Շեշտ.am (shesht.am) - Feed

Կենդանաբանական այգում թափառող շները հոշոտել են 3 կենգուրուներին. (upd.)
Հոկտեմբերի 31-ի առավոտյան թափառող շները ներթափանցել են Երևանի կենդանաբանական այգու տարածք և հոշոտել են 3 կենգուրուների: Հաղորդագրության համաձայն՝ 5-6 շները այգու տարածք են ներթափանցել ժամը 6:50-ի սահմաններում՝ Նոր Նորքի հատվածից:

Հոշոտված 3 կենգուրուները կարմրավիզ տեսակին էին պատկանում: Կենդանաբանական այգու աշխատակազմի հաղորդմամբ` շներից 3-ին բռնել են և ահազանգել Թափառող շների վնասազերծման կենտրոն: Սահմանված կարգի համաձայն` դրանք վնասազերծվել են և տարածքից տեղափոխվել:

https://youtu.be/HhT3MUIUA6s
Կենդանաբանական այգու տնօրենը մանրամասներն է ներկայացնում / ©ArmeniaTV News

Կենդանաբանական այգու կենդանաբույժներն և կենդանաբանները, ինչպես նշվում է, չեն կարողացել փրկել կենգուրուներին: Հաղորդագրության համաձայն`կենգուրուները արուներ էին: Դրանք Հայաստան էին բերվել 2018թ. հունիսին՝ Քիշինևի կենդանաբանական այգուց(Մոլդովա)՝ նվիրատվության սկզբունքներով: Նախատեսվում էր այս տարվա դեկտեմբերին Ամստերդամի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխել էգերի՝ հետագա բազմացման նպատակով:

Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմը կենդանիների անկման պատճառ է համարում այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայությունը: Նշվում է, որ 2011թ.-ից սկսած՝ սա թափառող շների ներթափանցման 3-րդ դեպքն է, որի ընթացքում վնաս է պատճառվել: Պատասխանատու կառույցը՝ Երևանի քաղաքապետարանը, արդեն սկսել է տարածքի պարսպապատումը:

UPD 1.  Նոյեմբերի 1-ին, ժամը 6:00-ի սահմաններում, թափառող շները հերթական անգամ ներթափանցել են Երևանի կենդանաբանական այգու տարածք: Այգու տարածած հաղորդագրության համաձայն՝ շների ոհմակն այս անգամ հոշոտել է 3 մուֆլոնի: Շներին չեն կարողացել բռնել:

Երևանի կենդանաբանական այգին ահազանգել է չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին: Խնդրի կարգավորման համար դիմել են պատկան կառույցներին, նաև՝ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով:

UPD 2. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենին առաջարկել է ազատել զբաղեցրած պաշտոնը։ Ռուբեն Խաչատրյանն ընդունել է առաջարկը և հրաժարական ներկայացրել:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217080089300124&id=1405208089

Քաղաքապետի տեղակալը նշել է, որ հրաժարականի առաջարկը պայմանավորված է Այգու կառավարման հարցերում հաճախակի դարձած խնդիրներն են, մասնավորապես՝ այս օրերին տեղի ունեցած դեպքերը: