Շեշտ.am (shesht.am) - Feed

Ըստ ԶԼՄ-ների՝ հայտնի մրցավար Կոլինան նույնպես օրենքի խախտմամբ հայ երեխա է որդեգրել. (upd.)
Մամուլում տեղեկություն է տարածվել, որտեղ նշվում է աշխարհահռչակ մրցավար Պիերլուիջի Կոլինայի կողմի ՀՀ օրենսդրության խախտմամբ հայ երեխայի որդեգրման մասին: Նշվում է, որ իտալացի մրցավարը վերջերս ՀՀ ԱԱԾ կողմից արված բացահայտման դեպքի շրջանակներում նշված այն անձանցից է, ովքեր Հայաստանի պատկան մարմինների աշխատակիցների կողմից ապօրինության միջոցով շուրջ 3 տասնյակ երեխա են որդեգրել:

Հաղորդվում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ բացահայտման գործում իրեն օգնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ըստ աղբյուրի՝ Բաթոյանը նշել է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվածների մեջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ չկան:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց ստիպել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն են կորզել: Այդ երեխաների հետագա որդեգրման գործարքին մասնակցել են ՀՀ 2 քաղաքացիներ, ովքեր համագործակցել են մանկաբարձական ծառայություն մատուցող ընկերության, մի շարք գերատեսչությունների ու մանկատների հետ:

UPD. Արդարադատության նախարարություն մամուլում տարածված վերոնշյալ հրապարակման վերաբերյալ հայտարարություն է տարածել` նշելով, որ «Պյեռլուիջի Կոլինա» անուն ազգանունով Իտալիայի որևէ քաղաքացի ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա չի որդեգրել:

https://www.facebook.com/mojarmenia/posts/2538627552917824

Նախարարությունը նաև հիշեցրել է, որ երեխայի որդեգրման մասին որդեգրողի կամքին հակառակ տեղեկություն հրապարակելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում:

Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրվել է 30-ից ավել երեխա. ԱԱԾ-ի բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հաղորդելով, որ բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Նշվում է, որ գործարքին մասնակցել են ՀՀ 2 քաղաքացիներ, ովքեր համագործակցել են մանկաբարձական ծառայություն մատուցող ընկերության, մի շարք գերատեսչությունների ու մանկատների հետ:

Հիշեցնենք, որ դեռևս տարեսկզբին Արարատ Միրզոյանը Կառավարության նիստի ժամանակ բարձրաձայնեց երեխաների որդեգրման և օրգանների հնարավոր վաճառքի դեպքերի մասին, ինչին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հակադարձեց, թե նման երևույթի մասին տեղեկություն չունեն:

https://www.facebook.com/shoghik.galstyan/posts/3211125955627227

ԱԱԾ տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

https://youtu.be/mSis2G9F4SQ
ԱԱԾ հաղորդումը՝ բացահայտման մասին / ©ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով,  տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։