Շեշտ.am (shesht.am) - Feed

«Ընկերներ» սերիալը կարող է շարունակվել HBO-ում. բանակցություններն ընթանում են
«Ընկերներ» կուլտային սերիալը կարող է վերաթողարկվել HBO հեռուստաալիքում: Դեռևս վաղ է խոսել միանուն շոուի ընկերների հստակ վերամիավորման մասին, բայց հաղորդվում է, որ դերասանների և օրիգինալ ֆիլմի հեղինակների հետ բանակցություններն արդեն մեկնարկել են:

Բանակցությունների արդյունքը դեռևս չի երևում, երերուն կարգավիճակ ունեն և ամեն պահի կարող են դադարեցվել, բայց հույսեր, որ «Ընկերներ» սերիալի երկրպագուները կարող են դիտել իրենց սիրելի հումորային ծրագրի շարունակությունը, դեռևս առկա են:

HBO-ն մտադիր չէ գնալ որևէ փոխզիջման, սակայն շոուն վերաթողարկվի, ապա շարունակության գլխավոր դերակատարները կլինեն Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթ ԼեԲլանը, Մեթյու Փերին և Դևիդ Շվիմերը: Նրանք օրիգինալ անձնակազմն են ներկայացնում: Մինչ այս հրապարակումը դերասաններն ու մասնագետները կտրականապես հերքել են «Ընկերների» 11-րդ եթերաշրջանի նկարահանումների հնարավորությունը:

«Ընկերներ» սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 1994թ.: Այն եթերում է եղել մինչև 2004թ.: 2019թ. սեպտեմբերի 22-ին ամբողջ աշխարհը տոնեց ֆիլմի 25-ամյակը, որն ավելի վաղ ճանաչվել էր որպես լավագույն սիթքոմներից մեկը՝ ամերիկյան հեռուստաընկերության ամբողջ պատմության ընթացքում: