Շեշտ.am (shesht.am) - Feed

Ըստ հարցումների՝ բնակչության 45%-ը գտնում է, որ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, 38%-ը հակառակն է պնդում
Gallup International Association-ի վերջին հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակիչների գրեթե կեսը համարում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի: Միջազգային հետազոտական ընկերության հարցումներն իրականացվել են նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ հեռախոսազրույցի միջոցով, ընդգրկվել են բոլոր քաղաքներն ու շրջանները:

Այսպես, հարցվածների 38%-ը պատասխանել են, որ վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարումը, իսկ 45%-ի կարծիքով՝ նա պետք է հրաժարական ներկայացնի:

2020թ. հուլիսին, Gallup-ի տվյալներով, Նիկոլ Փաշինյանը վայելել է բնակչության 85%-ի աջակցությունը, իսկ արդեն դեկտեմբերին՝ 38%:

Նշվում է, որ վարչապետի վարկանիշը կտրուկ ընկել է հոկտեմբերի 26-ից հետո, երբ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է գնալ ցավոտ զիջումների, և նոյեմբերի 9-ի երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Հարցվածների 42%-ը նշել են, որ ծանոթ են վարչապետի ներկայացրած 6-ամսյա հակաճգնաժամային ծրագրին, իսկ կեսից ավելին՝ 53%-ը, ընդհանրապես չեն կարդացել այն: 41%-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, 46%-ը համարում են, որ այդպիսի ընտրություններ են պետք:

Ընկերության հարցումների համաձայն՝ 32%-ը նախընտրում են, որ Հայաստանը վերադառնա կառավարման նախագահական համակարգի, 38%-ի կարծիքով՝ խորհրդարանական համակարգը ձեռնտու է: 30%-ը դժվարացել են մեկնաբանել այս կետը. Gallup-ի տնօրենի խոսքով՝ վերջին ցուցանիշի պատճառը տարբերություններին անտեղյակությունն է:

Հարցվածների կեսից ավելին՝ 56%-ը, Արցախյան 2-րդ պատերազմից հետո Հայաստանում իրենց անվտանգ չեն զգում: 19%-ը նշել են, որ իրենց ավելի անվտանգ են զգում ներկայումս, ևս 19%-ի կարծիքով՝ անվտանգային փոփոխություն տեղի չի ունեցել:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը նշել է, որ մինչև տարվա վերջ անցկացվելու են ևս 2 հարցումներ, որոնցում ներառվելու են Հայաստանի քաղաքական կյանքին առնչվող հարցեր:

Հարցումները ցույց են տվել, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում Ռուսաստանին
Հայաստանի բնակչության մեծամասնությունը լավ է վերաբերվում Ռուսաստանին: Այդ մասին են վկայումս ՀՀ բնակչության շրջանում կատարված հարցումները, ըստ որոնց՝ հարցվածների շուրջ 84%-ը հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ լավ վերաբերմունք ունեն: Հարցվածների միայն 9,4%-ն է հակառակը պնդել: 6,8%-ը դժվարացել են պատասխանել հարցմանը:

Հետազոտության մասնակիցների մեծ մասը՝ 62,3%-ը, Ռուսաստանը համարել են Հայաստանի բարեկամ երկիր: Երկրորդ տեղում Ֆրանսիան է, որի օգտին է արտահայտվել հարցվածների 39,9%-ը, երրորդում՝ Իրանը (6,4%): Հարցվածների միայն 5,8%-ն է բարեկամական երկիր նշել ԱՄՆ-ն, 1,2%-ը՝ Գերմանիան, իսկ 0,6%-ը՝ Վրաստանը: 4,6%-ը դժվարացել են այս հարցին պատասխանել: Հարցվածների մոտ 85%-ը Ռուսաստանը համարել են Հայաստանի դաշնակից երկիր: Նրանց հետ համամիտ չի 11,6%-ը, ևս 3,6%-ը դժվարացել են պատասխանել:

Հարցվածների մեծ մասը՝ 79,6%-ը, պատրաստակամություն են հայտնել ընդունելու Մոսկվայի ռազմաքաղաքական օգնությունը: Նմանատիպ օգնությունը Ֆրանսիայից ստանալու օգտին արտահայտվել է հարցվածների 14%-ը, Իրանից՝ մոտ 7%-ը, ԱՄՆ-ից՝ 5, Գերմանիայից՝ 0,4%-ը: Ավելի քան 12%-ն այս հատվածում նշել են «Այլ» պատասխանը, իսկ 7,4%-ը չեն կողմնորոշվել: Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցազրույցի միջոցով՝ նոյեմբերի 17-ին, մասնակցել է 501 մարդ: Ընտրության առավելագույն սխալմունքը կազմում է 4,3%:

Ռուսաստանցիների 23,2%-ը համավարակն անվանել է շահագրգիռ անձանց կողմից հնարված
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագիտավերլուծական վարչության կողմից իրականացված հարցումների արդյունքով պարզվել է, որ ռուսաստանցիների մոտ 1/3-ը՝ 32,9%-ը, կորոնավիրուսի համավարակը համարում է մտացածին և մարդկության համար անվտանգ:

Հետազոտության համաձայն՝ հարցվածների 23,2%-ի կարծիքով Covid-19 համավարակը շահագրգռված անձանց կողմից է հնարվել: Մասնակիցների ևս 9,6%-ը հայտարարել է, որ դրա վտանգավորությունը չափազանցացված է:

Հավաճարակին չհավատացողների 43%-ը նշել են, որ շարունակում են այցելել հարազատներին: Հարցվածների 54%-ը դուրս են գալիս զբոսնելու: Թերահավատների 74,22%-ը կարծում է, որ ինքնամեկուսացման ռեժիմի ներդրումն անհրաժեշտություն չէր:

Այսպես կոչված կովիդ-այլախոհների 41,1%-ը Հարավային դաշնային օկրուգի բնակիչներն են:

Ամերիկացիները սկսել են հազվադեպ գնել Corona գարեջուր՝ նոր կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ-ում սկսել են հազվադեպ գնել Corona գարեջուրն այն պատճառով, որ անվանումը հնչում է «կորոնավիրուսի» նմանությամբ: Այդ եզրակացությանն է հանգել 5W Public Relations անկախ PR գործակալությունը՝ անցկացնելով հարցում:

Հարցման արդյունքերով՝ գարեջուր օգտագործող ամերիկացիների 38%-ը նշել է, որ ոչ մի դեպքում «հիմա» Corona գարեջուր չի ըմպի: Պարբերաբար են այդ գարեջուրն օգտագործողների 4%-ը հայտարարել է, որ դադարեցնելու է ըմպել այն, 14%-ը նշել է, որ Corona կպատվիրի հանրային վայրերում:

Հարցվածների 16%-ը կասկած են հայտնել, թե կորոնավիրուսը կարող է կապ ունենալ Corona-յի հետ:

5W Public Relations-ի հիմնադիր Ռոն Թորոսյանի խոսքով՝ որ օգտագործողները հասկանում են, որ վիրուսը գարեջրային ընկերության հետ կապ չունի, ամեն դեպքում դա աղետ է Corona-յի համար: Ոչ մի ապրանքանիշ չի ցանկանում, որ իրեն կապեն ամբողջ աշխարհում մարդկանց սպանող վիրուսի հետ:

5W Public Relations-ը հարցումներն իրականացրել է փետրվարի 25-26-ը: Մասնակցել են 737 ամերիկացիներ: Ավելի վաղ կորոնավիրուսի բռնկման պատճառով մարդիկ Google-ում սկսել էին զանգվածաբար որոնել «գարեջուր կորոնա վիրուս»՝ փորձելով հասկանալ՝ հիվանդությունը կապ ունի Corona-յի հետ, թե` ոչ:

Հոգեբանները նշել են նորապսակների միջև վեճերի հիմնական պատճառները
Ամերիկացի հոգեբանները հայտարարել են, որ պարզել են այն իրատեսական հարցերը, որոնք հաճախ են վեճի առարկա դառնում նորապսակների միջև: Օքլենդի համալսարանից Գիլյերմե Լոպեսը նշել է, որ հարաբերություններում միմյանց չհասկանալու հիմնական պատճառների վերհանումը զույգերին կօգնի մեղմացնել վիճահարույց պահերը՝ կանխելով հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները:

Սկզբի համար գիտնականներն ուսանողներին առաջարկել են նշել թեմաներ, որոնք, նրանց կարծիքով, կարող են վեճ ու կռիվ առաջացնել նորապսակների միջև: Հարյուրավոր առաջարկներից ընտրվել են 80-ը: Ապա մանրամասն հարցումներ են իրականացվել 107 զույգերի կամավոր մասնակցությամբ, որոնք պետք է նշեին, թե վերջում մեկ տարում ինչի շուրջ են վիճել և ինչ հաճախականությամբ:

Առանձնացնելով այն 30 հարցերը, որոնք կամավորներն առավել շատ են նշել, հոգեբանները նրանց բաժանել են 6 խմբի. 6 առանցքային թեմաներ, որոնք հատկապես տարածված էին «վիճող» նորապսակների մոտ: Ցանկը գլխավորում էր երկրորդ կեսի կողմից ուշադրության պակասը: Ապա գալիս էին տարբեր խնդիրներ սեռական կյանքի հետ կապված, ընտանեկան և ֆինանսական հարաբերությունների, ընտանիքի «ղեկավարի» և տնային գործերի վերաբերյալ:

Այդ տվյալների հիման վրա Գիլյերմե Լոպեսը և նրա գործընկերները նույնիսկ պատրաստել են Reasons for Disagreement in Romantic Relationships Scale՝ չափանիշավորված հարցաթերթիկ: Դրանից կարող էին օգտվել ինչպես մասնագետ-հոգեբանները, այնպես էլ երիտասարդ զույգերը, ովքեր փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները:

Ընդգծվում է, որ նմանատիպ թեստերի կիրառման նպատակահարմարությունը խմբի աշխատանքներից դուրս կասկածներ է հարուցում: Հարցված նորապսակները հանդիսացել են ԱՄՆ-ի հյուսիսային մասի երիտասարդ բնակիչների նեղ շրջանակին՝ համապատասխան հանգամանքներով ու մշակութային ավանդույթներով: Ճապոնիայի կամ Ռուսաստանի զույգերի համար «վիճահարցերը» կարող են լրիվ այլ լինել:

«Դոկտոր Google»-ն իրական բժիշկ չէ. նա կարող է սխալվել
ԱՄՆ-ում անցկացված հարցումները վկայում են, որ մարդիկ հաճախ են օգտվում համացանցից՝ իրենց հետ պատահած նախանշանների պատճառները հասկանալու համար: Նրանք այդ խորհրդատվությունն անվանում են «դիմում դոկտոր Google-ին»: Հարցվածների 40%-ն այս ծառայության միջոցով իր մոտ հայտնաբերել է լուրջ հիվանդություններ, սակայն իրական բժշկին այցելելուց հետո պարզվել է, որ դրանք չկան:

Հարցվածների 1/4-ը դիմել են համացանցի օգնությանը՝ իրենց մտավախությունները փարատելու նպատակով: Բայց արդյունքում ահաբեկվել են ստացած հավելյալ տեղեկություններից՝ ավելի անհանգստանալով:

Ընդհանուր առմամբ՝ համացանցից ստացվող տեղեկությունների հիման վրա կայացվող ախտորոշումների 60%-ը սխալ են: Ռուսաստանում նույնատիպ ծառայությունը «Դոկտոր Yandex»-ն է: Ակնհայտ է, որ նույն արդյունքն էլ սրա դեպքում է, ինչպես և «Դոկտոր Wikipedia»-ի:

Ամերիկացիներն ինքնախտորոշման և ինքնաբուժության նկատմամբ հետաքրքրությունը բացատրում են առողջապահական համակարգի նկատմամբ անվստահությամբ, հիվանդանոց գնալու ժամանակի բացակայությամբ, վճարովի ծառայություններից օգտվելու անհարմարությամբ: Բազմաթիվ մարդիկ մահացել են՝ ինքնաբուժությամբ զբաղվելով սխալ դեղամիջոցներով: Հետազոտողները վստահեցնում են, որ «Դոկտոր Google»-ին հետևողների 65%-ն իրեն վնասում է:

Հարցումների արդյունքում, բարեբախտաբար, պարզվել է, որ հարցվածների 51%-ը դիմում է իրական բժշկի: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ այս երևույթի պատճառը միայն համացանցը չէ. նախկին մարդիկ օգտվել են գրականությունից:

Հայաստանում բնակիչների համար անվտանգ է՝ ինչպես Շվեյցարիայում
Հանրային կարծիքի Gallup ամերիկյան ինստիտուտի «Օրենք և կարգուկանոն 2019» (Law and Order Index 2019) զեկույցում Հայաստանն ընդգրկվել է բնակչության համար անվտանգ երկրների լավագույն 7-յակում:

Countries/Areas Most Likely to Feel Safe հարցումների համաձայն՝ հայաստանցի մասնակիցների 89%-ը պատասխանել է, որ իրեն անվտանգ է զգում: Ուշագրավ է, որ Շվեյցարիայում նույնպես այդպիսի ցուցանիշ է արձանագրվել: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը, որտեղ իրենց անվտանգ են զգում բնակիչների 94%-ը:

Մասնակիցները նաև գնահատել են անվտանգության մակարդակը: Մասնավորապես՝ նրանք պատասխանել են, թե ինչքանով են անվտանգ զգում իրենց գիշերը, միայնակ քայլելիս, որքանով են վստահում տեղի ոստիկանական ուժերին, նրանցից գողացվել են գումար կամ գույք, ենթարկվել են հարձակման վերջին 12 ամսում:

Անվտանգության վիճակագրությունում Հայաստանը վաստակել է 85 միավոր՝ 11-րդ հորիզոնականը կիսելով Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Շվեդիայի, Մյանմայի և Սաուդյան Արաբիայի հետ: Առաջին եռյակում Սինգապուրն է՝ 97 միավորով, Տաջիկստանը՝ 94, և Միացյալ Արաբական Էմիրությունները՝ 93 միավորով: Ցանկը եզրափակում են Աֆղանստանը՝ 38 միավորով, Վենեսուելան՝ 49 միավորով և Գաբոնը՝ 53 միավորով:

Անվտանգության ցուցանիշով Հայաստանը զիջում է Վրաստանին (86 միավոր) և Ադրբեջանին (90 միավոր), սակայն շրջանցում է Իրանին (80 միավոր), Թուրքիային (76 միավոր) և Ռուսաստանին (72 միավոր): Ընդհանուր առմամբ՝ հարցմանը մասնակցել է 152 հազար մեծահասակ՝ 142 երկրից: