Շեշտ.am (shesht.am) - Feed

Հունվարի 1-ից բացառապես էլ.շարժիչով մեքենաների մաքսատուրքը 10-ի փոխարեն կդառնա 15%
Պետեկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակ է հրապարակել, որտեղ ներկայացված է բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման հաշվարկի վերաբերյալ: Հայտնի է, որ 2020թ. հունվարի 1-ից այդ մեքենաների համար գանձվելու 15% մաքսատուրք՝ ներկայիս 10%-ի փոխարեն:

Էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման փոփոխությունը վերաբերում է 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրվողներին:

Ներկայումս բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում գործում է 14% մաքսատուրք, որը պահպանվելու է: Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է նաև, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումն ու օտարումն ազատված են ԱԱՀ-ից:

https://youtu.be/k-B9CqsKTdI
Բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի մաքսազերծման հաշվարկի մասին / ©ՀՀ ՊԵԿ

ՊԵԿ հաղորդմամբ` Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է հայտարարագրեն մաքսային արժեքը՝ ապրանքային հայտարարագրում:

Տեղեկատվական հոլովակում նշվում է, որ եթե 2019թ. ներկրված տրանսպորտային նշված միջոցների համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր (ոչ թե՝ տարանցման հայտարարագիր), ապա մաքսազերծումը կիրականացվի 2019թ. գործող դրույքաչափերով: Հաղորդվում է, որ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020թ. հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Հիշեցնենք՝ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություն է տեղի ունենալու նաև ոչ էլեկտրական շարժիչով մեքենաների՝ երրորդ երկրից ԵԱՏՄ ներմուծելու դեպքում մաքսազերծման դրույքաչափերում:

Հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք ներկրվող անձնական իրերի վերաբերյալ փոփոխություններ են լինելու
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են տեղի ունենալու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածք ներմուծելու կարգում:

0 հարկ, 0 մաքսատուրք, եթե իսկապես «անձնական» է

Փոփոխությունը ենթադրում է, որ հարկման չափը կլինի 0, եթե ընդհանուր արժեքը չի գերազանցում 200 եվրոն և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը: Այստեղ պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը բացառապես անձնական օգտագործման ապրանքների մասին է:

https://www.facebook.com/petekamutner/posts/2508013932628644

2014թ. դեկտեմբերի 17-ի «Մաքսային կարգավորման մասին» թիվ 241-Ն ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզանձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են ՀՀ կառավարության սահմանած` ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Այդ չափաքանակների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Բայց առանձնացնենք դրանցից մի քանիսը.

Կենդանի կենդանիներ՝ 3 հատ.Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ՝ 50 կգ յուրաքանչյուր տեսակից.Շաքար՝ 50 կգ.Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ՝ 1 կգ.Բենզին և դիզվառելիք՝ 10 լիտր.Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից՝ 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի:

15%՝ գերազանցող մասի համար

Եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը կամ արժեքը 200 եվրոյից բարձր է, ապա գերազանցող մասի համար պետք է վճարվի մաքսատուրք և հարկ՝ 15% միասնական դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կգ-ի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: Հավելենք, որ հունվարի 1-ից կատարվող փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշմամբ:

Ժամկետների մասին

Կատարվող փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

Մինչև հունվարի 1-ը մեկ ֆիզիկական անձի հասցեով 1 օրացույցային ամսվա ընթացքում 500 եվրոյին համարժեք գումարը և 31 կգ-ը գերազանցելու դեպքում էին սահմանվում վճարներ: Հունվարի 1-ից հաճախականության այդ սահմանափակումը վերացվում է: Խոսքն ինչպես փոխադրողի կողմից, այնպես էլ փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներին է վերաբերում:

https://www.facebook.com/ImQaylyVaheHovhannisyan/posts/790742264684294

ԱԺ պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է սահմանափակման վերաբերյալ փոփոխությանը՝ նշելով, որ քաղաքացին կարող է նույնիսկ ամեն օր օգտվել կարգից՝ նախկին մեկ ամսվա սահմանափակման փոխարեն: Պարզապես դա չպետք է կրի խախտման բնույթ, հակառակ դեպքում ՊԵԿ-ի կողմից կարող է իրականացվել անձնական օգտագործման ապրանքի իսկությունը պարզելուն ուղղված միջոցառում:

Նշենք նաև, որ անհրաժեշտ է պահպանել վերը նշված՝ ակնհայտ առևտրային չափաքանակների մասին կարգավորման դրույթները:

Իսկ ի՞նչ կարգ է գործում մինչև հունվարի 1-ը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների) փոխադրողի կողմից ԵԱՏՄ մաքսային տարածք առաքելու դեպքում, եթե արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում գերազանցում է 31 կգ-ը, ապա մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույթաչափը կազմում է արժեքի 30%-ը, բայց 4 եվրոյից ոչ պակաս՝ 1 կգ քաշի համար՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով:

Հայաստանը Վերին Լարսում իր մաքսային ներկայացուցիչը կունենա
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ շուտով հայկական կողմը Վերին Լարսի անցակետում կունենա իր մաքսային ներկայացուցիչը: Այդ կապակցությամբ արդեն կան նախնական համաձայնությունները, քննարկվում է թեկնածուի հարցը:

2020թ. պետական բյուջեի քննարկման շրջանակներում պատգամավորների հարցերին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հարցը լուծված է այնքանով, որ ներկայացուցիչ ունենալու վերաբերյալ խնդիրները դիվանագիտական խողովակներով կարգավորվել են, հաջորդիվ քննարկվելու է թեկնածուի հարցը:

Հիշեցնենք՝ Վերին Լարսի ռուս-վրացական անցակետում պարբերաբար մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյանում, որոնց հետևանքով տուժում են հայկական տնտեսվարողները: Խնդրին պարբերաբար անդրադառնում են ՀՀ իշխանությունները, սակայն ռուսական և վրացական կողմերի միջև առկա քաղաքական բարդ հարաբերությունները, ինչպես նաև տեղանքի դժվարամատչելիությունը հարցը լուծելուն չեն նպաստում:

Հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այցելել են Վերին Լարսի անցակետ, հանդիպումներ ունեցել տեղի պաշտոնյաների հետ, տեղում ծանոթացել խնդիրներին:

https://www.facebook.com/alexey.sandikov/posts/144741740222225

Արձանագրվել է, որ մեծ խոչընդոտ է հանդիսանում բարդ տեղանքը, ինչը ճանապարհների լայնացման ու անցակետի թողունակության մեծացման համար հավելյալ խնդիրներ է առաջացնում: Հայտնի է դարձել, որ 2020թ. ռուսական կողմը նախատեսում է իրականացնել անցակետի արդիականացում, ինչի վրա կծախսվի շուրջ 1,9 մլրդ ռուբլի։

https://www.facebook.com/ImQaylyVaheHovhannisyan/posts/760174554407732

Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն իր հերթին Էկոնոմիկայի նախարար հիշեցրել է, որ ս.թ. հոկտեմբերի 28-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ անդամ-երկրների և Իրանի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը: Պատգամավորի խոսքով՝ իրանական բեռնափոխադրողներն ամեն պահի կարող են սկսել հայկական միջանցքն օգտագործել՝ դեպի ՌԴ անցնելու համար: Արդյունքում իրանական մեքենաները նույնպես կհայտնվեն Վերին Լարսի անցակետում՝ ավելի երկարացնելով մի քանի տասնյակ կմ-ի հասնող հերթերը:

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արվելու են բոլոր հնարավոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու նպատակով: Հիշեցնենք՝ բացի տեղանքի բարդությունը՝ ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածության պատճառով ընթացք չի ստանում Աբխազիայի տարածքով այլընտրանքային ուղու շահագործումը:

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին ինն ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այն գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ս.թ. հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ Քաջարանում գործող ընկերությունը վճարել է 40 միլիարդ 594 մլն 294 հազար դրամ հարկ:

Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 40 միլիարդ 277 մլն 32 հազար դրամ հարկ: Երրորդ տեղում «Գազպրոմ» Արմենիա» ընկերությունն է: Վերջինս նշված ժամանակահատվածում 33 միլիարդ 623 մլն 700 հազար դրամ հարկ է վճարել:

Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է: Այն առաջին 9 ամիսների ընթացքում վճարել է 13 միլիարդ 362 մլն 59 հազար դրամ հարկ: Հինգերորդ տեղում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 12 միլիարդ 523 մլն 893 հազար դրամ հարկ:

Վեցերորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է: Այն վճարել է 10 միլիարդ 750 մլն 288 հազար դրամ հարկ: Յոթերորդում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝, որի հարկային վճարումները կազմել են 10 միլիարդ 537 մլն 670 հազար դրամ:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը, նրանց վճարած հարկերը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, մլն դրամ / ©ՀՀ ՊԵԿ

Ութերորդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է, որը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 9 միլիարդ 701 մլն 380 հազար դրամ հարկ: Իններորդ հորիզոնականում «Ջեյ Թի Այ Արմենիա ընկերությունն է: Սա վճարել է 9 միլիարդ 263 միլիոն 736 հազար դրամ հարկ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջին տասնյակը եզրափակում է «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը, որնայս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարել է 9 միլիարդ 103 մլն 801 հազար դրամ հարկ:

Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշոր հարկ վճարողները միասին պետական բյուջե են վճարել 764 մլրդ 557 մլն 769 հազար դրամ հարկ: Ընդ որում՝ եթե առաջին հորիզոնականում գտնվողը վճարել է շուրջ 40,6 մլրդ դրամ, ապա հազարերորդն արդեն 119 մլն է վճարել: (Ներբեռնել)

2018թ. 3-րդ եռամսյակի տվյալներով

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակն ունեցել է հետևյալ պատկերը.

1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝ 32 797 521,8.2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»՝ 30 371 579,0.3. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»՝ 27 695 959,4.4. «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»՝ 13 966 008,5.5. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»՝ 13 175 854,3.6. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»՝ 12 363 484,4.7. «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»՝ 10 101 717,6.8. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»՝ 9 866 280,8.9. «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»՝ 9 302 592,3.10. «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»՝ 8 748 524,0:

Ընդհանուր առմամբ՝ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային մուտքերը 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվել է մոտ 674 մլրդ դրամ:

Տնտեսական հեղափոխություն փորձեք անել, կտուգանեմ. ՊԵԿ-ը դեռ ստիպում է ՀԴՄ գնել շուկայից՝ բարձր գնով. խնդիրը չի լուծվել. (upd.)
Օրեր առաջ անդրադարձել էինք ՀԴՄ-ների սղության պատճառով ստեղծված իրադրությանը, երբ բազմաթիվ տնտեսվարողներ տուգանվում էին նոր սերնդի սարք չունենալու պատճառով, մինչդեռ ՊԵԿ-ի համապատասխան ՊՈԱԿ-ում դրանք պարզապես չկան:

Հրապարակման հենց հաջորդ օրը պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կայացել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Արդյունքում որոշվել էր, որ չեն տուգանվելու նոր ՀԴՄ ստանալու համար դիմած տնտեսվարողները:

https://www.facebook.com/samsgrig/posts/2522557331137893

Հաղորդվել էր նաև, որ նոր խմբաքանակ կներմուծվի հավանաբար սեպտեմբերին: Այն դեռ չկա, ու շատ կարևոր խնդիր դեռ լուծված չէ: Խոսքը «սև շուկայից» հարկադրված ավելի բարձր գնով սարք ձեռք բերելու մասին է:

Գնեք շուկայից

Այս թեմայով մեր առաջին հրապարակմամբ ներկայացրել էինք, որ տնտեսվարողները չտուգանվելու և օրենքի պահանջը կատարելու համար ստիպված պետք է ՀԴՄ գնեն «ձեռքի վրայից»՝ ավելի բարձր գնով:

Այսօր այդ խնդիրը դեռ առկա է: Մեզ հետ զրույցում տնտեսվարողները նշեցին, որ զանգահարել են ՊԵԿ թեժ գիծ, որտեղ պարզապես նշել են՝ գնեք շուկայից: Բարձր գնի մասին հարցին այնտեղից պատասխանել են՝ գտեք հարմար տարբերակ:

Եթե նշված հանդիպումից հետո որոշակի առաջընթաց գրանցվել էր արդեն դիմում ներկայացրածների համար, ապա նորաբաց վաճառակետերը պարզապես հարկադրված են տուգանքից խուսափելու համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին:

Տուգանելու են

Մեկ այլ զրուցակից նշեց, որ ՊԵԿ-ի թեժ գծով զանգել է, որտեղ պատասխանել են՝ տուգանելու են, եթե նոր ՀԴՄ չունենա: Հասկանալի է, որ առկա է օրենսդրական պահանջ, սակայն տնտեսվարողնե՛րը չեն ստեղծել այդ իրավիճակը: ՊԵԿ նախագահը նշել էր, որ խնդիրը ծագել է ազատականացումից հետո. ներկրող չի եղել, ՀԴՄ-ների պակասորդ առաջացել: Բայց տնտեսվարողը հարց է բարձրացնում՝ ո՞րն է իր մեղքը, ինչո՞ւ են իրեն տուգանում և ինչո՞ւ է ստիպված ավել վճարել, երբ տարեսկզբին Վարչապետի և ՊԵԿ նախագահի հանդիպմամբ որոշվել էր սարքերը տրամադրել 60 հազար դրամով:

Հավելենք, որ «շուկայում» նոր սերնդի ՀԴՄ սարքերի արժեքը տատանվում է 180-220 հազար դրամի սահմաններում, իսկ թեժ գծի օպերատորի նշած «հարմար տարբերակը», միևնույն է, 60 հազարից բավականին հեռու է: Այստեղ հիշեցնենք պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությունը՝

https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/2332075166873530

Տնտեսվարողներին մնում են հետևյալ տարբերակները. «հարմար գնով» մի քանի անգամ թանկ սարք գնեն՝ աշխատելու համար, կամ սպասեն, մինչև խմբաքանակի իրենց բաժինը կհատկացվի իրենց: Մյուս տարբերակը համբերատար տուգանվելն ու բողոքարկելն է: Հիշեցնենք, որ շրջանառվում էին ենթադրություններ, թե սա միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ:

UPD. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ նոր գրանցված և ՀԴՄ չունեցող բիզնեսներին Պետեկամուտների կոմիտեն ձեռնպահ է մնում տուգանելուց։ Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ն իրավունք չունի տեսուչներին հորդորել ՀԴՄ չունեցողներին չտուգանել, բայց տեսուչները որոշակի հայեցողությամբ աշխատելու իրավունք ունեն:

ՊԵԿ նախագահը նշել է, այս ամիս ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը պատրաստ կլինի։ Դրանց գինը 100-120 հազար դրամ է լինելու, և կառավարությունը չի սուբսիդավորի, ինչն արվել է տարեսկզբին:

https://youtu.be/TFnLSQQAJSA
Դավիթ Անանյանի մեկնաբանությունը / ©Aravot Daily

Անանյանի խոսքով՝ ՀԴՄ չունեցող տնտեսվարողերի նկատմամբ մեղմ մոտեցում է ցուցաբերվելու, բայց ստուգումներ արվելու են մշտադիտարկման տեսքով՝ պարզելու օրական հասույթը, որպեսզի հետագայում համեմատություն կատարվի:

Նոր ՀԴՄ չունեցողները չեն տուգանվի, իսկ տուգանվածները կարող են բողոքարկել
Վերջին ամիսներին բազմաթիվ տնտեսվարողներ բախվել են մի խնդրի, որն իրենց մեղքով չի առաջացել, բայց որի պատճառով իրենք են տուժում: Խոսքը հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին է: Տարեսկզբին այս ոլորտում իրականացված ազատականացման հետ կապված՝ այլև ՊԵԿ-ի տիրույթում չէ ՀԴՄ-ի ներմուծման և մատակարարման գործընթացը:

Շեշտ.Am-ը անդրադարձել էր ստեղծված խնդրին: Նշել էինք, որ գործարարներին հնարավորություն էր տրվել ներմուծել պահանջվող տեխնիկական տվյալներով սարքեր, սակայն ամիսներ շարունակ ոչ մի ընկերություն չի ներգրավվել այս գործընթացում: Դրա հետևանքով առաջեցել մոտ 10 հազար ՀԴՄ-ի պահանջարկ, սակայն սարքը ՊԵԿ-ում չկա:

https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/2332075166873530

Տնտեսվարողները ստիպված էին սարքերը գնել «սև շուկայից»՝ մի քանի անգամ ավելի բարձր գին վճարելով, հակառակ դեպքում ենթարկվում էին տույժի:

Խնդրի կարգավորման նպատակով ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և գործարար Սամսոն Գրիգորյանի նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է կազմակերպվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Արդյունքում խնդիրը կարգավորվել է:

https://www.facebook.com/samsgrig/posts/2522557331137893

Պատգավորը նշել է, որ 9 ընկերություն ներգրավվել է ՀԴՄ-ի ներմուծման գործընթացում: Մեկի առաջին խմբաքանակը սեպտեմբերին Հայաստանում կլինի։ Գաբրիելյանը խորհուրդ է տվել տուգանվածներին՝ բաց չթողնել բողոքարկման ժամկետները (1 ամիս), բողոքարկել որոշումը,

ՀԴՄ չկա. օրենքի պահանջը հնարավոր է կատարել միայն «սև շուկայով»
Դեռևս ապրիլի 25-ին էր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել, որ Հանրապետությունում առկա է 11000 ՀԴՄ սարքի պահանջարկ: Դրանից առաջ՝ մարտի 29-ի որոշմամբ, Կառավարությունը սարքերի ձեռքբերման գործընթացն ազատականացրել էր՝ թույլատրելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր սերնդի ՀԴՄ ներկրել։ Մինչ այդ ոլորտի միանձնյա տնօրինողը ՊԵԿ-ն էր:

Ինչպե՞ս է առաջացել խնդիրը

Ազատականացումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ի  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չկա, սակայն մեծ պահանջարկ կա: Մամուլում կան տեղեկություններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բախվում են այս խնդրի հետ, իսկ առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու դեպքում կարող են տուգանվել նույն ՊԵԿ-ի կողմից:

ՊԵԿ-ը հայտարարել է, որ առկա քանակությունն առաջին հերթին տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին: Միաժամանակ, ազատականացման ջատագով տնտեսվարողներին և հնարավոր այլ ներմուծողներին մի քանի անգամ հորդորել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղայինների մոդելները՝ առկա 9000-ից ավել ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:

Սակայն գործընթացին ներգրավվել է 1 ընկերություն: Այն կներմուծի որոշակի խմբաքանակ, բայց ոչ ամբողջ պահանջարկը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջացած խնդիրը չէր լինի, եթե 5-6 ամիս առաջ հայտարարված ազատականացմանն արձագանքեին ավելի շատ ընկերություններ, սակայն բիզնեսը չի արձագանքել: Նրա խոսքով՝ այստեղ Կառավարությունը մեղք չունի: Անանյանը միաժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե ՊԵԿ-ը միտումնավոր խոչընդոտում է այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին Վարչապետը Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազարով: Սակայն այսօր մեր տնտեսվարողները ստիպված են գնելու «սև շուկայից», «ձեռքի վրայից»՝ հիմնականում 180-220 հազար դրամի սահմաններում:

Տնտեսվարողները լուծում են պահանջում

Մամուլում շրջանառվում են ենթադրություններ, թե միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է, որպեսզի տնտեսվարողները սարքերը գնեն ավելի բարձր գնով: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ: Այսպես, պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան ՊՈԱԿ-ի և Չինաստանում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՀՀ մատակարարված 25․000 հատ «Pax S 900» ՀԴՄ-ն պայմանագրով ավելի բարձր գնով է ձևակերպվել:

Կան նաև ենթադրություններ, որ այս քրեական գործն է պատճառը, որ նոր քանակություն չի ներմուծվում: Տնտեսվարողները հավանական են համարում, որ գուցե այլևս ձեռնտու չէ ներմուծումը, քանի որ աշխատելու են օրենքի լիարժեք դաշտում, ուր շահույթը շատ մեծ չի լինելու:

Հաղորդվում է, որ արդեն կան վարչական տույժի ենթարկված տնտեսվարողներ: Այս կապակցությամբ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ իրենք առաջնորդվում են բացառապես օրենքով, իսկ ՀԴՄ սարքեր ապահովելն այլևս իրենց պարտականությունը չէ: Նա առաջարկել է օգտվել բողոքարկելու իրավունքից: Դավիթ Անանյանի հայտարարությանն ի պատասխան՝ տնտեսվարողները պահանջում են ապահովել օրենքի կատարումը, դրանից հետո միայն կիրառել վարչական տույժ:

7 ամսում 70 հազար մեքենա է ներմուծվել. ՊԵԿ
ՀՀ Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը տեղեկատվություն է հրապարակել ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ։

ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ մինչև հուլիսի վերջը կարձանագրվի 70000 ձևակերպում՝ 7 ամիսների ընթացքում:  Մինչդեռ նախորդ տարի ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա:  Ներմուծումների մեծ ծավալը, Ներսիսյանի համոզմամբ, պայմանավորված է 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:

https://www.facebook.com/shushan.nersisyan.14/posts/3058638844176309

Շուշան Ներսիսյանը ներկայացրել է նաև կատարված աշխատանքները․

— 2019թ հունվարից Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել է 6-օրյա աշխատանքային շաբաթ,— ավելացվել է 5 ձևակերպող տեսուչ,— մեծ քանակով ավտոմեքենաներ են ձևակերպվել Հանրապետության բոլոր մաքսատներում,— ավտոմեքենաների բեռնաթափում է իրականացվել մաքսային պահեստներում,— այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը՝ Նորագավիթում:

ՊԵԿ փոխնախագահը նախանշել է նաև այն փոփոխությունները, որոնք իրականացվելու են առաջիկայում․

— Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններն աշխատելու են 7-օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից,— մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներն իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին,— «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև այս պահեստում։

Շուշան Ներսիսյանն անդրադարձել է նաև Վարչապետի հանձնարարականին՝ նշելով, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեպքում այնտեղ կապահովվեն անհրաժեշտ պայմանները՝ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար:

ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ հանձնարարականի առնչությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են և մինչև տարեվերջ տեղափոխված կլինի Գյումրի։

Հիշեցնենք, ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավտոմաքսատան տեղափոխման հետ կապված հարցին պատասխանելիս նշել էր, որ գործընթացը մեկնարկել է, սակայն տարիների ընթացքում կիրականացվի։

Ավտոմաքսատունն ի վերջո կտեղափոխվի՞ Գյումրի
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանձնարարությունը չի կատարվում: ՊԵԿ նախագահը հարցին հարցով է արձագանքել.

Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տրվել՝ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիան, այլև շատ ավելի ընդգրկուն գործառույթներ: Դրա մեկնարկն արդեն տրվել է, բայց տարիների ընթացքում կլինի,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ լինելու են  Հյուսիսային և Հարավային արտաքին գործունեության սպասարկման  կենտրոններ:

Դավիթ Անանյանը նշեց նաեւ, որ Շիրակի՝ Հյուսիսայինի կենտրոնի վայրն արդեն ընտրված է: Ֆինանսական միջոցները հավանաբար կլինեն դոնորների եւ վարկային միջոցների հաշվին. «Նախնական հաշվարկով 19-21 մլն դոլարի շրջանակներում կլինի յուրաքանչյուր կենտրոնը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում որոշ ժամանակ առաջ գրել էր. «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»:

Ի՞նչ է կատարվել Նորագավիթի մաքսատանը վարչապետի այցի ընթացքում. պարզաբանում
Ինչ է եղել

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց
Նորագավիթի մաքսատուն: ՀՀ վարչապետը տեղում ծանոթացավ մաքսատան հնարավորություններին:
Նորագավիթի մաքսակետում վարչապետին ուղեկցում էին ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ
Անանյանը և այլ պաշտոնյաներ: Մաքսատան մաքրությունն, ինչպես նաև սենյակներից մեկում
պատին հենած ՀՀ դրոշը տեսնելով՝ վարչապետ Փաշինյանը զայրացավ եւ, դիմելով ՊԵԿ նախագահին,
նշեց՝ «Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարները կրճատեք և այստեղ պատշաճ մաքրություն
կատարեք։ Այս սենյակում, այս դրոշի պայմաններում աշխատողներին բոլորին ասեք՝ ազատման
դիմում գրեն»: Հարցին նկատողությամբ հնարավոր չէ՞ր սահմանափակվել, վարչապետը պատասխանեց՝
ոչ:

Վարչապետի «հանձնարարականից» հետո

ՀՀ վարչապետի այցից ու ՀՀ դրոշի նկատմամբ ոչ պատշաճ
վերաբերմունքի վերաբերյալ նրա նկատողությունից հետո աշխատանքից ազատվեց ոչ միայն մաքսատան
տվյալ աշխատակիցը՝ Հայկ Մարտիրոսյանը, այլև տվյալ վարչության պետը։  Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրեցին՝ աշխատակցին
մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն
իր կամքով է դիմումը գրել։ Վարչապետի այցից հետո արդեն տարածքում նոր ցուցանակներ էին
հայտնվել՝ պահպանել մաքրությունը, չծխել գրություններով։

Ինչպես է հարցը կարգավորում ՀՀ օրենսդրությունը

ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածը սահմանում է՝
ՀՀ զինանշանը, պետական դրոշը, պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական
խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից
երկու հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝
առավելագույնը մեկ տարի ժամկետով: Այսինքն, դրոշն անարգելու փաստով պետք է սկսվեր վարույթ՝
հասկանալու համար, նախ, այս ա՞նձն է անարգողը․ թե՞ ոչ, և հետո նոր, ըստ Քրեական դատավարության
օրենսգրքի պահանջների, իրականացվեր նախաքննություն, իսկ դատական քննությունից հետո
կայացվեր դատական ակտ։ Անգամ այս դեպքում աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ
օրենսդրության մեջ որևէ հիշատակում չկա։ Իսկ ըստ «Մաքսային ծառայության մասին» օրենքի
կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցներին աշխատանքից
ազատելու և աշխատանքի ընդունելու իրավասություն ունի միայն տվյալ կառույցի ղեկավարը,
տվյալ դեպքում աշխատանքից ազատելու իրավասություն ունեն ՊԵԿ-ի կամ այդ մաքսատան ղեկավարը:
Ընդ որում, նրանք էլ աշխատակցին աշխատանքից կարող են ազատել՝ հիմնվելով «Մաքսային ծառայության
մասին» օրենքի վրա և կոնկրետ հղում տալ, թե որ հոդվածի որ դրույթներն է խախտել այդ
աշխատակիցը:

Ի՞նչ են կարծում իրավապաշտպանները

Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական տարբեր
գործիչներ քննադատում են գործադիրի ղեկավարի պահվածքը՝ ասելով՝ մաքսային ծառայողներին
նման կերպ աշխատանքից հեռացնելու որևէ իրավական հիմք չկա։ Իսկ Մարդու իրավունքների
պաշտպանի գրասենյակից դեռ մեկնաբանություն չի
եղել միջադեպի վերաբերյալ, փոխարենը գրասենյակի աշխատակազմից հայտնում են՝ իրականացվում
է համապատասխան ուսումնասիրություն:

Ինչ է կարծում վարչապետը

Դեպքից օրեր հետո լրագրողների հետ զրուցում վարչապետ
Փաշինյանը պնդեց՝ ինքը չի ստիպել ՊԵԿ աշխատակցին ազատման դիմում ներկայացնել, աշխատակիցը
ցանկության դեպքում կարող էր շարունակել աշխատել։ Վարչապետը նաև նշեց, որ տեղեկություն
է ստացել, որ դեպքից հետո պետական բոլոր կառույցներում զբաղվել են դրոշների խնամքով։