Շեշտ.am (shesht.am) - Feed

Արցախում նոր պատերազմի մասին խոսակցություններն անհիմն շշուկներ են. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում նոր պատերազմի հավանականության մասին խոսակցություններն անհիմն են և ավելի շատ միտված են բնակչության շրջանում խուճապային տրամադրությունների ստեղծմանը:

Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից և, երկարատև ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր, կառուցելու է իր անվտանգության համակարգը` Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ:

Արցախի պետական եկամուտների կոմիտե կատարած այցելության ժամանակ Հարությունյանը ներկաների հետ քննարկել է երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները:

Նա հասարակությանը կոչ է արել բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետևանքների վերացման և պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման գործին:

Ավարտական քննություն չի լինի, ընդունելությունը կկատարվի 1 քննությամբ. նախարարը մանրամասներ է ներկայացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակում կրթական գործընթացում նախատեսվող միջոցառումները չեղարկելու կամ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ տեղեկություններ:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158263141968501/
ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացնում / © Արայիկ Հարությունյան

Ըստ այդմ՝ ներկայացացնենք հիմնական շեշտադրումները՝

Տարին հեռավարով է ավարտվելու

- Մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինելու. շարունակվելու է հեռավար ուսուցումը:

- Տարվա ամփոփման արդյունքներով հնարավոր է բաց թողնված դասերը լրացնել՝ հաջորդ ուստարին (2020-2021) մեկ շաբաթ շուտ սկսելով կամ շաբաթ օրերն օգտագործելով: Եթե կլինեն նաև աշակերտներ, ովքեր ուսումնական գործընթացից ինչ-ինչ պատճառներով հետ ընկած կլինեն, ապա շաբաթ օրերը մյուս ուստարում կդիտարկվեն որպես պահուստային օրեր՝ բացը լրացնելու համար:

Փոխադրման քննություններ չեն լինի

- Հանրակրթական ուսհաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանի ավարտին:

- Տարեկան գնահատականներն ամփոփվելու են աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ստացած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա:

- Փոխադրական քննություններ չեն անցկացվի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում. ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով:

- Քառորդներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ստացած գնահատականներով: Ըստ այդմ՝ կստացվեն կիսամյակային և տարեկան գնահատականները:

Դպրոցում 12-րդ դասարանի ավարտական քննություն չի լինի

- Ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում:

- Նրանք, ովքեր ավարտական քննություն են հանձնել 2019թ. դեկտեմբերին, ատեստատում որպես քննական գնահատական կարող են պահպանել այդ քննության գնահատականը կամ ընտրել տարեկան գնահատականը (հաշվարկվում է մինչև մարտի 13-ի գնահատականներով):

- Ամփոփումը կատարվում և ատեստատները տրամադրվում են մինչև մայիսի 25-ը:

Քոլեջների, ուսումնարանների և ավարտական դիպլոմային աշխատանքի պաշտպանություն ու քննություններ չեն անցկացվելու

- Ամփոփումը կատարվելու է՝ ինչպես դպրոցների ավարտականների դեպքում:

- Եթե սովորողը երկրորդ կիսամյակում (մինչև մարտի 13-ը) գնահատական չունի, ապա տարեկան գնահատականը հաշվվում է ըստ առաջին կիսամյակի գնահատականի:

- Արդյունքներն ամփոփվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:

- Զորակոչային գործընթացը չի խոչընդոտվելու:

- Բուհերի ավարտական քննությունների ձևն ընտրելու են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում, պահպանելով համավարակի պայմաններում սահմանված կանոնները: Գործընթացը պետք է ամփոփվի մինչև հուլիսի 1-ը:

Մեդալի քննություններ չեն իրականացվելու

- Մեդալի քննություններ չեն իրականացվելու, սակայն՝

- Հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել՝ մասնակցելու հաջորդ ուսումնական տարվա քննություններին:

«Վերջին զանգը» հիմա չի լինի

- Քանի որ զանգվածային միջոցառումները կորոնավիրուսի տարածման համար վտանգավոր են, ապա ամենամյա ընդունված կարգով «Վերջին զանգի» միջոցառումներ տեղի չեն ունենա, բայց՝

- Ավելի ուշ, երբ վարակի տարածման վտանգ չի լինի, մեծ շուքով կնշվի «Վերջին զանգը»:

- Թե երբ այն տեղի կունենա, կորոշվի համատեղ՝ Կառավարության ու սովորողների հետ, իսկ տեղի ունենալիք միջոցառմանը կմասնակցեն նաև պաշտոնյաները:

Ընդունելությունը` 1 քննությունով

- Ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը հնարավորություն կտրվի հայտագրվելու ընդունելության համար: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Հայտերի ընդունումը կատարվելու է առցանց տարբերակով:

- Ովքեր մինչև մարտի 15-ն են հայտագրվել մի քանի քննությունների համար,  դրանց համար վճարված գումարը հետ կվերադարձվի: Կպահվի միայն մեկ քննության գումարը:

- Դիմորդները մեկ քննություն են հանձնելու. քննական միակ առարկայի մասին կհաղորդվի մինչև ապրիլի 30-ը: Մինչ այդ պտտվող ասեկոսեներին հավատալ պետք չէ:

- Քննական կենտրոնները լինելու են ամբողջ Հանրապետությունում` տեղաշարժի խնդիր չունենալու համար: Պահպանվելու են հակահամաճարակային միջոցառումները՝ դիմակներ, ախտահանում և այլն:

- Ընդունելության քննությունները տեղի են ունենալու հուլիսի առաջին 10-օրյակում:

- Քննությունը լինելու է այն առարկայից, որը դիմորդը պետք է հանձներ. այն առարկաներից մեկից, որին պատրաստվել է, ոչ ավելին: Օրինակ՝ եթե տվյալ բուհ ընդունվելու համար պետք էր հանձնել 3 առարկայից քննություն, ապա այժմ դրանցից միայն մեկից է դիմորդը քննություն հանձնելու:

- Ընտրովի առարկաների դեպքում կպահպանվի ընտրելու հնարավորությունը:

- Բանավոր միասնական քննություններ չեն անցկացվի:

- Արվեստի և սպորտի մասնագիտացված բուհերի դեպքում նույնպես մեկ միասնական քննություն կանցացվի:

Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում

- Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվելու է նախատեսվածից մեկ շաբաթ ուշ՝ հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփվելու են մինչև հուլիսի 5-ը:

- Ասպիրանտուրայում կասեցվելու է մրցույթային չհանդիսացող օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական հիմունքներ առարկաներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը:

- Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, ամփոփումը՝ մինչև հուլիսի 5-ը:

Քոլեջների և ուսումնարանների ընդունելություն

- Այստեղ ընդունելությունը կազմակերպվելու է օգոստոսին` ատեստատների գնահատականների հիման վրա, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից:

- Վերջիններում ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության սկզբունքով:

- Հայտերի ընդունումն այստեղ նույնպես կատարվելու է էլեկտրոնային տարբերակով:

Օտարերկրյա պետությունների դեպքում՝ ուսումնական գործընթացն անորոշ է

- Գործընկեր պետություններում իրավիճակն անորոշ է: Իրենցից է կախված, թե ինչպես են իրականացվելու քննությունները, ընդունելությունը:

- Որոշումներն այս ուղղությամբ կընդունվեն ըստ տվյալ երկրից ստացված տեղեկատվության. յուրաքանչյուր պետությունում իրավիճակը տարբեր է:

Ամփոփում

Նախարար Արայիկ Հարությունյանը վերջում հորդորել է ամեն դեպքում այս տարվա ընդունելության այդ մեկ քննությանը նախկինի նման ընտանիքով չմասնակցել: Խորհուրդ է տրվում հասակակիցների կամ գոնե միայն մեկ ծնողի հետ մասնակցել դրանց:

Հարությունյանը նշել է, որ հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն, իսկ ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը, հայտնի կդառնան ընդունելության քննությունների առարկաները, որը, հիշեցնենք, յուրաքանչյուր դիմորդի համար մեկն է լինելու:

Հավելյալ կներկայացվի «Պատիվ ունեմ» և այլ ծրագրերի հետ կապված պարզաբանում: Նախարարը շեշտել է նաև, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի սովորողը կիսատ գիտելիքով ուսումը չշարունակի. այն հնարավորինս լրացվելու է:

Կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան. վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի և առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություն: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ կրթական համակարգում առկա են լուրջ խնդիրներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան ներկայացրել է առաջարկվող օրինագիծը, որը նախատեսում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2468412846812429

Վարչապետը նշել է, որ ներկայացված օրինագիծն ունի կարևոր և սկզբունքային նշանակություն, քանի որ կրթական համակարգը չի ապահովում երկրի զարգացումը, երկրի, ժողովրդի, ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք նախանշված են կառավարության ծրագրում: Վարչապետի խոսքով՝ դրանք ռազմավարական նշանակություն ունեն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաշխարհային կրթության բնագավառում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, իսկ այդ ընթացքում Հայաստանում այն կանգնել-մնացել է նույն տեղում: Նրա խոսքով՝ համակարգը պետք է այնպես բարեփոխել, որ ոչ միայն հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատվի բաց թողնված ժամկետը:

Կառավարության ղեկավարը պատրաստականություն է հայտնել սկսել երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ պայմանով, որ այդ երկխոսությունը կծառայի Հայաստանի Հանրապետությանը, և ոչ թե որոշ շրջանակների շահերին:

Հավելենք, որ կրթական գերատեսչությունը նախատեսում է բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահում և այլն:

Ուսանողները դասադուլ են արել. պահանջում են նախարարի հրաժարականը
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները որոշել են դասադուլ անել՝ պահանջելով, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանն ընթացք չտա ԲՈւՀ-երում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր դասավանդվողների ցանկից հանելու նախագծին:

Բողոքի հիմնական պատճառը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունն է: Հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաներն առաջարկվում է դարձնել ոչ պարտադիր ուսուցման առարկաներ:

https://youtu.be/GLM1Ch9l7yY
Դասադուլ՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում / ©NEWS AM

Ի պատասխան դժգոհություններին` ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ նախագծի համաձայն ԲՈւՀ-երն են որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը, պարտադիր և ոչ պարտադիր առարկաների ցանկը: Տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագիծն ամրագրում է հայերենի և հայրենագիտության սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2696737437220200

Չնայած նախագիծը դեռ մշակման փուլում է, սակայն ուսանողներին վրդովվեցրել է Արայիկ Հարությունյանի հայտարարությունն Ազգային ժողովում, որտեղ նա, ըստ ուսանողների, փոփոխության մասին հաստատակամ է խոսել: Մասնագետներին անհանգստացնում է, որ փոփոխությունից հետո մայրենի լեզուն կկորցնի իր դերն ու նշանակությունը: Դասախոսական կազմի ներկայացուցիչները վստահեցնում են, որ լեզվի և պատմության նկատմամբ նման վերաբերմունքըն իր մեջ վտանգներ է պարունակում:

Ուսանողները նախաձեռնել են նաև ստորագրահավաք, որին արդեն միացել են 700 ուսանողները Հայաստանի տարբեր բուհերից: Նրանք մտադիր են բաց նամակով դիմել Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին և Արարատ Միրզոյանին՝ պահանջելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն օրենքով ամրագրել պարտադիր:

Դասադուլի մասնակիցներն իրենց այսօրվա գործողությունները համարել են նախազգուշական: Արդյունք չունենալու դեպքում նրանք մտադիր են բողոքի ցույցը շարունակել Ազգային ժողովի բակում: Ուսանողների շարքերում են նաև ՀՅԴ ներկայացուցիչներ, ովքեր պահանջում են նախարարի հրաժարականը: Նոյեմբերի 7-ին կայանալիք Կառավարության նիստից հետո ակնկալում են իրենց պահանջի իրագործումը` սպառնալով դիմել այլ միջոցների:

https://youtu.be/N1GXEKfeVbk
Պահանջում են նախարարի հրաժարականը / ©Tert.am News from all over the world

Դաշնակցական ցուցարարներն այսօր նաև դատարկ արկղեր են թողել նախարարության շենքի մուտքի մոտ, որպեսզի հրաժարական ներկայացնող Արայիկ Հարությունյանն իր իրերը դրանցով տեղափոխի: