Շեշտ.am (shesht.am) - Feed

Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչպիսին կլինի աշխարհը համավարակից հետո
Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչ փոփոխություններ կկրի աշխարհը համավարակից հետո: Ընդհանուր առմամբ՝ միլիարդատերը 7 հիմնական կետ է առանձնացրել:

1. Առցանց հանդիպումները սովորական կդառնան

Գեյթսի խոսքով՝ համավարակը լրջորեն փոխել է շփումների վերաբերյալ մեր մոտեցումները: Պարզվել է, որ հանդիպումներ ունենալ և կարևոր որոշումներ հնարավոր է ընդունել նաև առցանց տիրույթում:

Միլիարդատերը նշել է, որ դա կվերաբերի ոչ միայն գործնական միջավայրին: Մարդիկ հանգիստ կվերաբերվեն նաև բժշկի կամ համալսարան հեռավար այցելությանը:

2. Ծրագրային ապահովումն ավելի արագ կզարգանա

Քանի որ կյանքի բազմաթիվ ոլորտներ կտեղափոխվեն վիրտուալ աշխարհ, ծրագրային ապահովումն այդ նպատակների համար էականորեն բարելավվելու է: Microsoft-ի հիմնադիրը նկատել է, որ համավարակի սկզբում առցանց շփումների բազմաթիվ ծրագրեր «անհարմար» էին, սակայն վստահ է, որ այդ ոլորտի տեխնոլոգիաները մեծ արագությամբ կզարգանան:

3. Ընկերությունների գրասենյակները կդառնան առավել ունիվերսալ

Եթե գործնական հարցերն ավելի հաճախ քննարկվեն հեռավար, ընկերությունները խոշոր գրասենյակների կարիք չեն ունենա: Դա լրջորեն կազդի անշարժ գույքի վրա: Գեյթսը ենթադրում է, որ որոշ կազմակերպություններ կկարողանան օգտվել մեկ գրասենյակից: Օրինակ՝ երկուշաբթի աշխատանքի կգան մեկ ընկերության աշխատակիցները, երեքշաբթի՝ մյուս:

4. Մարդիկ կդադարեն ձգտել ապրել խոշոր քաղաքներում

Հեռավար աշխատանքը կանդրադառնա նաև մարդկանց վերաբնակեցման վրա: Եթե ներկայումս մարդիկ ձգտում են ապրել կենտրոնում, մեծ քաղաքներում, ապա ապագայում նրանք բնակարան կփնտրեն խաղաղ շրջաններում. չէ՞ որ գրասենյակի գտնվելու վայրը և աշխատանքը չեն ազդի տան ընտրության վրա:

5. Մարդիկ ավելի շատ կշփվեն ընկերների հետ, ավելի քիչ՝ գործընկերների

Գեյթսը նշում է, որ փոփոխությունները վերաբերելու են նաև մեր շփման շրջանակներին: Նրա կարծիքով՝ աշխատանքային շփումները կնվազեն, ուստի մարդիկ կցանկանան ավելի շատ շփվեն իրենց ոչ աշխատանքային ընկերների հետ:

6. Սովորական առարկաները դեռ երկար ժամանակ իրենց տեղը չեն դրվի

Պատվաստանյութի ի հայտ գալուց հետո աշխարհը միանգամից և ամբողջությամբ չի վերադառնալու իր բնականոն հուն: Հիվանդությունն արագ չի վերանա և պարբերաբար կհայտնվի աշխարհի տարբեր վայրերում: Գեյթսի խոսքով՝ դա չի նշանակի անվերջ կարանտին, բայց իրավիճակը կկայունանա, երբ բոլոր երկրները պատվաստանյութ կունենան:

7. Հաջորդ համավարակն այդքան սարսափելի չի լինի

Չնայած նրան, որ կորոնավիրուսային իրավիճակը խիստ ազդեցություն է ունեցել բազմաթիվ երկրներում, միլիարդատերը վստահ է, որ հաջորդ անգամ, երբ հայտնվի մարդասպան վիրուս, աշխարհն ավելի լավ կհաղթահարի այն: Բիլ Գեյթսը նշել է, որ հիմնական պատճառը, ինչով պայմանավորված՝ ապագա համավարակները ավելի քիչ կործանարար կլինեն, այն է, որ աշխարհը գործնական փորձառություն կունենա: Թեստավորման գործիքներն ավելի լավը կլինեն:

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը համավարակից հետո. Տարբեր ոլորտների 4 մասնագետների կարծիքը
Տիրող իրավիճակը լի է տագնապներով, հույսերով ու վախերով: Շատերս ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի սովորականի նման դուրս գալ տանից, սրճարաններում հանդիպել ընկերների հետ, ճամփորդել: Անհանգստանում ենք մեր հարազատների անվտանգության, հետագա սպառնալիքների մասին: Ինչպիսի՞ն է լինելու մեր աշխատանքը, կպահպանվի՞ այն ընդհանրապես: Այս հարցերին անդրադարձել են տարբեր ոլորտների 4 մասնագետներ:

Յան Մարչինսկի. ֆինանսական փորձագետ, ներդրող

Մարչինսկիի խոսքով՝ համավարակից հետո տնտեսական խորագույն ճգնաժամ է սպասվում. ավելին, քան 2008-ի, 2014-ի, Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ճգնաժամերն ու 1930-ականների Մեծ ճնշումները:

Փորձագետն ընդծել է, որ շատերն արդեն կորցրել են իրենց բիզնեսը, վարձու աշխատանքը, աշխատավարձը, իսկ 3-4 ամիս հետո այդպիսիք ավելի են շատանալու: Բացի այդ՝ տևական կարանտինից հետո կուտակած միջոցները կնվազեն: Մասնագետի խոսքով՝ կուտակած միջոցներ ընդհանրապես ունեցել է բնակչության 30%-ը, իսկ մյուս 70%-ի համար առավել դժվար է լինելու: Փոփոխություններ է կրելու պահանջարկը, ինչի հետևանքով ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների ոլորտը մեծ կորուստներ է կրելու:

Յան Մարչինսկին նշել է, որ շուկայում այդպիսի փոփոխություններն արդեն ակնհայտ են. պահանջարկն աճել է հեռահաղորդակցության սարքավորումների, ալկոհոլի, մթերային և թվային ապրանքների ոլորտներում: Կտրուկ նվազել են զբոսաշրջային, հագուստի, գեղեցկության, հյուրանոցային, տրանսպորտային և այլ ոլորտների եկամուտները: Մասնագետի խոսքով` տուժում է հիմնականում փոքր ու միջին բիզնեսը:

Տնտեսագետը կանխատեսում է, որ կարանտինի լիարժեք չեղարկումից հետո աճելու են հիմնականում ներմուծվող ապրանքների գները: Դա իր հերթին հարվածելու է բնակչության միջին և ցածր եկամուտներ ունեցող խավերին՝ էլ ավելի նվազեցնելով ոչ առաջնային պահանջարկը:

Զարգանալու է ներքին զբոսաշրջությունը: Մասնագետը սա տնտեսության համար դրական է համարել, քանի որ գումարի մի մասը մնալու է երկրում և ուղղվելու է ենթակառուցվածքների հանգստի գոտիների զարգացմանը:

Մարչինսկիի խոսքով՝ համաշխարհային նախկին ցուցանիշները վերականգնվելու են 3-4 տարի հետո: Նա հնարավոր է համարել, որ որոշ երկրներում այդ գործընթացն ավելի դանդաղ ընթանա՝ տևելով ավելի երկար:

Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է համարել նպաստավոր միջավայրի ստեղծումը, ներքին և արտաքին ներդրումները, սակայն տնտեսագետը դրանք համարել է ոչ էական՝ շեշտը դնելով մարդկային ռեսուրսի և սեփական որոշումների վրա: Անհրաժեշտ է լինելու, որ գործարար միջավայրն ամեն ինչ սկսի նորից՝ հաշվի առնելով նոր ժամանակները:

Տնտեսագետն ընդգծել է, որ աշխարհին սպասվում է թվայնացման դարաշրջան. հեռավար աշխատանք, առցանց խանութների ու առաքման ծաղկում, համացանցային ծանոթությունների ու բժշկության ծառայությունների աճ: Մեծանալու է հոգեբանների ու հոգեբույժների, հեռավար կրթական ծառայությունների պահանջարկը:

Մարչինսկին նշել է, որ առցանց տարբերակը բեռնաթափելու է գրասենյակները և, ըստ այդմ, անշարժ գույքի շուկան: Մարդիկ այլևս չեն մտածելու աշխատավայրի, մետրոյի մոտ տուն գնելու մասին, շատերը հեռավար աշխատանքի պարագայում քաղաքներից կհեռանան դեպի մարզեր:

Ալեքսանդր Շիկինով. վաճառքի տնօրեն

Ալեքսանդր Շիկինովի խոսքով՝ տիրող համավարակը նվազեցնելու է ընկերությունների ղեկավարների մոտ նախկինում առկա անհանգստությունը. կյանքը ցույց է տվել, որ մարդիկ տանից ավելի շատ ու ավելի լավ են աշխատում:

Վաճառքի հարցերով փորձառու մասնագետի համոզմամբ՝ նախկինում բազմաթիվ ղեկավարներ չէին հավատում, որ աշխատողները կարող են տան պայմաններում լավ աշխատել: Համավարակն ընտրության հնարավորությունից զրկեց նրանց, և պարզվեց, որ հեռավար աշխատանքը պակաս արդյունավետ չէ:

Միևնույն ժամանակ՝ կազմակերպություններն այդպիսով կարողանում են խնայել տարածքի պահպանման վրա՝ միջոցներն ուղղելով ավելի լավ մասնագետների վարձելուն, ովքեր նույնիսկ տարբեր քաղաքներում են բնակվում: Սա իր հերթին մրցակցություն է առաջացրել աշխատաշուկայում, քանի որ աշխարհագրությունն արդեն խոչընդոտ չէ:

Մասնագետի խոսքով, սակայն, ոչ բոլորն են ի վիճակի բարձր արդյունավետությամբ աշխատել հեռավար տարբերակով: Ոմանց համար սոցիումն է կարևոր. նրանք սիրում են շփվել գործընկերների հետ: Ուստի հնարավոր է՝ գրասենյակներն ամբողջությամբ չփակվեն, այլ փոխարինվեն միջին ինչ-որ տարբերակներով, օրինակ՝ աշխատանքային շաբաթը կդառնա 3/2/2՝ 3 օր՝ գրասենյակում, 2 օր՝ տանը, 2 հանգստյան օր:

Դիանա Գենվարսկայա. հոգեբան

Հոգեբան Դիանա Գենվարսկայայի համոզմամբ՝ շատերը կհրաժարվեն վնասակար սովորություններից: Վերջին ամիսներին շատերը տանն են, իրենք իրենց ու իրենց հարազատների հետ: Դա ընտանեկան հարաբերությունների հստակեցման լավ հնարավորություն էր:

Նրա խոսքով՝ ինքնամեկուսացման ժամանակ փոփոխվել են առաջնահերթությունները՝ առաջին պլան մղելով կյանքն ու առողջությունը, ընտանիքը, սերն ու հասկացվածությունը, սոցիումում բարձր դիրքի արժանացան բժիշկներն ու ուսուցիչները, իսկ դերասաններն ու բլոգերները մղվեցին հետին պլան:

Շատերը վերանայեցին իրենց վերաբերմունքը դեպի շրջապատը, աշխատանքը, մյուսները բացահայտեցին իրենց ստեղծագործական ունակությունները՝ պատրաստելով տարբեր ուտեստներ, նկարելով, նվագելով:

Հոգեբանը նշել է, որ կարանտինը նաև որոշակի սթրես է առաջացրել. ոմանց մոտ կարող են սրվել անհանգստությունները, տագնապը, ձևավորվեն նոր վախեր: Այդ դեպքում նա խորհուրդ է տալիս դիմել մասնագետի:

Դիանա Գենվարսկայայի խոսքով՝ համավարակից հետո նոր սովորություններ են մնալու, այդ թվում՝ հիգիենայի, ձեռքերը լվանալու, դիմակ կրելու և այլն: Սակայն սոցիալական հեռավորության հետագա պահպանումը մասնագետն անհնար է համարել: Որպես խնդիր է դիտարկվել նաև կարանտինի ընթացքում բաց թողնվածը հետագայում լրացնելու համար որոշ առումներով չափն անցնելու հավանականությունը, սակայն շատերը հրաժարվելու են վնասակար սովորություններից: Օրինակ՝ Իտալիայում կորոնավիրուսի բռնկումից հետո նվազել է գինու պահանջարկը:

Նիկոլայ Կրյուչկով. բժիշկ-իմունոլոգ

Բժիշկ Կրյուչկովը համոզված է, որ աշխարհն անցնելու է առողջապահության և բուժօգնության կազմակերպման նորարարական մեթոդների:

Բժիշկ-իմունոլոգը դժվարացել է Covid-19 համաճարակի ավարտվելու վերաբերյալ կանխատեսումներ անելուց: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է կարանտինային պայմանների տարբերությամբ. որոշ երկրներում այն խիստ է, մյուսներում՝ ոչ այնքան: Իրավիճակը վերահսկելի համարել կարելի է, ըստ նրա, միայն այն դեպքում, երբ վարակվածության օրական ցուցանիշները կայուն կերպով նվազեն:

Նիկոլայ Կրյուչկովը նշել է, որ այս տարվա համար մասնագետների առաջ ծառացած խնդիրը կորոնավիրուսի համաճարակի առաջին ալիքը կոտրելն է, ապա մի շարք միջոցառումներ պահպանվելու են: Մասնավորապես, ուղևորափոխադրումների ժամանակ սանիտարական հսկողությունը, տրանսպորտում՝ սոցիալական հեռավորությունը, առավելագույն քանակությամբ մարդկանց հեռավար աշխատանքի կազմակերպումը:

Բժշկի խոսքով՝ կպահպանվեն նաև դիմակները, ախտահանիչները, ավիահաղորդակցության սահմանափակումները, վարակվածների հետ շփում ունեցածներին հետևելը, իրավիճակի մշտադիտարկումը, քանի որ վիրուսը չի անհետանալու. զգոնությունը փոքր-ինչ թուլացնելու դեպքում իրադրությունը կրկին կվատթարանա:

Մասնագետը հավանական է համարել, որ աշնանը կարող է սկսվել երկրորդ ալիքը, ուստի անհրաժեշտ կլինի դիմանալ մինչև 2021թ. վերջերը՝ սպասելով պատվաստանյութերի ստեղծմանն ու կլինիկական փորձարկումներին: Նրա խոսքով՝ համընդհանուր պատվաստում տեղի չի ունենա՝ վարակը դարձնելով սեզոնային: Այդ ժամանակ, բժշկի խոսքով, SARS-CoV-2-ը կդառնա ավելի անվտանգ, քան՝ գրիպը, ադենովիրուսը և ՄԻԱՎ-ը:

Կրյուչկովը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ հաջողության հասնելու դեպքում պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ մարդկությունը «կհաղթի համաճարակին», որի պատվաստանյութը դեռ չի եղել, և աշխարհը նման իրավիճակների փորձառություն կունենա արդեն:

Բժիշկը նշել է նաև, որ համավարակը միևնույն ժամանակ ի հայտ է բերել առողջապահական խնդիրները, մասնավորապես՝ խրոնիկական ոչ բավարար ֆինանսավորումը և համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ ներկայումս վարակի դեմ պայքարի համար միջոցներ են հատկացվում, կառուցվում են հիվանդանոցներ, բայց այդ ամեն բավարար չէ:

Այդ պատճառով մարդկությանը նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, որոնք կմեղմացնեն հոսպիտալների ծանրաբեռնվածությունը, կապահովեն անհրաժեշտ թվով մասնագետներ՝ չվտանգելով մարդկանց առողջությունը: Բժիշկը նշել է, որ արդեն իսկ մշակվում են առաջադեմ մեթոդներ՝ բարձրացնելու առողջապահության արդյունավետությունը. մարդը կարող է նշել ախտանշանները, համակարգը նրան հարցեր կտա ու կորոշի՝ բժշկի կարիք կա, թե՝ ոչ: Ծրագիրը հետագայում կարող է հաշվի առնել առկա փորձը, պացիենտի առանձնահատկությունները՝ բարձրացնելով խորհրդատվության հստակությունը:

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել երկարաձգվող արտակարգ դրությունում
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն գործելու է մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Ընդհանուր առմամբ` նախորդ դրության վերաբերյալ որոշմամբ սահմանված դրույթները պահպանվում են: Հիմնական փոփոխությունները հետևյալն են.

1. Նախորդ որոշման հավելվածում փոփոխվել է 2-րդ գլուխը՝ ավելի մանրամասնելով.

- «10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը (այսուհետ սույն գլխում` գույք) կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։

- 10.1. Գույքի oգտագործման մասին որոշմամբ սահմանվում են`1) գույքի օգտագործման կարգը և այն միջոցառումները, որոնց շրջանակներում օգտագործվելու է գույքը.2) գույքի օգտագործման ժամանակահատվածը` արտակարգ դրության ժամկետը չգերազանցող ժամկետով:

- 10.2. Գույքի օգտագործումը ենթակա է դադարեցման՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի վերացման հիմքով:

- 10.3. Գույքն oգտագործման հանձնելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված դրույթները: Գույքը կամավոր կերպով օգտագործման հանձնվելու դեպքում դրա դիմաց փոխհատուցումը կարող է տրամադրվել գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանված կարգով, որի դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված` փոխհատուցման կարգի վերաբերյալ դրույթները:

- 10.4. Սույն գլխով սահմանված սահմանափակումների, այդ թվում` գույքի օգտագործման մասին որոշում կայացնելու, գույքն օգտագործելու, ինչպես նաև գույքի պահպանության իրականացման և դրա օգտագործման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:»:

2. 3-րդ գլխում ավելացել է նոր՝ 15.1-ին կետ.

- «15.1. Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը:

Սույն կետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո:»:

3. 7-րդ գլուխն ուժը կորցրած է ճանաչվել: Այն վերաբերում էր զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ: Ավելի վաղ Կառավարության նիստում նշվել է, որ հրապարակումները ենթարկվելու են մոնիթորինգի և անհրաժեշտության դեպքում սահմանափակումները կարող են վերականգնվել:

Կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան. վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի և առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություն: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ կրթական համակարգում առկա են լուրջ խնդիրներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան ներկայացրել է առաջարկվող օրինագիծը, որը նախատեսում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2468412846812429

Վարչապետը նշել է, որ ներկայացված օրինագիծն ունի կարևոր և սկզբունքային նշանակություն, քանի որ կրթական համակարգը չի ապահովում երկրի զարգացումը, երկրի, ժողովրդի, ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք նախանշված են կառավարության ծրագրում: Վարչապետի խոսքով՝ դրանք ռազմավարական նշանակություն ունեն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաշխարհային կրթության բնագավառում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, իսկ այդ ընթացքում Հայաստանում այն կանգնել-մնացել է նույն տեղում: Նրա խոսքով՝ համակարգը պետք է այնպես բարեփոխել, որ ոչ միայն հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատվի բաց թողնված ժամկետը:

Կառավարության ղեկավարը պատրաստականություն է հայտնել սկսել երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ պայմանով, որ այդ երկխոսությունը կծառայի Հայաստանի Հանրապետությանը, և ոչ թե որոշ շրջանակների շահերին:

Հավելենք, որ կրթական գերատեսչությունը նախատեսում է բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահում և այլն: