Շեշտ.am (shesht.am) - Feed

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 100 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով նախատեսվում է օրինական եկամտի աղբյուրով չհիմնավորված գույքի բռնագանձում:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օրենքով նախատեսվում է, որ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը կարող է հերքվել պատասխանողի կողմից՝ գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:

Օրինագիծը նախատեսում է իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնցով կիրականացվեն ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձում: Հաղորդվում է, որ իրավասու մարմինը գործելու է Գլխավոր դատախազության կազմում: Բռնագանձումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ եկամուտների և ձեռք բերված գույքի տարբերությունը 25 մլն դրամ և ավելին է: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ՝ տվյալ ժամանակահատվածում ստացած օրինական եկամուտների և ձեռք բերված չհիմնավորված գույքի կամ արժեթղթերի տարբերության:

Նախարար Բադասյանը նշել է, որ օրենքը տարածվելու է մինչև 1991թ.: Վարչապետի խորհրդական, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նախագիծը հեղափոխությունից հետո անցումային արդարադատության կարևորագույն գործիքներից մեկն է լինելու:

https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/3034254143355691

Առաքելյանի խոսքով՝ գույքը ներառում է ոչ միայն անշարժ գույքը, այլև արժեթղթերը: Պատգամավորներն իրենց ելույթների ժամանակ նշել են, որ օրենքի նպատակը ոչ միայն նախկին ապօրինությունները վերացնելն է, այլև ապագայում դրանք կանխելը:

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել՝ դիրքորոշումը երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնելու պայմանով՝ նշելով, որ կներկայացնեն առաջարկություններ: Լուսավոր Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկել՝ կրկին խոստանալով մինչև երկրորդ ընթերցում առաջարկություն ներկայացնել:

Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորները և նախագահը կարող են հրաժարական ներկայացնել՝ մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալով իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Սրանով, ըստ էության, հնարավորություն է տրվում ՍԴ դատավորներին, ՍԴ նախագահ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին՝ վաղաժամ հեռանալու: Նախագծի կողմնակիցների խոսքով՝ այդ տարբերակով կլուծվի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը, որը ծագել է սահմանադրական բարեփոխումներից հետո:

https://www.facebook.com/1in.am/videos/513860402805600/

ԱԺ-ում նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ նման գործընթաց տեղի է ունեցել մի շարք երկրներում, օրինակ՝ Վրաստանում: Նախարարը նշել է, որ նախագիծը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, դրա մասին առարկություն չի հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Նախագծի հիմնական սկզբունքը, ինչը Բադասյանն ընդունելի է համարել, կամավորությունն է:

Նախագծին կողմ է քվեարկել «Իմ Քայլը» խմբակցության 82 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել: Նրանք նշել են, որ ՍԴ դատավորները հարկատուների հաշվին, առանց աշխատելու, վարձատրվելու են: Դժգոհությունը պայմանավորված է եղել բյուջեից շուրջ 600 մլն դրամ «չաշխատող» դատավորներին վճարելու հանգամանքով:

Հիշեցնենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ նոր Սահմանադրության հիմնական հեղինակն է: Նրա և մյուս դատավորների պաշտոնավարումը հակասության մեջ է սահմանադրական նոր կարգի հետ: Կա անհամաձայնություն ինչպես պաշտոնավարման ժամկետների, այնպես էլ՝ անդամ-դատավոր պաշտոնային անվանումների միջև:

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար
Տեղեկություններ տարածվեցին, որ վերջինս չի ծառայել բանակում, ընդդիմադիր թևից էլ արձագանքներ եղան, որ վերջինս գտնվում է Սորոսի հովանավորության տակ:

«Մալյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ։ Բռնեց ու Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակեց։ Սորոս-շքերթը փաստորեն շարունակվում է»,-իր «Ֆեյսբուք»-ի էջում նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Չուշացավ նաև Բադասյանի արձագանքը, ով Սորոսի հովանավորության տակ գտնվելու փաստը որակեց ծիծաղելի, բանակում չծառայելու հանգամանքի մասին էլ մանրամասն տեղեկություն հաղորդեց:

«Փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ինչ-որ զարտուղի ճանապարհներով խուսափել եմ բանակից: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել: 90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինվորական ծառայությունից. երկու ավագ եղբայրներս ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրս, ի դեպ, պատերազմի ժամանակ նաև հրետանավոր է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում) և ուրեմն օրենքը կիրառվել էր իմ նկատմամբ», – մասնավորապես նշել էր Բադասյանը:

Նշենք, որ մինչև ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը նա զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ.-ի հունվարի 27-ին Երևանում: 2011 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2013թ.-ին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով:

2015
թ.-ին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Արտակ Զեյնալյանը: