaBotwin/status/1188010667795763200

Բողոքի նոր ալիքը պայմանավորված է արտակարգ դրության սահմանմամբ ու փողոցներում զինվորականների հայտնվելով: Վերջիններս բերվել են հասարակական կարգը պահպանելու նպատակով:

https://twitter.com/ml_maria_/status/1188009756813938690

1 միլիոն ցուցարարներ հավաքվել են հիմնականում Բակեդանոյի հրապարակում: Այրվել է մետրոյի մուտքերից մեկը: Մյուս թաղամասերում ցույցի ցրման համար ոստիկանությունը ջրցան է կիրառել: Հաղորդվում է, որ անկարգությունների հետևանքով զոհվել է 19 քաղաքացի:

https://twitter.com/callmejeanine/status/1187965537214779393

https://twitter.com/Prodronechile/status/1187919610575835137

Բողոքի ցույցերը Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ից, երբ մետրոյի ուղեվարձն ավելացել էր միջինը 30 պեսոյով (0,04$), իսկ առավելագույնը՝ 850 պեսոյով (1,2$): Անկարգություններից ու ոստիկանության հետ բախումներից հետո Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան արտակարգ դրություն է հայտարարել՝ չեղարկելով ուղևորավարձի թանկացումը: