Շեշտ.am (shesht.am) - Feed

Նաիրի Հունանյանի դիմումը դատարան չի ներկայացվի
«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը 20 տարի պատիժը կրելուց հետո այս տարվա սեպտեմբերին վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացրել:

Սեպտեմբերի 19-ին Հունանյանի վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ բացասական զեկույց էր ներկայացրել Քրեակատարողական ծառայությունը: Հոկտեմբերի 23-ին բացասական զեկույց էր ներկայացրել նաև Պրոբացիայի ծառայությունը:

Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ այս 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել Նաիրի Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը չներկայացնել դատարան:

https://www.facebook.com/mojarmenia/posts/2456097757837471

Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նախարարության հրապարակման համաձայն՝ եթե քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկվի, ապա հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ դիմում ներկայացնի:

Նախարարության հաղորդմամբ՝ եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ դիմում ներկայացնի:

https://youtu.be/eFlnsxDXqhQ
1999թ. հոկտեմբերի 27-ի ձայնագրությունը / ©Aravot Daily

Նաիրի Հունանյանը մի խումբ անձանց հետ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում էր գործել Ազգային ժողովի վրա՝ սպանելով ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազդեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, վիրավորել 8 մարդու: Ահաբեկչությունն իրականացնողներից մեկը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, մյուսները՝ ցմահ: