Շեշտ.am (shesht.am) - Feed

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը նշել է, որ պատերազմն Արցախում շարունակվում է արդեն 30 տարի, և բազմաթիվ երկրներ նախընտրում են ուշադրություն չդարձնել այդ հակամարտությանը: Նրա խոսքով` 21-րդ դարում նման երևույթի շարունակությունն անհավատալի է:

Մխիթարյանը ցավով է ընդգծել, որ Ադրբեջանում ներկայումս հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք են պահվում: Մարզիկը հայտնել է, որ պատերազմի օրերին կոչով դիմել է ամբողջ աշխարհին: Նա շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը` ցուցաբերած աջակցության համար, և շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ճանաչել են Արցախի անկախությունը (Իտալիայի մի քանի քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունը, խմբ.):

Հենրիխ Մխիթարյանը նաև նշել է, որ «Ռոմայի» կողմից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը հրաշալի նախաձեռնություն է: «Ակումբը տեսավ մարդկանց ցավը և որոշեց օգնություն ցուցաբերել: Ես երբեք դա չեմ մոռանա»,- շեշտել է Մխիթարյանը:

Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ն համարել է պատմական
Բրիտանական BBC-ն հավաքել է վերջին տասնամյակում Boxing Day-ի ժամանակ տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները: ԹՈՓ-ում է հայտնվել նաև Հենրիխ Մխիթարյանը՝ Սանդերլենդի դարպասն ուղարկած անհավատալի գոլով, որը կարիճի հետ են համեմատել:

Ժոզե Մոուրինյոյի կողմից «ֆուտբոլային գեղեցկություն» անունը ստացած գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի հիշարժան «խորամանկությունը»:

Այսպես, Boxing Day-ի ԹՈՓ 5-յակում են հայտնվել.

1. Մխիթարյանի «կարիճ» գոլը Սանդերլենդի դարպասը, 2016թ.

https://youtu.be/bIMruWIJIkM
Մխիթարյանի գոլը / ©GTRROMAN

Մխիթարյանի գոլը գրանցվել է 3 տարի առաջ նույն այս օրը՝ դեկտեմբերի 26-ին: Փոխարինման դուրս գալուց հետո 86-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո Մխիթարյանն անհարմար դիրքից արագ կողմնորոշվել է՝ «կարիճ» գոլի հեղինակ դառնալով:

2. Արսենալի պարտությունը Սոութհեմփթոնից (0:4), 2015թ.

Սոութհեմփթոնը հաղթում է Արսենալին / ©readfootball.com

3. Օլիվյե Ժիրուն գլխով միտումնավոր հարվածում է Նեդում Օնուոհային

Գլխով հարված / ©prosports.kz

2014թ. այս միջադեպի պատճառն անհայտ է: Օլիվյե Ժիրուն մրցակցին գլխով հարվածելու պատճառով 3 խաղով որակազրկվել է:

4. Մանչեսթեր Յունայթեդը Նյուքասլին հաղթեց 4:3 հաշվով. գոլերից 2-ը վերջին վայրկյաններին են հարվածել

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին Boxing Day-ը / ©GETTY

2012թ. այս հաղթանակը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին Boxing Day-ն էր:

5. Բորնմուտ - Վեստ Հեմ՝ 3:3

Բորնմուտ - Վեստ Հեմ. հերթական գոլից հետո / ©Sky Sports

Այս կրակոտ հանդիպումը կայացել է 2017թ.

Boxing Day-ն Անգլիայում կատաղի ֆուտբոլի 3 շաբաթյակ է: Թիմերը 1 շաբաթվա ընթացքում խաղում են 3-4-ական խաղ, որոնք բավականին զվարճալի են ստացվում:

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է Ռոմա
Հենրիխ Մխիթարյանը և հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին գիշերը շտապ բանակցություններ են ունեցել, ինչից հետո «Արսենալի» ու «Ռոմայի» միջև գործարքը կայացել է:

Հաղորդվում է, որ Մխիթարյանն արդեն Հռոմում է: Նա Իտալիայի մայրաքաղաքում «Ռոմայի» համար բուժզննում է անցնելու:

https://twitter.com/DeadlineDayLive/status/1168451463259070465

Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվելու վարձակալությամբ՝ պարտադիր գնման հնարավորությամբ, որը կարող է իրականացվել խաղաշրջանում 25 խաղ անցկացնելուց հետո:

https://youtu.be/Y4YRBrHwMu0
Մխիթարյանն արդեն Հռոմում է / ©signoraingiallorosso

Հենրիխը 2018թ. հունվարից է հանդես գալիս «Արսենալում»: Դրանից առաջ «Մանչեսթեր Յունայթեդում» էր: Լոնդոնյան ակումբում Մխիթարյանն ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել, 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայում «Արսենալի» 4 խաղից 3-ին է մասնակցել, ընդ որում՝ միայն մեկում է մեկնարկային րոպեներից մտել դաշտ:

«Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ»
Համացանցի
այս ժամանակաշրջանում մարդկանց համար դժվար չէր պարզել՝ ֆուտբոլիստի սրտի տիրակալը
Բեթթի Վարդանյանն է՝ «Գրանդ Հոլդինգ» -ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրը:
Նրանք արդեն միասին էին ներկայանում հասարակական տարբեր միջոցառումների և հայտնվում
մամուլի էջերին:

Ամիսներ անց՝ տարածվեց Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան Լոնդոնում կայացած ՀԲԸՄ գալա-ընթրիքին մասնակցեց Բեթթի Վարդանյանի հետ: Երկրպագուների աչքից չվիրպեց Բեթթիի մատնեմատը զարդարող նշանադրության մատանին. ֆուտբոլիստն օրինականցրել էր հարաբերությունները:

https://www.instagram.com/p/By0as6SIE3h/
Հենրիխ Մխիթարյան և Բեթթի  Վարդանյան

Իսկ հիմա՝ «Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ»

Երեկ՝ հունիսի 17-ին, Հենրիխ
Մխիթարյանը վերջնականապես լքեց «ցանկալի փեսացուների» շարքը՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հավերժական սիրո երդում տալով իր ընտրյալին:
«Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ» մակագրությամբ առաջին հարսանեկան
լուսանկարը, որ հրապարակեց Հենրիխ Մխիթարյանը, միանգամից սկսեց զարդարել համաշխարհային
մամուլի էջերը:

Բեթթի կամ Իզաբելլան Վարդանյանը …

Նա այս տարի կդառնա 24 տարեկան: Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին, ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում: Իսկական անունն է Իզաբելլա: