Շեշտ.am (shesht.am) - Feed

ԿԳՄՍ նորանշանակ նախարարը Վահրամ Դումանյանն է. կենսագրությունը
Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 9-ին:

Կրթություն

Վահրամ Դումանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, ապա՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ (Մոսկվա):

Գիտական աստիճան

Պրոֆեսոր:

ֆ.մ.գ.դ. – «Երկրորդ կարգի ընդհանուր էլիպսական հավասարումների համար Դիրիխլեի խնդրի մասին», 2012, ԵՊՀ, ք. Երևան:

ֆ.մ.գ.թ. – «Հիպերբոլական հավասարումների լուծումների հավասարաչափ քվազիասիմպտոտիկայի մասին», 1990, ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա:

Աշխատանքային փորձ

ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ (դեկան),

ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա,

Ս.Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն, Վարշավա, Լեհաստան,

Թրիերի համալսարան, Գերմանիա; Պադերբորնի համալսարան, Գերմանիա:

Կարդացվող դասընթացներ

Դիֆերենցիալ հավասարումներ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզ:

Մասնակցությունը դրամաշնորհների

DAAD, Գերմանիա, 2003, 2006, 2011:

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Մասնագիտական անդամակցություն

Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ, մասնագիտական խորհդի անդամ:

Պարգևներ

ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ:

Այլ

Վահրամ Դումանյանը  նաև մի շարք գիտական հոդվածների և թեզիսների հեղինակ է: Նա ավելի վաղ դիմել էր ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար, սակայն մրցույթի արդյունքում չընտրվեց:

Հավելենք նաև, որ օրերս ԵՊՀ գիտխորհուրդը հայտարարությամբ էր հանդես եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դումանյանը, ինչպես հայտնի է, դեմ էր քվեարկել հայտարարությանը:

Կրթության ոլորտի վերաբերյալ նրա դիրքորոշումներից առավել հայտնի է այն, որ, Դումանյանի համոզմամբ, մասնավորն ու բուհական համակարգը պետք է սերտ համագործակցեն։

ԲՈԿ նախագահն ազատման դիմում է գրել՝ դժգոհելով նախարարությունից
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում է գրել՝ նշելով այն երեք հիմնական պատճառները, որոնք ընկած են կայացված որոշման հիմքում:

1. Հակասություններ՝ նախարարությունում

Գոգյանը նշել է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում հակասությունները խորացել են։ Նրա խոսքով՝ համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ են եղել օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք նա այդպես էլ չի ստացել։

Բացի այդ՝ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու է, ինչից հետո, ըստ Գոգյանի, աշխատելը դարձել է անիմաստ։ Այս հատվածի վերջում Սմբատ Գոգյանը գրել է. «Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»:

2. Արժեքային ընտրություն. հովանավորչություն

Սմբատ Գոգյանը հիշեցրել է, որ 2019թ. օգոստոսի հարցազրույցներից մեկում նշել է, որ եթե Ռ․ Հայրապետյանը (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, խմբ.) հրաժարականի դիմում չգրեր, ապա ինքը կհեռանար։ Գոգյանն ընդգծել է, որ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ՝ երևույթի. նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց, ԲՈԿ նախկին նախագահի խոսքով, համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։

3. Աշխատանքի արդյունավետության անկումը

Գոգյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է, որ նշանակումից երեք ամիս անց կնոջ հետ պայմանավորվել են, որ եթե ասի, թե մեծամտացել կամ հղփացել է, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրի։ Մաթեմատիկոսի խոսքով՝ կինն այդպիսի բան դեռ չի ասել, բայց կարծում է՝ ամուսինը սկսել է ավելի քիչ ուրախանալ։

https://www.facebook.com/gogyan/posts/10157281550148441

Սմբատ Գոգյանը նշել է, որ այդ աշխատանքն իրեն սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում է, որ աշխատանքի արդյունավետությունը կտրուկ ընկել է։ ԲՈԿ նախկին նախագահը վերջում շնորհակալություն է հայտնել ՀՀ Վարչապետին՝ պատասխանատու ժամանակաշրջանում իրեն այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար։

Հավելենք, որ բազմաթիվ օգտատերեր ափսոսանք են հայտնել նրա հրաժարականի կապակցությամբ՝ բարձր գնահատելով ինչպես նրա կատարած հսկայական աշխատանքը ԲՈԿ-ում, այնպես էլ որպես հայկական գիտական հանրության վառ ներկայացուցիչ:

Ավարտական քննություն չի լինի, ընդունելությունը կկատարվի 1 քննությամբ. նախարարը մանրամասներ է ներկայացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակում կրթական գործընթացում նախատեսվող միջոցառումները չեղարկելու կամ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ տեղեկություններ:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158263141968501/
ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացնում / © Արայիկ Հարությունյան

Ըստ այդմ՝ ներկայացացնենք հիմնական շեշտադրումները՝

Տարին հեռավարով է ավարտվելու

- Մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինելու. շարունակվելու է հեռավար ուսուցումը:

- Տարվա ամփոփման արդյունքներով հնարավոր է բաց թողնված դասերը լրացնել՝ հաջորդ ուստարին (2020-2021) մեկ շաբաթ շուտ սկսելով կամ շաբաթ օրերն օգտագործելով: Եթե կլինեն նաև աշակերտներ, ովքեր ուսումնական գործընթացից ինչ-ինչ պատճառներով հետ ընկած կլինեն, ապա շաբաթ օրերը մյուս ուստարում կդիտարկվեն որպես պահուստային օրեր՝ բացը լրացնելու համար:

Փոխադրման քննություններ չեն լինի

- Հանրակրթական ուսհաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանի ավարտին:

- Տարեկան գնահատականներն ամփոփվելու են աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ստացած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա:

- Փոխադրական քննություններ չեն անցկացվի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում. ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով:

- Քառորդներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ստացած գնահատականներով: Ըստ այդմ՝ կստացվեն կիսամյակային և տարեկան գնահատականները:

Դպրոցում 12-րդ դասարանի ավարտական քննություն չի լինի

- Ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում:

- Նրանք, ովքեր ավարտական քննություն են հանձնել 2019թ. դեկտեմբերին, ատեստատում որպես քննական գնահատական կարող են պահպանել այդ քննության գնահատականը կամ ընտրել տարեկան գնահատականը (հաշվարկվում է մինչև մարտի 13-ի գնահատականներով):

- Ամփոփումը կատարվում և ատեստատները տրամադրվում են մինչև մայիսի 25-ը:

Քոլեջների, ուսումնարանների և ավարտական դիպլոմային աշխատանքի պաշտպանություն ու քննություններ չեն անցկացվելու

- Ամփոփումը կատարվելու է՝ ինչպես դպրոցների ավարտականների դեպքում:

- Եթե սովորողը երկրորդ կիսամյակում (մինչև մարտի 13-ը) գնահատական չունի, ապա տարեկան գնահատականը հաշվվում է ըստ առաջին կիսամյակի գնահատականի:

- Արդյունքներն ամփոփվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:

- Զորակոչային գործընթացը չի խոչընդոտվելու:

- Բուհերի ավարտական քննությունների ձևն ընտրելու են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում, պահպանելով համավարակի պայմաններում սահմանված կանոնները: Գործընթացը պետք է ամփոփվի մինչև հուլիսի 1-ը:

Մեդալի քննություններ չեն իրականացվելու

- Մեդալի քննություններ չեն իրականացվելու, սակայն՝

- Հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել՝ մասնակցելու հաջորդ ուսումնական տարվա քննություններին:

«Վերջին զանգը» հիմա չի լինի

- Քանի որ զանգվածային միջոցառումները կորոնավիրուսի տարածման համար վտանգավոր են, ապա ամենամյա ընդունված կարգով «Վերջին զանգի» միջոցառումներ տեղի չեն ունենա, բայց՝

- Ավելի ուշ, երբ վարակի տարածման վտանգ չի լինի, մեծ շուքով կնշվի «Վերջին զանգը»:

- Թե երբ այն տեղի կունենա, կորոշվի համատեղ՝ Կառավարության ու սովորողների հետ, իսկ տեղի ունենալիք միջոցառմանը կմասնակցեն նաև պաշտոնյաները:

Ընդունելությունը` 1 քննությունով

- Ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը հնարավորություն կտրվի հայտագրվելու ընդունելության համար: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Հայտերի ընդունումը կատարվելու է առցանց տարբերակով:

- Ովքեր մինչև մարտի 15-ն են հայտագրվել մի քանի քննությունների համար,  դրանց համար վճարված գումարը հետ կվերադարձվի: Կպահվի միայն մեկ քննության գումարը:

- Դիմորդները մեկ քննություն են հանձնելու. քննական միակ առարկայի մասին կհաղորդվի մինչև ապրիլի 30-ը: Մինչ այդ պտտվող ասեկոսեներին հավատալ պետք չէ:

- Քննական կենտրոնները լինելու են ամբողջ Հանրապետությունում` տեղաշարժի խնդիր չունենալու համար: Պահպանվելու են հակահամաճարակային միջոցառումները՝ դիմակներ, ախտահանում և այլն:

- Ընդունելության քննությունները տեղի են ունենալու հուլիսի առաջին 10-օրյակում:

- Քննությունը լինելու է այն առարկայից, որը դիմորդը պետք է հանձներ. այն առարկաներից մեկից, որին պատրաստվել է, ոչ ավելին: Օրինակ՝ եթե տվյալ բուհ ընդունվելու համար պետք էր հանձնել 3 առարկայից քննություն, ապա այժմ դրանցից միայն մեկից է դիմորդը քննություն հանձնելու:

- Ընտրովի առարկաների դեպքում կպահպանվի ընտրելու հնարավորությունը:

- Բանավոր միասնական քննություններ չեն անցկացվի:

- Արվեստի և սպորտի մասնագիտացված բուհերի դեպքում նույնպես մեկ միասնական քննություն կանցացվի:

Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում

- Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվելու է նախատեսվածից մեկ շաբաթ ուշ՝ հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփվելու են մինչև հուլիսի 5-ը:

- Ասպիրանտուրայում կասեցվելու է մրցույթային չհանդիսացող օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական հիմունքներ առարկաներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը:

- Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, ամփոփումը՝ մինչև հուլիսի 5-ը:

Քոլեջների և ուսումնարանների ընդունելություն

- Այստեղ ընդունելությունը կազմակերպվելու է օգոստոսին` ատեստատների գնահատականների հիման վրա, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից:

- Վերջիններում ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության սկզբունքով:

- Հայտերի ընդունումն այստեղ նույնպես կատարվելու է էլեկտրոնային տարբերակով:

Օտարերկրյա պետությունների դեպքում՝ ուսումնական գործընթացն անորոշ է

- Գործընկեր պետություններում իրավիճակն անորոշ է: Իրենցից է կախված, թե ինչպես են իրականացվելու քննությունները, ընդունելությունը:

- Որոշումներն այս ուղղությամբ կընդունվեն ըստ տվյալ երկրից ստացված տեղեկատվության. յուրաքանչյուր պետությունում իրավիճակը տարբեր է:

Ամփոփում

Նախարար Արայիկ Հարությունյանը վերջում հորդորել է ամեն դեպքում այս տարվա ընդունելության այդ մեկ քննությանը նախկինի նման ընտանիքով չմասնակցել: Խորհուրդ է տրվում հասակակիցների կամ գոնե միայն մեկ ծնողի հետ մասնակցել դրանց:

Հարությունյանը նշել է, որ հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն, իսկ ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը, հայտնի կդառնան ընդունելության քննությունների առարկաները, որը, հիշեցնենք, յուրաքանչյուր դիմորդի համար մեկն է լինելու:

Հավելյալ կներկայացվի «Պատիվ ունեմ» և այլ ծրագրերի հետ կապված պարզաբանում: Նախարարը շեշտել է նաև, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի սովորողը կիսատ գիտելիքով ուսումը չշարունակի. այն հնարավորինս լրացվելու է:

Ուսանողները դասադուլ են արել. պահանջում են նախարարի հրաժարականը
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները որոշել են դասադուլ անել՝ պահանջելով, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանն ընթացք չտա ԲՈւՀ-երում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր դասավանդվողների ցանկից հանելու նախագծին:

Բողոքի հիմնական պատճառը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունն է: Հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաներն առաջարկվում է դարձնել ոչ պարտադիր ուսուցման առարկաներ:

https://youtu.be/GLM1Ch9l7yY
Դասադուլ՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում / ©NEWS AM

Ի պատասխան դժգոհություններին` ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ նախագծի համաձայն ԲՈւՀ-երն են որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը, պարտադիր և ոչ պարտադիր առարկաների ցանկը: Տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագիծն ամրագրում է հայերենի և հայրենագիտության սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2696737437220200

Չնայած նախագիծը դեռ մշակման փուլում է, սակայն ուսանողներին վրդովվեցրել է Արայիկ Հարությունյանի հայտարարությունն Ազգային ժողովում, որտեղ նա, ըստ ուսանողների, փոփոխության մասին հաստատակամ է խոսել: Մասնագետներին անհանգստացնում է, որ փոփոխությունից հետո մայրենի լեզուն կկորցնի իր դերն ու նշանակությունը: Դասախոսական կազմի ներկայացուցիչները վստահեցնում են, որ լեզվի և պատմության նկատմամբ նման վերաբերմունքըն իր մեջ վտանգներ է պարունակում:

Ուսանողները նախաձեռնել են նաև ստորագրահավաք, որին արդեն միացել են 700 ուսանողները Հայաստանի տարբեր բուհերից: Նրանք մտադիր են բաց նամակով դիմել Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին և Արարատ Միրզոյանին՝ պահանջելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն օրենքով ամրագրել պարտադիր:

Դասադուլի մասնակիցներն իրենց այսօրվա գործողությունները համարել են նախազգուշական: Արդյունք չունենալու դեպքում նրանք մտադիր են բողոքի ցույցը շարունակել Ազգային ժողովի բակում: Ուսանողների շարքերում են նաև ՀՅԴ ներկայացուցիչներ, ովքեր պահանջում են նախարարի հրաժարականը: Նոյեմբերի 7-ին կայանալիք Կառավարության նիստից հետո ակնկալում են իրենց պահանջի իրագործումը` սպառնալով դիմել այլ միջոցների:

https://youtu.be/N1GXEKfeVbk
Պահանջում են նախարարի հրաժարականը / ©Tert.am News from all over the world

Դաշնակցական ցուցարարներն այսօր նաև դատարկ արկղեր են թողել նախարարության շենքի մուտքի մոտ, որպեսզի հրաժարական ներկայացնող Արայիկ Հարությունյանն իր իրերը դրանցով տեղափոխի: