Շեշտ.am (shesht.am) - Feed
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Ազգերի լիգայի հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
«Նոան» բացել է մինչև 1500 երեխայի համար նախատեսված ֆուտբոլային կենտրոն
Շենքի ներսը ամբողջությամբ վերափոխվել է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կատարվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։
Կենտրոնում կա 15 հանդերձարան, առանձին տարածք մրցավարների համար, սպասասրահ, ինչպես նաև ուսումնական և վերլուծական կենտրոն։ Դրանք նախատեսված են երեխաների մարզումներն ու ֆուտբոլային կրթությունը կազմակերպելու համար։
Մարզաբազայում ներկայացվել են բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերը և առաջին թիմի մարզումային կենտրոնը։ Ակումբի ծրագրով մանկապատանեկան կենտրոնը պետք է համատեղի մարզումները, կրթությունը և հետագա մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Մեր զինվորները նույնպես ռազմավար են վերցրել. Տ-90 տանկը` հայկական բանակում
Աշնանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը գործի է դրել իր լավագույն տանկային բրիգադները` մեծ թվով Տ-90Ս (Т-90С) տանկերի կիրառմամբ: Դրանք հիմնականում օգտագործվել են հարավային ուղղությամբ գրոհներ իրականացնելիս:
Խոցված Տ-90 տանկ / © 301AD
Պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել դրանց մի մասը, իսկ մի քանիսը` թեթև վնաս պատճառելով` առգրավել հակառակորդից:
Ադրբեջանցիներից խլած Տ-90Ս տանկի առնվազն մեկ միավորը հայ մարտիկները տեղափոխել են իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածք: Հրապարակված լուսանկարները փաստում են, որ գոնե մեկ այդպիսի տանկ վերանորոգվել է, ներկվել հայկական զինված ուժերի համար ընդունված գույներով և հանձնվել զորամասին:
Խոցված Տ-90 տանկը / © 301AD
Ինչպես հայտնի է, մինչև սեպտեմբերի 27-ը հայկական բանակում առկա է եղել ընդամենը մեկ միավոր Տ-90 տանկ (հայ տանկիստներն այն շահել էին ռազմական մրցույթի ժամանակ):
Եվրո-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է կայացրել Եվրոպայի 2020թ. առաջնություն տեղափոխել հաջորդ տարի: Այն պետք է մեկնարկեր հունիսի 12-ին՝ Եվրոպայի 12 քաղաքներում, սակայն կայանալու է, հավանաբար, 2021թ. հունիսի 11-ից: Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն ակումբներից և լիգաներից փոխհատուցում է պահանջում՝ 300 մլն եվրո՝ Եվրո-2020-ը տեղափոխելու համար:
Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ն պահանջում է, որպեսզի եվրոպական բոլոր առաջնություններն ավարտվեն մինչև հունիսի 30-ը: Հայտնի է, որ Եվրո-2020-ը պատմության մեջ առաջին անգամ պետք է կայանար 2020թ. հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ եվրոպական 12 քաղաքներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն առաջի անգամ դադարեցրել էր Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը, չեղարկվել էր նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որը նախատեսված էր մարտի 20-ին:
ԶԼՄ. Սանտյագո Սոլարին կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ
Սոլարիի ղեկավարման շրջանում Մադրիդի «Ռեալը» դարձել է Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, բայց դուրս է մնացել Իսպանիայի գավաթից և Եվրոպայի լիգայից, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին:
43-ամյա արգենտինացու թեկնածության հարցը սկսել է շրջանառվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից հետո, ըստ որի՝ հավաքականի մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ լուծարելու մասին: ՀՖՖ-ն նշել էր, որ հավաքականի նոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում արտասահմանցի մասնագետների հետ: Ամենահավանական թեկնածու է համարվում «Ռեալի» նախկին մարզիչը:
Աղբյուրը ենթադրում է, որ հավաքականի նոր մարզիչը կնշանակվի մինչև մարտի 26-ը. Հայաստանի հավաքականն այդ օրն արտագնա ընկերական խաղում կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ, իսկ մարտի 30-ին ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ:
Ո՞վ է Սանտյագո Սոլարին
Սանտյագո Սոլարին ունի վեց տարվա մարզչական փորձը: 2013-2016թթ. Սոլարին ղեկավարել է «Ռեալի» երիտասարդական ակումբը, 2016-2018թթ.՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլիան»՝ «Ռեալի» պահուստային ակումբը, իսկ արդեն 2018-2019թթ. արդեն «Ռեալն» է գլխավորել: 2018թ. Սանտյագո Սոլարիի ղեկավարման շրջանում Մադրիդի «Ռեալը» դարձել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:
Արքայական ակումբի մարզիչ դառնալուց հետո «Ռեալն» առաջին չորս խաղերում անընդմեջ հաղթանակներ է տարել՝ ընդհանուր 15:2 հաշվով: Դրանից հետո ակումբի տնօրինությունը որոշել է նրա հետ լիարժեք պայմանագիր կնքել մինչև 2021թ.: Սակայն այդ շրջանում «Ռեալը» ձախողումներ է ունեցել՝ դուրս մնալով Իսպանիայի գավաթի առաջնությունից և Եվրոպայի լիգայից: Բացի այդ՝ Սոլարիի ղեկավարած ակումբն Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 12 միավորով:
Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ն համարել է պատմական
Բրիտանական BBC-ն հավաքել է վերջին տասնամյակում Boxing Day-ի ժամանակ տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները: ԹՈՓ-ում է հայտնվել նաև Հենրիխ Մխիթարյանը՝ Սանդերլենդի դարպասն ուղարկած անհավատալի գոլով, որը կարիճի հետ են համեմատել:
Ժոզե Մոուրինյոյի կողմից «ֆուտբոլային գեղեցկություն» անունը ստացած գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի հիշարժան «խորամանկությունը»:
Այսպես, Boxing Day-ի ԹՈՓ 5-յակում են հայտնվել.
1. Մխիթարյանի «կարիճ» գոլը Սանդերլենդի դարպասը, 2016թ.
https://youtu.be/bIMruWIJIkM
Մխիթարյանի գոլը / ©GTRROMAN
Մխիթարյանի գոլը գրանցվել է 3 տարի առաջ նույն այս օրը՝ դեկտեմբերի 26-ին: Փոխարինման դուրս գալուց հետո 86-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո Մխիթարյանն անհարմար դիրքից արագ կողմնորոշվել է՝ «կարիճ» գոլի հեղինակ դառնալով:
2. Արսենալի պարտությունը Սոութհեմփթոնից (0:4), 2015թ.
Սոութհեմփթոնը հաղթում է Արսենալին / ©readfootball.com
3. Օլիվյե Ժիրուն գլխով միտումնավոր հարվածում է Նեդում Օնուոհային
Գլխով հարված / ©prosports.kz
2014թ. այս միջադեպի պատճառն անհայտ է: Օլիվյե Ժիրուն մրցակցին գլխով հարվածելու պատճառով 3 խաղով որակազրկվել է:
4. Մանչեսթեր Յունայթեդը Նյուքասլին հաղթեց 4:3 հաշվով. գոլերից 2-ը վերջին վայրկյաններին են հարվածել
Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին Boxing Day-ը / ©GETTY
2012թ. այս հաղթանակը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին Boxing Day-ն էր:
5. Բորնմուտ - Վեստ Հեմ՝ 3:3
Բորնմուտ - Վեստ Հեմ. հերթական գոլից հետո / ©Sky Sports
Այս կրակոտ հանդիպումը կայացել է 2017թ.
Boxing Day-ն Անգլիայում կատաղի ֆուտբոլի 3 շաբաթյակ է: Թիմերը 1 շաբաթվա ընթացքում խաղում են 3-4-ական խաղ, որոնք բավականին զվարճալի են ստացվում:
Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթեց «Բորուսիային»
Գերմանական ակումբի հայազգի մարզիկ Սարգիս Ադամյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Հոֆենհայմը» 2:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում:
https://streamable.com/dkq3e
Սարգիս Ադամյանի գոլը / ©armfootball.com
Ադամյանի գոլի շնորհիվ հաշիվը հավասարեցվելուց հետո 87-րդ րոպեին «Հոֆենհայմի» հաղթական գոլի հեղինակ է դարձել խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:
https://twitter.com/achtzehn99_en/status/1208132232784814083
Ներկայումս «Հոֆենհայմն» ունի 27 միավոր. մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: «Բորուսիան» 30 միավորով 4-րդ հորիզոնականում է:
https://streamable.com/5jttk
Ադամյանի փոխանցումը և Կրամարիչը գոլը / ©armfootball.am
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» առաջինն էր բացել խաղի հաշիվը: 17-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն գրավել էր «Հոֆենհայմի» դարպասը:
https://twitter.com/achtzehn99_en/status/1208150202726703107
Հիշեցնենք՝ ավելի վաղը Ադամյանի կրկնակի գոլը «Հոֆենհայմին» հաղթանակ էր պարգևել «Բավարիայի» դեմ խաղում:
Խորեն Հովհաննիսյանը մտադիր է ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիան
Խորեն Հովհաննիսյանը հայտնել է, որ պատրաստվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը: Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ 73»-ի երբեմնի լավագույն ֆուտբոլիստը ափսոսանք է հայտնել հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի մասին:
Հովհաննիսյանը նշել է, որ իր թեկնածությունն առաջադրում է հանուն լավ ֆուտբոլի, հայկական ֆուտբոլը զարգացնելու և Հայաստանը ֆուտբոլային երկիր դարձնելու: Վաստակավոր մարզիկը հայտնել է, որ երկար ժամանակ ֆուտբոլում է, զբաղվում է ֆուտբոլով:
Միջազգային կարգի սպորտի վարպետը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-1985թթ.) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) ակումբներում։ Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։
ՀՀ վաստակավոր մարզիչն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1980թ.), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976թ.), ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է, որ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982թ.)՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Խորեն Հովհաննիսյանը մարզչի պաշտոնում ղեկավարել է Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Արթուր Վանեցյանը հրաժարական էր ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Գործադիր կոմիտեն ընդունել էր հրարականը՝ հայտարարելով, որ սկսվում է հայկական ֆուտբոլի մաքրման գործընթացը: Նոր գործկոմ և ֆեդերացիայի նախագահ կընտրվեն դեկտեմբերի 23-ին:
Հայաստանի հավաքականը պարտվեց ամենախոշոր հաշվով՝ 9:1
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականը Պալերմոյում հյուրընկալել էր Հայաստանի հավաքականին։ 1948թ.-ից ի վեր առաջին անգամ իտալացիները հաղթեցին խոշոր հաշվով՝ 9:1: Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր պարտությունը:
Ուշագրավ է, որ Պալերմոյի մարզադաշտի հսկայական էկրանին տեղ չկար, որպեսզի ցուցադրվեին բոլոր գոլերի հեղինակների անունները:
3 գոլի հեղինակների անունները չեն երևում / ©Paolo Menukic
Նախկինում Հայաստանի հավաքականի ընտրանին երկու անգամ պարտություններ է կրել 1997թ.՝ 0-7 հաշվով, Չիլիից և Վրաստանից։
Մեր հավաքականի միակ գնդակի հեղինակը Էդգար Բաբայանն է (79-րդ րոպեին)։ Իտալացիների կազմում երկուական անգամ աչքի են ընկել Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն, մեկական անգամ՝ Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռոմանյոլին, Ռիկարդո Օրսոլինին, Ժորժինյոն և Ֆեդերիկո Կիեզան։
Իտալիայի հավաքականի 11-րդ անընդմեջ հաղթանակն էր: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ եթե ղեկավարությունը որոշի, որ ինքն է մեղավոր, ապա կհրաժարվի գլխավոր մարզչի պաշտոնից: Հիշեցնենք՝ Խաշմանյանը մոտ 2 շաբաթ առաջ է նշանակվել այդ պաշտոնին:
Ինչո՞վ է հայտնի հավաքականի մարզչի թեկնածուն. բազմաթիվ հաջողություններ, կոնֆլիկտներ ու հեռացումներ. (upd.)
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Տամբովի» նախկին մարզիչ, հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը ցանկություն է հայտնել ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Նման մտադրություն ռուսաստանաբնակ մարզիչը հայտնել էր Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո:
Ի՞նչ ուղի է անցել Գրիգորյանը
6 տարեկանից Ռուսաստանում բնակվող Ալեքսանդր Գրիգորյանը մարզչական գործունեությունը սկսել է 1994թ.-ից: Սկզբում մարզել է Կիսլովոդսկի «Մանկապատանեկան մարզադպրոցը», ապա՝ «Օլիմպը», «Սվոբոդնիյ տրուդը»:
1999-2009թթ. աշխատել է կանանց ակումբների հետ՝ արձանագրելով առավելագույն արդյունքներ: 2002թ.-ից «Լադա» ակումբի գլխավոր մարզիչն է դարձել: 2004թ. ակումբը դարձել է Ռուսաստանի չեմպիոն, եռակի գավաթակիր: 2007-ից Պերմի «Զվյոզդի-2005» ակումբի գլխավոր մարզիչն է եղել: Վերջինս կանանց ֆուտբոլի առաջնությունում Գրիգորյանի շնորհիվ Ռուսաստանում լավագույններից է դարձել՝ հասելով մինչև ՈՒԵՖԱ 2009 գավաթի եզրափակիչ: Այստեղ «Զվյոզդի-2005»-ը սեփական հարկի տակ 0:6 հաշվով պարտվել է գերմանական «Դույսբուրգ-2001»-ին, ինչի պատճառով հեռացվել է մարզչի պաշտոնից:
Ալեքսանդր Գրիգորյան / ©yuga.ru
2009թ.-ից մարզել է «Նիժնի Նովգորոդը», սակայն անհրաժեշտ մարզչական լիցենզիա չունենալու պատճառով գլխավոր մարզիչ չի համարվել: Գրիգորյանի պատասխանատվությամբ ակումբն արձանագրել է իր պատմության առաջին նշանակալից հաջողությունը` 2010թ. Ֆուտբոլի լիգայի առաջնությունում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: 2011թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին ղեկավարել է «Խիմկին»:
2011թ. հոկտեմբեր-2012թ. դեկտեմբերին եղել է «ԲՄԱ-Էներգիա» ակումբի գլխավոր մարզիչը: Ակումբի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով հրաժարական է ներկայացրել: Չնայած արձանագրած հաջողություններին՝ դիմումն ընդունվել է: 2013թ. փետրվար-հունիս ամիսներին Ալեքսանդր Գրիգորյանը եղել է «Մաշուկ-ԿՄՎ»-ն:
2013թ. հունիսի 7-ից ղեկավարել է «Լուչ-Էներգիան»: Ակումբը Գրիգորյանի գլխավորությամբ դարձել է 2014թ. Ֆուտբոլի առաջնության լիգայի (ՖԱԼ) հաղթող և դուրս է եկել Ռուսաստանի առաջնություն: Նոյեմբերի 7-ին Գրիգորյանը վերակնքել է պայմանագիրը, սակայն մեկ շաբաթ անց հայտարարել է ակումբի ֆինանսական խնդիրների մասին: Դեկտեմբերի 1-ին Ալեքսանդր Գրիգորյանը «Լուչի» ղեկավարությանը հայտնել է հեռանալու մասին: Հաղորդվում է, որ նա, դրժելով խոստումը՝ ակումբը մարզել 2014-15թթ. և հասցնել Պրեմիեր լիգա, հայազգի մարզիչը տեղափոխվել է «Տոսնո»: Այստեղից Գրիգորյանը հեռացել 2015թ.՝ է մոր հիվանդության պատճառով: Մինչ այդ ակումբը զբաղեցրել էր 16-րդ հորիզոնականը:
2015թ. մի քանի ամիս մարզիչ-խորհրդատու է աշխատել ուզբեկական «Պախտակորում»: Տարվա վերջին վերադարձել է «ԲՄԱ-Էներգիա»: Այստեղ նա հասցրել է ճանաչվել 15-րդ տուրի լավագույն մարզիչ: 2017թ. ղեկավարել է «Անժին»: Գրիգորյանը նշել է, որ այդ օրվան սպասել է 20 տարի: Սակայն առաջին սեզոնում 5 անընդմեջ պարտություններից հետո ուղիղ եթերում հրաժարական ներկայացրել:
https://twitter.com/fc_anji/status/896453003389136897
Անհաշտություն՝ երկրպագուների հետ
Ալեքսանդր Գրիգորյանը բազմիցս աչքի է ընկել երկրպագուների նկատմամբ ոչ բարեհամբույր վերաբերմունքով: 2015թ. հոկտեմբերին 5 պարտություններից հետո առաջին անգամ հաղթելով՝ երկրպագուներին անվանել է «որդեր»:
2017թ. օգոստոսի 16-ին 3 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Արարատի» հետ, սակայն 3 ամիսը չլրացած հեռացվել է: Պատճառներից մեկը, ենթադրվում է, հարցազրույցներից մեկի ժամանակ արած հայտարարությունն է, թե ակումբը փակվելու է շուտով (ինը հետո ղեկավարությունը կատակ համարեց), իսկ մյուս պատճառը ֆուտբոլիստների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքն է (նրանցից մի քանիսը հերքել են այդ վարկածը):
2017թ. սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի գավաթի «Արարատ»-«ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպման ժամանակ երկրպագուներին միջնամատ է ցույց տվել (հայհոյանք): Նույնը կրկնել է նաև հաջորդ` «Տորպեդոյի» հետ խաղի ժամանակ: Արդյունքում՝ Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել է Ռուսաստանի առաջնության օրացույցային և Ռուսաստանի գավաթի երկուական խաղերով: Եվս 6 տնային հանդիպում ակումբն անցկացրել է առանց երկրպագուների:
Դեկտեմբերի 26-ից կրկին ղեկավարել է «Լուչ-Էներգիան»: Նախկին մարզչի անհիմն հեռացումը և Գրիգորյանի վերադարձն ակումբ առաջացրել է երգրպագուների զայրույթը: Նրանք պատրաստել են հատուկ կպչուն թռուցիկներ՝ մարզչին ուղղված վիրավորական արտահայտություններով: 2018թ. մարտի 10-ին «Օրենբուրգի» դարպասին արված առաջին գոլից հետո Գրիգորյանը փորձել է հարձակվել «Լուչի» երկրպագուների վրա, որոնք մինչ այդ սադրիչ հայտարարություններ են արել նրա հասցեին:
Ապրիլի 15-ին Վորոնեժում «Ֆակելի» հետ հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկը մարզադաշտ է բերել և Գրիգորյանի ակումբի պահեստայինների տարածքում բաց թողել աքլորի: Տեսարանը հրապարակվել է մի շարք համաշխարհային լրատվականներում: Գրիգորյանը հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Նրա խոսքով` իր դեմ կազմակերպված արշավ է տեղի ունենում, որը հովանավորում են մրցակից մասնագետները:
https://youtu.be/02FKP4d5f_g
Աքլորը` մարզադաշտում / ©Buffet36
Հետագայում Գրիգորյանը բազմիցս իշխանություններից պահանջել է խստորեն պատժել երկրպագուներին: Հանդիպումներից մի քանիսի ժամանակ երկրպագուների հատվածը փակ է եղել, սեփական հարկի տակ ևս մեկ հանդիպման ժամանակ նրանց մուտքն արգելվել է: 8 խաղից միայն 2-ում տարած հաղթանակը չի գոհացրել ակումբի ղեկավարությանը. 2018թ. ապրիլի 20-ին Գրիգորյանը հեռացվել է՝ երկրպագուների հետ ունեցած խնդիրների պատճառով խաղի վրա կենտրոնանալ չկարողանալու պատճառաբանությամբ:
Շարունակում է փոխել ակումբները
Ալեքսանդր Գրիգորյանը հանդես է եկել նաև փորձագիտական գործունեությամբ: 2017թ. նոյեմբերից նա «Բուքմեյքերների վարկանիշ» ընկերության փորձագետներից մեկն է: «Матч ТВ» հեռուստաալիքի կողմից պարբերաբար հրավիրվում է որպես փորձագետ:
2018թ. օգոստոսի 15-ից Գրիգորյանը ղեկավարել է «ԲԿՄԱ»-յի կանանց ակումբը: Այս տարվա ապրիլի 22-ին նշանակվել է «Տամբովի» գլխավոր մարզիչ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2019/20 սեզոնի ավարտը: Ակումբը հասցրել է դուրս գալ ՌԱԼ: Հոկտեմբերի 19-ին, «Ուրալից» կրած պարտությունից հետո, Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել:
Եվ չնայած հաճախակի ակումբից ակումբ տեղափոխվելուն, երկրպագուների ու ակումբների ղեկավարության հետ անհաշտություններին, շատ մասնագետներ նրան համարում են լավագույնը՝ որպես մասնագետ:
UPD 1. Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ Ալեքսանդր Գրիգորյանն էլ հենց կղեկավարի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: Տեղեկություններ կան, որ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել նաև իր հաշվին վճարել հավաքականի մարզչի աշխատավարձը:
Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությանը, ինչպես հաղորդվում է, կողմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: ՀՖՖ-ում շատերը, սակայն, կողմնակից են, որպեսզի հավաքականը մարզի եվրոպացի մասնագետը:
UPD 2. Ալեքսանդր Գրիգորյանը կղեկավարի Հայաստանի հավաքականը: Հաղորդվում է, որ ռուսաստանաբնակ մարզիչը ժամանել է Երևան և պայմանագիր կնքել ՀՖՖ-ի հետ:
Առաջիկայում Հայաստանի հավաքականը նրա ղեկավարությամբ սեփական հարկի տակ կընդունի Հունաստանի հավաքականին, ապա ուժերը կփորձի Իտալիայում:
UPD 3. Նոր տեղեկություններ են հաղորդվում հավաքականի գլխավոր մարզչի հետ պայմանագրի կնքման վերաբերյալ: Այսպես՝ ավելի վաղ մամուլին հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Գրիգորյանը Երևան է ժամանել և պայմանագիր կնքել: Սակայն այժմ հաղորդվում է, որ պայմանավորվածությունները չեղյալ են արվել, պայմանագիրը չի կնքվել:
https://twitter.com/andreypankovvv/status/1192056981781172224
Լրագրող Անդրեյ Պանկովը տեղի ունեցածը համարել է կրկես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:
UPD 4. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը: Պաշտոնապես հաստատված տեղեկությամբ՝ նրա հետ պայմանագիրը կնքվել է մոտ 1 տարով. այն նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության համաձայն` ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նշել է, որ նախապատվությունը տվել է հայաստանցի փորձառու մարզչին: Շրջանառվում են տեղեկություններ, որ Վանեցյանը կողմնակից է եղել Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությանը, սակայն ՀՖՖ-ում, ինչպես նաև մասնագետների ու ԶԼՄ-ների կողմից ճնշումների արդյունքում է վերջին պահին փոխել որոշումը:
Աբրահամ Խաշմանյան / ©norlur.am
1967թ. նոյեմբերի 11-ին Երևանում ծնված Աբրահամ Միքայելի Խաշմանյանը 1984թ.-ից որպես ֆուտբոլիստ խաղացել է հայկական ակումբներում: Մարզչական գործունեությունը սկսել է 2008թ.-ից: Ղեկավարել է «Կիլիկիա», «Գանձասար», «Արարատ», «Ալաշկերտ» ակումբները, Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները: