Շեշտ.am (shesht.am) - Feed

Թրամփի թիմը Twitter-ի համար նոր տարբերանշան է առաջարկել` ակնարկելով խոսքի ազատության բացակայությունը
Թրամփի շտաբն արձագանքել է Թվիթերի` գործող նախագահի օգտահաշիվը լիովին արգելափակելու որոշմանը` «Թրամփի թիմ» միկրոբլոգում հրապարակելով սոցցանցի «նոր տարբերանշանը»:

Կապույտ թռչնի միագույն պատկերի փոխարեն «TrumpTeam»-ն առաջարկել է նույն թռչնին, սակայն արդեն խորհրդային ոճով` կարմիր գույնի թռչնի պատկեր` մուրճ ու մանգաղով:

Այդպիսի տարբերանշանն ԱՄՆ-ի գործող նախագահի շտաբը ներկայացրել է որպես ակնարկ` Միացյալ Նահանգներում խոսքի ազատության լիակատար բացակայության, ինչպիսին ժամանակին Խորհրդային Միությունում է եղել:

Ի սկզբանե Թվիթերը սկսել էր Թրամփի գրառումների մեծ մասը պիտակել որպես «ոչ հավաստի»: Ապա նրա օգտահաշիվը ժամանակավորապես էր արգելափակվել: Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների հարձակումից հետո հաշիվն ապաարգելափակել էին` հասկացնելով, որ Թրամփից հանդարտեցում են ակնկալում:

Սակայն մի քանի ժամ անց գործող նախագահի օգտահաշիվը, որն ուներ շուրջ 90 մլն հետևորդ, ընդմիշտ արգելափակվեց:

Որոշ ժամանակ անց արգելափակվեց նաև «Թրամփի թիմը», իսկ նախագահի հաղորդագրությունն այն մասին, որ սոցցանցն իրեն չի կարող պարտադրել լռել, հեռացվեց:

ԱՄՆ-ում այս կապակցությամբ կարծիքներն իրարամերժ են: Ուշագրավ է, որ սոցցանցի գործողությունը ողջունողներն ավելի քիչ են, քան` դատապարտողները: Շարքային ամերիկացիները հայտարարում են, որ խոսքի ազատության նկատմամբ այդպիսի ոտնձգություն Ամերիկայում երբեք չի եղել: Նշվում է, որ Թվիթերն իր գործողություններով միայն ուժեղացնում է Թրամփի կողմնակիցներին` մեծացնելով նախագահին աջակցող ամերիկացիների թիվը:

Այս ամենն արդեն եղել է «Սիմփսոններում». ինչպես մուլտսերիայի «կանխատեսումները» դարձան համացանցային ֆենոմեն և ինչ են մտածում այդ մասին հեղինակները
Սոցցանցերի միջին վիճակագրական օգտատերերը ամենաերկար հեռուստաշոուներից մեկում նկատում են ապագայի «կանխատեսումներ». սցենարիստները գուշակում են Թրամփի նախագահությունը, կորոնավիրուսի համավարակը: Իրականում այդ ամենի հետևում մշակութային ուղերձներ ու գիտական մեկնաբանություններ են:

Ամեն ինչ սկսվել է 9/11-ի մասին դավադրության տեսությունից

Հաղորդվում է, որ «Սիմփսոնների» առաջին «կանխատեսումը» հրապարակվել է 2006թ. հուլիսին՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ կոնսպիրոլոգիական տեսություններին նվիրված ֆորումի ժամանակ: Օգտատերը հրապարակել է կադր 1997թ. թողարկված «Նյու Յորքն ընդդեմ Գոմեր Սիմփսոնի» սերիայից, որտեղ Լիզայի ձեռքին Նյու Յորքի 9 դոլարանոց տոմսի կուպոնով ամսագիրը: Նկարում պատկերված է նաև Համաշխարհային առևտրային կենտրոնը: Ֆորումի ժամանակ որոշել են, որ նկարում արտահայտված է 9/11-ը, և դրանում նկատել են ապագա ահաբեկչության կանխատեսումը:

Կադր՝ «Սիմփսոնների» 9-րդ եթերաշրջանի 1-ին սերիայից:

Կոնսպիրոլոգներն առաջարկել են «Սիմփսոններում» գտնել «կանխատեսումներ, օրինակ՝ 2010թ. մայիսին թողարկված «Լրտեսել սիրով» սերիայում նկատել են ԱՄՆ իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ միջուկային գաղտնի հարվածի «նախազգուշացում»: Այն, իբր, պետք է տեղի ունենա 2010թ. նոյեմբերի 6-ին: Համարվել է, որ կանխատեսումը չի իրականացվել, քանի որ շոուի հանդիսատեսը հասցրել է այն «բացահայտել»: Այն ժամանակ էլ ԶԼՄ-ներում հիշեցին 9/11-ի մասին առաջին «կանխատեսման» մասին:

Հարձակում այլ դրոշի ներքո՝ 2010թ. նոյեմբերին. կադր YouTube-ի կոնսպիրոլոգիական հոլովակից:

Կոնսպիրոլոգիայից՝ մեմ

2012թ. «Սիմփսոնների» կոնսպիրոլոգիական «կանխատեսումները» վերածվեցին ծաղրի: Tumblr-ում հայտնվեց «Դա արդեն եղել է Սիմփսոններում» բլոգը՝ կոչված 2002թ. «Հարավային այգու» կադրի, որտեղ դերակատարները հասկանում են, որ դիպաշարային շրջաններն արդեն եղել են Մեթ Գրոունինգի սերիալում: Tumblr-բլոգի հեղինակները տեղադրել են իրական կյանքից դեպքեր, որոնք հիշեցնում են շոուի կադրերը: Հրապարակումներից առաջինն աղջկա մասին էր, ում ձեռքը մնացել էր առևտրային սարքի մեջ. նույնը տեղի է ունեցել Գոմերի հետ՝ 1993թ.-ի «Մարջը վազքի մեջ» սերիայում:

Կալիֆորնիացի 17-ամյա դեռահասը ձեռքը թողել է առևտրային սարքի մեջ:

Մարջ, գուցե` դժվար է հավատալը, բայց ձեռքերս թողել եմ առևտրային սարքերի մեջ:

Միևնույն ժամանակ Reddit-ում սկսել են հրապարակել ոչ միայն իրական կյանքի «կանխատեսումներ», այլև դիպաշարային շրջաններ այլ ֆիլմերից կամ շոուներից, որոնք նախկինում օգտագործվել են «Սիմփսոններում:

https://twitter.com/cuddlemetria/statuses/1127884752864702464
Գրողը տանի. նրանք կրկին կանխատեսել են ապագան:

2013-ից հետո ԶԼՄ-ներում սկսել են հավաքել «ամենատարօրինակ կանխատեսումները»՝ խելացի ժամացույցեր, տեքստի ինքնախմբագրի սխալ աշխատանք, նոր «Աստղային պատերազմներ», Դոնալդ Թրամփի նախագահություն և կորոնավիրուսի համավարակ: «Իրականացած կանխատեսումները» քննարկվում են սոցցանցերում, ԶԼՄ-ները ցուցակագրում են «պատվիրանները», որոնք կարող են կատարվել ընթացիկ տարում, իսկ օգտատերերը տեղեկատվական գծապատկեր են ստեղծել, որտեղ միավորված են կադրերի թողարկման և իրականացած «կանխատեսումների» ժամկետները:

«Սիմփսոնների կանխատեսումները» ֆենոմենը նույնիսկ դուրս եկավ համացանցից. շոտլանդական համալսարանում դասընթացներ են անցկացվում այն մասի, թե ինչպես է սերիալում կանխատեսվում ապագան: Շոուի սեփականատերերը տեղյակ են մեմերի մասին, ուստի Disney+ սթրիմինգային ծառայությունը հավաքել է շոուի կադրերը, որտեղ ապագան «կանխատեսվել» է:

«Կանխատեսումները»՝ հավանականության և հոգեբանության տեսակետից

«Սիմփսոնները» եթեր են հեռարձակվել 1989թ.: Հեռուստատեսությամբ ցուցադրվել է 31 եթերաշրջան կամ 683 սերիա: Հաշվի առնելով, որ տարեկան թողարկվում է 22-25 սերիա, «կանխատեսումների» և իրականացած երևույթների միջև կարող է այնքան ժամանակ անցնել, որ հեղինակները չէին կարող չգուշակել գոնե մի քանիսը:

Դա պայմանավորված է «շատ մեծ թվերի օրենքով». հավանականության տեսության սկզբունքը, որը ներկայացրել է Հարվարդի մաթեմատիկոսներ Պերսի Դիակոնիսը ֆրեդերիկ Մոստելերը՝ 1989թ.: Ըստ այդմ՝ մեծ ընտրության դեպքում որևէ երևույթի տեղի ունենալու հավանականությունը մեծ է: Դրան համաձայնվել է նաև շոուռաներ Էլ Ջինը՝ նշելով, որ բազմաթիվ կանխատեսումների դեպքում դրանց 10%-ը կարող է իրականանալ:

Այդ օրենքը լավագույնս դրսևորվում է «Elementary School Musical» սերիայում (2012թ.), որտեղ խաղադրուք է կատարվում Նոբելյան մրցանակակրի վրա: 20 «կանխատեսումներից» 1-ն իրականացել է 2014թ. (Ուիլյամ Մյորնոր, քիմիա), ևս 2-ը՝ 2016թ. (Բենգթ Հոլմստրյոմ, էկոնոմիկա, Բերնարդ Ֆերինգ, քիմիա): Այդպիսով՝ սցենարիստները գուշակել են դափնեկիրների 15%-ին: «Կանխատեսումները» վաղեմության ժամկետ չունեն. հնարավոր է՝ ապագայում նոր «կանխատեսումներ» իրականանան:

Կադր «Սիմփսոնների» 22-րդ եթերաշրջանի 1-ին սերիայից:

«Կանխատեսումները» բացատրվում են նաև նրանով, որ դիտողները շարունակում են փնտրել նոր «կանխատեսումներ»՝ ուշադրություն չդարձնելով չիրականացածներին, որոնք անթիվ են: Սերիալում «կանխատեսում» կարող է համարվել ոչ միայն դիպաշարը, այլև կատակը, կամ ինչ-որ պատկեր:

1995թ. «Լիզայի հարսանիքը» սերիայում, որի գործողությունները տեղի են ունենում 2010թ., ենթադրվել, որ ապագայում հոլոգրաֆիկ ծառեր կհայտնվեն, Բիգ Բենի ժամացույցը կդառնա թվային, իսկ ստացիոնար հեռախոսը կմնա արդիական: Դրանցից ոչ մեկն այդպես էլ չի իրականացել:

Հոլոգրաֆիկ ծառեր. Կադր՝ «Սիմփսոնների» 6-րդ եթերաշրջանի 19-րդ սերիայից:

Բիգ Բենի թվային ժամացույցները. Կադր՝ «Սիմփսոնների» 6-րդ եթերաշրջանի 19-րդ սերիայից:

Մեգին ստացիոնար հեռախոս է օգտագործում. Կադր՝ «Սիմփսոնների» 6-րդ եթերաշրջանի 19-րդ սերիայից:

«Կյանքը նմանակում է մշակույթին»

Սցենարիստները «կանխատեսումները» մեկնաբանում են նրանով, որ լավ են հասկանում տեղի ունեցող գործողությունների մշակութային ֆոնը: Էլ Ջինը նշել է, որ թողարկվում են արտադրումից մեկ տարի անց, ուստի ստեղծողները պետք է «ավելի վաղ մտածեն ապագա տրամադրությունների մասին»:

«Սիմփսոնների» հեղինակ Մեթ Գրոունինգը նշել է, որ վերցվում է ամենաանհնար, անհավատալի, անմիտ, տափակ հումորը, որը չի կարող իրականանալ, բայց պարզվում է, որ պատկերացումը շատ լավ է աշխատում:

Շոուի լավագույն «կանխատեսումներից» է համարվում Դոնալդ Թրամփի նախագահությունը, որի մասին կատակել են 2000թ. «Բարտն ապագայում» սերիայում: Սակայն դա հենց այնպես չի վերցվել. 90-ականների վերջերից Թրամփին արդեն նմանակել են բազմաթիվ ֆիլմերում ու երաժշտական հոլովակներում, իսկ 2000թ. ձեռնարկատերն իրականում մասնակցել է նախագահական ընտրություններին: Նա առաջադրվել է Բարեփոխումների կուսակցությունից, երկու նահանգում հաղթել առաջնային ընտրություններում, բայց հետո դուրս է եկել մրցապայքարից:

https://youtu.be/ZtparSnQhFc
«Սիմփսոնները», հատված 11-րդ եթերաշրջանի 17-րդ սերիայից:

Սցենարիստ Մայք Ռեյսը պատմել է, որ 2000թ. մտածել են, թե Թրամփի նախագահ դառնալն ամենանմիտ կատակն է, որին ընդունակ է Ամերիկան: Նրա տեսակետը հաստատել է մեկ այլ շոու սցենարիստ Դեն Գրինին:

1998թ. «Երբ ցանկանում ես աստղերից վեր լինել» սերիայի «կանխատեսումը» Disney-ի ու Fox-ի մասին նույնպես ունեցել է մշակութային ուղերձներ: 90-ականների վերջին ընկերությունն արդեն ձեռք է բերել մեդիահոլդինգներ, օրինակ՝ 1996թ. մեդիակոնգլոմերատը գնել է ամերիկյան ABC-ն և ESPN-ը: Բացի այդ, «Սիմփսոնների» ստեղծողները միշտ ծաղրել են Fox-ին:

Կադր 11-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայից:

Այլ «կանխատեսումներ» կարելի է բացատրել սցենարիստների կրթվածությամբ: 1998թ. «Հավերժ կանաչ ծառուղու կախարդը» սերիայում Գոմերը գրեթե հստակ գուշակել է Հիգսի բոզոնի նոր մասնիկի զանգվածը, որը բացահայտվել է 14 տարի անց: Ջինը նշել է, որ այդ սերիայի վրա աշխատել է սցենարիստ Դևիդ Կոհենը, ով Հարվարդում ֆիզիկայի բակալավրի աստիճան է ստացել, և կատարել է հիմնավորված ենթադրություն:

Կադր 10-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայից:

Ստացվում է, որ «կանխատեսումներ» են անվանում իրադրությունները, որոնց մասին հանրությունն արդեն մոռացել է: 1993թ. «Լիզան սառույցի վրա» սերիայում նախազգուշացվում է, որ ապագայում տեքստի ինքնախմբագրումը լավ չի գործելու: Սակայն այն ժամանակվա համատեքստում սերիալը ստեղծողները կատակել են Apple Newton-ի՝ գրպանի առաջին համակարգիչների մասին, որը քննադատել են ձեռքով հավաքվող տեքսը սխալ գրանցելու համար:

«Հարվածել Մարտինին»-ը վերածվում է «Կեր, Մարտա»-ի / Կադր «Սիմփսոնների» 6-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայից

Այդ կադրը ոչ թե կանխատեսել է ապագան, այլ ինչ-որ չափով ազդել նրա վրա: iOS-ի մշակման գծով փոխնախագահ Սքոտ Ֆորստոլը նշել է, որ կատակն ընկերության գրասենյակում տարածում է գտել առաջին iPhone-ի մշակման ժամանակ: Այն հիշեցրել է, որ ստեղնաշար ստեղծելիս չսխալվելը կարևոր է:

Երբեմն «կանխատեսումները» վերցվում են անցյալից և կրկնվում են ապագայում: Այսպես, սոցցանցերում որոշել են, որ 2012թ. «Լիզան և Գագան» սերիայում կանխատեսվել է Լեդի Գագայի ելույթը Սուպերբոուլ-2017-ին: Սակայն երգչուհին նույն տեսքով հանդես է եկել նաև 2011թ., իսկ Ջինը հաստատել է, որ Լեդի Գագայի նախորդ համերգներն են նմանակվել:

https://twitter.com/businessinsider/statuses/828969015993368576
Սիմփսոնները կանխատեսել էին Լեդի Գագայի ելույթը Սուպերբոուլի ժամանակ, 5 տարի առաջ

Մենք իլումինատներ ենք

«Սիմփսոնների» կանխատեսումները շարունակում են փնտրել մինչ օրս: Այժմ սոցցանցերում որոշել են, որ 1993թ. «Մարջի շղթաները» սերիան արտահայտել է միաժամանակ և Covid-19 կորոնավիրուսը, և ԱՄՆ-ի վրա «ձիաբոռ-մարդասպանների» հարձակումը:

https://twitter.com/darrenrovell/statuses/1258039342246887426
«Սիմփսոններն» ապագան չեն կանխատեսում... Այնտեղ պարզապես սերիաները շատ են...» / մայիսի 6, 1993թ.. Սպրինգֆիլդի բնակիչները վարակվել են գրիպով, որը ծագել է Ասիայում: Քանի դեռ քաղաքը պատվաստանյութի կարիք ունի, հայտնվում են ձիաբոռ-մարդասպանները:

Սակայն «Սիմփսոնների» ստեղծողներն արդեն հոգնել են պատասխանել իրենց «ունակությունների» վերաբերյալ հարցերին: Նախագծի ռեժիսոր Դևիդ Սիլվերմանն արդեն կատակել է, որ ««Սիմփսոնները կադր առ կադր կանխատեսում են ապագան», քանի որ սցենարիստներն իլյումինատներ են:

https://twitter.com/thatbilloakley/statuses/1258121128905543682
Լավ, բարի, հնարավոր է՝ մենք դա կանխատեսել ենք:

Իսկ այժմ նախկին սցենարիստ Բիլ Օքլին վերջապես համաձայնել է, որ իրենք առնվազն մեկ ճշմարիտ «կանխատեսում» են արել՝ կորոնավիրուսի մասին:

Գերերեքշաբթի, կոկուսներ և համագումարներ. ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ուղեցույց՝ չմոլորվելու համար
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նախընտրական ակտիվ փուլ են մտել: Քաղաքական գլխավոր կուսակցությունները սկսել են «նախնական ընտրությունները» (primaries), որտեղ հստակեցվել են նախագահի թեկնածուների անունները: Թեև բուն ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերի 3-ին, համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն արդեն համակ ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին: Մարտի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվել է ընտրական կարևորագույն իրադարձությունը՝ «գերերեքշաբթին»:

Պարբերականների գլխագրերում արտահայտություններ են, որոնք կողմնակի դիտորդի համար ոչ միշտ են հասկանալի: Ի՞նչ է «գերերեքշաբթին» և ինչո՞վ են տարբերվում կոկուսները պրայմերիզներից, ո՞վ է պայքարում իր կուսակցության անվանակարգին և ի՞նչ է «գոյատևման շեմը»: Ե՞րբ են անցկացվելու կուսակցական համագումարները և ո՞վ կարող է դրանցում քվեարկել:

Կուսակցական համագումարներ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին առաջադրում են կուսակցություններն իրենց համագումարների ժամանակ: Թեև դա օրենքով ամրագրված չէ, սակայն գործանականում ավանդույթ է, որ գործող նախագահի կուսակցությունն ամենավերջում է համագումար հրավիրում: Դոնալդ Թրամփն ընտրվել է Հանրապետական կուսակցությունից, նրա համագումարը նշանակված է 2020թ. օգոստոսի 24-27-ը, Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում:

Առաջնորդության համար պայքարող կուսակցությունն այսպես կոչված «առաջանցիկ համագումարն» ավելի շուտ է անցկացնում: Համարվում է, որ նախագահի մրցակիցներին պետք է ընտրություններին նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ հատկացվի: Օրինակ՝ Դեմոկրատական կուսակցության համագումարը նախատեսված է հուլիսի 13-16-ը՝ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում:

Դեմոկրատները և հանրապետականները միակը չեն, սակայն երկրում ամենախոշոր կուսակցություններն են, ովքեր միջինում ստանում են ընտրողների ձայների ավելի քան 90%-ը: Նախագահական ընտրություններին մասնակցում են նաև «կանաչները» և լիբերտարիանները: Թեև նրանք չեն հավաքում 1-2%-ից ավելին, այնուամենայնիվ, երբեմն ընդհանուր առմամբ ազդում են ընտրության արդյունքների վրա: 2016թ. հենց «կանաչների» կուսակցության առաջնորդ Ջիլլ Սթայնը ոչ միայն պահանջել է վերահաշվարկ իրականացնել որոշ նահանգներում, այլև վճարել է դրանց համար:

Դեմոկրատական կուսակցության համագումարը, ԱՄՆ, 2016թ. / © Ահարոն Բերնշտեյն, Getty

Թեկնածուի առաջադրում

Սեփական կուսակցության կողմից անվանակարգի արժանանալու համար թեկնածուից պահանջվում է ստանալ համագումարի պատվիրակների մեծամասնության աջակցությունը: Յուրաքանչյուր նահանգ ինքնուրույն է որոշում իր ներկայացուցիչների ներկայացման կարգը:

Կուսակցական համագումարներում պատվիրակները լինում են՝

— լայն լիազորություններով օժտված պատվիրակներ (at-large delegates),— «երդմնակալ» պատվիրակներ (pledged leaders),— ընտրովի պաշտոնատար անձինք (elected officials),— շրջանային մակարդակի (district-level delegates):

Պատվիրակների առաջին երեք տեսակները որոշվում են ըստ թեկնածուների, ովքեր ամբողջ նահանգում հավաքել են ձայների առնվազն 15%-ը: Սա այսպես կոչված «գոյատևման շեմն» է: Շրջանային մակարդակի պատվիրակներ են ստանում միայն որոշ շրջաններում 15%-ի շեմը հաղթահարած թեկնածուները:

Դեմոկրատական կուսակցության համագումարում այդպես պետք է ընտրվեն 3979 պատվիրակներ: Ընտրություններին առաջադրվելու համար հավակնորդը պետք է ստանալ առնվազն 1991 պատվիրակի աջակցությունը:

Պայման է, որ պատվիրակները պետք է «մաքուր խղճով արտահայտեն իրենց ընտրողների զգացումները», սակայն ֆորմալ առումով նրանք օրենսդրորեն պարտավոր չեն քվեարկելու այնպես, ինչպես նրանց կոչ են արել պրայմերիզների ժամանակ: Գործնականում, սակայն, քիչ է հանդիպում, որ պատվիրակը համագումարի ժամանակ փոխի իր տեսակետը:

Ջո Բայդեն և Բերնի Սանդերս / © Բրենդան Մակդերմիտ, Reuters

Գերպատվիրակներ

Սովորական պատվիրակներից բացի, համագումարին մասնակցում են նաև այսպես կոչված «գերպատվիրակները» կամ «ավտոպատվիրակները»: Նրանք չեն անցնում ընտրական գործընթացով, պատահականորեն են հայտնվում համագումարի մասնակիցների շարքում:

Դեմոկրատական կուսակցության գերպատվիրակներն են՝

— Կոնգրեսի անդամներ, սենատորներ, նահանգապետեր, Վաշինգտոնի քաղաքապետը, իրենց կուսակցության կողմից ընտրվածները,— Կուսակցական վերնախավի՝ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամները,— Կուսակցության կարկառուն առաջնորդներ:

Վերջին շարքում, որպես կանոն, ներառվում են նախկին նախագահներն ու փոխնախագահները: Գերպատվիրակների դեպքում միշտ չէ, որ գործում է «մեկ անձ-մեկ ձայն» սկզբունքը: Համագումարի կանոնադրությամբ նախատեսված է, որ նրանցից ոմանք ունեն միայն կես ձայնի իրավունք:

Բացի այդ, գերպատվիրակները չորրորդ փուլում չեն քվեարկում: Այդպիսի սահմանափակում մտցվել է 2016թ. համագումարում, որտեղ հենց գերպատվիրակների ձայներն են Հիլարի Քլինթոնի դեպքում վճռորոշ եղել: Օրինակ՝ նրան աջակցել են միաժաման երեք նախագահներ՝ Քարտերը, Քլինթոնը և Օբաման: Ընդհանուր առմամբ համագումարին կարող են մասնակցել 771 գերպատվիրակներ: Եթե թեկնածուն առաջին փուլում չհավաքի 1991 ձայն, ապա հաջորդ փուլերում կարող է քվեարկել, և այդ դեպքում հաղթանակի համար անհրաժեշտ է պատվիրակների 2375,5 ձայն:

Հետաքրքրական է, որ գործնականում նախագահական ընտրապայքարի բոլոր մասնակիցները՝ Բայդենը, Սանդերսը, Ուորենը, Քլոբուշարը և Գաբարդը, գերպատվիրակներ են:

Բերնի Սանդերս / © AP, Պատրիկ Սեմանսկի

Գերերեքշաբթի

Պատվիրակները կուսակցական համագումարի ժամանակ ընտրվում են նահանգներից՝ նախնական ընտրությունների համակարգով (պրայմերիզ) և կուսակցական ակտիվի քվեարկությամբ (կոկուս): Դրանք անցկացվում են փետրվար-հունիս ամիսներին՝ բոլոր 50 նահագներում, Կոլումբիա շրջանում, Պուերտո Ռիկոյում և անդրծովյան որոշ տարածքներում:

Առաջին պրայմերիզն անցկացվել է փետրվարի 3-ին՝ Այովայում, որտեղ հաղթել է Պիտ Բուտիջիչը: Հաջորդ մի քանի շաբաթներում պատվիրակների ընտրություններն անցկացվել են Նևադայում, Նյու Հեմփշիրում և Հարավային Կարոլինայում:

Այդ դեպքում անխուսափելիորեն մի շարք նահանգներում քվեարկությունն անցկացվում է միևնույն օրը: Քանի որ ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երեքշաբթի օրերին, ուստի այն օրը, որը համընկել է մի քանի նահանգներում ընտրության միաժամանակ անցկացմանը, կոչվում է «գերերեքշաբթի»:

2020թ. գերերեքշաբթին մարտի 3-ին էր: Այդ օրը քվեարկում են 14 նահանգներում և Ամերիկյան Սամոայում: Հավակնորդների համար ամենամեծ նվերը Կալիֆորնիան է, որտեղից համագումարին մասնակցում է 415 ներկայացուցիչ: Տեխաս նահանգից ընտրվում է 261 մարդ: Համապատասխանաբար գերերեքշաբթիի ժամանակ հստակեցվում են համագումարի 1344 մասնակիցներ, այսինքն՝ բոլոր պատվիրակների 40%-ը:

Գերեքշաբթի. թեկնածուների հնարավորությունները հիմնական նահանգներում / ©Independent​

Քվեարկության առաջնորդները

Գերերեքշաբթիից առաջ և պրայմերիզների արդյունքներով չորս նահանգներում թեկնածուների ձայների հարաբերակցությունը հետևյալն է.

— Բերնի Սանդերս՝ 60 պատվիրակ,— Բայդեն՝ 54 պատվիրակ,— Պիտ Բուտիջիչ՝ 25 պատվիրակ,— Էլիզաբեթ Ուորեն՝ 8 պատվիրակ,— Էմի Քլոբուշար՝ 7 պատվիրակ,— Թուլսի Գաբարդ՝ 0,— Մայքլ Բլումբերգ՝ 0:

Հարցումները վկայում են նաև այլ նահանգներում Սանդերսի առաջադիմության մասին: Դա Դեմոկրատական կուսակցությունում ոչ բոլորին է դուր եկել, այնպես որ մամուլում հայտնվել են տարբեր վարկածներ՝ ճանաչված սենատորին մրցապայքարից դուրս թողնելու համար:

Այդպիսի վարկածներից մեկով առաջարկվել է Միշել Օբամայի թեկնածությունն առաջադրել փոխնախագահի պաշտոնի համար՝ առատար թեկնածուներից մեկի հետ: Մյուս տարբերակն ավելի էկզոտիկ է. ներկայացնել Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիին՝ նրան փոխանցելով գերպատվիրակների մեկնարկային ակտիվի 93 ձայները:

Ներկուսակցական պայքարի մասին շշուկները հաստատվել են, երբ երկու օրվա ընթացքում, մինչև գերերեքշաբթին, երրորդ հորիզոնականն զբաղեցնող Պիտ Բուտիջիչը հանել է իր թեկնածությունը՝ ավելի ուշ աջակցելով Ջո Բայդենին:

https://twitter.com/PeteButtigieg/statuses/1234649788886536192
Թրամփին հաղթելու միակ միջոցը քաղաքականությունն է, որն արտահայտում է ամերիկյան ժողովրդի կարգապահությունը: Դա այն է, որ մենք ձգտել ենք կիրառել քարոզարշավի ընթացքում, և դա այն է, ինչ Ջո Բայդենը կիրառել է իր ողջ կյանքում: Ես հպարտանում եմ նրանով, որ սատարում եմ փոխնախագահին և աջակցում եմ նրան մեր հաջորդ ղեկավարը դառնալու հարցում

Նրանից հետո թեկնածությունը հանել է նաև Էմի Քլոբուշարը, և կրկին՝ Բայդենի օգտին:

https://twitter.com/amyklobuchar/statuses/1234678141043396610
Ինչն է այժմ պակասում մեր քաղաքականությունում: Ապրումակցությունը, մտահոգությունը, քաղաքացիների և նրանց նախագահի միջև սուրբ վստահությունը: Ահա ինչ է Ջո Բայդենը վերականգնում: Ջո Բայդենը ճանաչում է քեզ և կպայքարի հանուն քեզ:

Էլիզաբեթ Ուորենի և Մայքլ Բլումբերգի քարոզարշավների ճակատագիրը հայտնի չէ: Քաղաքագետներից մեկի համոզմամբ՝ Բլումբերգը ոչ իր կամքով աջակցում է Ուորենին: Սենատորը խստորեն քննադատում է միլիարդատիրոջը հեռուստաեթերի ժամանակ այնպես, որ հայտնվում է ոչ ցանկալի պինյատայի (մեքսիկական խաղալիքի) դերում: Ուորենի յուրաքանչյուր հարվածը Նյու Յորքի նախկին քաղաքապետի ուղղությամբ նրա կողմնակիցներից նոր նվիրատվություններ է ներգրավում. միայն փետրվար ամսին նա ներգրավել է 29 միլիոն դոլար:

Գերերեքշաբթիի արդյունքները միանգամից հայտնի չեն դառնա: Որոշ նահանգներում քվեարկությունն իրականացվում է փոստով, և այնտեղ մշակվում են բոլոր բյուլետենները, որոնք ուղարկվել են ոչ ուշ, քան քվեարկության օրը: Ժամային գոտիների տարբերության պատճառով քվեարկությունը ձգձգվում է որոշ ժամանակ:

Գերերեքշաբթիի քվեարկությունը հաղթանակած թեկնածուն դառնալու է մրցարշավի առաջնորդը և մեծ հավանականությամբ դառնալու է նախագահի թեկնածու:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է արտահայտվել նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի (մեղադրանք) ենթարկելու նախագծին՝ լիազորությունների չարաշահման և Կոնգրեսին խոչընդոտելու հոդվածներով:

Իմպիչմենտի վերաբերյալ վերջնական որոշումը վերապահված է Սենատին: Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը: Ընդ որում՝ Սենատում «հանրապետականները» մեծամասնություն են (100 մանդատից 53-ը): Վերջիններս չեն ցանկանում Թրամփի հեռացումը, իսկ մեղադրանքի հաստատման համար անհրաժեշտ է առնվազն 67 քվե:

https://twitter.com/mlcalderone/status/1207670067435053059

Սպիտակ տանը կոնգրեսմենների որոշումն անվանել են ԱՄՆ-ի պատմության «ամենաամոթալի դրվագներից մեկը»: Թրամփն այն որակել է «քաղաքական ինքնասպանություն՝ դեմոկրատների համար»: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Սենատը կարդարացնի իրեն:

ԱՄՆ-ում նախագահի իմպիչմենտ նախաձեռնվել է երեք անգամ, բայց միայն երկուսն է հասել մինչև Սենատ: 1868թ. Էնդրյու Ջոնսոնին մեղադրել են ռազմական նախարարի ապօրինի հեռացման, իսկ 1998թ. Բիլ Քլինթոնին՝ կեղծ ցուցմունքի և արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Սենատը, սակայն, չի պաշտպանել Ներկայացուցիչների պալատի մեղադրանքները: Ռիչարդ Նիքսոնը, սակայն, հրաժարական է ներկայացրել մինչ լսումների մեկնարկը:

Սեպտեմբերի 21-ին հաղորդվել էր, որ Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է ուսումնասիրել Հանթեր Բայդենի հավանական կոռուպցիոն գործունեությունը: Վերջինս Թրամփի մրցակից Ջոզեֆ Բայդենի որդին է: Դրանից երեք օր անց Կոնգրեսում մեկնարկել է այդ խոսակցության կապակցությամբ նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը:

Էրդողանի խոսքով` Թրամփն առաջարկել է Ցեղասպանությունը կոչել «պատերազմ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատրաստվում է քննարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման հարցը:

Էրդողանի խոսքով՝ «հայերի ցեղասպանությունն» արդեն հոգնեցրել է: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թրամփն իրեն առաջարկել է ցեղասպանությունն անվանել «պատերազմ»: Ինքը հակադարձել է, որ իրենց ոչ մի երկիր չի դիմադրել, այդ հարցը քննարկման ենթակա չէ, եղել է հարկադիր տեղահանության հարց, առաջացել են մի շարք դժվարություններ:

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մեկնելու է ԱՄՆ: Էրդողանն ու Թրամփը Վաշինգտոնում քննարկելու են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը:

https://twitter.com/realDonaldTrump/status/1192173801502588928?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1192173803171983362&ref_url=https%3A%2F%2Fregst.wordpress.com%2F2019%2F11%2F07%2Ftrump-erdogan%2F

Ավելի վաղ Էրդողանը կասկածի տակ էր դրել նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպումը` պայմանավորված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ: Սակայն նոյեմբերի 6-ին երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել: