Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռուսական անձնագրեր են տրամադրվելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Նիլ Հաուեր
Երևանում բնակվող կանադացի լրագրող Նիլ Հաուերը հայտնում է, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը սկսելու է ռուսական անձնագրեր տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

https://twitter.com/NeilPHauer/status/1338069589364781058
Նիլ Հաուերի գրառում՝ ռուսական անձնագրեր տրամադրելու մասին:

Լրագրողը նշում է, որ այդ մասին պտտվող շշուկներից բացի՝ նման տեղեկություն են հաղորդում նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունում առկա աղբյուրները: Հաուերը պաշտոնատար անձանց անունները չի նշում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով հայկական վերահսկողության տակ մնացած տարածքում խաղաղապահ առաքելությունն իրականացնում են ռուսական ռազմական միավորումները: Տեղում են նաև ՌԴ ԱԻՆ և առողջապահական համապատասխան ներկայացուցիչները:

Շունը պատռել է տիրոջ անձնագիրը՝ թույլ չտալով մեկնել Յուհան և փրկելով նրա կյանքը
Ֆեյսբուքյան օգտատերը հրապարակել է քրքրված անձնագրի լուսանկարները, և հիմա բոլորը նրան հաջողակ են համարում: Բանն այն է, որ վնասված անձնագրով նա չի կարողացել տոմս գնել և մեկնել չինական Յուհան քաղաք. այն նույն քաղաքը, որտեղից հենց այնպես դուրս գալը դժվար է:

Հունվարի 13-ին շների արարքներին նվիրված խմբում հայտնվել է Թայվանի (ՉԺՀ-ի՝ վերջինից անջատվելու և անկախության ձգտող նահանգ) բնակչի հրապարակումը:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795242039844/?type=3&theater

Աղջիկը պատմել է, որ տուն վերադառնալիս հայտնաբերել է, որ Կիմի անունով շունը մեղավոր հայացքով պառկած է պատառոտված անձնագրի կողքին:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795198706515/?type=3&theater

Անձնագիրն այնպես է վնասված եղել, որ արդեն անպիտան էր. պետք էր վերականգնել: Շունը կերել էր որոշ էջեր, մյուսները ծամծմել ու պոկել էր:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795248706510/?type=3&theater

Աղջկա համար շատ անցանկալի երևույթ էր տեղի ունեցել, քանի որ նա նախատեսել էր մեկնել չինական Յուհան քաղաք՝ հարազատներին այցի, և պատրաստվում էր տոմսերը գնել: Հիասթափվելով՝ հրապարակել էր լուսանկարները՝ մարդկանց կոչ անելով ցավակցել իրեն: Սակայն շուտով հրապարակման տակ հայտնվեցին շնորհավորանքներ:

Բանն այն է, որ Յուհանում է դեկտեմբերի վերջին բռնկվել նախկինում անհայտ տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսը: Այդ մասին մենք արդեն մանրամասն տեղեկացրել ենք:

Հունվարի 13-ին այդ մասին տեղեկությունները դեռ նոր-նոր էին հրապարակվում: Միայն քչերն էին հասկանում, որ աղջկան հաջողությունը ժպտացել է՝ անձնագրից զրկվելով:

Հաջորդ օրը Կիմիի տերը կրկին գրառում է կատարել՝ նվիրված իր սիրելի կենդանուն:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795285373173/?type=3&theater

Սա պատահականությո՞ւն է, թե՞ Կիմին իսկապես խելացի է. դժվար է պատասխանել: Բայց հստակ է, որ իր արարքով շունը, հնարավոր է, իսկապես փրկել է տիրուհուն:

Ներկայումս Յուհանը վերածվել է փակ քաղաքի: Իսկ համաճարակն արդեն դուրս է եկել քաղաքի սահմաններից և շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում:

Գողացված անձնագրով ՀՀ առաջատար բանկերից վարկ են վերցրել. օգտատերը դժգոհ է ոստիկանությունից
Ֆեյսբուքյան օգտատերերից Խաչատուր Միքայելյանը հրապարակում է տարածել` պատմելով տեղի ունեցած դեպքի և ոստիկանության անգործության մասին: Նրա խոսքով` իր գողացված անձնագրով արդեն 8 օր շարունակ Հայաստանի առաջատար բանկերից վարկեր ու հայտնի խանութներից ապառիկ են ձևակերպում:

Քաղաքացին հայտնել է, որ նոյեմբերի 22-ի առավոտից փորձում է կապ հաստատել քննիչների հետ։ Վերջիններս չեն պատասխանում։ Խաչատուր Միքայելյանի հաղորդմամբ` նոյեմբերի 14-ին իր պայուսակը, որի մեջ անձնագրից բացի եղել են նաև գումար, այլ իրեր, թողել է տաքսիներից մեկում:

Նրա խոսքով՝ ապօրենի գործարքներ կատարողի մասին բոլոր տվյալները հայտնի են նոյեմբերի 15-ից, հիմնավոր բոլոր ապացույցները ոստիկանություն են ներկայացվել նոյեմբերի 17-ին, բացահայտ հանցագործության մասին /Մոլի գործարք/ հաղորդում է տվել նոյեմբերի 19-ին։ Քաղաքացին իր դժգոհությունն է հայտնել ոստիկանությունից` շեշտելով, որ ինքն անձամբ կարողացել է բավականին շատ տվյալներ ձեռք բերել, նույնիսկ դրանք փոխանցել ոստիկանությանը, սակայն իրավապահ կառույցն անգործություն է դրսևորում:

Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատիրոջ հայտարարությունը.

https://www.facebook.com/IXI.tm/posts/1958587270954381

Հայտարարությանն արձագանքել է պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:

https://www.facebook.com/photo.php?fbid=2488414881195777&set=p.2488414881195777&type=3&theater

Ավելի ուշ Խաչատուր Միքայելյանը գրառում է կատարել՝ նշելով, որ Ֆեյսբուքում գրառում դնելուց հետո հրավիրվել է Մալաթիայի բաժին։ Երեք ժամ ոստիկանության Մալաթիայի բաժնում անցկացնելուց հետո, նրա խոսքով, պարզվել է, որ ըստ ոստիկանության՝ առերևույթ հանցանք կատարած անձին մինչ այս պահը օրենսդրական հիմքեր չկան բերման ենթարկելու համար։ Ավելին՝ նա հանգիստ կարող է հատել երկրի սահմանը գողացված միլիոններն իր հետ տանելով։

Այս կապակցությամբ վերջին տեղեկությունը հետևյալն է՝

https://www.facebook.com/www.police.am/posts/2745129502173962

Ոստիկանությունից դժգոհ են

Վերջին շրջանում տարածված տեղեկությունները փաստում են ոստիկանական համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, ինչի մասին շատերն են բարձրաձայնում: Մասնավորապես, օրերս տեսանյութ էր տարածվել, որտեղ ոստիկանական բաժանմունքում իրավապահները քաղաքացուց ցուցմունք են կորզում՝ նրա նկատմամբ կիրառելով անմարդկային միջոցներ:

Ուշադրություն. տեսանյութում կան հայհոյանքներ:

https://youtu.be/v02LR65miaU
Ծեծելով ցուցմունք են կորզում / ©NewsMedia

Տեսանյութին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Թեև հայտնի չէ տեսանյութի վաղեմությունը, բայց լրագրողները, օգտատերերն ու պաշտոնյաները կոչ են արել մանրամասն բացահայտել տեղի ունեցածը, մասնակիցներին ու նրանց ղեկավարներին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=513744539224756&id=100017676420633

Մեկ այլ դեպք. Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ բռնություն էին գործադրել տան շքամուտքի մոտ, առևանգել բջջային հեռախոսը: ՄԱՀՀԻ հիմնադիրը դիմել էր ոստիկանություն: Տևական ժամանակ իրավապահների կողմից արդյունք չստանալով՝ նա վարձել է մասնավոր դետեկտիվ: Վերջինս բացահայտել է ամբողջ սխեման:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1122722571266574?__tn__=K-R

Սաֆարյանը ցավով արձանագրել է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ունակ չեն ավելի բարդ հանցագործություններ բացահայտել: Նրա խոսքով՝ առկա տեսանյութերի, իրականացված այլ միջոցառումների արդյունքում հնարավոր չէ պարզել այն, ինչն ինքը և իր մասնավոր դետեկտիվը վաղուց են պարզել՝ սկսած վճարման մեխանիզմից, պատվիրատուից մինչև կատարողներ ու օժանդակողներ: